Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅ ...

 

 

041.0586.010716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2016 թվականի N 586-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հուլիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Սանկտ Պետերբուրգ օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը (այդ թվում` Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Լևոն Մինասյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Գագիկ Խաչատրյանինը, Գագիկ Բեգլարյանինը Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Էդվարդ Ստեփանյանինը և Համիկ Մկոյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գարեգին Մելքոնյանինը, Իոսիֆ Իսայանինը, Գագիկ Եգանյանինը, Լուսինե Դավթյանինը և Գագիկ Գրիգորյանինը, այդ թվում` Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը և Սյուզաննա Ավետիսյանինը, այդ թվում` Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

6) Տիգրան Լիլոյանինը` միայն գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2016 թվականի հուլիսի 7-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ 2016 թվականի հուլիսի 9-ին` Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

(որոշումը փոփ. 06.07.16 թիվ 595-Ա, 06.07.16 թիվ 600-Ա որոշումներ)

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թվականի հուլիսի 1-ի

N 586-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Հ. Աբրահամյան      - ՀՀ վարչապետ

 

    Գ. Խաչատրյան       - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Գ. Բեգլարյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Օ. Եսայան          - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Գ. Դումանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Ս. Կարայան         - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և

                         բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Շ. Քոչարյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ի. Իսայան          - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                         տեղակալ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Գ. Եգանյան         - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Լ. Դավթյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

                         անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         ղեկավար

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Ս. Քարտաշյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Ա. Ղևոնդյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ

                         արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Գ. Պողոսյան        - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Հ. Կարապետյան      - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

 

Է. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

վարչության արարողակարգի բաժնի պետ

(05.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

                         (06.07.2016 թ.-09.07.2016 թ.)

 

    Լ. Մինասյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար

                         (02.07.2016 թ.-10.07.2016 թ.)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

 

    Կ. Ասոյան          - ՌԴ-ում ՀՀ առևտրական  ներկայացուցիչ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Լիլոյան         - ՀՀ-ում ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության

                         ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)

 

    Հ. Մկոյան          - «Հայաստանի հեռուստատեսային և  ռադիոհաղորդիչ ցանց»

                         ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Շահինյան        - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - «Տեղեկատվության և  վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի

                         լուսանկարիչ

 

    Բ. Բարսեղյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

 

    Է. Ստեփանյան       - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

 

(հավելվածը փոփ. 06.07.16 թիվ 595-Ա, 06.07.16 թիվ 600-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.07.2016
N 586-Ա
Որոշում