Սեղմել Esc փակելու համար:
{14.07.2016 - 23.09.2022} ՊԱՅԹԵՑՄԱՆ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.07.2016 - 23.09.2022} ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.07.2016  -ից մինչեւ   23.09.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0291.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2008 թվականի N 291-Ն

 

i

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ տեխնիկական անվտանգության միասնական կանոնները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.2022 թիվ 1450-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 22.09.2022 թիվ 1450-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 6-ի

N 291-Ն որոշման

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ տեխնիկական

i

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 22.09.2022 թիվ 1450-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն միասնական կանոնները մշակված են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրարկումն ապահովելու համար և սահմանում են տեխնիկական անվտանգության պահանջները պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ:

(1-ին կետը փոփ. 22.09.2022 թիվ 1450-Ն որոշում)

2. Պայթեցման աշխատանքները կատարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից:

3. Պայթեցման աշխատանքներում ընդգրկված աշխատողների ուսուցումը և որակավորումը կազմակերպություններում կատարվում է կազմակերպության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

4. Պայթեցնող մասնագետների ուսուցումը և որակավորումը կատարվում է մասնագիտացված ուսումնական հաստատություններում (ուսումնական կոմբինատներ, ուսումնական դասընթացներ, ուսումնական կենտրոններ և այլն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

պայթեցում` պայթեցման աշխատանքների անվտանգությունն ապահովող եղանակներով տրված հաջորդականությամբ և սահմանված պահին պայթուցիկ նյութերի լիցքերի դետոնացում առաջացնելու պրոցես (ընթացք), որը կիրառվում է ապարները և այլ զանգվածներ քայքայելու և փշրելու նպատակով.

առաջնային պայթեցում` պայթեցման աշխատանքներ, որի դեպքում օգտակար հանածոն, դատարկ ապարը և այլ զանգվածներ պոկվում, անջատվում և քայքայվում են.

երկրորդային պայթեցում` պայթեցման աշխատանքներ, որոնք կատարվում են գլխավորապես արտաչափ ապարակտորները մանրացնելու, հանքաստիճանի աշխատանքային հրապարակի անհարթությունները վերացնելու և նմանատիպ այլ աշխատանքներ կատարելու ժամանակ.

Էլեկտրական պայթեցում` պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթուցիկ նյութի լիցքի պայթեցում` էլեկտրադետոնատորի կիրառմամբ.

կրակային պայթեցում` պայթեցման աշխատանքների կատարում` կրակատար քուղի և կապսուլ դետանատորների կիրառմամբ.

զանգվածային պայթեցում` պայթեցում, որի ընթացքում ընդհանուր պայթեցման ցանցին հավաքակցվում են երկու և ավելի հորատանցքային, փոսարկային կամ խցային լիցքեր` անկախ լիցքավորվող փորվածքների երկարությունից.

պայթեցման կետ` վայր, որտեղ գտնվում է պայթեցման կայանը կամ պայթեցման սարքը և որտեղից կատարվում է հոսանքի միացումն էլեկտրական ցանցին` պայթեցում կատարելու համար.

պայթեցման սարք` պայթեցման աշխատանքներում էլեկտրական հոսանք արտադրող և պայթեցման էլեկտրական ցանցին հոսանքի ազդակներ տվող մեքենամիջոցներ և սարքավորումներ, որոնք լինում են դինամո-էլեկտրական և էլեկտրամարտկոցային տեսակների.

պայթեցման կայան` փակ արկղում հավաքակցված սարք` նախատեսված պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթեցման ցանցին միակցելու համար` բաղկացած մի քանի հոսանքաանջատիչներից, ազդարարման լամպերից և էլեկտրաչափիչ սարքերից.

պայթյունի օդային հարվածի ալիք` հատուկ տեսակի ալեկոծություն, որն առաջանում է պայթեցման լիցքերի պայթյունի հետևանքով` շրջակա միջավայրում առաջացնելով փոշի և գազեր, ճնշման զգալի բարձրացում, որն ուղեկցվում է նյութերի խտացմամբ և այրմամբ ու դրանց շարժման արագության փոփոխմամբ.

պայթուցիկ նյութեր` արտադրության մեջ պայթեցման աշխատանքներ կատարելու համար օգտագործվող քիմիական նյութեր կամ դրանց ֆիզիկական խառնուրդներ, որոնք արտաքին ազդեցությունից (ջերմությունից, կայծից, հարվածից, շփումից) պայթում են` մեծ արագությամբ վերափոխվում քիմիական այլ միացությունների` առաջացնելով պայթյունի ալիք, մեծ քանակությամբ ջերմային էներգիա և զգալի ծավալով գազանման նյութեր.

պայթեցման միջոցներ` միջոցներ, որոնց օգնությամբ պայթուցիկ նյութերի լիցքերին հաղորդվում է նախնական ազդակ (դրդում) և դրանց գրգռում` պայթման համար: Պայթեցման միջոցների շարքին են դասվում կապսուլ դետոնատորները, էլեկտրադետոնատորները, դետոնացման, կրակատար քուղերը, կրակատար քուղերը բոցավառելու համար միջոցները, էլեկտրաբոցավառիչները, հրատեխնիկական ռելեն.

դետոնացման քուղ` ճկուն քուղ, որը պարունակում է բարձր զգայունակ պայթուցիկ նյութերի միջուկ և կարող է օգտագործվել պայթյուններ իրականացնելու համար.

դետոնատոր` միջոց, որն իր սկզբնական ազդակով առաջացնում է պայթուցիկ նյութի լիցքի պայթյունային փոխակերպում (դետոնացում).

կապսուլ դետոնատոր` մետաղե կամ ստվարաթղթե պարկուճի մեջ տեղավորված պայթեցման միջոց, որը պայթուցիկ նյութերի լիցքերում առաջացնում է պայթյուն.

«բաժակ»` պայթանցքի կամ հորատանցքի պայթեցումից հետո դրանց չպայթած մասը.

պայթուցիկ նյութերի պահեստ` վերգետնյա պայմաններում մեկ ընդհանուր ցանկապատված տարածքում տեղակայված պայթուցիկ նյութերի մեկ կամ մի քանի պահոցների և օժանդակ կառույցների, իսկ ստորգետնյա պայմաններում` պայթուցիկ նյութեր պահելու օժանդակ խցերի և խորշերի ու դրանց մոտեցող փորվածքների համախումբ.

կայծակապաշտպանիչ սարքեր` մեխանիկական և էլեկտրական (էլեկտրոնային) սարքավորումների համախումբ` նախատեսված պայթուցիկ նյութերի պահեստները և դրանց օժանդակ շինությունները կայծակի ուղղակի հարվածներից պաշտպանելու համար, որոնք հիմնականում տեղադրվում են վերգետնյա պայմաններում տեղակայված պահեստների պաշտպանման համար.

պայթեցման աշխատանքների վտանգավոր գոտի` պայթեցման աշխատանքների կատարման վայրում հնարավոր վտանգավոր գործոնների տարածք, որի սահմաններում պայթեցման հետևանքով ապարների թռիչքի (ցրիվ գալու), պայթյունի ալիքի և սեյսմիկ ազդեցության հետևանքով կարող է պոտենցիալ վտանգ ստեղծել մարդկանց կյանքի, մոտակա շենքերի ու շինությունների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի համար.

պայթեցման աշխատանքները ղեկավարող մասնագետ` համապատասխան մասնագիտական կրթությամբ, պայթեցման աշխատանքների կատարման գծով ուսուցանված և որակավորում ունեցող ինժեներատեխնիկական աշխատող.

պայթեցնող` սահմանված կարգով ուսուցանված և համապատասխան որակավորում ունեցող մասնագետ, որն անմիջապես կատարում է պայթեցման աշխատանքներ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Բոլոր պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները վտանգավորությամբ դասակարգվում են առաջին աստիճանի և բաժանվում վտանգավորության խմբերի (աղյուսակ N 1) և ենթախմբերի (աղյուսակ N 2):

 

Աղյուսակ N 1

 

Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների դասակարգումն ըստ

վտանգավորության խմբերի

 

._________________________________________________________________________.

|Վտանգավորու-|                     Նյութը, արտադրանքը                     |

|թյան խումբը |                                                            |

|____________|____________________________________________________________|

|     A      |հրահրող պայթուցիկ նյութեր                                   |

|____________|____________________________________________________________|

|     B      |հրահրող պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանք              |

|____________|____________________________________________________________|

|     C      |նետողական պայթուցիկ նյութեր և  հրկիզվող այլ պայթուցիկ       |

|            |նյութեր կամ արտադրանք, որոնցում պարունակվում է չծխացող վառոդ|

|____________|____________________________________________________________|

|     D      |երկրորդային դետոնացնող պայթուցիկ նյութեր, ծխացող վառոդ,     |

|            |դետոնացնող պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանք` առանց    |

|            |հրահրման միջոցների և  նետողական լիցքերի (դետոնացման քուղի)  |

|____________|____________________________________________________________|

|     E      |երկրորդային դետոնացնող պայթուցիկ նյութեր պարունակող         |

|            |արտադրանք` առանց հրահրման միջոցի, բայց նետողական լիցքով     |

|            |(բացառությամբ հեշտ բռնկվող հեղուկներ պարունակողների)        |

|____________|____________________________________________________________|

|     F      |երկրորդային դետոնացնող նյութեր, հրահրման միջոցներ և         |

|            |նետողական լիցքեր պարունակող արտադրանք կամ արտադրանք առանց   |

|            |նետողական լիցքերի                                           |

|____________|____________________________________________________________|

|     G      |հրատեխնիկական ռելե և  դրա պարունակությամբ արտադրանք         |

|____________|____________________________________________________________|

|     N      |առավել ոչ զգայունակ դետոնացնող նյութեր պարունակող արտադրանք |

|____________|____________________________________________________________|

|     S      |նյութերը և  արտադրանքը փաթեթավորված այնպես, որ պատահական    |

|            |գործարկման դեպքում փաթեթը կասեցնում է ցանկացած վտանգավոր    |

|            |երևույթ,  իսկ, եթե տարան քայքայված է կրակից, ապա պայթյունի  |

|            |ազդեցությունը սահմանափակ է, ինչը չի խանգարում անցկացնել     |

|            |վթարային միջոցառումներ կամ մարել հրդեհն անմիջապես           |

|            |փաթեթավորման մոտակայքում                                    |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

Պայթուցիկ նյութերի դասակարգումն ըստ վտանգավորության ենթախմբերի

 

._____________________________________________________________________.

|Ենթախումբը|                 Ենթախմբի անվանումը                       |

|__________|__________________________________________________________|

|1         |պայթման զանգվածով վտանգավոր պայթուցիկ նյութեր             |

|__________|__________________________________________________________|

|2         |զանգվածով չպայթող պայթուցիկ նյութեր                       |

|__________|__________________________________________________________|

|3         |զանգվածով չպայթող հրդեհավտանգ պայթուցիկ նյութեր           |

|__________|__________________________________________________________|

|4         |նշանակալից վտանգ չներկայացնող պայթուցիկ նյութեր (պայթեցման|

|          |միջոցներ)                                                 |

|__________|__________________________________________________________|

|5         |առավել ոչ զգայունակ պայթուցիկ նյութեր (պայթեցման միջոցներ)|

|__________|__________________________________________________________|

|6         |թույլ զգայունակ պայթուցիկ նյութեր (պայթեցման միջոցներ)    |

._____________________________________________________________________.

 

7. Պայթուցիկ նյութերի պահեստներում գտնվող սելիտրան դիտարկվում է որպես D խմբին պատկանող պայթուցիկ նյութ:

8. Վտանգավորության տարբեր խմբերի պատկանող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է պահվեն և փոխադրվեն առանձին-առանձին` ըստ յուրաքանչյուր խմբի: Թույլատրվում է համատեղ պահել`

1) ծխացող (D վտանգավորության խումբ) և չծխացող (C վտանգավորության խումբ) վառոդները.

2) կրակատար քուղերը, հրահրող միջոցները, ազդանշանային, վառոդային փամփուշտները և ազդանշանային հրթիռները (D վտանգավորության խումբ).

3) կրակատար քուղը, դրանց և վառոդները վառելու միջոցները, ժապավենները (D վտանգավորության խումբ), կապսուլ դետոնատորները, էլեկտրադետոնատորները (B վտանգավորության խումբ):

9. Տրանսպորտային միջոցներով թույլատրվում է համատեղ փոխադրել` B, C, D, E, G, N և S վտանգավորության խմբի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ պայմանով, որ պահպանվեն սույն կանոններով սահմանված պահանջները:

10. Պայթուցիկ նյութերը, ըստ դրանց կիրառման պայմանների, բաժանվում են դասերի և խմբերի (աղյուսակ N 3):

 

Աղյուսակ 3

 

Պայթուցիկ նյութերի դասակարգումը` ըստ կիրառման պայմանների

 

._________________________________________________________________________.

|Պայթու|Պայթու-|  Պայթուցիկ նյութերի տեսակը և  կիրառման   |Պայթափամփուշտի |

|ցիկ   |ցիկ    |             պայմանները                   |(կապոցի)       |

|նյու- |նյու-  |                                          |տարբերիչ շերտի |

|թերի  |թերի   |                                          |կամ թաղանթի    |

|դասը  |խումբը |                                          |գույնը         |

|______|_______|__________________________________________|_______________|

|I     |-      |չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր`        |սպիտակ         |

|      |       |նախատեսված միայն վերգետնյա պայմաններում   |               |

|      |       |պայթեցումներ կատարելու համար              |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|II    |-      |չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր`        |կարմիր         |

|      |       |նախատեսված վերգետնյա պայմաններում և       |               |

|      |       |ստորգետնյա փորվածքներում պայթեցումներ     |               |

|      |       |կատարելու համար, որոնցում կամ բացակայում է|               |

|      |       |այրվող գազերի անջատումը, կամ պայթուցիկ    |               |

|      |       |ածխային (թերթաքարային) փոշու գոյացումը    |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|III   |-      |չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր`        |կապույտ        |

|      |       |նախատեսված միայն ստորգետնյա փորվածքներում |               |

|      |       |պայթեցումներ կատարելու համար, որոնցում    |               |

|      |       |առկա են այրվող գազեր, բայց բացակայում են  |               |

|      |       |պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշիները |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|IV    |-      |նախապաշտպանված պայթուցիկ նյութեր`         |դեղին          |

|      |       |նախատեսված ածխի կամ դյուրավառ թերթաքարերի |               |

|      |       |ստորգետնյա փորվածքներում պայթեցումներ     |               |

|      |       |կատարելու համար, որոնք վտանգավոր են ածխի  |               |

|      |       |(թերթաքարերի) փոշիների պայթյունի համար,   |               |

|      |       |մինչդեռ չեն անջատում այրվող գազեր         |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|V     |-      |նախապաշտպանված պայթուցիկ նյութեր`         |դեղին          |

|      |       |նախատեսված այրվող գազերի անջատմամբ        |               |

|      |       |փորվածքներում պայթեցումներ կատարելու      |               |

|      |       |համար, այն պայմաններում, երբ բացառվում է  |               |

|      |       |պայթանցքի լիցքի կոդային մակերևույթի       |               |

|      |       |շփումը լեռնային ապարների ճեղքերում կամ    |               |

|      |       |փորվածքներում գտնվող գազաօդային խառնուրդի |               |

|      |       |հետ                                       |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|VI    |-      |նախապաշտպանված պայթուցիկ նյութեր`         |դեղին          |

|      |       |նախատեսված այրվող գազերի անջատմամբ        |               |

|      |       |փորվածքներում պայթեցումներ կատարելու      |               |

|      |       |համար, այն պայմաններում, երբ հնարավոր է   |               |

|      |       |պայթանցքի լիցքի կողային մակերևույթի       |               |

|      |       |շփումը լեռնային ապարների ճեղքերում կամ    |               |

|      |       |փորվածքներում գտնվող գազաօդային խառնուրդի |               |

|      |       |հետ                                       |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|VII   |-      |նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և  V-VI  |դեղին          |

|      |       |դասի պայթուցիկ նյութերի արտադրանք`        |               |

|      |       |նախատեսված ստորգետնյա փորվածքներում հատուկ|               |

|      |       |պայթեցման աշխատանքներ կատարելու համար     |               |

|      |       |(ապարների արտաչափ կտորների, կախված        |               |

|      |       |լեռնային զանգվածի և  առաստաղների          |               |

|      |       |պայթեցում), այն դեպքերում, եթե դրանցում   |               |

|      |       |հնարավոր են պայթունավտանգ այրվող գազերի,  |               |

|      |       |ածխային (թերթաքարային) փոշիների խտանյութի |               |

|      |       |գոյացում                                  |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|Հատուկ|-      |չնախապաշտպանված և  նախապաշտպանված         |-              |

| (C)  |       |պայթուցիկ նյութեր և  դրանցից արտադրանք`   |               |

|      |       |նախատեսված հատուկ պայթեցման աշխատանքներ   |               |

|      |       |կատարելու համար, բացառությամբ ստորգետնյա  |               |

|      |       |փորվածքների հանքախորշերի, որոնցում        |               |

|      |       |հնարավոր են այրվող գազերի և  ածխային      |               |

|      |       |(թերթաքարային) փոշիների պայթունավտանգ     |               |

|      |       |խտանյութի գոյացում                        |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|      |1      |պայթեցման աշխատանքների կատարում վերգետնյա |սպիտակ         |

|      |       |պայմաններում` մետաղների իմպուլսային       |               |

|      |       |մշակում, հորատանցքային և  կենտրոնացված    |               |

|      |       |լիցքերի հրահրում, հանքաստիճանների         |               |

|      |       |թեքվածքների պայթեցում, սառած գետնի        |               |

|      |       |քայքայում, լեռնային զանգվածի ապարների     |               |

|      |       |արտաչափ կտորների երկրորդական պայթեցում,   |               |

|      |       |փորվածքներում սեյսմահետախուզական          |               |

|      |       |աշխատանքների իրականացում, անտառային       |               |

|      |       |հրդեհների տեղայնացման համար պաշտպանիչ     |               |

|      |       |շերտերի ստեղծում և  այլ հատուկ աշխատանքներ|               |

|______|_______|__________________________________________|_______________|

|      |2      |պայթեցման աշխատանքների կատարում այրվող    |կարմիր         |

|      |       |գազով կամ ածխային (թերթաքարային) փոշով ոչ |               |

|      |       |վտանգավոր ստորգետնյա փորվածքներում,       |               |

|      |       |սուլֆիդային հանքավայրերում, լեռնային      |               |

|      |       |զանգվածի արտաչափ կտորների երկրորդային     |               |

|      |       |պայթեցման ժամանակ, այլ հատուկ աշխատանքներ |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|      |3      |պայթեցման աշխատանքների կատարում նավթային, |սև             |

|      |       |գազային և  հետախուզական հորատանցքերում    |               |

|______|_______|__________________________________________|_______________|

|      |4      |պայթեցման աշխատանքների կատարում           |կանաչ          |

|      |       |պայթյունավտանգ ծծմբային և  նավթային       |               |

|      |       |հանքահորերում, որոնք վտանգավոր են ծծմբի   |               |

|      |       |փոշու, ջրածնի և  ծանր ածխաջրածնային       |               |

|      |       |գոլորշիների պայթմամբ                      |               |

._________________________________________________________________________.

 

11. Ձեռք բերվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները կազմակերպությունների կողմից պետք է ենթարկվեն փորձարկման, որոշվեն օգտագործման և պահման համար դրանց պիտանիությունը հետևյալ դեպքերում`

1) արտադրող գործարանի կամ այլ կազմակերպությունների պահեստներից դրանց ստանալու ժամանակ.

2) որակի մեջ կասկածանքների առաջացման դեպքերում.

3) երաշխիքային ժամկետի վերջում:

12. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փորձարկումը կատարվում է հանձնախմբի միջոցով, փորձարկման արդյունքները ձևակերպվում են ակտով` համաձայն N 1 ձևի, կատարվում է համապատասխան գրանցում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փորձարկումների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի: Արգելվում է օգտագործել և պահել երաշխիքային ժամկետներն անցած պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ` առանց դրանց նախնական փորձարկման:

13. Պայթուցիկ նյութերը պետք է փաթեթավորվեն և մակնշվեն համաձայն տեխնիկական պայմանների, իսկ դրանց արկղերը, պարկերը, ծրարներն ունենան տարբերիչ գույների ուրվագծումներ թաղանթի տեսքով և հատուկ շերտագծով:

14. Պայթուցիկ նյութերի չորացումը, մանրացումը, մաղումը, պատյանների մեջ լցավորումը և ապասառեցումը թույլատրվում է կատարել այդ նպատակների համար նախատեսված շենքերում, ինչպես նաև ծածկված բաց հրապարակներում: Բաց հրապարակներում պայթուցիկ նյութերի չորացումը, մանրացումը, մաղումը, պատյանների մեջ լցավորումը թույլատրվում է կատարել միայն չոր եղանակներին:

15. Մինչև 1,5% խոնավությամբ ամոնիակասելիտրային պայթուցիկ նյութերի պայթափամփուշտների չորացումը պետք է կատարել միայն գործարանային թողարկմամբ պատյանների մեջ, իսկ 1,5%-ից ավելի խոնավությամբ նույնատիպ պայթուցիկ նյութերի պայթափամփուշտների չորացումը` ապափաթեթավորված և ցրված վիճակով: Պայթուցիկ նյութերի չորացման համար նախատեսված շենքերում օդի ջերմաստիճանը պետք է լինի 50 oC-ից ոչ բարձր, իսկ ծխացող վառոդի չորացման ժամանակ` 40 oC-ից ոչ բարձր: Տրոտիլով զգայունակությունը բարձրացված պայթուցիկ նյութերի չորացման համար օդի ջերմաստիճանը պետք է լինի 60 oC-ից ոչ բարձր, իսկ նիտրաեթերներով զգայունակությունը բարձրացված պայթուցիկ նյութերի համար` 30 oC-ից ոչ բարձր: Պայթուցիկ նյութերի չորացման ժամանակ տաքացուցիչներն օդամղիչի հետ միասին պետք է գտնվեն մեկուսացված շենքում կամ կից շինության մեջ: Պայթուցիկ նյութերի չորացման սեղանները և դարակները պետք է գտնվեն տաքացնող մակերեսներից (վառարաններ, գոլորշու խողովակներ, ջեռուցման մարտկոցներ) 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

16. Պայթուցիկ նյութերի արկղերը, տուփերը, պարկերը, փաթեթները պետք է արտադրող գործարանում ամուր փակվեն (կարվեն, սոսնձվեն) և կապարակնքվեն:

17. Արտադրող գործարաններում պայթուցիկ նյութերի փաթեթավորման ժամանակ բոլոր տեսակի տարաներում պետք է դրվեն օգտագործման հրահանգներ (ձեռնարկներ), որոնցում պետք է նշված լինեն պայթուցիկ նյութի դասակարգման գաղտնագիրը, վտանգավորության խումբը, օգտագործման պայմանները, հիմնական տեխնիկական բնութագրերը, պահման երաշխիքային ժամկետը, պայթուցիկ նյութերի հետ վարվեցողության կանոնները:

18. Արգելվում է մանրացնել հեքսոգեն կամ նիտրաեթերներ պարունակող պայթուցիկ նյութերը:

19. Պայթուցիկ նյութերի ապասառեցումը կատարվում է գործարանային փաթեթավորման մեջ` վերգետնյա պահեստների ջեռուցվող շենքերում կամ պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստներում, օդի ջերմաստիճանի 30 oC-ից ոչ ավելի պայմաններում:

20. Պայթուցիկ նյութերի փոխադրումն իրականացվում է ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտով` պայթուցիկ նյութերը փոխադրելու հրահանգների պահանջներով` հաշվի առնելով տեղական պայմանները:

21. Պայթուցիկ նյութերի ընդունումը, դրանց բեռնաբարձումը և բեռնաթափումը պետք է կատարվի հատուկ առանձնացված և սարքավորված բեռնաթափման-բեռնաբարձման հրապարակներում` պայթեցման աշխատանքների կատարման ղեկավարի կամ հատուկ նշանակված անձի հսկողության ներքո: Բեռնաթափման-բեռնաբարձման հրապարակներում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը:

i

22. Պայթուցիկ նյութերի բեռնաբարձման և բեռնաթափման հրապարակները պետք է ապահովեն հետևյալ պայմանները`

1) հրապարակի տրանսպորտային միջոցների բեռնաթափման տեղերը 15 մ շառավղով պետք է ցանկապատվեն ոչ պակաս 2 մ բարձրությամբ մետաղե փշալարերով.

2) հրապարակը պետք է մութ ժամանակ լուսավորվի հիմնական և լրացուցիչ էլեկտրական լուսավորությամբ կամ մարտկոցային լուսամփոփներով: Էլեկտրական լուսավորության անջատիչները պետք է տեղակայվեն պայթուցիկ նյութերի բեռնաբարձման (բեռնաթափման) տեղից 50 մ-ից ոչ մոտ հեռավորության վրա.

3) հրապարակը պետք է ապահովված լինի անհրաժեշտ հրդեհաշիջման միջոցներով.

4) հրապարակը պետք է ունենա կայուն հեռախոսային կապ տվյալ կազմակերպության ղեկավարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

(22-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն, 22.09.2022 թիվ 1450-Ն որոշումներ)

i

23. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրումը քաղաքների և այլ բնակավայրերի տարածքով իրականացվում է կազմակերպության պայթեցման աշխատանքների կատարման ղեկավարի կողմից սահմանված երթուղիներով, որոնք պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Պայթուցիկ նյութերի փոխադրումն իրականացվում է հրահանգավորված անձանց միջոցով` պայթեցնողների կամ ուղեկցող անձանց հսկողության տակ: Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է փոխադրվեն առանձին-առանձին` հատուկ պայուսակների, տուփերի և արկղերի մեջ:

(23-րդ կետը փոփ. 22.09.2022 թիվ 1450-Ն որոշում)

24. Պայթուցիկ նյութերը, պայթեցման միջոցները և պայթեցման սարքերը մեկ պահեստից մյուս պահեստը համատեղ փոխադրելը կամ դրանք պայթեցման վայր հասցնելը թույլատրվում է միայն հետևյալ պայմանների ապահովման դեպքերում`

1) տրանսպորտային փոխադրամիջոցը պետք է բեռնվի դրա բեռնատարողության 2/3-ից ոչ ավելի.

2) պայթեցման միջոցները պետք է տեղավորվեն տրանսպորտային միջոցի առաջնամասում, ամուր փակվող արկղերում` յուրաքանչյուր կողմից դնելով փափուկ միջադիրներ.

3) պայթուցիկ նյութերով փաթեթները և պայթեցման միջոցների արկղերը պետք է միմյանցից բաժանվեն իրար հետ հպումը բացառող նյութերով.

4) պայթուցիկ նյութերով արկղերը և մյուս տարաները պետք է ամրացվեն այնպես, որպեսզի բացառվի դրանց մեկը մյուսին հարվածելը կամ միմյանց հետ շփվելը:

25. Պայթեցման աշխատանքներ կատարող անձանց պայթուցիկ նյութի հետ միասին աշխատավայր հասցնելը թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատուկ սարքավորված ավտոմեքենաներով` ուղեկցող անձանց հսկողությամբ: Ավտոմեքենան պետք է ունենա`

1) կողապատեր և առանձնացված մասեր, որոնք ավելի բարձր են, քան փոխադրվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները.

2) բեռների համար նախատեսված մաս, որտեղ տեղակայվում են պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները.

3) հարմար նստատեղեր ուղևորատար մասում.

4) հակահրդեհային միջոցներ, այդ թվում` առնվազն երկու կրակմարիչ: Ավտոմեքենան պետք է սարքավորված լինի համապատասխան նախազգուշական նշաններով, որոնք նշում են ավտոմեքենայի բեռի պարունակությունը և տեսանելի են ցանկացած տեսադաշտից:

26. Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով պայթուցիկ նյութերի փոխադրման ժամանակ տրանսպորտային միջոցների երթուղիների վրա փոխադրողների կողմից պետք է տեղակայվեն մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերվող պաստառներ և այլ նախազգուշական նշաններ:

27. Ստորգետնյա հանքավայրեր պայթուցիկ նյութերի փոխադրումը թույլատրվում է անվտանգության պահանջներին համապատասխանող և այդ նպատակների համար սարքավորված հանքի փոխադրամիջոցներով:

28. Արգելվում է պայթուցիկ նյութի փոխադրումը հանքափողով` մարդկանց վերահանման և իջեցման ժամանակ:

29. Պայթուցիկ նյութի բեռնաբարձման, բեռնաթափման և հանքափողով փոխադրման ժամանակ մերձհանքափողային բակում և վերհանքային շենքում թույլատրվում է ներկա լինել միայն պայթեցնողին, պայթուցիկ նյութը բաշխողին, բեռնող և բեռնաթափող անձանց, ղեկալծակավորին, հանքափողն սպասարկողին և պայթուցիկ նյութը փոխադրելու համար պատասխանատու անձին:

30. Պայթուցիկ նյութերի արկղերը պետք է զբաղեցնեն վերելքավանդակի բարձրության 2/3-ից ոչ ավելի մասը և լինեն վերելքավանդակի դռներից ոչ բարձր: Վագոնիկներով պայթուցիկ նյութերի իջեցման ժամանակ դրանց արկղերը և պարկերը չպետք է դուրս ցցվեն վագոնիկների կողերից: Պայթեցման միջոցները պետք է իջեցնել (բարձրացնել) պայթուցիկ նյութերից առանձին:

31. Մեկ վերելքավանդակում միաժամանակ թույլատրվում է պայթուցիկ նյութի հետ միասին իջնել կամ բարձրանալ այնքան պայթեցնող, ինչքան հնարավորություն է տալիս վերելքավանդակի հատակի չափսը` 1 մ2 յուրաքանչյուր մարդու համար:

32. Ստորգետնյա փորվածքներով տրանսպորտային միջոցներով պայթուցիկ նյութերի փոխադրումը պետք է կատարվի ոչ ավելի քան 5 մ/վրկ արագությամբ: Մեքենավարը պարտավոր է վերհան մեքենան, էլեկտրաքարշը տեղից շարժել և կանգնեցնել սահուն և առանց հրելահարվածների:

33. Տրանսպորտային միջոցներով ստորգետնյա փորվածքներով պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների իջեցումը պետք է կատարվի` ապահովելով հետևյալ պայմանները`

1) պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բեռնման, բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն միայն փորվածքներում այդ նպատակի համար նախատեսված տեղամասային կետերում, խորշերում և խցերում.

2) երկաթուղային միևնույն շարժակազմով փոխադրելու ժամանակ` պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է գտնվեն տարբեր վագոններում և միմյանցից բաժանված այնպես, որ այդ վագոնների միջև, ինչպես նաև այդ վագոնների և էլեկտրաքարշի միջև հեռավորությունը լինի 3 մ-ից ոչ պակաս: Պայթուցիկ նյութեր փոխադրող շարժակազմում չպետք է լինեն ուրիշ բեռներով բեռնված վագոններ.

3) դետոնատորները պետք է փոխադրվեն չհրկիզվող նյութից պատրաստված, ներսից փայտանյութով ներպատված և կափարիչով կողպված տարաներով: Նշված պայթեցման միջոցներով տարաները` արկղերը, պայուսակները և տուփերը պետք է տեղավորվեն ըստ բարձրության մի շարքով` դրանց արանքներում փափուկ նյութ տեղադրելով.

4) կոնտակտային էլեկտրաքարշերով պայթուցիկ նյութերի փոխադրումը պետք է կատարվի չհրկիզվող նյութից պատրաստված, կափարիչով կողպված վագոններով, հատիկավորված պայթուցիկ նյութերը` կրակադիմացկուն գործվածքով ծածկված.

5) պայթուցիկ նյութեր փոխադրող տրանսպորտային միջոցները (շարժակազմերը) առջևի և հետևի մասերից պետք է ունենան հատուկ լուսաձայնային ազդանշանային համակարգ, որոնց կիրառման նշանակության հետ պետք է ծանոթ լինեն հանքի բոլոր աշխատողները.

6) լեռնային փորվածքներով պայթուցիկ նյութի փոխադրման ժամանակ հանդիպակաց տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են զիջել, իսկ այդ փորվածքներով անցնող անձինք պարտավոր են կանգնել և առաջնահերթ շարժվելու հնարավորություն տալ պայթուցիկ նյութով բեռնված փոխադրամիջոցին.

7) տրանսպորտային միջոցների վարորդները և բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են պայթուցիկ նյութի փոխադրման հետ, պետք է հրահանգավորվեն դրանց փոխադրումների կանոնների պահանջներով.

8) ռելսային տրանսպորտով պայթուցիկ նյութեր փոխադրելու ժամանակ գնացքի մեջ` էլեկտրաքարշավարից, պայթեցնողից կամ բաշխիչից, ինչպես նաև պայթուցիկ նյութի փոխադրման հետ առնչվող այլ անձանցից բացի ոչ ոք չպետք է լինի: ՈՒղեկցող անձինք կարող են տեղավորվել մարդատար վագոնում` շարժակազմի վերջում.

9) կողպված և կապարակնքված հատուկ սարքավորված վագոններով, բեռնարկղերով և այլ տարաներով պայթուցիկ նյութերի փոխադրումը պետք է կատարվի առանց ուղեկցողների.

10) պայթուցիկ նյութերի փոխադրումն անմիջականորեն մասնակցող անձինք պետք է ապահովված լինեն մեկուսացնող ինքնապաշտպանիչ միջոցներով:

34. Հետախուզահորերի հորատանցման ժամանակ ձեռքի ճախարակներով և կարապիկներով պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի` պահպանելով հետևյալ պայմանները

1) հանքախորշում չպետք է գտնվեն պայթեցման աշխատանքների հետ առնչություն չունեցող անձինք.

2) պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի ոչ պակաս, քան երկու անձի մասնակցությամբ.

3) ճախարակը կամ կարապիկը պետք է սարքավորվի արգելակիչ հարմարանքներով` ավտոմատ գործող արգելակներով, իսկ կցող կեռը` ապահովիչ փականով.

4) պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի պայթեցման միջոցներից առանձին:

35. Վերընթաց փորվածքներով վերհան մեքենաների օգտագործմամբ պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված աշխատանքի կազմակերպման պայմաններին և վերհան մեքենայի տեղակայման անձնագրին համաձայն:

36. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների կորուստների և հափշտակումների դեպքերը ենթակա են տեխնիկական քննության` այդ նպատակով հաստատված հրահանգին համապատասխան: Նշված հրահանգը հաստատվում է «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառություններն իրականացնող լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

37. Աշխատատեղերում պայթուցիկ նյութերը, ինչպես նաև լիցքավորված պայթանցքները, հորատանցքերն արգելվում է թողնել առանց պահպանման ու հսկողության: Ստորգետնյա փորվածքներում թույլատրվում է պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պահել առանց հսկողության, եթե դրանք տեղավորված են պահման հատուկ տեղերում` տեղամասային կետերում, կողպված մետաղյա արկղերում կամ բեռնարկղերում:

38. Բնակավայրերում կամ շենքերի ներսում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է գտնվեն մեկուսացված շինություններում և պահպանվեն:

39. Աշխատատեղերում թույլատրվում է մինչև լիցքավորումը պահել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ օրական պահանջի չափով` վտանգավոր գոտուց դուրս, և հերթափոխի պահանջի չափով վտանգավոր գոտու սահմաններում: Զանգվածային պայթեցումներ կատարելու ժամանակ վտանգավոր գոտում կարող է պահվել լիցքավորման համար անհրաժեշտ քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:

40. Հանքահորանների, բովանցքերի (շտոլնյաների) և թունելների լեռնանցման ժամանակ դրանց ելանցքերի մոտ թույլատրվում է պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ պահել հերթափոխի պահանջի չափով` ելանցքերից, ինչպես նաև շենքերից և շինություններից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

41. Տեխնիկական պայմանների պահանջներին չհամապատասխանող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ոչնչացումը պետք է կատարել պայթեցմամբ, այրելով կամ ջրում լուծելով: Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ոչնչացումը կատարվում է կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ` հանձնախմբի միջոցով: Յուրաքանչյուր դեպքի համար պետք է կազմվի ակտ` նշելով ոչնչացված պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների քանակը, անվանումը, ոչնչացման պատճառները և ձևերը: Ակտը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է պայթուցիկ նյութերի պահեստում, մյուսը` կազմակերպության հաշվապահությունում: Ակտի պահպանման ժամկետը սահմանվում է 5 տարի:

42. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ոչնչացման տեղը պետք է սարքավորվի ըստ կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծի` վտանգավոր գոտու սահմանմամբ: Ոչնչացումը պետք է կատարվի պայթեցնողների կողմից, պայթուցիկ նյութի պահեստապետի մասնակցությամբ, կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձի ղեկավարությամբ:

43. Պայթեցմամբ ոչնչացումն անհրաժեշտ է կատարել ստուգված` բարորակ պայթուցիկ նյութի օգտագործմամբ: Ընդ որում, փամփուշտավորված պայթուցիկ նյութերը պետք է ոչնչացվեն կապոցներով, իսկ դետոնատորները, դետոնացման և կրակատար քուղերը` ցանկացած փաթեթավորմամբ: Պայթեցումից առաջ դրանք պետք է թաղվեն հողի մեջ կամ կիրառվեն չպայթած նյութերի ցրումը բացառող այլ միջոցներ:

44. Պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցի ոչնչացումն այրման միջոցով թույլատրվում է կատարել միայն չոր եղանակին: Արգելվում է դետոնատորների ոչնչացումն այրման միջոցով:

45. Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է այրվեն առանձին-առանձին, ընդ որում, խարույկի վրա թույլատրվում է միանգամից այրել 20 կգ-ից ոչ ավելի պայթուցիկ նյութ: Վառոդներն այրելով ոչնչացնելու դեպքում պետք է դրանք փռվեն մինչև 10 սմ հաստությամբ, 30 սմ լայնությամբ շերտերով, իրարից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Թույլատրվում է միաժամանակ վառել երեք շերտից ոչ ավելի վառոդ: Պայթուցիկ նյութերի պայթափամփուշտներն այրման ժամանակ պետք է դասավորվեն մեկ շերտով այնպես, որպեսզի դրանք միմյանց չհպվեն:

46. Արգելվում է պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցներն այրել տարաների մեջ: Հետագա օգտագործման համար ոչ պիտանի արկղերը, տուփերը, թղթերը, պարկերը և այլ տարաներ պետք է այրվեն առանձին:

47. Արգելվում է պայթուցիկ նյութը և պայթեցման միջոցն այրելու խարույկը տեղակայել բնակավայրերի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, ինժեներական կառույցների, անտառային զանգվածների և բնապահպանական օբյեկտների մոտակայքում: Խարույկը պետք է տեղակայել քամու հակառակ կողմից, փռել 5 մ-ից ոչ պակաս երկարությամբ կրակատար քուղ կամ դյուրավառ նյութի շերտ: Վառելուց հետո պայթեցնողը պետք է անհապաղ հեռանա խարույկի մոտից, մտնի թաքստոց կամ դուրս գա վտանգավոր գոտու սահմաններից:

48. Խարույկը պետք է լինի այնպիսի չափերի, որպեսզի պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների այրման ժամանակ, վառվող նյութ ավելացնելու անհրաժեշտություն չզգացվի: Արգելվում է խարույկի տեղի զննումը` մինչև այն ամբողջովին չհանգչի:

49. Ջրում լուծելու միջոցով թույլատրվում է ոչնչացնել միայն ամոնիակասելիտրային ոչ ջրակայուն պայթուցիկ նյութերը, որոնք չեն պարունակում նիտրաեթերներ և հեքսոգեն: Այդ կարգի պայթուցիկ նյութերի ջրում լուծումը թույլատրվում է տակառների և նմանատիպ այլ անոթների մեջ` թույլ չտալով շրջակա միջավայրի աղտոտվածություն: Չլուծվող նստվածքը պետք է հավաքվի և ոչնչացվի ջրավազանների տարածքից դուրս:

50. Արգելվում է օգտագործել բաց կրակ և ծխել պայթուցիկ նյութերի գտնվելու տեղերից 100 մ-ից մոտ հեռավորության վրա, վառող միջոցներ թույլատրվում է ունենալ միայն պայթեցման աշխատանքներ իրականացնող պայթեցնողներին:

51. Արգելվում է պահեստից բաց թողնել և օգտագործել սառած կամ կիսասառած` 15%-ից ավելի հեղուկ նիտրաեթերներ պարունակող, ինչպես նաև պնդացած (քարացած) և սահմանված քանակից ավելի խոնավ պայթուցիկ նյութեր:

52. Վառոդների պահման զետեղարաններում աշխատանք կատարող անձանց կոշիկների ներբանների և կրունկների վրա չպետք է լինեն մետաղե մասեր: Գործիքները և այլ մետաղե գույք նախատեսվում է պատրաստել կայծ չառաջացնող նյութերից, պողպատից թույլատրվում է պատրաստել միայն պտուտակահանները:

53. Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պայթուցիկ նյութերի պահեստներից բաց են թողնվում` համաձայն կարգադրագիր-ապրանքագրի` N 7 ձևի: Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) բացթողման կարգադրագիր-ապրանքագիրն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:

54. Օբյեկտներում պայթեցման աշխատանքների կատարման համար պայթեցնողներին տրվում է կարգադրագիր-ուղեգիր` համաձայն N 8 ձևի:

55. Պայթուցիկ նյութերի բոլոր պահեստներում պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) մուտքի և ծախսերի հաշվառումը կատարվում է պահեստապետի կողմից` պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) մուտքի և ծախսերի հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 5 ձևի:

56. Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) բացթողման և հետ ընդունման համար պայթուցիկ նյութերի պահեստի պահեստապետի կողմից վարվում է պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) բացթողման և հետ ընդունման գրանցամատյան` համաձայն N 6 ձևի:

57. Ամոնիակային սելիտրայի հիման վրա պատրաստված փամփուշտները և պարկերի մեջ լցված փոշենման պայթուցիկ նյութերը, նախքան դրանց օգտագործելը, պետք է զգուշորեն փափկացվեն` առանց խախտելու պատյանի ամբողջականությունը:

58. Պնդացած փոշենման պայթուցիկ նյութերը, որոնք չեն պարունակում հեքսոգեն կամ հեղուկ նիտրաեթերներ, պետք է մանրացվեն, այնուհետև օգտագործվեն միայն գազի, կամ փոշու պայթման տեսակետից անվտանգ ստորգետնյա հանքավայրերում, ինչպես նաև վերգետնյա պայմաններում կատարվող այլ աշխատանքներում: Պնդացած պայթուցիկ նյութերը, որոնք պարունակում են հեքսոգեն կամ հեղուկ նիտրաեթերներ, պետք է օգտագործվեն առանց փափկեցման` միայն վերգետնյա աշխատանքներում կատարվող պայթեցումների ժամանակ:

 

IV. ՊԱՅԹԵՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

59. Էլեկտրադետոնատորներն օգտագործման համար բաց թողնելուց առաջ պետք է ստուգվեն պայթուցիկ նյութերի պահեստում կամ դրսում` ծածկի տակ: Ստուգման ժամանակ դրանք պետք է տեղավորել պատվածքված (ֆուտերացված) մետաղե խողովակում` վահանակի հետևում, պատահաբար պայթելու դեպքում մարդկանց վնասելը բացառող հատուկ հարմարանքի մեջ: Էլեկտրադետոնատորների լարերի դիմադրությունն ստուգելուց հետո պետք է կարճ միակցվեն և պահվեն այդ վիճակում մինչև պայթեցման ցանցին միացման պահը: Այդ գործողությունը կատարելու ժամանակ ստուգողի աշխատանքային սեղանի վրա թույլատրվում է ունենալ 100 հատից ոչ ավելի էլեկտրադետոնատոր:

60. Էլեկտրապայթեցման ցանցերը պետք է ունենան մեկուսացում և վստահելի էլեկտրական միացումներ: Հաղորդալարերի և մալուխների ջլերի ծայրերը պետք է մաքրվեն, ամուր կցակապվեն և դրանց միացումները մեկուսացվեն հատուկ սեղմակներով կամ այլ միջոցներով: Գազափոշեվտանգ հանքերում էլեկտրադետոնատորների և էլեկտրապայթեցման ցանցերի հաղորադալարերը պետք է միակցվեն միայն կոնտակտային սեղմակների կիրառմամբ:

61. Էլեկտրապայթեցման ցանցը պետք է լինի երկլարային: Արգելվում է խողովակները, ռելսերը կամ ճոպաններն օգտագործել որպես երկրորդ հաղորդալար: Նախքան լիցքավորումը, պայթեցնողը պարտավոր է զննել էլեկտրապայթեցման գլխավոր ուղին (մագիստրալը) և համոզվել դրա սարքինության մեջ: Պայթեցման գլխավոր ուղին պետք է պայթեցման տեղից հետ մնա ոչ ավելի, քան 100 մ:

62. Գազափոշեվտանգ հանքերում պետք է կիրառվեն էլեկտրադետոնատորներ` միայն պղնձյա հաղորդալարերով: Այս պահանջը տարածվում է նաև պայթեցման ցանցի միացման և գլխավոր ուղու հաղորդալարերի վրա:

63. Հորատանցքային և պայթախցային լիցքերը պայթեցումից առաջ, պետք է հաշվարկել էլեկտրապայթեցման ամբողջ ցանցի դիմադրությունը, այնուհետև անվտանգի տեղից այն չափել էլեկտրաչափիչ սարքերով: Չափված և հաշվարկված դիմադրությունների միջև 10%-ից ավելի տարբերության դեպքում պետք է վերացվեն էլեկտրապայթեցման ցանցի հաշվարկային դիմադրությունից շեղումներ առաջացնող անսարքությունները:

64. Պայթեցման համար էլեկտրական հոսանքի միացումն անհրաժեշտ է կատարել վտանգավոր գոտուց դուրս տեղակայված հոսանքի աղբյուրից: Էլեկտրապայթեցման ցանցի գլխավոր ուղու հաղորդալարերին միացնելու համար պայթեցման սարքը պետք է ունենա հատուկ սեղմակներ: Զանգվածային պայթեցումների ժամանակ էլեկտրական հոսանքը պետք է միացվի միայն զանգվածային պայթեցումը ղեկավարող անձի կարգադրությամբ:

65. էլեկտրադետոնատորների կրկնորդման ժամանակ, հիմնական և կրկնորդվող էլեկտրադետոնատորների հաղորդալարերի խճճվելուց խուսափելու համար, դրանցից յուրաքանչյուրի հաղորդալարերը պետք է հյուսվեն, իսկ լիցքավորումից հետո` հավաքվեն առանձին կապոցներով: Զանգվածային պայթեցումների ժամանակ էլեկտրապայթեցման ցանցի հաղորդալարերը և էլեկտրադետոնատորների հիմնական և կրկնորդող հաղորդալարերը պետք է պիտակավորվեն:

66. Էլեկտրապայթեցման ցանցի հավաքակցման գոտում գործող բոլոր էլեկտրասարքավորումները, մալուխները, կոնտակտային և օդային հաղորդալարերը և էլեկտրական հոսանքի աղբյուրները (այդ թվում` էլեկտրամագնիսական վտանգավոր ճառագայթումների աղբյուրները) ցանցի հավաքակցումն սկսելուց առաջ` պետք է հոսանքազրկվեն: Ստորգետնյա փորվածքներում էլեկտրապայթեցման ցանցի հավաքակցման ժամանակ թույլատրվում է չանջատել հավաքակցման գոտու սահմաններում գտնվող 42 Վ-ից ոչ բարձր լարմամբ լուսավորության էլեկտրական ցանցերը և տեղական օդափոխման օդափոխիչները, պայմանով, որպեսզի իրականացվեն միջոցառումներ էլեկտրադետոնատորները թափառող հոսանքի ազդեցությունից պաշտպանելու համար:

67. Արգելվում է կատարել էլեկտրական պայթեցում անմիջականորեն ուժային կամ լուսավորության ցանցերից` առանց դրա համար նախատեսված հարմարանքների:

68. էլեկտրադետոնատորների կիրառմամբ պայթեցումների ժամանակ պայթեցնողին թույլատրվում է դուրս գալ թաքստոցից` պայթեցումից 5 րոպեից ոչ շուտ և միայն էլեկտրապայթեցման ցանցն էլեկտրական հոսանքի աղբյուրից անջատելուց հետո:

69. Եթե էլեկտրական հոսանքը միացնելուց պայթյուն տեղի չի ունեցել, ապա պայթեցնողը պարտավոր է էլեկտրապայթեցման ցանցն անջատել հոսանքի աղբյուրից, կողպել պայթեցման սարքը և միայն դրանից հետո պարզել չպայթելու պատճառը: Այդպիսի դեպքերում պայթեցնողը կարող է դուրս գալ թաքստոցից 10 րոպեից ոչ շուտ` անկախ կիրառվող էլեկտրադետոնատորների տեսակներից:

70. Պայթեցման սարքերը պայթեցնողներին տրամադրվելուց առաջ պետք է ենթարկվեն համալիր ստուգման` դրա օգտագործման և պիտանիության բոլոր չափորոշիչներով:

71. Լիցքերի հրահրման կրակային ձևը թույլատրվում է կիրառել միայն վերգետնյա պայմաններում, այնպիսի դեպքում, երբ հնարավոր չէ այն փոխարինել էլեկտրական ձևերով:

72. Այրիչ և հսկիչ փողակներն անհրաժեշտ է վառել անբոց այրվող պատրույգով կամ կրակատար քուղի կտորով: Լուցկու օգտագործմամբ թույլատրվում է վառել քուղակը միայն միայնակ լիցքերի պայթեցման ժամանակ:

73. Կրակային պայթեցման ժամանակ այրիչ փողակներում կրակատար քուղի երկարությունը պետք է լինի այնքան, որպեսզի ապահովվի լիցքերի մոտից պայթեցնողի հեռանալն անվտանգ գոտի կամ թաքստոց:

74. Յուրաքանչյուր այրիչ փողակ պետք է ունենա մեկ մետրից ոչ պակաս երկարություն, կրակատար քուղի վերջնամասը պայթանցքից պետք է դուրս հանվի 25 սմ-ից ոչ պակաս երկարությամբ:

75. Վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ հսկիչ փողակը պետք է տեղադրել առաջին հերթին վառելու ենթակա այրիչ փողակից 5 մ-ից ոչ մոտ հեռավորության վրա` պայթեցնողի հեռանալու ճանապարհից դուրս: Այրիչ փողակները վառելուց հետո բոլոր պայթեցնողները պարտավոր են անհապաղ հեռանալ անվտանգ գոտի կամ մտնել թաքստոց:

76. Պայթեցնողը պետք է հաշվի պայթած լիցքերի քանակը: Եթե ինչ-որ լիցք չի պայթել, ապա պայթեցման տեղին մարդկանց մոտենալ թույլատրվում է վերջին պայթյունից 10 րոպեից հետո: Եթե չպայթած լիցքեր չկան, ապա պայթեցման տեղին կարելի է մոտենալ վերջին պայթյունից 5 րոպեից հետո:

77. Հեռահար պայթեցումը (ռադիոպայթեցում) թույլատրվում է իրականացնել համապատասխան տեխնիկական փաստաթղթերի և սարքավորումների առկայության պայմաններում (ղեկավարման և գործարկման բլոկներով ռադիոկայան, ռադիոընդունիչներ): Ղեկավարման բլոկը, ռադիոընդունիչները պետք է տեղակայվեն վտանգավոր գոտուց դուրս:

78. Զանգվածային պայթեցումների ժամանակ պայթեցման համար ռադիոազդակը տրվում է միայն պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի հրահանգով: Վերջինս պետք է համոզված լինի պայթեցման համար գործարկման բլոկների պատրաստ լինելու մեջ և կազմակերպի մարդկանց տեղահանումն անվտանգ գոտի:

79. Էլեկտրադետոնատորները գործարկման բլոկի սեղմակին միացնելու ժամանակ պայթեցնողը պետք է համոզված լինի, որ գործարկման բլոկն արգելափակված է, այնուհետ էլեկտրադետոնատորները միացնի պայթեցման ցանցին:

80. Հեռահար պայթեցման ժամանակ պայթեցման տեղին մուտք գործելու թույլտվությունը տրվում է պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի կողմից` պայթյունի ավարտից 10 րոպեից հետո:

 

V. ՊԱՅԹԱՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ԱՅՐԻՉ ԵՎ ՀՍԿԻՉ ՓՈՂԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

81. Պայթափամփուշտները պետք է պատրաստվեն աշխատանքների կատարման վայրում կամ առանձնացված հատուկ տեղերում և այնպիսի քանակով, որքան պահանջվում է լիցքերի միաժամանակ պայթեցման համար:

82. Դետոնատորները պայթափամփուշտների մեջ պետք է մտցվեն ամբողջ երկարությամբ և հուսալիորեն ամրացվեն (ֆիքսվեն), ընդ որում, պայթափամփուշտի մեջ դետոնատորները մտցնելու համար փոսիկների սեղմումը պետք է կատարվի կայծ չառաջացնող և պայթուցիկ նյութի հետ փոխներգործությունից քայքայման չենթարկվող նյութերից պատրաստված մախաթներով: Արգելվում է լայնացնել կամ խորացնել պայթափամփուշտների փոսիկները:

83. Այրիչ և հսկիչ փողակները պետք է պատրաստվեն պայթուցիկ նյութերի նախապատրաստման շենքի առանձնացված սենյակում, ստորգետնյա պահեստում` այրիչ փողակների պատրաստման խցիկում: Այրիչ և հսկիչ փողակներ պատրաստող անձինք պետք է գտնվեն ցանկապատից (վահանակից) դուրս, որը կբացառի նրանց վնասվելը պատահական պայթյունի դեպքում:

84. Փողակների պատրաստման գործառնությունները պետք է իրականացվեն կողերով սեղանների վրա` երեսապատված փափուկ բրեզենտե գործվածքով կամ 3 մմ-ից ոչ պակաս հաստությամբ ռետինե ծածկույթով:

85. Այրիչ և հսկիչ փողակների պատրաստման դեպքում` այդ աշխատանքը կատարող անձի սեղանի վրա պետք է գտնվեն 100-ից ոչ ավելի (մեկ արկղ) կապսուլ դետոնատոր և համապատասխան քանակի կրակատար քուղի կտորներ: Պատրաստված այրիչ փողակները պետք է տեսակավորվեն ըստ երկարության, կլոր փաթաթվեն և դասավորվեն դարակների վրա: Հսկիչ փողակները պետք է կապվեն լարով և դրվեն նույն դարակների վրա: Յուրաքանչյուր հսկիչ փողակ պետք է ունենա հատուկ, անզեն աչքով տեսանելի տարբերանշան:

86. Նախքան այրիչ (հսկիչ) փողակներ պատրաստելը, պետք է ստուգել յուրաքանչյուր կապսուլ դետոնատորի պարկուճի ներսի մակերեսի մաքրությունը, պարզել ներսում որևէ մասնիկի առկայությունն ու այն հեռացնել:

87. Կրակատար քուղը կապսուլ դետոնատորի մեջ պետք է մտցնել ուղիղ, առանց պտտելու, մինչև այն կապսուլ դետոնատորի գագաթիկին հպվելը:

88. Մետաղե պարկուճով կապսուլ դետոնատորի մեջ կրակատար քուղը պետք է ամրացվի պարկուճի ծայրին հատուկ սարքի միջոցով` փողիկաբերանի մոտ հավասարաչափ շրջասեղմելով: Շրջասեղմելու ժամանակ արգելվում է ճնշում գործադրել կապսուլ դետոնատորի այն մասի վրա, որտեղ գտնվում է հրահրող պայթուցիկ խառնուրդը:

 

VI. ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

89. Պայթեցման աշխատանքները պետք է կատարվեն համաձայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծերի, անձնագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի, որոնց հետ պայթեցման աշխատանքներ իրականացնող անձինք պետք է պարտադիր ծանոթանան:

90. Նախագծերն անհրաժեշտ է կազմել հորատանցքային, խցիկային և այլ լիցքերի պայթեցման համար, այդ թվում` շինարարական օբյեկտներում` շենքերի և շինությունների փլեցման, հորատանցքերում` պայթախոռոչաստեղծման, հատակախորացման և սառցահոսքային աշխատանքների կատարման համար, ինչպես նաև ճահիճներում, ջրի տակ, տաք զանգվածներում, արդյունաբերական, սեյսմահետախուզական և այլ հատուկ աշխատանքների կատարման ժամանակ պայթեցումների համար:

91. Զանգվածային պայթեցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա զանգվածային պայթեցման տիպային նախագիծ, որը պետք է հանդիսանա որպես բազային փաստաթուղթ կոնկրետ պայմանների համար նախագծեր մշակելու ժամանակ: Տիպային նախագիծը հաստատվում և գործողության մեջ է դրվում կազմակերպության ղեկավարի հրամանով: Պայմանագրային եղանակով պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ տիպային նախագիծը կազմվում և հաստատվում է պայմանագրով պայթեցման աշխատանքներ կատարող կազմակերպության կողմից: Այն ենթակա է նաև պատվիրատու կազմակերպության հաստատմանը:

92. Պայթեցման աշխատանքների կատարման նախագծերի մեջ այլ հարցերի թվում պետք է նաև լուծված լինեն աշխատանքների անվտանգ կատարման հարցերը, որոշված հորապայթեցման աշխատանքների հիմնական պարամետրերը, լիցքերի հրահրման միջոցները, լիցքերի և պայթափամփուշտների կառուցվածքը, պայթեցման ցանցերի հավաքակցման կարգը, պայթուցիկ նյութերի ծախսը, վտանգավոր գոտու սահմանները, դրանց մեջ գտնվող բնապահպանական օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների պահպանման և տարածքի օդափոխության հարցերը:

93. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ վտանգավոր գոտու մեջ այլ կազմակերպությունների օբյեկտների առկայության դեպքում ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ պետք է այդ կազմակերպությանը տեղյակ պահվի պայթեցման աշխատանքների կատարման տեղի և ժամանակի մասին:

94. Յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձևի:

95. Լիցքավորումն սկսելուց առաջ, դրա պաշտպանությունն ապահովելու համար, վտանգավոր գոտու սահմանների վրա պետք է տեղակայվեն պահակակետեր, իսկ լիցքավորման հետ չառնչվող մարդիկ դուրս հանվեն անվտանգ տեղ` տեխնիկական պատասխանատու անձի կամ նրա հանձնարարությամբ` պայթեցնողի կողմից:

96. Բաց և ստորգետնյա եղանակով իրականացվող լեռնային աշխատանքներում D վտանգավորության խմբի (բաց ծխացող վառոդից) պայթուցիկ նյութերի կիրառման դեպքերում զանգվածային պայթեցումները նախապատրաստելու ժամանակ լիցքավորման ընթացքում սահմանվում է արգելված գոտի (վտանգավոր գոտու փոխարեն), որտեղ լիցքավորման հետ չառնչվող անձանց գտնվելն արգելվում է: Բաց եղանակով իրականացվող լեռնային աշխատանքներում մեկ հերթափոխից ավելի տևողությամբ լիցքավորման դեպքում, կախված լեռնատեխնիկական պայմաններից, արգելված գոտին պետք է լինի ամենամոտ լիցքից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, ընդ որում, նշված գոտին տարածվում է ինչպես այն հանքաստիճանի աշխատանքային հրապարակի վրա, որտեղ կատարվում է լիցքավորումը, այնպես էլ դրանից վերև և ներքև գտնվող հանքաստիճանների վրա:

97. Ստորգետնյա փորվածքներում հորատանցքերի և խուցերի լիցքավորման ժամանակ արգելված գոտին սահմանվում է հաշվի առնելով պայթյունի օդային հարվածի ալիքի գործողության ուժգնությունն ամենամեծ քանակի պայթուցիկ նյութերի պայթեցման դեպքում: Հաշվի առնելով աշխատանքների կատարման պայմանները` արգելված գոտին պետք է կազմի ամենամոտ լիցքից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Այդ գոտու սահմանների մոտ դեպի լիցքավորման սարքերը և պայթուցիկ նյութերը տանող ուղիների վրա պետք է տեղադրվեն պահակակետեր, իսկ դեպի լիցքավորվող հորատանցքերը տանող փորվածքներում` պահակակետերի փոխարեն թույլատրվում է տեղադրել ցուցավահանակներ` արգելող նշաններով:

98. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց զգուշացնելու համար պարտադիր են ձայնային, իսկ մութ ժամանակ նաև լուսային ազդանշաններ տալը: Արգելվում է ազդանշաններ տալ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ: Ազդանշաններ տալու կարգը և նշանակությունը`

1) 1-ին ազդանշան` նախազգուշական (մեկ երկարատև): Ազդանշանը տրվում է նախքան լիցքավորումը.

2) 2-րդ ազդանշան` գործարկման (երկու երկարատև): Այդ ազդանշանով կատարվում է պայթեցում.

3) 3-րդ ազդանշան` ավարտ (երեք կարճ): Այդ ազդանշանը նշանակում է, որ ավարտվել են պայթեցման աշխատանքները:

99. Ազդանշանները տրվում են պայթեցման աշխատանքներ կատարող պայթեցնողի կողմից, իսկ զանգվածային պայթեցման ժամանակ` կազմակերպության ղեկավարության կողմից հատուկ նշանակված աշխատողի կողմից: Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ ազդանշաններ տալու ձևերի և նշանակության մասին պետք է տեղյակ պահեն կազմակերպության բոլոր աշխատողներին, իսկ վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ` նաև տեղի բնակչությանը:

100. Կատարված պայթեցման վայր մարդկանց մուտքը պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի կողմից թույլատրվում է միայն այն դեպքում, եթե ինքը և պայթեցնողը համոզված են, որ պայթեցված վայրում աշխատելն անվտանգ է:

101. Լիցքերի քանակը, որը նախատեսված է պայթեցնողի կողմից իրեն հատկացված ժամանակում պայթեցնելու, սահմանվում են համաձայն պայթեցման աշխատանքների կատարման անձնագրերի, որը հաստատագրվում է ժամանակաչափման (խրոնոմետրաժի) տվյալներով: Պայթեցման համար նախապատրաստված լիցքերի քանակը պետք է լինեն այնքան, որ դրանք պայթեցվեն միաժամանակ:

102. Լիցքավորման ենթակա պայթանցքերի, հորատանցքերի և այլ փորվածքների ելքամասերի մակերեսները պետք է մաքրվեն ապարների կտորներից, հորատման մանրուքից, կողմնակի առարկաներից և այլն:

103. Լցաձողերը պետք է պատրաստվեն միայն կայծ չառաջացնող նյութերից և լինեն ավելի երկար, քան պայթանցքը:

104. Պայթափամփուշտը, հաշված պայթանցքի ելքից, պետք է տեղադրվի առաջինը, ընդ որում, էլեկտրադետոնատորների պարկուճի ստորին մասը պետք է ուղղված լինի դեպի պայթանցքի հատակը:

105. Արգելվում է լռված պայթափամփուշտը լցաձողով առաջ մղելը: Եթե այն առաջ մղել հնարավոր չէ, ապա պայթանցքի (հորատանցքի) լիցքավորումը պետք է դադարեցվի:

106. Արգելվում է փայթափամփուշտի կամ լիցքի մեջ մտցված կրակատար քուղը կամ դետոնացման քուղը, ինչպես նաև էլեկտրադետոնատորների հաղորդալարերը դուրս քաշել կամ ձգել: Լիցքերից կրակատար քուղի կամ դետոնացման քուղի դուրս եկող ծայրերը կտրել չի թույլատրվում:

107. Պայթանցքերի (հորատանցքերի) լցանյութով լիցքավորումը պետք է կատարվի զգուշությամբ, առանց ձգելու էլեկտրական հաղորդալարերը և դետոնացման քուղը:

108. Պայթանցքերի (հորատանցքերի) լիցքավորումը 2 մ-ից ավելի բարձրության վրա թույլատրվում է կատարել միայն հատուկ սարքավորված, աշխատանքի անվտանգությունն ապահովող ամբարձիչի հարթակներից, որը հնարավորություն կտա նաև ճիշտ տեղաբաշխել պայթուցիկ լիցքերը և կատարել պայթեցման ցանցի հավաքակցումը:

109. Արտաքին լիցքերի պայթեցման ժամանակ անհրաժեշտ է դրանք տեղադրել այնպես, որ մեկի պայթյունը խախտում չառաջացնի հարևան լիցքերում: Եթե դա անել հնարավոր չէ, ապա պայթեցումը պետք է կատարվի միաժամանակ դետոնացման քուղի միջոցով: Արգելվում է արտաքին լիցքը ծածկել քարերով, խճով և այլ նյութերով:

110. Մի քանի հորատանցքային լիցքերի պայթեցումը պետք է կատարվի միայն այդ նպատակի համար նախատեսված հրահրման միջոցներով: 15 մ-ից ավելի խորություն ունեցող հորատանցքերում պայթեցման ցանցը պարտադիր պետք է կրկնորդվի հորատանցքային ցանցով:

111. Արգելվում է էլեկտրական եղանակով պայթեցումներ կատարել ամպրոպի ժամանակ, ինչպես վերգետնյա պայմաններում, այնպես էլ երկրի մակերևույթից ընդերք տանող լեռնային փորվածքներում: Եթե էլեկտրապայթեցման ցանցը հավաքակցված էր մինչև ամպրոպի սկսվելը, ապա ամպրոպից առաջ անհրաժեշտ է տեղամասային հաղորդալարերն անջատել մայրուղային հաղորդալարերից և ծայրերը մեկուսացնել:

112. Արգելվում է պայթեցման աշխատանքները կատարել տեղում անբավարար լուսավորության պայմաններում:

113. Ապարների և հանքաքարի արտաչափային կտորների երկրորդային պայթեցման համար լիցքավորումը և պայթեցման ցանցի հավաքակցումը թույլատրվում է միայն վերևից ներքև:

114. Արգելվում է պայթանցքի չպայթած մասը` «բաժակը», օգտագործել հորատման համար` անկախ նրանից, թե դրա մեջ պայթուցիկ նյութերի մնացորդներ կան, թե ոչ: Նախորդ պայթեցումից հետո «բաժակը» պետք է փակել փայտե խցանով:

115. Հորատանցքերում կամ պայթանցքերում պայթեցում կատարելուց հետո նոր լիցքավորումը թույլատրվում է կատարել 30 րոպեից ոչ շուտ:

116. Փորվածքներում խցերի լիցքավորումից առաջ պետք է անջատել էլեկտրասնուցումը:

117. Պայթուցիկ նյութերի մեքենայացված լիցքավորման ժամանակ խողովակաշարերը (փողրակները) պետք է ունենան 10.4 Օմ մ-ից ոչ ավելի տեսակարար էլեկտրական դիմադրություն, տարբերիչ նշանավորում: Թույլատրվում է որպես լիցքավորման խողովակաշարեր կիրառել հակակոռոզիոն և հարվածի ու շփման ժամանակ կայծ չառաջացնող նյութերից պատրաստված խողովակներ:

118. Ալյումին և տրոտիլ պարունակող հատիկավորված պայթուցիկ նյութերի օդաճնշմամբ լիցքավորման ժամանակ անհրաժեշտ է պայթուցիկ նյութին ավելացնել սահմանված քանակի ջուր կամ թրջող լուծույթ: Պայթուցիկ նյութերի օդաճնշմամբ լիցքավորման ժամանակ ամբողջ համակարգը պետք է հողանցվի` սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան:

119. Եթե պայթեցման կայանի օպերատորի և պայթեցնողի միջև հեռավորությունը 20 մ-ից ավելի է կամ նրանք միմյանց չեն տեսնում, ապա արգելվում է առանց երկկողմանի կապի պայթուցիկ նյութերով պայթանցքերի և հորատանցքերի լիցքավորումը:

120. Թափված, ինչպես նաև փոշեորսիչներում կուտակված պայթուցիկ նյութերը պետք է հավաքվեն և ոչնչացվեն:

121. Լիցքավորումն ավարտելուց հետո անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է լիցքավորման սարքերը և խողովակաշարերը հեռացնել լիցքավորման տեղից, դրանք մաքրել պայթուցիկ նյութերի մնացորդներից:

122. Լիցքավորող մեքենաների, լիցքավորիչների և մեքենայացված լիցքավորման այլ միջոցների վերանորոգումը նախատեսվում է կատարել այդ նպատակի համար սարքավորված շինություններում (լեռնային փորվածքներում)` համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ:

123. Զանգվածային պայթեցումների նախապատրաստման և կատարման ժամանակ վտանգավոր գոտիների սահմանները, մարդկանց գտնվելու տեղերը և պայթուցիկ նյութերի տեղավորման հետ կապված հարցերը պետք է սահմանվեն նախագծով` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից:

124. Օդագնացության համար վտանգ ստեղծող զանգվածային պայթեցումները կարող են իրականացվել միայն դրանց կատարման նախագծերը շահագրգիռ մարմինների հետ նախօրոք համաձայնեցնելուց հետո:

125. Եթե տեխնիկական պատճառներով լիցքերը մեկ հերթափոխի ընթացքում չեն պայթեցվել, ապա դրանք դիտվում են որպես չպայթած լիցք: Յուրաքանչյուր չպայթած լիցք պետք է գրանցվի պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթալիցքերի խափանումների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի:

 

---------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2008
N 291-Ն
Որոշում