Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ...

08.02.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.12.2016  -ից մինչեւ   08.02.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 07.02.2022 թիվ 106-Ա որոշում)

i

041.0330.210411

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 330-Ա

 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 8-րդ կետի`

1. Հաստատել Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

i

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Ղևոնդյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 13.12.16 թիվ 1187-Ա որոշում)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Հանձնաժողովի նախագահին`

1) գումարել Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի աշխատանքային նիստը երեք ամսվա ընթացքում.

2) բանակցություններ սկսել բելառուսական կողմի հետ հանձնաժողովի անդրանիկ նիստը 2011 թվականին անցկացնելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2011 թվականի ապրիլի 21-ի

N 330-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 13.12.16 թիվ 1187-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.04.2011
N 330-Ա
Որոշում