Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԸ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ...

 

 

040.2141.211205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2141-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 1-ի

N 2141-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

i

2. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 07.07.16 թիվ 698-Ն որոշում)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

3. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(3-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

3.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(3.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),

գ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու պլանը,

դ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հաշվետվությունը,

ե) ռադիոակտիվ թափոնների պահեստարանի շահագործումից հանումն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

զ) սույն կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը:

(4-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 06.03.14 թիվ 242-Ն որոշումներ)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում: Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ հանդիսացող ռադիոակտիվ թափոնների պահեստարանը շահագործումից հանելու լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկություններն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկությունների ստանալու նպատակով:

7. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) ռադիոակտիվ թափոնների պահեստարանի շահագործումից հանման համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

8. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

10. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 242-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև

 

i

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀԱՅՏ_____

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի

վերաբերյալ տեղեկատվություն)

__________________________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

3. Հայտին կից` ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված

անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված

լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

բ)

գ)

դ)

ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն` __________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

____ ____________ 200 թ.

 

(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն, 29.05.09 թիվ 602-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 27.12.12 թիվ 1677-Ն, 06.03.14 թիվ 242-Ն, 07.07.16 թիվ 698-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 1-ի

N 2141-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N______

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

Տրված է ____ ___________ 200 թ.

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը

_____________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Լիցենզիան տրվում է մինչև ____ ___________ 200 թ.

 

  ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ     __________________  _______________________

                       (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն, 29.05.09 թիվ 602-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2005
N 2141-Ն
Որոշում