Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾ ...

 

 

040.0140.230216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 2016 թվականի N 140-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «03. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստացած` Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի` քրեական գործերով փորձաքննություն նշանակելու մասին որոշման հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2016 թվականի համար` 560 դրամ.

3) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն N 1 հավելվածի.

4) որ 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման N 1 հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի N 1 հավելվածով նախատեսված քանակին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 18-ի

N 140-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Փորձաքննության տեսակը               |Միավորի     |Քանակը|Ընդամենը    |

|                                    |նախահաշվային|(հատ) |նախահաշվային|

|                                    |արժեքը      |      |արժեքը      |

|                                    |(դրամ)      |      |(հազ. դրամ) |

|____________________________________|____________|______|____________|

|                1                   |     2      |   3  |     4      |

|____________________________________|____________|______|____________|

|Ձեռագրաբանական                      |25200       |524   |13,204.8    |

|____________________________________|____________|______|____________|

|Փաստաթղթաբանական, այդ թվում`        |33600       |380   |12,768.0    |

|____________________________________|____________|______|____________|

|- փաստաթղթի պատրաստման եղանակի և    |33600       |292   |9,811.2     |

|վավերապայմանների                    |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- փաստաթղթի նյութի                  |33600       |88    |2,956.8     |

|____________________________________|____________|______|____________|

|Հետքաբանական, այդ թվում`            |25200       |951   |23,965.2    |

|____________________________________|____________|______|____________|

|- մարդու կողմից թողնված հետքերի     |25200       |81    |2,041.2     |

|____________________________________|____________|______|____________|

|- առարկաների, գործիքների հետքերի    |25200       |412   |10,382.4    |

|____________________________________|____________|______|____________|

|- տրանսպորտային միջոցների հետքերի   |25200       |409   |10,306.8    |

|____________________________________|____________|______|____________|

|- սառը զենքի                        |25200       |49    |1,234.8     |

|____________________________________|____________|______|____________|

|Ֆոտոտեխնիկական                      |50400       |7     |352.8       |

|____________________________________|____________|______|____________|

|Դիմանկարային                        |50400       |67    |3,376.8     |

|____________________________________|____________|______|____________|

|Ձգաբանական, այդ թվում`              |33600       |552   |18,547.2    |

|____________________________________|____________|______|____________|

|- հրազենի և  զինամթերքի             |33600       |294   |9,878.4     |

|____________________________________|____________|______|____________|

|- կրակոցի հետքերի և  արգասիքների    |33600       |258   |8,668.8     |

|____________________________________|____________|______|____________|

|Պայթյունատեխնիկական, այդ թվում`     |50400       |95    |4,788.0     |

|____________________________________|____________|______|____________|

|- պայթուցիկ սարքավորումների և       |50400       |52    |2,620.8     |

|զինամթերքի                          |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- պայթյունի հետքերի և  արգասիքների  |50400       |43    |2,167.2     |

|____________________________________|____________|______|____________|

|Նյութագիտական, այդ թվում`           |33600       |1158  |38,908.8    |

|____________________________________|____________|______|____________|

|- լաքաներկերի և  ծածկույթների       |33600       |367   |12,331.2    |

|____________________________________|____________|______|____________|

|- նավթամթերքների և  քսայուղերի      |33600       |128   |4,300.8     |

|____________________________________|____________|______|____________|

|- սպիրտ պարունակող հեղուկների       |33600       |146   |4,905.6     |

|____________________________________|____________|______|____________|

|- ապակու, ապակենման նյութերի,       |33600       |11    |369.6       |

|սիլիկատային նյութերի                |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- միներալների, բնական ու թանկարժեք  |33600       |143   |4,804.8     |

|քարերի                              |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- պլաստմասսաների, ռետինի և  այլ     |33600       |32    |1,075.2     |

|պոլիմերային նյութերի                |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- մետաղների և  համաձուլվածքների     |33600       |183   |6,148.8     |

|____________________________________|____________|______|____________|

|- այլ նյութերի                      |33600       |148   |4,972.8     |

|____________________________________|____________|______|____________|

|Կենսաբանական, այդ թվում`            |33600       |667   |22,411.2    |

|____________________________________|____________|______|____________|

|- բուսական ծագման օբյեկտների        |33600       |221   |7,425.6     |

|____________________________________|____________|______|____________|

|- կենդանական ծագման օբյեկտների      |33600       |12    |403.2       |

|____________________________________|____________|______|____________|

|- թմրամիջոցների և  հոգեմետ          |33600       |319   |10,718.4    |

|դեղամիջոցների                       |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- մանրաթելերի ու գործվածքների       |33600       |86    |2,889.6     |

|____________________________________|____________|______|____________|

|- հողագիտական                       |33600       |29    |974.4       |

|____________________________________|____________|______|____________|

|Սննդային                            |33600       |3     |100.8       |

|____________________________________|____________|______|____________|

|Տեսաձայնագրառման, այդ թվում`        |67200       |267   |17,942.4    |

|____________________________________|____________|______|____________|

|- ձայնի և  հնչած խոսքի              |67200       |100   |6,720.0     |

|____________________________________|____________|______|____________|

|- ձայնագրվածքի ձայնային միջավայրի,  |67200       |99    |6,652.8     |

|պայմանների, միջոցների, նյութի և     |            |      |            |

|հետքերի                             |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|- տեսագրվածքի պատկերի, պայմանների,  |67200       |68    |4,569.6     |

|միջոցների, նյութի և  հետքերի        |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|Հրդեհատեխնիկական, այդ թվում`        |50400       |133   |6,703.2     |

|____________________________________|____________|______|____________|

|- հրդեհատեխնիկական                  |50400       |110   |5,544.0     |

|____________________________________|____________|______|____________|

|- էլեկտրատեխնիկական                 |50400       |23    |1,159.2     |

|____________________________________|____________|______|____________|

|Շինարարատեխնիկական, այդ թվում`      |33600       |171   |5,745.6     |

|____________________________________|____________|______|____________|

|- շինարարատեխնիկական                |33600       |148   |4,972.8     |

|____________________________________|____________|______|____________|

|- անշարժ գույքի գնահատման           |33600       |23    |772.8       |

|____________________________________|____________|______|____________|

|Ճանապարհատրանսպորտային պատահարների  |16800       |381   |6,400.8     |

|հանգամանքների                       |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|Տրանսպորտային միջոցների տեխնիկական  |50400       |206   |10,382.4    |

|վիճակի                              |            |      |            |

|____________________________________|____________|______|____________|

|Տրանսպորտային հետքաբանական          |50400       |76    |3,830.4     |

|____________________________________|____________|______|____________|

|Տնտեսագիտական, այդ թվում`           |100800      |177   |17,841.6    |

|____________________________________|____________|______|____________|

|- հաշվապահական                      |100800      |152   |15,321.6    |

|____________________________________|____________|______|____________|

|- ֆինանսատնտեսագիտական              |100800      |25    |2,520.0     |

|____________________________________|____________|______|____________|

|Ապրանքագիտական, այդ թվում`          |16800       |866   |14,548.8    |

|____________________________________|____________|______|____________|

|- ապրանքի գնահատման                 |16800       |438   |7,358.4     |

|____________________________________|____________|______|____________|

|- գույքային վնասի չափի որոշման      |16800       |428   |7,190.4     |

|____________________________________|____________|______|____________|

|Համակարգչային-տեխնիկական            |84000       |31    |2,603.6     |

|____________________________________|____________|______|____________|

|Ընդամենը                            |            |6712  |224,422.4   |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 13.10.16 թիվ 1042-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի փետրվարի 18-ի

N 140-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Կոդը      |Անվանումը      |Գնման |Չափի   |Միավորի  |Ցուցանիշների |

|ը/կ|          |               |ձևը   |միավորը|գինը     |փոփոխությունը|

|   |          |               |      |       |         |(ավելացումնե-|

|   |          |               |      |       |         |րը նշված են  |

|   |          |               |      |       |         |դրական       |

|   |          |               |      |       |         |նշանով)      |

|   |          |               |      |       |         |_____________|

|   |          |               |      |       |         |քա-|գումարը  |

|   |          |               |      |       |         |նա-|(հազ.    |

|   |          |               |      |       |         |կը |դրամ)    |

|___|___________________________________________________|___|_________|

|   |Հայաստանի Հանրապետության արդարադատության           |   |-235918.0|

|   |նախարարություն                                     |   |         |

|___|___________________________________________________|___|_________|

|   |Բաժին N 01 խումբ N 06 դաս N 01 Ընդհանուր բնույթի   |   |-235918.0|

|   |հանրային ծառայություններ (այլ դասերին պատկանող)    |   |         |

|___|___________________________________________________|___|_________|

|   |03. Փորձաքննությունների ծառայություններ            |   |-235918.0|

|___|___________________________________________________|___|_________|

|   |ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  |      |       |         |   |-235918.0|

|___|__________________________|______|_______|_________|___|_________|

|1. |50531140/1|Փորձաքննության |ՇՀ    |դրամ   |235918000|-1 |-235918.0|

|   |          |ծառայություններ|      |       |         |   |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.2016
N 140-Ն
Որոշում