Սեղմել Esc փակելու համար:
{09.06.2016 - 04.01.2024} ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.06.2016 - 04.01.2024} ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.06.2016  -ից մինչեւ   04.01.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1935.220207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1935-Ն

 

i

ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը և տեքստը փոփ. 21.12.2023 թիվ 2273-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1935-Ն որոշման

 

ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման հետ կապված հարցերը:

i

2. Հարգադրոշմը պատվիրում և (կամ) պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անձինք (այսուհետ` հաշվառված անձ): Տարբերանիշի և անվանանիշի գրանցման, հաշվառման ու փորձաքննության, ինչպես նաև պետական պահուստների ուսումնասիրության գործառույթներն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:

(2-րդ կետը փոփ. 26.05.16 թիվ 536-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

3. Անվանանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սույն կարգով սահմանված թույլտվությունն ստանալուց հետո` պահպանելով սույն կարգի N 2 ձևով սահմանված սահմանային չափերը:

Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:

i

4. Տարբերանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է լիազոր մարմինը` սույն կարգով սահմանված կարգով` պահպանելով սույն կարգի N 3 ձևով սահմանված տարբերանիշի ձևի, չափի և ուրվագծի սահմանային չափերը:

Տարբերանիշը ենթակա է պարտադիր գրանցման` լիազոր մարմնում:

Տարբերանիշի վրա նշվում է հաշվառված անձի համարը:

(4-րդ կետը փոփ. 26.05.16 թիվ 536-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

5. Տարբերանիշը կարող է ունենալ գաղտնագիր:

i

6. Հարգադրոշմները, անվանանիշերը և տարբերանիշերը կարող են լինել մեխանիկական, էլեկտրակայծային և այլն:

Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թույլատրելի շեղումն է +/- 0.15 մմ:

(6-րդ կետը փոփ. 27.12.07 թիվ 1546-Ն որոշում)

i

7. Անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվություն ստանալու համար (ձև N 4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 5 ձևի:

Հայտում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.

բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.

գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը.

դ) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(7-րդ կետը փոփ. 27.12.07 թիվ 1546-Ն որոշում)

8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք.

բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

գ) ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:

9. Անվանանիշը պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար լիազոր մարմին է ներկայանում անձնագրով:

10. Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով: Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազոր մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:

Լիազոր մարմնի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

11. Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում կամ մերժվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

12. Թույլտվություն տալը գրավոր մերժվում է, եթե`

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

i

13. Տարբերանիշի պատվիրելու և (կամ) պատրաստելու ծախսերն իրականացնում է հաշվառված անձը:

(13-րդ կետը փոփ. 26.05.16 թիվ 536-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

i

14. Անվանանիշերի և տարբերանիշերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը` վարելով սույն կարգի N 6 ձևով սահմանված տարբերանիշերի հաշվառման գրանցամատյան և N 7 ձևով սահմանված անվանանիշերի հաշվառման գրանցամատյան:

(14-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 451-Ն որոշում)

i

15. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը` արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը (ձև N 8):

Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը:

(15-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 451-Ն որոշում)

16. Հին տարբերանիշի կամ անվանանիշի մաշվածության կամ որևէ պատճառով դրանց փոխարինման դեպքերում նոր տարբերանիշը կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում է հին տարբերանիշը կամ անվանանիշը լիազոր մարմին հանձնելուց հետո:

17. Տարբերանիշը կամ անվանանիշը կորցնելու դեպքում նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվություն ստանալու համար լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգով սահմանված փաստաթղթերը և տարբերանիշի կամ անվանանիշի կորստյան մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարության մեկ օրինակը:

Նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրամադրվում է համապատասխան հայտարարությունը հրապարակվելուց 15 օր հետո` սույն կարգով սահմանված ժամկետներում:

Կորած տարբերանիշի և անվանանիշի փոխարեն նոր տարբերանիշը և նոր անվանանիշ պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է ընդհանուր հիմունքներով:

i

18. Լիազոր մարմինը հարգորոշման և հարգադրոշմման հաշվառված անձանց տարբերանիշերը հաշվառելուց հետո 15-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնին է տրամադրում դրանց արտատիպերը:

(18-րդ կետը լրաց. 05.04.12 թիվ 451-Ն, 26.05.16 թիվ 536-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

Ձև N 1

 

i

ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՈՒՐՎԱԳԻԾԸ

 

Ոսկի 333, 375, 500, 583, 585, 750, 875, 916, 958, 999 հարգերի

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

( 585 )

 

Արծաթ 750, 800, 830, 875, 925, 960, 999 հարգերի

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

/-----------------------\

|        925            |

|                       |

|     /\      /\        |

                         \__/    \__/    \ ____/

 

Պլատին 585, 850, 900 և 950 հարգերի

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

/\

                                 /    \

                               /  950   \

                               \        /

                                 \    /

                                   \/

 

Պալադիում 500 և 850 հարգերի

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

|        |

|   850  |

|        |

 

(1-ին ձևը փոփ. 21.12.2023 թիվ 2273-Ն որոշում)

 

Ձև N 2

 

i

ԱՆՎԱՆԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

Բ - անվանանիշերի հերթական համարը, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվության համարն է:

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

(2-րդ ձևը փոփ. 27.12.07 թիվ 1546-Ն որոշում)

 

Ձև N 3

i

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1935-Ն որոշման

 

ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

           /\          /_________________________\ ---------------

| 0,15    /     Սասունցի Դավթի արձանի  \             /\

\/        |           պատկերը           | /\         |

|                             | |0,6-1,2   |1,0-1,5

|                             | |          |

                      \                           /  \/         \/

             Ա          \ ______________________/  ---------------

                               1,0-1,7

                           <----------------->

                     <---------------------------->

                                1,4-2,0

 

Ա - տարբերանիշի հերթական համարը, որը թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման հաշվառված անձի համարն է:

(3-րդ ձևը փոփ. 27.12.07 թիվ 1546-Ն, 26.05.16 թիվ 536-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշումներ)

 

Ձև N 4

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                           ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_____ _________ 200 թ.               _____ _________ 200 թ.

 

            ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_____                ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_____

 ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ)    ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ)

 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՔ N ____            ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ____

 

Տրված է _________________________     Տրված է _________________________

        (կազմակերպության անվանումը            (կազմակերպության անվանումը

         կամ անհատ ձեռնարկատիրոջ,              կամ անհատ ձեռնարկատիրոջ,

____________________________________  ____________________________________

  ֆիզիկական անձի անունը, ազգանունը,     ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

        անձնագրի տվյալները)                   անձնագրի տվյալները)

____________________________________  ____________________________________

      (գործունեության վայրը)                (գործունեության վայրը)

 

Պատվիրելու _________________________ Պատվիրելու _________________________

           (ըստ ներկայացվող ուրվագծի             (ըստ ներկայացվող ուրվագծի

               և  քանակի)                            և  քանակի)

____________________________________  ____________________________________

 

Պատվիրող անձի ______________________ Պատվիրող անձի ______________________

              (անունը, հայրանունը,                  (անունը, հայրանունը,

                  ազգանունը)                            ազգանունը)

 

ՈՒժի մեջ է ____ __________ 200  թ.    ՈՒժի մեջ է ____ __________ 200  թ.

 

Ստացա ______________________________ Նախարարի տեղակալ____________________

      (պատվիրողի ստորագրությունը,                     (ստորագրությունը,

       անունը, հայրանունը, ազգանունը)                  անունը, հայրանունը,

                                                           ազգանունը)

 

(4-րդ ձևը փոփ. 05.04.12 թիվ 451-Ն որոշում)

 

Ձև N 5

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ (ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. _______________________________________________________________________ (դիմող կազմակերպության (այսուհետ նաև դիմող) անվանումը և կազմակերպական իրավական ձևը)

 

2. Հայտատուի գտնվելու վայրը                      ._______________________.

._______________________.

 

3. Հեռախոսահամարը                                ._______________________.

._______________________.

4. Հայտատուի

   նախատեսվող գործունեության                     ._______________________.

   իրականացման վայրը                             ._______________________.

 

5. Նախատեսվող տարածքում առկա                     ._______________________.

   հեռախոսահամարը                                ._______________________.

 

6. Հայտատուի ներկայացուցչի                       ._______________________.

   անունը, ազգանունը                             ._______________________.

 

7. Անձնագրի համարը                               ._______________________.

._______________________.

 

8. Բնակության վայրը                              ._______________________.

._______________________.

                                                  (քաղաքը, փողոցը, շենքը,

                                                       բնակարանը)

 

9. Հեռախոսահամարը                                ._______________________.

._______________________.

 

10. Հայտին կցվում են նշված փաստաթղթերը`

 

.________________________________________________________________________.

|NN |        Փաստաթղթի անվանումը                 |Առկայության    |Նշել   |

|ը/կ|                                            |դեպքում կատարել|թերթերի|

|   |                                            |նշագրում       |քանակը |

|___|____________________________________________|_______________|_______|

|1. |Հայտատուի կանոնադրության և  պետական գրանցման|               |       |

|   |վկայականի պատճենները                        |               |       |

|___|____________________________________________|_______________|_______|

|2. |Գործունեության իրականացման տարածքի          |               |       |

|   |սեփականության, վարձակալության կամ           |               |       |

|   |օգտագործման իրավունքի վկայականի պատճենը     |               |       |

|___|____________________________________________|_______________|_______|

|3. |Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման      |               |       |

|   |վկայականի պատճենը և  անվանանիշի ուրվագիծը   |               |       |

|________________________________________________________________|_______|

|    Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր                  |       |

|    քանակը                                                      |       |

.________________________________________________________________________.

 

Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների և

նշագրումների իսկությունը հավաստում եմ

 

դիմողի ներկայացուցիչ  ______________________

(ստորագրությունը)

 

    Կ.Տ.                    _____ _____________ 200  թ.

 

(5-րդ ձևը փոփ. 27.12.07 թիվ 1546-Ն, 05.04.12 թիվ 451-Ն որոշումներ)

 

Ձև N 6

 

i

ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

.__________________________________________________________________________

|NN |Հաշվառված    |Հաշվառված  |Հաշվառված  |Հաշվառ|Հաշվառման |Իրավաբանական |

|ը/կ|անձի         |անձի       |անձի       |ված   |օրը,      |անձի համար`  |

|   |անվանումը,   |գտնվելու   |գործունեու-|անձի   ամիսը,    |ՀՎՀՀ-ն, իսկ  |

|   |կազմակերպա-  |վայրը      |թյան       |համարը|տարեթիվը  |անհատ        |

|   |իրավական ձևը |           |իրականացման|      |          |ձեռնարկատիրոջ|

|   |             |           |վայրը      |      |          |համար`       |

|   |             |           |           |      |          |ՀՎՀՀ-ն կամ   |

|   |             |           |           |      |          |սոցիալական   |

|   |             |           |           |      |          |քարտի համարը |

|___|_____________|___________|___________|______|__________|_____________|

| 1 |     2       |     3     |     4     |  5   |     6    |      7      |

.__________________________________________________________________________

_______________________________________________________________________.

|Անհատ ձեռնարկատիրոջ  |Անհատ ձեռնարկատիրոջ|Տարբերանիշի |     Այլ       |

|կամ լիազոր անձի      |կամ լիազոր անձի    |ստացման օրը,|տեղեկություններ|

|անունը, հայրանունը,  |բնակության վայրը   |ամիսը,      |               |

|ազգանունը և  անձնագրի|                   |տարեթիվը    |               |

|համարը               |                   |            |               |

|_____________________|___________________|____________|_______________|

|         8           |         9         |     10     |      11       |

_______________________________________________________________________.

 

(6-րդ ձևը փոփ. 26.05.16 թիվ 536-Ն /դրույթները տարածվում են 2016 թվականի մայիսի 25-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

Ձև N 7

 

ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

.__________________________________________________________________________

|NN |Թանկարժեք    |Թանկարժեք   |Իրավաբանական|Թույլ-  |Թույլ-   |Իրավա-    |

|ը/կ|մետաղներից   |մետաղներից  |կամ         |տվության|տվություն|բանական   |

|   |պատրաստված   |պատրաստված  |ֆիզիկական   |համարը  |տալու    |անձի      |

|   |իրեր արտադրող|իրեր        |անձի        |        |օրը,     |համար`    |

|   |իրավաբանական |արտադրող    |գործունեու- |        |ամիսը,   |ՀՎՀՀ-ն,   |

|   |կամ          |իրավաբանական|թյան        |        |տարեթիվը |իսկ անհատ |

|   |ֆիզիկական    |կամ         |իրականացման |        |         |ձեռնարկա- |

|   |անձի         |ֆիզիկական   |վայրը       |        |         |տիրոջ     |

|   |անվանումը,   |անձի        |            |        |         |համար`    |

|   |կազմակերպա-  |գտնվելու    |            |        |         |ՀՎՀՀ-ն կամ|

|   |իրավական     |վայրը       |            |        |         |սոցիալական|

|   |ձևը          |            |            |        |         |քարտի     |

|   |             |            |            |        |         |համարը    |

|___|_____________|____________|____________|________|_________|__________|

| 1 |     2       |     3      |       4    |    5   |    6    |     7    |

.__________________________________________________________________________

_______________________________________________________________________.

|Անհատ ձեռնարկատիրոջ  |Անհատ ձեռնարկատիրոջ|Անվանանիշի  |     Այլ       |

|կամ լիազոր անձի      |կամ լիազոր անձի    |ստացման օրը,|տեղեկություններ|

|անունը, հայրանունը,  |բնակության վայրը   |ամիսը,      |               |

|ազգանունը և  անձնագրի|                   |տարեթիվը    |               |

|համարը               |                   |            |               |

|_____________________|___________________|____________|_______________|

|         8           |         9         |     10     |      11       |

_______________________________________________________________________.

 

Ձև N 8

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ԼԱՏԻՆԱՏԱՌ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ, ՀԱՐԳԻ, ՔԱՇԻ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՇ ՈՒՆԵՑՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ՍԵՐԻԱԿԱՆ ԹՎԵՐԻ ԵՎ ՏԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Թվերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81

 

1 2 3 4 5 6 7 8 9 0,

 

Տառերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81

 

g - գրամ

Kg - կիլոգրամ

Oz - տրոյական ունցիա

 

Խորհրդանիշերի շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81

 

    Ոսկի       -  Au

    Արծաթ      -  Ag

    Պլատին     -  Pt

Պալադիում  -  Pd

 

Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ստանդարտացված ձուլակտորների մակերեսին դրոշմվող սերիական համարի թվերի շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81

 

1 2 3 4 5 6 7 8 9 0

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2006
N 1935-Ն
Որոշում