Սեղմել Esc փակելու համար:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒ ...

 

 

040.1731.120111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1731-Ն

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈՒ ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 62 ՈՒ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Անասնաբուժության մասին», «Կերի մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության, բուսասանիտարիայի ու կերի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

(1-ին կետը փոփ. 18.08.16 թիվ 840-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող լիազոր մարմինները ճանաչելու մասին» N 557-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը» բառերով.

2) որոշման 2-րդ կետում «2-5-րդ մասերով» բառերը փոխարինել «5-րդ մասով» բառերով:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 9-ի «Անասնաբուժության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահելու մասին» N 62 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 24-ի «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահելու մասին» N 512 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 18.08.16 թիվ 840-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1731-Ն
Որոշում