Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) Ն ...

 

 

040.1714.271203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2003 թվականի N 1714-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով ու Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և (հոգեմետ) հոգեներգործուն նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը համակարգելու, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտն սպասարկող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալին (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության ներկայացուցչին:

(1-ին կետը փոփ. 13.05.04 թիվ 725-Ն, 06.11.09 թիվ 1261-Ն, 10.06.15 թիվ 606-Ն, 14.07.16 թիվ 727-Ն որոշումներ)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.

(2-րդ կետը փոփ. 06.11.09 թիվ 1261-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 76 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 13.05.04 թիվ 725-Ն, 06.11.09 թիվ 1261-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2003
N 1714-Ն
Որոշում