Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ ...

 

 

040.1715.271210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1715-Ն

 

«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ու ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 03.11.16 թիվ 1121-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 03.11.16 թիվ 1121-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`

1) 15-օրյա ժամկետում ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարային հանձնաժողովներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման գործընթացը.

3) սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոնների գույքի:

(4-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 375-Ն որոշում)

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ կազմակերպությունների պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1715-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում գործող` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:

2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննօե ուչրեժդենիե «Բյուռօ պօ րեալիզացիի սպօռտիվնիխ ի մօլօդյօժնիխ պռօգռամմ» մինիստեռստվա սպօռտա ի պօ դելամ մօլօդյօժի Ռեսպուբլիկի Առմենիյա.

3) անգլերեն լրիվ` State Agency «Sport and Youth Project Implementation Unit» at the Ministry of Sport and Youth Affairs of the Republic of Armenia.

4) հայերեն կրճատ` «ՀՀ ՍԵՀՆ ՍԵԾԻԳ» ՊՀ.

5) ռուսերեն կրճատ` ԳՈՒ «ԲՌՊ ՍիՄ» ՄՍՊՄ ՌԱ.

6) անգլերեն կրճատ` SA «S&Y PIU» MoSYA RA:

6. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-0002, Սարյան 22, 16-րդ հարկ:

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնարկի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտների ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և տարածքային կառավարման մարմինների` ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

9. Հիմնարկի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

4) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

6) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8) ծրագրի շրջանակներում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

10) ծրագրի իրականացման մոնիթորինգը` ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

11) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը: Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի ու հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

12) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս` սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը:

(9-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

10. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

(10-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

11-13. (11-13-րդ կետերն ուժը կորցրել են 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

15. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:

16. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

17. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

18. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:

19. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, ինչպես նաև ձևաթղթեր: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

20. Հիմնարկն օրենքի սահմաններում, սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

(20-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

21. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև` հիմնադրի որոշմամբ:

22. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

23. Հիմնարկը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել հիմնարկի փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

24. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

25. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`

1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.

2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.

3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը:

(25-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

26. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը`

1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թիվը.

2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) թեկնածուներ է առաջադրում` մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.

4) հաստատում է ըստ ծրագրի բաղադրիչների` ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը, հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, այդ թվում` նաև աշխատավարձի ֆոնդը և հաստիքացուցակը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(26-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը հիմնարկի տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հիմնարկի տնօրենը և աշխատողները պաշտոնի են նշանակվում մրցութային կարգով` բացառությամբ սպասարկող անձնակազմի, որը սահմանվում է հիմնարկի հաստիքացուցակով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(27-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

28-29. (28-29-րդ կետերն ուժը կորցրել են 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

30. Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:

(30-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

31-34. (31-34-րդ կետերն ուժը կորցրել են 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

35. Հիմնարկի տնօրենը`

1) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականների համաձայն.

2) հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.

3) պատասխանատու է հիմնարկի գործունեության համար.

4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

5) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.

7) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

8) գործում է առանց լիազորագրի.

9) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

12) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.

13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(35-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

36. Հիմնադիրը հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ կետը փոփ. 14.04.11 թիվ 385-Ն որոշում)

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

37. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

38. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

39. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

40. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

42. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից:

43. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 1715-Ն
Որոշում