040.0883.280814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2014 թվականի N 883-Ն
ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.8.2-րդ կետի պահանջներով և ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացումը:
(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 580-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2014 թվականի օգոստոսի 14-ի
N 883-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Պատասխանատու |Ժամկետ-|Անհրաժեշտ իրավական |
|ը/կ| |մարմինը |ները |ակտերը |
|___|_______________________|_____________|_______|___________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|1. |Պետական-մասնավոր |ՀՀ գյուղա- |2014 թ.|«Երևան Ջուր», |
| |գործընկերության (ՊՄԳ) |տնտեսության |սեպտեմ-|«Հայջրմուղկոյուղի»,|
| |շրջանակներում ապագա |նախարարության|բեր |«Լոռի- |
| |կառավարման ձևի, |ջրային | |ջրմուղկոյուղի», |
| |ընկերությունների թվի, |տնտեսության | |«Շիրակ- |
| |օպերատորների |պետական | |ջրմուղկոյուղի» և |
| |(կառավարիչների) և |կոմիտե | |«Նոր Ակունք» փակ |
| |ժամկետի վերաբերյալ | | |բաժնետիրական |
| |որոշման ընդունում` | | |ընկերությունների |
| |հաշվի առնելով հետևյալ | | |կողմից սպասարկվող |
| |սկզբունքները` | | |տարածքներում |
| |1. ՊՄԳ-ի ձևը` | | |պետական-մասնավոր |
| | երկարատև | | |գործընկերության |
| | վարձակալություն: | | |ձևը և ժամկետը |
| |2. Ժամկետը` առնվազն 10 | | |սահմանելու մասին» |
| | տարի: | | |ՀՀ կառավարության |
| |3. Վարձակալների թիվը` | | |որոշման նախագիծ |
| | մեկ: | | | |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|2. |Ծախսածածկող սակագներին |ՀՀ գյուղա- |2014 թ.|ՀՀ գյուղատնտեսույան|
| |ուղղված |տնտեսության |սեպտեմ-| |
| |ուսումնասիրությունների |նախարարության|բեր- |նախարարության |
| |վերջնական հաշվետվության|ջրային |հոկտեմ-|ջրային տնտեսության |
| |քննարկում` հաշվի |տնտեսության |բեր |պետական կոմիտեի |
| |առնելով հետևյալ |պետական | |կողմից համապատասխան|
| |սկզբունքները` |կոմիտե | |հաշվետվության |
| |1. 2016 թ. հունիսի 1-ից| | |հաստատում |
| |վարձակալ ընկերությանը | | | |
| |ՀՀ պետական բյուջեից | | | |
| |սուբսիդավորում չի | | | |
| |հատկացվելու: | | | |
| |Վարձակալական | | | |
| |ընկերության համար | | | |
| |սահմանված սակագինը | | | |
| |ներառելու է վարձակալի | | | |
| |բոլոր ծախսերը և | | | |
| |խելամիտ շահույթը: | | | |
| |2. Վարձակալ ընկերության| | | |
| |կողմից վարձակալած | | | |
| |ենթակառուցվածքներում | | | |
| |կապիտալ ներդրումների | | | |
| |նպատակով պետության | | | |
| |նախկինում և նոր | | | |
| |ստանձնած վարկային | | | |
| |պարտավորությունների | | | |
| |սպասարկման ֆինանսական | | | |
| |պարտքերի մի մասը պետք է| | | |
| |փոխհատուցվի սակագնի | | | |
| |հաշվին` վարձավճարի | | | |
| |տեսքով: | | | |
| |3. Սակագնի մեջ պետք է | | | |
| |նախատեսվեն պահպանման և | | | |
| |վերանորոգման ընդլայնված| | | |
| |աշխատանքների | | | |
| |համապատասխան ծախսերը, | | | |
| |որոնք թույլ կտան | | | |
| |ապահովել ջրային | | | |
| |համակարգերի բնականոն | | | |
| |շահագործումն ու | | | |
| |պահպանումը: | | | |
| |4. Սակագները պետք է | | | |
| |լինեն մատչելի | | | |
| |բնակչության առավել ցածր| | | |
| |եկամուտներ ունեցող | | | |
| |տնային տնտեսությունների| | | |
| |համար: | | | |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|3. |Ջրամատակարար |ՀՀ գյուղա- |2015 թ.|«Երևան Ջուր», |
| |ընկերությունների կողմից|տնտեսության |հունվար|«Հայջրմուղկոյուղի»,|
| |սպասարկվող գույքի |նախարարության| |«Լոռի- |
| |վարձակալությամբ |ջրային | |ջրմուղկոյուղի», |
| |փոխանցման ձևի |տնտեսության | |«Շիրակ- |
| |սահմանում և գնման |պետական | |ջրմուղկոյուղի» և |
| |գործընթացը կազմակերպող |կոմիտե | |«Նոր Ակունք» փակ |
| |միջգերատեսչական | | |բաժնետիրական |
| |հանձնաժողովի ստեղծում | | |ընկերությունների |
| | | | |կողմից սպասարկվող |
| | | | |գույքի օգտագործման |
| | | | |իրավունքը |
| | | | |վարձակալությամբ |
| | | | |փոխանցման ձևի և |
| | | | |գործընթացը |
| | | | |կազմակերպող |
| | | | |միջգերատեսչական |
| | | | |հանձնաժողովի |
| | | | |ստեղծման մասին» ՀՀ |
| | | | |կառավարության |
| | | | |որոշման նախագիծ |
| | | | | |
| | | | |«Երևան Ջուր», |
| | | | |«Հայջրմուղկոյուղի»,|
| | | | |«Լոռի- |
| | | | |ջրմուղկոյուղի», |
| | | | |«Շիրակ- |
| | | | |ջրմուղկոյուղի» և |
| | | | |«Նոր Ակունք» փակ |
| | | | |բաժնետիրական |
| | | | |ընկերությունների |
| | | | |կողմից սպասարկվող |
| | | | |գույքի օգտագործման |
| | | | |իրավունքը |
| | | | |վարձակալությամբ |
| | | | |փոխանցման |
| | | | |գործընթացը |
| | | | |կազմակերպող |
| | | | |միջգերատեսչական |
| | | | |հանձնաժողովի |
| | | | |աշխատանքային |
| | | | |կանոնակարգը և |
| | | | |անհատական կազմը |
| | | | |հաստատելու մասին» |
| | | | |ՀՀ վարչապետի |
| | | | |որոշման նախագիծ |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|4. |Վարձակալ ընկերության |ՀՀ գյուղա- |մինչև |«Վարձակալ |
| |ընտրության հիմնական |տնտեսության |2015թ |ընկերության |
| |պայմանների մշակում և |նախարարության|դեկտեմ-|ընտրության |
| |հաստատում: Հիմնական |ջրային |բեր |փաստաթղթերի փաթեթին|
| |պայմանները և |տնտեսության | |հավանություն տալու |
| |կատարողական |պետական | |մասին» ՀՀ |
| |ցուցանիշները |կոմիտե | |կառավարության |
| |սահմանելուց առնվազն | | |որոշման նախագիծ |
| |պետք է` |Միջգերատես- | | |
| |1. Նկատի ունենալ սույն |չական | | |
| |ծրագրի 2-րդ կետով |հանձնաժողով | | |
| |սահմանված սկզբունքները:| | | |
| |2. Սահմանվի ըստ | | | |
| |քաղաքային բնակավայրերի | | | |
| |և գյուղական | | | |
| |բնակավայրերի | | | |
| |(միջինացված) | | | |
| |մատակարարման միջին | | | |
| |օրական տևողությունը | | | |
| |(ժամ/օր): | | | |
| |3. Սահմանվի ջրի որակի | | | |
| |համապատասխանությունը ՀՀ| | | |
| |առողջապահության | | | |
| |նախարարի 2002 թ. | | | |
| |դեկտեմբերի 25-ի N 876 | | | |
| |հրամանով հաստատված | | | |
| |«Խմելու ջուր: | | | |
| |Ջրամատակարարման | | | |
| |կենտրոնացված | | | |
| |համակարգերի ջրի որակին | | | |
| |ներկայացվող հիգիենիկ | | | |
| |պահանջներ: Որակի | | | |
| |հսկողություն» | | | |
| |N 2-III-Ա 2-1 | | | |
| |սանիտարական նորմերին և | | | |
| |կանոններին: | | | |
| |4. Սահմանվի խոշոր | | | |
| |վթարների արձագանքման | | | |
| |ժամանակը (ժամ): | | | |
| |5. Սահմանվի գրավոր | | | |
| |դիմում-բողոքների | | | |
| |արձագանքման ժամանակը | | | |
| |(օր): | | | |
| |6. Նկատի ունենալ ապագա | | | |
| |վարձակալի և պետության | | | |
| |միջև ռիսկերի | | | |
| |հավասարակշռված | | | |
| |(վարձակալական | | | |
| |պայմանագրերին հատուկ) | | | |
| |բաշխումը: | | | |
| |7. Հաշվի առնվի, որ | | | |
| |ապագա վարձակալին | | | |
| |ներկայացվող պահանջները | | | |
| |պետք է նպաստեն | | | |
| |միջազգային համբավ և | | | |
| |հայաստանյան փորձ | | | |
| |ունեցող ընկերության | | | |
| |ընտրությանը: | | | |
| |8. Սահմանվեն Երևան | | | |
| |քաղաքի ջրամատակարարման | | | |
| |և ջրահեռացման | | | |
| |առանձնահատկությունները`| | | |
| |վարձակալության | | | |
| |պայմանագրում | | | |
| |համապատասխան պայմաններ | | | |
| |և (կամ) դրույթներ | | | |
| |ամրագրելու միջոցով: | | | |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|5. |Խմելու ջրի ոլորտի |ՀՀ գյուղա- |մինչև | |
| |ֆինանսավորման ծրագրի |տնտեսության |2015 թ.| |
| |մշակում` ներառյալ |նախարարության|դեկտեմ-| |
| |միջնաժամկետ և |ջրային |բեր | |
| |երկարաժամկետ |տնտեսության | | |
| |ներդրումային պլանները |պետական | | |
| | |կոմիտե | | |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|6. |ՊՄԳ-ի կառավարչի |ՀՀ գյուղա- |2016 թ.|«Երևան Ջուր», |
| |ընտրության գործընթացի |տնտեսության |սեպտեմ-|«Հայջրմուղկոյուղի»,|
| |կազմակերպում, |նախարարության|բեր |«Լոռի- |
| |բանակցությունների |ջրային | |ջրմուղկոյուղի», |
| |վարում, հաղթող |տնտեսության | |«Շիրակ- |
| |կազմակերպության |պետական | |ջրմուղկոյուղի» և |
| |ճանաչում |կոմիտե | |«Նոր Ակունք» փակ |
| | | | |բաժնետիրական |
| | |Միջգերատես- | |ընկերությունների |
| | |չական | |կողմից սպասարկվող |
| | |հանձնաժողով | |գույքի օգտագործման |
| | | | |իրավունքը |
| | | | |վարձակալությամբ |
| | | | |փոխանցման |
| | | | |գործընթացի |
| | | | |արդյունքները |
| | | | |հաստատելու մասին» |
| | | | |ՀՀ կառավարության |
| | | | |որոշման նախագիծ |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|7. |ՊՄԳ-ի պայմանագրի |ՀՀ գյուղա- |2016 թ.| |
| |ստորագրում |տնտեսոթւյան |սեպտեմ-| |
| | |նախարարության|բեր | |
| | |ջրային | | |
| | |տնտեսության | | |
| | |պետական | | |
| | |կոմիտե | | |
| | | | | |
| | |Պայմանագրի | | |
| | |կառավարիչ | | |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|8. |Ջրամատակարար |ՀՀ գյուղա- |2016 թ.|«Երևան Ջուր», |
| |ընկերությունների |տնտեսության |հոկտեմ-|«Հայջրմուղկոյուղի»,|
| |սպասարկման տարածքի |նախարարության|բեր |«Լոռի- |
| |գույքը սահմանված կարգով|ջրային | |ջրմուղկոյուղի», |
| |նոր վարձակալ |տնտեսության | |«Շիրակ- |
| |ընկերությանը փոխանցման |պետական | |ջրմուղկոյուղի» և |
| |գործընթացի կազմակերպում|կոմիտե | |«Նոր Ակունք» փակ |
| | | | |բաժնետիրական |
| | |Պայմանագրի | |ընկերությունների |
| | |կառավարիչ | |կողմից օգտագործվող |
| | | | |գույքը |
| | | | |վարձակալությամբ |
| | | | |պայմանագրի |
| | | | |կառավարչին |
| | | | |փոխանցելու մասին» |
| | | | |ՀՀ կառավարության |
| | | | |որոշման նախագիծ |
|___|_______________________|_____________|_______|___________________|
|9. |ՊՄԳ-ի պայմանագրի |ՀՀ գյուղա- |2017 թ.| |
| |մեկնարկում |տնտեսության |հունվար| |
| | |նախարարության|1-ը | |
| | |ջրային | | |
| | |տնտեսության | | |
| | |պետական | | |
| | |կոմիտե | | |
| | | | | |
| | |Պայմանագրի | | |
| | |կառավարիչ | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 580-Ն, 15.10.15 թիվ 1233-Ն, 10.03.16 թիվ 271-Ն որոշումներ)