Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ...

 

 

040.0649.080605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2005 թվականի N 649-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 12-ի

N 649-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները, «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

i

2. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)

3. Միջուկային տեղակայանքների կառուցման իրավունք ունեցող սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործող կազմակերպություններ ճանաչված իրավաբանական անձինք:

4. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիան գործում է որոշակի ժամկետով` մինչև միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի ստացումը:

(4-րդ կետը փոփ. 14.10.10 թիվ 1344-Ն որոշում)

5. Միջուկային տեղակայանքները կառուցվում են օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

6. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի համար տրվում է կառուցման առանձին լիցենզիա:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(7-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

7.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

8. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

1) միջուկային տեղակայանքի ընտրված հրապարակի օգտագործման` հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) միջուկային տեղակայանքի գլխավոր հատակագիծը.

3) միջուկային տեղակայանքի կառուցման ժամանակացույցը.

4) կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագիծը.

5) հայտատուի կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, տեղեկություն գիտատեխնիկական աջակցության առկայության մասին, միջուկային տեղակայանքի կառուցման կազմակերպման և հսկման կարողությունների նկարագրությունը.

6) միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի բնութագրերի և քանակի գնահատականը.

7) միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության երաշխիքների կիրառման ապահովման նկարագրությունը, նախագծային լուծումները.

8) տեղեկություն միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման կազմակերպման ու ֆինանսական կառավարման մասին.

9) միջուկային տեղակայանքի անվտանգության վերլուծության նախնական հաշվետվությունը.

10) միջուկային տեղակայանքի անվտանգության հավանականային վերլուծության հաշվետվությունը.

11) միջուկային տեղակայանքի կառուցման որակի ապահովման ծրագիրը.

12) միջուկային տեղակայանքի շահագործող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ» և «ժբ» ենթակետերում նշված անձանց մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

13) սույն կետի 4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը.

14) կառուցվելիք միջուկային տեղակայանքի մասին տեղական ինքնակառավարման մարմինների և միջուկային տեղակայանքի ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները:».

(8-րդ կետը փոփ. 14.10.10 թիվ 1344-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

10. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

10.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(10.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

11. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

12. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների կատարման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն:

Թույլտվություններ տալու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

13. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) (13-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1344-Ն որոշում)

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

(13-րդ կետը փոփ. 14.10.10 թիվ 1344-Ն որոշում)

14. Կարգավորող մարմինը հայտի մերժման մասին որոշումը հայտատուին տալիս է որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում:

15. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

16. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունների կարգավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:

(16-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

18. Միջուկային տեղակայանքի կառուցման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ _______

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն

__________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ

տեղեկատվություն,

__________________________________________________________________________

              գտնվելու և գործունեության իրականացման վայրը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են.

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված

անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված

լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն ___________________  _______________________

                        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 12-ի

N 649-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N _______

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ

 

Տրված` _____ ________________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև _____ __________________ 200 թ.

 

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ      ___________________   _______________________

                      (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2005
N 649-Ն
Որոշում