Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹ ...

 

 

040.0896.030914

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 896-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 872-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872-Ն որոշումը:

2. Սահմանել հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի օգոստոսի 28-ի

N 896-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ` կոմիտեի նախագահ)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:

(2-րդ կետը փոփ. 10.03.16 թիվ 229-Ն որոշում)

3. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից, այդ թվում` նախագահից և 8 անդամներից: Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է կոմիտեի նախագահի նախարարի կողմից: Քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:

(3-րդ կետը փոփ. 10.03.16 թիվ 229-Ն որոշում)

4. Հանձնաժողովի նախագահը պետք է լինի հարկային կամ մաքսային ծառայող: Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

i

5. Սույն կարգի համաձայն կոմիտեի` ներքին աուդիտի, իրավաբանական, մաքսային հսկողության, իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման, քննչական, օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության, ստուգումների կազմակերպման և դիտարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև հարկային տեսչությունների և մաքսատների (մաքսակետերի) աշխատանքները համակարգող կոմիտեի նախագահի տեղակալները կոմիտեի նախագահին ներկայացնում են թեկնածու (թեկնածուներ) հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին`

1) ներկայացման պահին պետք է ունենա հարկային կամ մաքսային ծառայության առնվազն 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության մյուս բնագավառներում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.

2) ներկայացման պահին պետք է զբաղեցնի հարկային կամ մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն կամ հայեցողական պաշտոն.

3) ներկայացմանը նախորդող 1 տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:

(5-րդ կետը փոփ. 10.03.16 թիվ 229-Ն, 19.05.16 թիվ 505-Ն որոշումներ)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի մասին հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային, մաքսային և հարակից օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:

7. Կոմիտեի նախագահը հանձնաժողովի նախագահ և անդամ նշանակում և ազատում է իր կողմից սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 10.03.16 թիվ 229-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2014
N 896-Ն
Որոշում