Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.0514.200515

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2015 թվականի N 514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասով և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման և ապրանքներին տրամադրվող` արտոնյալ ծագման, այդ թվում` «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակը հաստատող վկայականների կամ հավաստագրերի տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:

(1-ին կետը փոփ. 02.06.16 թիվ 565-Ն /գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա/

որոշում)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման ընդհանուր վերահսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում «ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.

3) որոշման հավելվածի`

ա. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով,

բ. 10.1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով» բառերով,

գ. 25-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2015
N 514-Ն
Որոշում