Սեղմել Esc փակելու համար:
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ...

 

 

040.0345.060405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2005 թվականի N 345-Ն

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 02.10.08 թիվ 1128-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 345-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

i

2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)

3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը:

(4-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

4.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(4.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

5. Հայտին կից կարգավորող մարմին պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) հայտատուի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման, տվյալ բնագավառում աշխատանքային ստաժի մասին տեղեկություններ.

դ) տեղեկություններ հայտատուի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի` նախկինում կատարված մշակումների և փորձաքննությունների կամ դրանց բացակայության մասին.

ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերը.

զ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության որակի ապահովման ծրագիրը:

(5-րդ կետը փոփ. 02.10.08 թիվ 1128-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 242-Ն որոշումներ)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(6-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

7. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը.

գ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների, որակի ապահովման ծրագրի համապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

8. Սույն կարգով նախատեսվող լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է`

ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

10. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումն, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունների կարգավորումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(10-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կարգավորող մարմնի կողմից:

12. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ ______

 

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ

փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ստանալու մասին

 

1. Հայտատու

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և

__________________________________________________________________________

գործունեության իրականացման վայրերը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական

__________________________________________________________________________

անձի անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը,

հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ

տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության

__________________________________________________________________________

                           իրականացման վայրը)

__________________________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված

անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված

լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` ____________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը,

անունը, հայրանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը,

անունը, հայրանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

(1-ին ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մարտի 24-ի

N 345-Ն որոշման

 

Ձև

 

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _____

 

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ

փաստաթղթերի փորձաքննության

 

Տրված ____ _____________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը` ___________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը _________________________________________________________

__________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ _______________ 200 թ.

 

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ  ---------------------------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2005
N 345-Ն
Որոշում