Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 33

 

i

8. «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշման 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հավանություն տալ`

1) «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) «Կայուն դպրոցական սնունդ» փորձնական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն արձանագրային որոշմամբ նախատեսվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016 թթ. միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում:

3. Սահմանել, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվող երեխաների թիվը ենթակա է ճշտման յուրաքանչյուր տարի` նոր ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման արդյունքում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. օգոստոսի 22-ի նիստի

N 33 արձանագրային որոշման

 

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) միջև 2011 թվականին համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը:

2. Ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը, նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:

 

II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Ծրագրի ռազմավարական նպատակն է աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սննդով:

4. Ռազմավարության հիմնական խնդիրներն են.

1) դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական հենքի ամբողջացումը,

2) Ծրագրի կայուն իրականացման և կառավարման ինստիտուտների ձևավորումը և դրանց հզորությունների զարգացումը,

3) դպրոցական սննդի կազմակերպման արդյունավետ մոդելների փորձարկումը,

4) արտաբյուջետային միջոցների ներգրավման արդյունավետ մեխանիզմների ներդրումը:

5. Ռազմավարության հիմնական խնդիրներից մեկը դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական հենքի ամբողջացումն է: ՀՀ-ում պետական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հիմնականում սննդի կազմակերպման և սննդամթերքի անվտանգության ընդհանուր կանոններով: ՀՀ դպրոցական սննդի կառավարման և ֆինանսավորման ոլորտները կարգավորող առանձին կանոնակարգերը գրեթե բացակայում են:

6. Վերլուծությունը ցույց տվեց, որ օրենսդրությունը ուղղակի հղում չի պարունակում կրթական հաստատություններում սննդի կազմակերպման համար պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների վերաբերյալ: Սակայն վերջիններիս իրավասությունները սահմանող իրավական փաստաթղթերի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ուսումնական հաստատությունների ներկայիս բյուջետային ֆինանսավորման և կառավարման համակարգը կարող են հիմք ծառայել դպրոցական սննդի կազմակերպման համար:

7. Չկա որևէ ուղղակի արգելք կրթական հաստատությունների կողմից դպրոցներում սննդի կազմակերպման համար: Դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ ուսումնական հաստատության խորհուրդը կարող է սահմանել եկամտի բաշխման հիմնական ուղղությունները հիմնադրի սահմանած կարգով: Այդ միջոցները կարող են հատկացվել նաև դպրոցական սննդի համար:

8. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի ընդհանուր նորմերը սահմանում են սննդի ոլորտում պատասխանատվությունները: Սակայն կրթական հաստատություններում սննդի կազմակերպման պատասխանատվության, վերահսկողության մեխանիզմները դեռ կարիք ունեն հստակեցման:

9. Իրավական ակտերը սահմանում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպչական հիմքերը, ինչպես նաև սահմանում են պետական երաշխիքներ, որոնք թույլ են տալիս բացառել շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը մարդու վրա և ապահովում են կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում: Սակայն կրթական հաստատություններում սննդի սպասարկման պահանջներ սահմանող իրավական ակտ դեռևս չի ընդունվել:

10. Ելնելով առկա իրավիճակի վերլուծությունից, Հայաստանի Հանրապետությունում դպրոցական սննդի ոլորտում օրենսդրության բարելավման և նորմատիվ իրավական դաշտի կատարելագործումը պետք է ներառի.

1) հանրակրթության ոլորտի օրենսդրության մեջ դպրոցականների տաք սննդի կազմակերպման պայմանների ստեղծման խնդրի ամրագրումը, այդ թվում արտոնյալ` կոնկրետ նպատակային խմբերի (նպատակային դպրոցների) համար.

2) ճյուղային նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների իրավասությունների ու պատասխանատվության շրջանակների սահմանումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և դպրոցի ծնողական համայնքի` դպրոցական սննդի կազմակերպմանը մասնակցելու և սատարելու հնարավորությունների ու մեխանիզմների սահմանումը.

3) հանրակրթական դպրոցի ֆինանսավորման մեխանիզմներում դպրոցական սննդի ֆինանսավորման ներառումը և դրա օրենսդրական ապահովումը, ներառյալ արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ստացումը խթանող, դրանց արդյունավետ և վերահսկելի օգտագործումը երաշխավորող դրույթների ամրագրումը.

4) դպրոցական սննդի կազմակերպման գործընթացում ծնողների ֆինանսական և ոչ ֆինանսական մասնակցությունը կարգավորող մեխանիզմների մշակումը.

5) արտոնյալ պայմաններ նախատեսող նորմատիվ ակտերի ընդունումը, օրինակ` տեղական արտադրողներից դպրոցներին, հատկապես գյուղական վայրերում, կարտոֆիլով, բանջարեղենով և այլն մատակարարման ժամանակ, աճուրդի անցկացման միջոցով, որոշված թույլատրելի գնումների ծավալով միայն փոքր բիզնեսի սուբյեկտների միջև կամ գնումների ընթացակարգի պարզեցում, նման գնումների կանխավճարում և այլ միջոցներ.

6) դպրոցական ճաշարաններում սննդի ծառայությունների արտաքին ռեսուրսների ներգրավման եղանակները կարգավորող նորմատիվ բազայի ստեղծումը և հետաքրքրված ընկերությունների համար աճուրդների անցկացման կարգը.

7) «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական կանոնների և նորմերի մշակումը:

i

11. Ռազմավարության մյուս կարևոր խնդիրը Ծրագրի կայուն իրականացման և կառավարման ինստիտուտների ձևավորումն է, դրանց հզորությունների զարգացումը: Առաջարկվում է`

1) Ռազմավարության իրականացման առաջին փուլում, երբ զգալի կլինի դոնորների ներգրավվածությունը, Ծրագրի ընդհանուր համակարգումը կատարել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի կազմում կընդգրկվեն նաև միջազգային փորձագետներ: Աշխատանքային խմբի իրավասության տակ կլինեն դպրոցական սննդի կանոնակարգման և զարգացման խնդիրները, կառավարման մարմինների կառուցվածքային և ֆունկցիոնալ գործառույթների հստակեցումը, ինչպես նաև դոնորների ներգրավումն ու դրանց հետ աշխատանքների համակարգումը: Ռազմավարության իրականացման ընդհանուր պատասխանատվությունը կկրի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` ՀՀ ԿԳՆ), որի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը կհանձնարարվեն դպրոցականների սննդի կազմակերպման քաղաքականությունների մշակման և ծրագրի ընդհանուր համակարգման գործառույթները.

2) Ծրագրի աշխարհագրության ընդլայնմանը զուգընթաց մարզպետարաններում կնշանակվեն ծրագրի պատասխանատու քաղաքացիական ծառայողներ, որոնց, ինչպես նաև ներգրավված նախարարությունների համապատասխան աշխատակիցների համար կկազմակերպվեն նպատակային վերապատրաստման դասընթացներ.

3) սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև հումքային բազայի զարգացման գործառույթները կիրականացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը.

4) Ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության գործառույթները կլինեն. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական կանոնների և նորմերի մշակումը և դրա նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև ալիմենտար կախված հիվանդությունների մոնիտորինգի իրականացումը դպրոցականների շրջանում.

5) Ծրագրի առաջին փուլի ավարտից հետո նախատեսվում է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) ստեղծում.

6) «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամն առաջին տարում կստանձնի «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի պատասխանատվությունը: «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարողությունները, Ծրագրի իրականացմանը զուգընթաց, կզարգացվեն և կամբողջացվեն այն հեռանկարով, որ այն ինքնուրույն կիրականացնի հանրապետությունում դպրոցական սննդի համակարգի առանցքային օղակի դերը:

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 22.12.16 թիվ 52 արձանագրային որոշում)

(11-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 52 արձանագրային որոշում)

12. Ռազմավարության իրականացման մյուս ուղղությունը կլինի արտաբյուջետային միջոցների ներգրավման արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Ծրագիրը ներկայումս իրականացվում է հիմնականում միջազգային դոնորների միջոցներով: ՀՀ կառավարությունը աստիճանաբար ստանձնելով Ծրագրի իրականացման պատասխանատվությունը կապահովի դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը, որը մեկ սովորողի համար կազմում է օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (50 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, նախատեսվում է երեխաներին հատկացնել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն: Նշված սննդակարգի հաշվարկները ներկայացված են աղյուսակ 1-ում:

13. Ներդնելով Ծրագրին ծնողների ֆինանսական մասնակցության արդյունավետ մեխանիզմներ, որի փորձն արդեն իսկ կա ՊՀԾ ծրագրի շրջանակում, հնարավոր կլինի ապահովել դպրոցականների տաք սնունդը և սննդի առավել հավասարակշռվածությունը: Ծրագիրը կընդլայնի ծնող-դպրոց-համայնք համագործակցությունը: Ծնողները և համայնքը մեծ ներգրավվածություն կարող են ունենալ ծրագրում և՛ նյութապես, և՛ ֆինանսապես, ինչպես նաև սեփական աշխատուժի ձևով: Ծնողների և համայնքի մասնակցությունը ծրագրին հանդիսանում է ծրագրի կայունության և արդյունավետության ապահովման հիմնական գործոններից մեկը, որի շնորհիվ դպրոցներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում տաք սննդով ապահովելու ոչ միայն տարրական, այլև բարձր դասարանների աշակերտներին:

14. Առաջիկա տարիներին դպրոցական սննդի կայուն համակարգին լիարժեք անցնելու համար կպահպանվի մարդասիրական օգնության և տեխնիկական աջակցության կարիքը: Այդ նպատակով կիրականացվեն միջոցառումներ ներգրավելու տեղական և միջազգային դոնորներին, որոնց միջոցները կուղղվեն ինչպես սննդամթերքի ձեռքբերմանը, այնպես էլ դպրոցներում սննդի կազմակերպման հզորությունների զարգացմանը:

 

III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

15. Ռազմավարության իրականացումը երկարաժամկետ հեռանկարում (10-15 տարի) ենթադրում է կրթության, առողջապահության (հավասարակշռված ռացիոնալ սնուցման գործոնները) ոլորտներում արդյունավետության բարձրացումը, սովի սպառնալիքի և աղքատության նվազեցման խնդիրների լուծումը (հաշվի առնելով նաև այլ միջոցները), տեղական սննդի արտադրության խթանումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրի ՀՆԱ-ում գյուղատնտեսության աճող ներդրումը:

16. 5-10 տարիների կտրվածքում նախատեսվում է ավարտել ժամանակակից պահանջներին բավարարող դպրոցական սննդի ոլորտի ձևավորումը, ինչը կապահովի հասարակության որոշ խմբի սննդի պահանջը` դպրոցականների ներգրավվածության և սննդակարգի հավասարակշռման առումով:

17. Միջնաժամկետ կտրվածքով (3-5 տարի) պետք է պայմաններ ստեղծվեն դպրոցական սննդի մատչելիությունը ապահովելու համար, զարգացվի դպրոցական սննդի հետ կապված նյութական արտադրությունը, անցկացվեն դպրոցական սննդամթերքի արտադրության մոդելների փորձարկումներ:

18. Ռազմավարության իրականացման առաջին 1-2 տարիները կհանդիսանան նախապատրաստական շրջան, որը կներառի դպրոցական սննդի իրավական-նորմատիվային հենքի ամբողջացումը, ծրագրի կառավարման և իրականացման համար անհրաժեշտ տեղական ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումն ու զարգացումը, փորձնական ծրագրերի իրականացումը, դպրոցական սննդի կազմակերպման մոդելների փորձարկումները և համապատասխան կադրերի ուսուցումն ու վերապատրաստումը: Այստեղ կարևորվում են նաև արտաքին օգնությունից դեպի ներքին աղբյուրներին փուլային անցումը, տարածքային առանձնահատկություններին համապատասխան տարբեր փորձնական ծրագրերի իրականացումը:

19. Ռազմավարության իրականացման համար առաջարկվում է դպրոցական սննդի զարգացման հետևյալ սցենարը.

 

.____________________________________________________________________.

|2013թթ.         |2014 - 2016թթ.    |2016 - 2021թթ. |Երկարաժամկետ    |

|                |                  |               |հեռանկար        |

|________________|__________________|_______________|________________|

|Նախապատրաստական |Փորձնական ծրագրի  |«Կայուն        |»Կայուն         |

|փուլ            |իրականացում Վայոց |դպրոցական      |դպրոցական       |

|(ՊՀԾ իրականացման|Ձորի մարզում, իսկ |սնունդ» ծրագրի |սնունդ» ծրագրի  |

|պայմաններում)   |2015-2016թթ.      |իրականացում ՀՀ |ինքնուրույն     |

|                |ծրագրի իրականացում|կառավարության  |իրականացում ՀՀ  |

|                |նաև  Սյունիքի և   |կողմից` արտաքին|կառավարության   |

|                |Արարատի մարզերում |դոնորների փոքր |կողմից (ՀՀ      |

|                |(ՀՀ կառավարության |աջակցությամբ   |բյուջեի ներքին  |

|                |կողմից, արտաքին   |               |ռեսուրսների և   |

|                |դոնորների փոքր    |               |ներքին դոնորների|

|                |աջակցությամբ)     |               |ուժերով)        |

.____________________________________________________________________.

 

20. Ռազմավարության իրականացման առաջին փուլը նախապատրաստական փուլն է, որի ընթացքում նախատեսվում են հետևյալ գործողությունները`

1) կայուն դպրոցական սննդի համակարգի հետագա զարգացման նպատակով ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկությունների մշակում,

2) «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները» սանիտարական նորմերի և կանոնների մշակում,

3) որոշակի սննդամթերքի անվտանգության և որակի պահանջները սահմանող ազգային ստանդարտների մշակում,

4) ՀՀ երեք մարզերի (Վայոց Ձոր, Սյունիք և Արարատ) դպրոցներում երեխաների առողջության և դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ մոնիթորինգի կազմակերպում,

5) դպրոցական սննդի կազմակերպման գործընթացում ներգրավվող անձնակազմի ուսուցման և վերապատրաստման դասընթացների ծրագրերի մշակում,

6) ՀՀ երկու մարզերի դպրոցներում խոհարարների համար վերապատրաստման պիլոտային դասընթացների իրականացում,

7) «Դպրոցական կաթ» ծրագրի շրջանակներում սննդամթերքի մատակարարման համար անհրաժեշտ մրցույթների անցկացման կարգի մշակում:

21. Ռազմավարության իրականացման երկրորդ փուլում փորձնական ծրագրերում կընդգրկվեն այն մարզերը, որտեղ ներկայումս ՊՀԾ-ի կողմից Ծրագիր չի իրականացվում:

22. Իրականացման առաջին երկու փուլերում մեծ կլինի դոնորների, հատկապես ՌԴ և ՊՀԾ ներդրումը և ներգրավվածությունը: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն հիմնականում իրականացվում է ՊՀԾ կողմից, ՌԴ կառավարության ֆինանսական աջակցությամբ: ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտը» տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում ազգային ռազմավարության մշակման ոլորտում: Ռազմավարության մշակման և ծրագրի արդյունավետ համակարգման նպատակով ստեղծվել է հանձնաժողով, բաղկացած համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներից, սակայն ծրագրի իրականացմանը նախարարությունների ներգրավվածությունը խիստ սահմանափակ է:

23. Ռազմավարության իրականացման միջոցառումների պլանը ներկայացված է աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող դպրոցական սննդի նախաճաշի տարբերակները և դրանց արժեքը (հաշվարկված տարրական դասարանի մեկ սովորողի համար):

 

.___________________________________________________________________

|Անվանումը           |Մեծա- |                    Առաջարկ           |

|                    |ծախ   |                                      |

|                    |գինը  |                                      |

|                    |______|______________________________________|

|                    |դրամ  |1-ին        |2-րդ        |3-րդ        |

|                    |կգ/լ  |տարբերակ    |տարբերակ    |տարբերակ    |

|                    |      |կաթ+բուլկի  |կակաո+բուլկի|կեֆիր+բուլկի|

|                    |      |            |            |            |

|                    |      |____________|____________|____________|

|                    |      |գրամ |արժեքը|գրամ |արժեքը|գրամ |արժեքը|

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Բուլկի              |800,00|58,0 |46,00 |50,0 |40,00 |50,0 |40,00 |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Կաթ                 |370,00|200,0|74,00 |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Կակաո (արդ.         |600,00|     |      |134,0|80,00 |     |      |

|արտադրություն)      |      |     |      |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Կեֆիր               |550,00|     |      |     |      |145,0|80,00 |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Յոգուրտ             |800,00|     |      |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Մրգահյութեր         |450,00|     |      |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Մածուն              |505,00|     |      |     |      |     |      |

|____________________|______|____________|____________|____________|

|Էներգետիկ արժեքը,   |      |    277     |    248     |    236     |

|կկալ                |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|Սպիտակուցներ        |      |    9,7     |    8,7     |    8,3     |

|____________________|______|____________|____________|____________|

|այդ թվում`          |      |    4,8     |    3,9     |    4,2     |

|սպիտակուցներ        |      |            |            |            |

|կենդանական ծագման   |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|Ճարպեր              |      |    8,3     |    6,5     |    7,3     |

|____________________|______|____________|____________|____________|

|Ածխաջրեր            |      |   40,5     |    38,2    |   33,3     |

|____________________|______|____________|____________|____________|

|Ընդամենը` արժեքը ՀՀ |      |   120,00   |    120,00  |   120,00   |

|դրամով              |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|Այլ ծախսեր,         |      |   20,00    |    20,00   |   20,00    |

|այդ թվում`          |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|ընդունող և  բաժանող |      |   10,00    |    10,00   |   10,00    |

|աշխատողի աշխատավարձ |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|սանիտարական նորմերի |      |   5,00     |    5,00    |   5,00     |

|կատարում            |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|կոմունալ ծախսեր     |      |   2,00     |    2,00    |   2,00     |

|____________________|______|____________|____________|____________|

|տրանսպորտային ծախսեր|      |   3,00     |    3,00    |   3,00     |

|____________________|______|____________|____________|____________|

|Ընդամենը` արժեքը ՀՀ |      |   140,00   |    140,00  |   140,00   |

|դրամով              |      |            |            |            |

.___________________________________________________________________

 

.__________________________________________________________________.

|Անվանումը           |Մեծա- | Առաջարկ                              |

|                    |ծախ   |                                      |

|                    |գինը  |                                      |

|                    |______|______________________________________|

|                    |դրամ  |4-րդ        |5-րդ        |6-րդ        |

|                    |կգ/լ  |տարբերակ    |տարբերակ    |տարբերակ    |

|                    |      |յոգուրտ+    |մրգահյութ+  |մածուն+     |

|                    |      |բուլկի      |բուլկի      |բուլկի      |

|                    |      |____________|____________|____________|

|                    |      |գրամ |արժեքը|գրամ |արժեքը|գրամ |արժեքը|

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Բուլկի              |800,00|50,0 |40,00 |50,0 |40,00 |60,0 |48,00 |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Կաթ                 |370,00|     |      |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Կակաո (արդ.         |600,00|     |      |     |      |     |      |

|արտադրություն)      |      |     |      |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Կեֆիր               |550,00|     |      |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Յոգուրտ             |800,00|100,0|80,00 |     |      |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Մրգահյութեր         |450,00|     |      |178,0|80,00 |     |      |

|____________________|______|_____|______|_____|______|_____|______|

|Մածուն              |505,00|     |      |     |      |143,0|72,00 |

|____________________|______|____________|____________|____________|

|Էներգետիկ արժեքը,   |      |    238     |    212     |    262     |

|կկալ                |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|Սպիտակուցներ        |      |    9,1     |    4,7     |    8,6     |

|____________________|______|____________|____________|____________|

|այդ թվում`          |      |    5,0     |    0,0     |    3,8     |

|սպիտակուցներ        |      |            |            |            |

|կենդանական ծագման   |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|Ճարպեր              |      |    5,9     |    2,8     |    7,8     |

|____________________|______|____________|____________|____________|

|Ածխաջրեր            |      |    36,0    |    40,9    |    39,0    |

|____________________|______|____________|____________|____________|

|Ընդամենը` արժեքը ՀՀ |      |    120,00  |    120,00  |    120,00  |

|դրամով              |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|Այլ ծախսեր,         |      |    20,00   |    20,00   |    20,00   |

|այդ թվում`          |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|ընդունող և  բաժանող |      |    10,00   |    10,00   |    10,00   |

|աշխատողի աշխատավարձ |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|սանիտարական նորմերի |      |    5,00    |    5,00    |    5,00    |

|կատարում            |      |            |            |            |

|____________________|______|____________|____________|____________|

|կոմունալ ծախսեր     |      |    2,00    |    2,00    |    2,00    |

|____________________|______|____________|____________|____________|

|տրանսպորտային ծախսեր|      |    3,00    |    3,00    |    3,00    |

|____________________|______|____________|____________|____________|

|Ընդամենը` արժեքը ՀՀ |      |    140,00  |    140,00  |    140,00  |

|դրամով              |      |            |            |            |

.__________________________________________________________________.

 

i

Աղյուսակ 2. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության իրականացման միջոցառումների պլան:

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ| Միջոցառումը                |Ժամկետը|Պատասխանատու     |Ֆինանսա-  |

|   |                            |       |                 |վորման    |

|   |                            |       |                 |աղբյուրը  |

|___|____________________________|_______|_________________|__________|

|1  |Ռազմավարության իրականացման  |01.10. |ՀՀ կրթության և   |ՀՀ պետական|

|   |նպատակով միջգերատեսչական    |2013   |գիտության        |բյուջեից  |

|   |հանձնաժողովի ձևավորում      |       |նախարարություն   |լրացուցիչ |

|   |                            |       |                 |ֆինանսա-  |

|   |                            |       |                 |վորում չի |

|   |                            |       |                 |պահանջվում|

|___|____________________________|_______|_________________|__________|

|2  |Դպրոցական սննդի կազմակերպման|01.12. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |և  իրականացման              |2013   |և  գիտության     |բյուջեից  |

|   |նորմատիվային-իրավական դաշտի |       |նախարարություն,  |լրացուցիչ |

|   |ստեղծում                    |       |ՀՀ               |ֆինանսա-  |

|   |                            |       |առողջապահության  |վորում չի |

|   |                            |       |նախարարություն,  |պահանջվում|

|   |                            |       |ՀՀ               |Դոնոր     |

|   |                            |       |գյուղատնտեսության|միջոցներ  |

|   |                            |       |նախարարություն,  |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|3  |Ծրագրի վերաբերյալ           |2013-  |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |իրազեկության բարձրացում     |2016թթ.|և  գիտության     |բյուջեից  |

|   |(տեղեկատվական արշավների     |       |նախարարություն,  |լրացուցիչ |

|   |անցկացում և  ծրագրի         |       |ՀՀ տարածքային    |ֆինանսա-  |

|   |իրականացման արդյունքների    |       |կառավարման       |վորում չի |

|   |լուսաբանում)                |       |նախարարություն,  |պահանջվում|

|   |                            |       |ՊՀԾ,             |Դոնոր     |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |միջոցներ  |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|4  |Կարողությունների հզորացում  |2013-  |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |                            |2016թթ.|և  գիտության     |բյուջե-   |

|   |                            |       |նախարարություն,  |2014.թ`   |

|   |                            |       |ՀՀ տարածքային    |2.0 մլն   |

|   |                            |       |կառավարման       |դրամ,     |

|   |                            |       |նախարարություն,  |2015.թ`   |

|   |                            |       |ՊՀԾ,             |2.0 մլն   |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |դրամ,     |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |2016թ.`   |

|   |                            |       |(համաձայնությամբ)|2.0 մլն   |

|   |                            |       |                 |դրամ      |

|   |                            |       |                 |Դոնոր     |

|   |                            |       |                 |միջոցներ  |

|___|____________________________|_______|_________________|__________|

|5  |«Դպրոցական կաթ» փորձնական   |01.01. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ծրագրի իրականացում Վայոց    |2014-  |և  գիտության     |բյուջե-   |

|   |Ձորի մարզում                |31.05. |նախարարություն,  |2014թ.`   |

|   |                            |2014   |ՀՀ տարածքային    |29.3 մլն  |

|   |                            |       |կառավարման       |դրամ      |

|   |                            |       |նախարարություն,  |Դոնոր     |

|   |                            |       |ՀՀ Վայոց Ձորի    |միջոցներ  |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|6  |Վայոց Ձորի մարզի փորձնական  |2014թ. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ծրագրի գնահատում և          |հունիս-|և  գիտության     |բյուջեից  |

|   |դպրոցական սննդի ծրագրի      |հուլիս |նախարարություն,  |լրացուցիչ |

|   |շարունակականության          |       |ՀՀ տարածքային    |ֆինանսա-  |

|   |վերաբերյալ                  |       |կառավարման       |վորում չի |

|   |առաջարկությունների մշակում  |       |նախարարություն,  |պահանջվում|

|   |                            |       |ՀՀ Վայոց Ձորի    |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՊՀԾ              |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|7  |«Կայուն դպրոցական սնունդ»   |01.09. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ծրագրի իրականացում Վայոց    |2014-  |և  գիտության     |բյուջե-   |

|   |Ձորի մարզում                |31.12. |նախարարություն,  |2014թ.`   |

|   |                            |2016   |ՀՀ տարածքային    |26.7 մլն  |

|   |                            |       |կառավարման       |դրամ,     |

|   |                            |       |նախարարություն,  |2015թ.`   |

|   |                            |       |ՀՀ Վայոց Ձորի    |56.0 մլն  |

|   |                            |       |մարզպետարան      |դրամ,     |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |2016թ.`   |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |56.0 մլն  |

|   |                            |       |(համաձայնությամբ)|դրամ      |

|___|____________________________|_______|_________________|__________|

|8  |Դպրոցական փռի ստեղծում Վայոց|01.01. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |Ձորի մարզում                |2016-  |և  գիտության     |բյուջե -  |

|   |                            |31.05. |նախարարություն,  |2016թ.`   |

|   |                            |2016   |ՀՀ տարածքային    |9.0 մլն.  |

|   |                            |       |կառավարման       |դրամ      |

|   |                            |       |նախարարություն,  |          |

|   |                            |       |ՀՀ Վայոց Ձորի    |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|9  |Փորձնական ծրագրի մշակում և  |01.06. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ներկայացում հաստատման       |2014   |և  գիտության     |բյուջեից  |

|   |(Սյունիքի մարզ)             |       |նախարարություն,  |լրացուցիչ |

|   |                            |       |ՀՀ տարածքային    |ֆինանսա-  |

|   |                            |       |կառավարման       |վորում չի |

|   |                            |       |նախարարություն,  |պահանջվում|

|   |                            |       |ՀՀ Սյունիքի      |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|10 |Փորձնական ծրագրի իրականացում|01.09. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |Սյունիքի մարզում, այդ թվում`|2014-  |և  գիտության     |բյուջե-   |

|   |«Դպրոցական ճաշարան»         |31.05. |նախարարություն,  |2014թ.`   |

|   |փորձնական միկրոծրագրի       |2015   |ՀՀ տարածքային    |67.6 մլն  |

|   |շրջանակներում դպրոցական     |       |կառավարման       |դրամ      |

|   |բազային ճաշարանի ստեղծում   |       |նախարարություն,  |2015թ.`   |

|   |                            |       |ՀՀ Սյունիքի      |130.1 մլն |

|   |                            |       |մարզպետարան      |դրամ      |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|11 |Փորձնական ծրագրի մշակում և  |01.10. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ներկայացում հաստատման       |2014   |և  գիտության     |բյուջեից  |

|   |(Արարատի մարզ)              |       |նախարարություն,  |լրացուցիչ |

|   |                            |       |ՀՀ տարածքային    |ֆինանսա-  |

|   |                            |       |կառավարման       |վորում չի |

|   |                            |       |նախարարություն,  |պահանջվում|

|   |                            |       |ՀՀ Արարատի       |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|12 |Փորձնական ծրագրի իրականացում|01.01. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |Արարատի մարզում, այդ թվում` |2015-  |և  գիտության     |բյուջե-   |

|   |«Դպրոցական փուռ» փորձնական  |31.05. |նախարարություն,  |2015թ.`   |

|   |միկրոծրագրի շրջանակներում   |2015   |ՀՀ տարածքային    |217.2 մլն |

|   |դպրոցական բազային ճաշարանի  |       |կառավարման       |դրամ      |

|   |ստեղծում                    |       |նախարարություն,  |          |

|   |                            |       |ՀՀ Արարատի       |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|13 |Սյունիքի և  Արարատի մարզերի |2015 թ.|ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |փորձնական ծրագրերի գնահատում|հունիս-|և  գիտության     |բյուջեից  |

|   |և  դպրոցական սննդի ծրագրի   |հուլիս |նախարարություն,  |լրացուցիչ |

|   |շարունակականության          |       |ՀՀ տարածքային    |ֆինանսա-  |

|   |վերաբերյալ                  |       |կառավարման       |վորում չի |

|   |առաջարկությունների մշակում  |       |նախարարություն,  |պահանջվում|

|   |                            |       |ՀՀ Սյունիքի      |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՀՀ Արարատի       |          |

|   |                            |       |մարզպետարան      |          |

|   |                            |       |ՊՀԾ              |          |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|14 |«Կայուն դպրոցական սնունդ»   |01.09. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ծրագրի իրականացում Սյունիքի |2015-  |և  գիտության     |բյուջե-   |

|   |մարզում                     |31.12. |նախարարություն,  |2015թ.`   |

|   |                            |2016   |ՀՀ տարածքային    |67.6 մլն  |

|   |                            |       |կառավարման       |դրամ,     |

|   |                            |       |նախարարություն,  |2016թ.`   |

|   |                            |       |ՀՀ Սյունիքի      |142.0 մլն |

|   |                            |       |մարզպետարան      |դրամ      |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|15 |«Կայուն դպրոցական սնունդ»   |01.09. |ՀՀ կրթության     |ՀՀ պետական|

|   |ծրագրի իրականացում Արարատի  |2015-  |և  գիտության     |բյուջե-   |

|   |մարզում                     |31.12. |նախարարություն,  |2015թ.`   |

|   |                            |2016   |ՀՀ տարածքային    |139.2 մլն |

|   |                            |       |կառավարման       |դրամ      |

|   |                            |       |նախարարություն,  |2016թ.`   |

|   |                            |       |ՀՀ Արարատի       |292.3 մլն |

|   |                            |       |մարզպետարան      |դրամ      |

|   |                            |       |ՌԴ «Ճյուղային    |          |

|   |                            |       |սննդի ինստիտուտ» |          |

|   |                            |       |(համաձայնությամբ)|          |

|___|____________________________|_______|_________________|__________|

|16.|«Կայուն դպրոցական սնունդ»   |2016 թ.|ՀՀ կրթության և   |ՀՀ պետական|

|   |հիմնադրամի ստեղծում         |4-րդ   |գիտության        |բյուջեից  |

|   |                            |եռամս- |նախարարություն   |ֆինանսավո-|

|   |                            |յակ    |                 |րում չի   |

|   |                            |       |                 |պահանջ-   |

|   |                            |       |                 |վում:     |

._____________________________________________________________________.

(21-րդ աղյուսակը փոփ. 22.12.16 թիվ 52 արձանագրային որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թ. օգոստոսի 22-ի

նիստի

N 33 արձանագրային որոշման

 

«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության փոխանցումը ՀՀ կառավարությանը և նոր դպրոցների ներգրավումը ծրագրում կիրականացվի մի շարք փորձնական ծրագրերի միջոցով: Դրանց նպատակը կլինի համապատասխան մեխանիզմների փորձարկումը հանրապետության տարբեր շրջանների առանձնահատկություններին համապատասխան և անհրաժեշտ կարողությունների զարգացումը:

2. Հիմնական փորձնական ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին Վայոց Ձորի մարզում: Փորձնական ծրագրում կընդգրկվեն Վայոց Ձորի մարզի 42 համայնքների 45 հանրակրթական դպրոցների 186 տարրական դասարանների շուրջ 2200, ինչպես նաև դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 182 սովորողներ (ընդհանուր թվով` 2382 սովորողներ):

3. Սնունդը կտրամադրվի ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում` շաբաթը 5 օր: Տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված սովորողներին ամեն օր` մինչև ժամը 12-ը կմատուցվի կաթ և թխվածք: Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (50 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն:

4. Փորձնական ծրագրին զուգահեռ կշարունակվի ՄԱԿ-ի ՊՀԾ-ի դպրոցական սննդի ծրագիրը, տարեկան ընդգրկելով տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված շուրջ 67000 սովորողների:

5. Փորձնական ծրագրի գնահատման արդյունքների հիման վրա «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը աստիճանաբար կներդրվի նաև Սյունիքի և Արարատի մարզերում: Ծրագրի շրջանակներում դպրոցական սնունդ կտրամադրվի Սյունիքի մարզում` 115 հանրակրթական դպրոցների 633 տարրական դասարանների ընդհանուր թվով շուրջ 6000 և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 36 սովորողների (ընդհանուր թվով` 6036 սովորողների, իսկ Արարատի մարզում` 108 հանրակրթական դպրոցների 810 տարրական դասարանների շուրջ 12000 և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 429 սովորողների (ընդհանուր թվով`12429 սովորողներ): Միաժամանակ նախատեսվում է փորձնական միկրոծրագրերի շրջանակներում Արարատի մարզում ստեղծել մեկ դպրոցական բազային ճաշարան` իր փռով և մեկ դպրոցական բազային ճաշարան Սյունիքի մարզում (այնպիսի գյուղում կամ քաղաքում, որտեղ գործում են 2 և ավելի դպրոցներ): Իսկ Վայոց Ձորի մարզում նախատեսվում է ստեղծել մեկ դպրոցական փուռ:

6. Ծրագրի իրականացումը նշված 3 մարզերում կստանձնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

7. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում կապահովվի արդեն իսկ ընդգրկված դպրոցներում ծրագրի շարունակականությունը, որը ներառում է սննդամթերքի գնումները, տեղափոխումը դպրոցներ, դպրոցներում սովորողների սննդի կազմակերպումը և մոնիթորինգը: Այսպիսով նախատեսվում է 2016 թվականին դպրոցական սննդի ծրագրում ունենալ հանրապետության 3 մարզերի տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված ընդհանուր թվով 20847 սովորողներ:

8. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը կիրականացվի ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տեխնիկական օժանդակությամբ: Ծրագրի մոնիթորինգի իրականացման ու գնահատման աշխատանքներում կներգրավվեն նաև ճյուղային նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու ծնողական համայնքների ներկայացուցիչներ:

9. Եռամյա ծրագրի արդյունքների հիման վրա 2016 թվականից հետո այն աստիճանաբար կտարածվի մյուս մարզերում նույնպես:

10. Դպրոցական սննդի ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով հիմնական փորձնական ծրագրին զուգահեռ միջազգային գործընկերների օժանդակությամբ կիրականացվեն տարբեր միկրոծրագրեր, որոնք հետագայում կինտեգրվեն դպրոցական սննդի ընդհանուր համակարգին: Փորձնական միկրոծրագրերն են.

1) «Դպրոցական կաթ»,

2) «Դպրոցական բազային ճաշարան»,

3) «Դպրոցական մինի փուռ»:

 

II. ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԻԿՐՈԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. «Դպրոցական կաթ» միկրոծրագրի նկարագրությունը: «Դպրոցական կաթ» ծրագիրը հանդիսանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցական սննդի կազմակերպման մոդելներից մեկը: Այդ մոդելը հաստատված է տարբեր երկրների կառավարության կողմից:

12. Կաթը, որպես դպրոցական սննդի պարտադիր բաղադրիչ, ներառված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների դպրոցական սննդի օրապարենում:

13. Այդ ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում իրականացվում է ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ ներգրավելով միջազգային կազմակերպությունների, հովանավորչական կազմակերպությունների և դպրոցականների ծնողների ներդրումները:

14. Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առանց սննդի համապարփակ բլոկ ստեղծելու, կաթը բաժանելու ժամանակ հնարավոր է ապահովել դրա հիգիենիկ անվտանգությունը: Այդ դպրոցներում անվտանգությունը ապահովվում է հետևյալ կերպ` պաստերիզացված կաթը պահվում է սառնարանում` 4+-2օC ջերմաստիճանի պայմաններում: Կաթը օգտագործվում է միայն թերմիկ մշակումից` եռացնելուց հետո և մատուցվում 75օC ջերմաստիճանում: Այնուհետև դպրոցի աշխատակիցների կողմից (որոնք ունեն համապատասխան բժշկական փաստաթուղթ) կաթը մատուցվում է մեկանգամյա օգտագործման բաժակներով կամ բռնակ ունեցող հախճապակյա բաժակներով: Այս դեպքում դպրոցների սննդի բլոկները սարքավորումներով հագեցնելու ծախսերը նվազագույն են:

15. Ծրագրի նպատակն է`

1) հանրակրթական հաստատություններում սովորողների առողջության պահպանումն ու ամրապնդումը,

2) հիվանդությունների կրճատումը,

3) դպրոցականների մոտ կաթի և կաթնամթերքի օգտագործման մշակույթի ձևավորումը,

4) հանրապետությունում կաթի արդյունաբերության փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կաթ արտադրողից մինչև սպառողը:

16. «Դպրոցական կաթ» ծրագրի շրջանակներում ակնկալվում է կաթի` որպես պարտադիր սննդամթերքի, ներգրավումը դպրոցական օրապարենում:

17. Կաթը բավարարում է աճող օրգանիզմի սպիտակուցների, կալցիումի և այլ անհրաժեշտ նյութերի պահանջարկը: Խմելով օրական 200 մլ բնական կաթ, դպրոցականները ստանում են կալցիումի և B2 վիտամինի օրական նորմայի 40%-ը, A վիտամինի 24%-ը, սպիտակուցների և ճարպերի 16%-ը: Միաժամանակ կաթը ապահովում է երեխայի օրգանիզմը` զարգացման համար անհրաժեշտ բոլոր տեսակի ամինաթթուներով:

18. Ծրագրի հիմնական սկզբունքն այն է, որ տարրական դասարանների աշակերտներին ամեն օր` մինչև ժամը 12-ը մատուցվում է կաթ և թխվածք: Յուրաքանչյուր աշակերտ օրական ստանում է 200 մլ. տաք կաթ (կաթի յուղայնությունը` 2,5%) և մեկ հատ թխվածք` պոլիէթիլենային փաթեթավորմամբ:

19. ՈՒսումնասիրման փուլում մշակվել և ներդրվել է «Դպրոցական կաթ» պիլոտային ծրագիր Արագածոտնի մարզում` Թալին քաղաքում և Թաթուլ գյուղում:

20. «Դպրոցական կաթ» ծրագիրը հաջողությամբ գործարկվել է Արագածոտնի մարզի թիվ 1 և թիվ 2, Թաթուլ գյուղի և Երևանի թիվ 169 դպրոցների տարրական` 1-4-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը Արագածոտնի մարզում տևել է 2011 թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունիսը, իսկ Երևան քաղաքում` մինչև 2012 թ. մայիսը:

21. Ծրագրում ընդգրկված աշակերտների ընդհանուր թվաքանակը կազմել է 442:

22. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է «Դպրոցական կաթ» ծրագիրը և կոորդինացրել է նրա ներդրումը ՀՀ մարզերում:

23. Արագածոտնի մարզպետարանը և Թալինի քաղաքապետարանը ապահովել են կաթի տաքացման համար անհրաժեշտ սալօջախների գնումը և այդ նպատակով կոմունալ ծախսերի փոխհատուցումը: Միաժամանակ ստեղծվել են համայնքային, սանիտարահիգիենիկ, որակի վերահսկողության մարմինների, դպրոցների տնօրինության և ծնողական կոմիտեների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

24. ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի Երևանյան գրասենյակը վերահսկել է «Դպրոցական կաթ» ծրագրի իրականացումը և ապահովել է անվճար ալյուրով` թխվածքներ թխելու համար:

25. Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտը իրականացրել է ծրագրի տեխնոլոգիաների և գիտական հիմքերի մշակումը, ծրագրի մշակման և իրականացման մեթոդական և կազմակերպական օգնություն:.

26. «Դպրոցական կաթ» ծրագրի` կաթի արտադրող և մատակարարող կազմակերպությունը հանդիսացել է «Բոնիլատ» ՍՊԸ-ն, որը տեղակայված է Թալին քաղաքում: Այն կաթի ընդունման և վերամշակման ժամանակակից կազմակերպություն է, որն օրական մշակում է մինչև 5 տոննա կաթ:

27. «Բոնիլատ» ՍՊԸ-ն մթերում է միայն բարձրորակ կաթ և իր արտադրության մեջ չի օգտագործում կաթի փոշի:

28. «Բոնիլատ» ՍՊԸ-ն իրականացնում է պատրաստի արտադրանքի արտադրություն և ժամանակին մատակարարում, պատասխանատվություն է կրում արտադրանքի որակի և անվտանգության համար, ապահովում է դպրոցներին համապատասխան նորմատիվ և որակը հավաստող փաստաթղթերով, այդ թվում` արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատով: Ընկերությունը նաև պատրաստի արտադրանքը իր ավտոտրանսպորտային միջոցներով հասցնում է դպրոցներին, ապահովում է կաթի պահպանման համար անհրաժեշտ սառնարանային սարքավորումներով` կաթը համապատասխան ջերմաստիճանային ռեժիմում պահելու համար:

29. Կաթի արժեքի վճարումը իրականացվել է Ռուսաստանում ապրող հովանավորի կողմից, որպես օգնություն և բարի կամքի դրսևորում:

30. Թխվածքի թխումը և դպրոցներին հասցնելը իրականացվել է քաղաքային փռի միջոցով: Թխվածքի թխումը և մեկանգամյա օգտագործման բաժակների գնումը իրականացվել է ծնողների կողմից, կամավորության սկզբունքով հավաքվող դրամական միջոցների հաշվին:

31. Դպրոցի շրջակայքի մաքրությունը լիարժեք ապահովելու համար, մեկանգամյա օգտագործման բաժակները ամբողջությամբ հավաքվել և օրենքով սահմանված կարգով աղբահանվել են:

32. «Բազային ճաշարան» միկրոծրագրի նկարագրությունը: ՀՀ-ում, ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի շրջանակներում, իրականացվում է դպրոցական սննդի կազմակերպման ապակենտրոնացված սխեմա: Այդ սխեմայի համաձայն, սննդի համակարգի բոլոր բլոկները հանդիսանում են ամբողջական ցիկլի արտադրություններ: Յուրաքանչյուր դպրոց ինքնուրույն է զբաղվում սննդի ճաշացանկի կազմմամբ, հումքի մատակարարներ որոնելով, ինչպես նաև արտադրության հսկողությամբ:

33. Ներկայումս, ՀՀ-ում դպրոցական սննդի կազմակերպությունների նյութատեխնիկական բազան առանձին դեպքերում ֆիզիկապես մաշված է` մինչև 95%, իսկ բարոյապես` 100%-ով:

34. Հայաստանում առկա դպրոցական սննդի բլոկների փաստացի տարածքների և կոմունիկացիաների վիճակի ուսումնասիրությունը, որը ներկայացված է աղյուսակ 1-ում, վկայում է, որ դրանց 30%-ում ընդհանրապես բացակայում են սննդի բլոկները, իսկ 50%-ում կարելի է իրականացնել անհրաժեշտ սարքավորումներով հագեցում և կազմակերպել տաք սնունդ:

35. Այս պայմաններում, ամենանպատակահարմար տարբերակը բազային ճաշարանների ստեղծումն է այն դպրոցներում, որոնցում համեմատաբար նպաստավոր պայմաններ կան տարածքների և կոմունիկացիաների առկայության առումով: Այդպիսի դպրոցական բազային ճաշարանները(ԴԲՃ) կարող են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ գործում են 2 և ավելի դպրոցներ: Ընդ որում, այդ դպրոցական բազային ճաշարաններից տաք սննդով կարելի է ապահովել նաև գյուղական դպրոցներին, որոնք գտնվում են ոչ ավել քան 10-15 կմ հեռավորության վրա:

36. Դպրոցական սննդի կոմբինատների ձևավորումը կարելի է նախատեսել առաջին հերթին Երևան քաղաքի համար` 200 000 բնակչին մեկ կոմբինատ հաշվարկով, ապահովելով Երևան քաղաքի բոլոր հանրակրթական հաստատությունների ներգրավումը: Դպրոցական սննդի կոմբինատները կապահովեն մի քանի դպրոցների համար սննդի կենտրոնացված արտադրություն:

37. Այսպիսով, առաջին փուլում ազգային ծրագրի շրջանակներում դպրոցական սննդով ապահովելու նպատակով, անհրաժեշտ կլինի քաղաքներում ստեղծել մոտ 86 դպրոցական բազային ճաշարաններ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 2-ում: Դրանք կկարողանան տաք սննդով ապահովել 495 քաղաքային, ինչպես նաև այդ քաղաքներին մոտ գտնվող շուրջ 200 դպրոցների: Ընդ որում, դպրոցների ընդհանուր թիվը կկազմի 781, որը հանրապետությունում գործող դպրոցների ընդհանուր թվի 50%-ից ավելին է:

38. «Դպրոցական փուռ» միկրոծրագրի նկարագրությունը: «Դպրոցական փուռ» միկրոծրագիրը հանդիսանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դպրոցական սննդի կազմակերպման մոդելներից մեկը: Դպրոցական սննդի կազմակերպման համանման մոդելներ հաջողությամբ գործում են աշխարհի տարբեր երկրներում (ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Չինաստան և այլն), ինչպես նաև ԱՊՀ երկրներում:

39. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացը և հացաբուլկեղենը հանդիսանում են դպրոցական սննդի օրապարենի հիմնական բաղկացուցիչ մասը, բազմաթիվ երկրներում կիրառվում է անմիջապես տեղերում` դպրոցներում, հացի և հացաբուլկեղենի արտադրման և դպրոցականներին տրամադրման փորձը:

40. Հացը և հացաբուլկեղենը դասվում են պիտանելիության կարճ ժամկետ ունեցող և շուտ փչացող պարենային ապրանքների շարքին: Հացաբուլկեղենի թխումը դպրոցական փռում հնարավորություն է տալիս նշված պարենամթերքը սպառողներին` դպրոցականներին, հասցնել արագ և թարմ վիճակում:

41. «Դպրոցական փուռ» միկրոծրագրի գործարկման արդյունքում զգալիորեն նվազում են դպրոցական սննդի անվտանգության հետ կապված ռիսկերը: Ինչպես հայտնի է, ներկայումս հանրապետության դպրոցներում վաճառվում է նաև ոչ բարձրորակ սննդամթերք, այդ թվում` թխվածքաբլիթներ, կարկանդակներ և ալրային այլ արտադրատեսակներ, որոնց համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին և ստանդարտներին երբեմն կասկած է հարուցում: Այս ծրագրի գործարկման ընթացքում կիրառվում են հացաբուլկեղենի թխման ժամանակակից սարքավորումներ, իրականացվում է ամենօրյա հսկողություն` համապատասխան իրավասու մարմինների, դպրոցի տնօրինության և բժշկի կողմից, ինչի արդյունքում նվազագույնի են հասցվում անվտանգության ռիսկերը, ապահովվում է արտադրանքի` հացի և հացաբուլկեղենի պահանջվող որակը:

42. «Դպրոցական փուռ» միկրոծրագրի գործարկման արդյունքում հնարավոր կլինի հաց ու հացաբուլկեղենով ապահովել թե տվյալ դպրոցի, և թե հարակից դպրոցների (մինչև 10-15 կմ հեռավորության) սովորողներին: Այն միաժամանակ հնարավորություն կընձեռի դպրոցին ստանալու որոշակի շահույթ, որը կտնօրինվի դպրոցի տարբեր կարիքները հոգալու նպատակով:

III. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

43. 2013-2016 թվականներին կշարունակվի դպրոցական սննդի կազմակերպման միջազգային օժանդակության ծրագիրը:

44. Սկսած 2014 թվականից ՀՀ կառավարությունը, աստիճանաբար ստանձնելով ըստ մարզերի ծրագրի իրականացումը, կապահովի այդ մարզերում ծրագրի բազային ֆինանսավորումը պետական բյուջեից` ըստ սովորողների թվի: Միաժամանակ պետական և արտաբյուջետային միջոցների հաշվին կիրականացվեն վերապատրաստման, տեղեկատվական արշավների և հետազոտական աշխատանքներ:

45. 2013-2016 թվականներին դպրոցական սննդի կազմակերպման համար ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը կկազմի շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար, որի շրջանակներում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն հանրապետության տարբեր մարզերի 800 դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված ընդհանուր թվով շուրջ 67.000 սովորողներ:

46. ՀՀ կառավարության կողմից 2014-2016 թվականներին դպրոցական սննդի համար հատկացվող ֆինանսավորումը կկազմի շուրջ 1239,0 մլն դրամ, ընդ որում` ըստ տարիների 3 մարզերի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի համապատասխանաբար` 125,6 մլն դրամ, 612.1 մլն դրամ և 501.3 մլն դրամ:

47. Պետական բյուջեի միջոցներից հատկացումների ծավալներն ըստ տարիների ներկայացված են աղյուսակ 3-ում և աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետությունում դպրոցների սննդի բլոկների առկայության, շինությունների և կոմունիկացիաների վիճակի վերլուծություն:

 

._________________________________________________________________.

|Ցուցանիշներ            |Բնութագրեր        |Բոլոր     |Չափաբաժինը |

|                       |                  |մարզերում,|մարզի      |

|                       |                  |ընդամենը  |ընդհանուր  |

|                       |                  |դպրոցներ  |դպրոցների  |

|                       |                  |          |քանակից, % |

|_______________________|__________________|______________________|

|ՀՀ-ում դպրոցների քանակը|                  |           1435       |

|_______________________|__________________|______________________|

|Դպրոցականների թվաքանակը|                  |           368708     |

|_______________________|__________________|______________________|

|Շենքի վիճակը           |բավարար է         |611       |42.6       |

|                       |__________________|__________|___________|

|                       |կարիք ունի        |541       |37.7       |

|                       |հիմնանորոգման     |          |           |

|                       |__________________|__________|___________|

|                       |կարիք ունի        |283       |19.7       |

|                       |ընթացիկ նորոգման  |          |           |

|_______________________|__________________|__________|___________|

|Ջրամատակարարումը       |առկա է            |1319      |91.9       |

|                       |__________________|__________|___________|

|                       |բացակայում է      |116       |8.1        |

|_______________________|__________________|__________|___________|

|Կոյուղացումը           |առկա է            |1226      |85.4       |

|                       |__________________|__________|___________|

|                       |բացակայում է      |209       |14.6       |

|_______________________|__________________|__________|___________|

|էլեկտրամատակարարումը   |առկա է            |1435      |100        |

|_______________________|__________________|__________|___________|

|Գազամատակարարումը      |առկա է            |903       |62.9       |

|                       |__________________|__________|___________|

|                       |բացակայում է      |532       |37.1       |

|_______________________|__________________|__________|___________|

|Ջեռուցումը             |կենտրոնացված կամ  |710       |49.5       |

|                       |անհատական         |          |           |

|                       |__________________|__________|___________|

|                       |էլեկտրաջեռուցիչ   |716       |49.9       |

|                       |կամ վառարան       |          |           |

|                       |__________________|__________|___________|

|                       |բացակայում է      |9         |0.6        |

|_______________________|__________________|__________|___________|

|Տաք ջրամատակարարումը   |առկա է            |87        |6.1        |

|                       |__________________|__________|___________|

|                       |բացակայում է      |1348      |93.9       |

|_______________________|__________________|__________|___________|

|Ճաշարանների կամ        |առկա է բավարար    |725       |50.5       |

|բուֆետների             |վիճակում գտնվող   |          |           |

|առկայությունը          |սննդի բլոկներ     |          |           |

|                       |__________________|__________|___________|

|                       |բացակայում է      |433       |30.1       |

|                       |սննդի բլոկներ     |          |           |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 2. ՀՀ-ում դպրոցական բազային ճաշարանների ստեղծման տարբերակները:

 

.___________________________________________________________________.

|NN |Քաղաք      |Շրջան        |Դպրոցի |Դպրոցական        |Բաշխիչ     |

|   |           |             |համարը |բազային ճաշարանի |ճաշարանների|

|   |           |             |       |ստեղծում         |ստեղծում   |

|   |           |             |       |_________________|___________|

|   |           |             |       |ԴԲՃ|Առաջին       |Բաշխիչ     |

|   |           |             |       |   |փուլում      |           |

|   |           |             |       |   |սնվողների    |           |

|   |           |             |       |   |քանակի       |           |

|   |           |             |       |   |կանխատեսումը,|           |

|   |           |             |       |   |մարդ         |           |

|___________________________________________________________________|

|                           Ք. Երևան                                |

|___________________________________________________________________|

|1  |Երևան      |Աջափնյակ     |168    |1  |1009         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|2  |Երևան      |Աջափնյակ     |185    |1  |2512         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|3  |Երևան      |Աջափնյակ     |22     |1  |2124         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|4  |Երևան      |Ավան         |180    |1  |1889         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|5  |Երևան      |Ավան         |170    |1  |880          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|6  |Երևան      |Արաբկիր      |21     |1  |3139         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|7  |Երևան      |Արաբկիր      |148    |1  |1469         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|8  |Երևան      |Արաբկիր      |14     |1  |2233         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|9  |Երևան      |Դավթաշեն     |196    |1  |1954         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|10 |Երևան      |Էրեբունի     |1      |1  |7019         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|11 |Երևան      |Կենտրոն      |33     |1  |11933        |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|12 |Երևան      |Մալաթիա      |190    |1  |2501         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|13 |Երևան      |Մալաթիա      |152    |1  |4419         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|14 |Երևան      |Մալաթիա      |0      |1  |2226         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|15 |Երևան      |Մալաթիա      |2      |1  |878          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|16 |Երևան      |Նոր Նորք     |88     |1  |1595         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|17 |Երևան      |Նոր Նորք     |159    |1  |1734         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|18 |Երևան      |Նոր Նորք     |186    |1  |2497         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|19 |Երևան      |Նոր Նորք     |197    |1  |2198         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|20 |Երևան      |Նորք Մարաշ   |0      |1  |653          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|21 |Երևան      |Նուբարաշեն   |11     |1  |921          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|22 |Երևան      |Շենգավիթ     |69     |1  |2570         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|23 |Երևան      |Շենգավիթ     |74     |1  |2000         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|24 |Երևան      |Շենգավիթ     |75     |1  |1886         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|25 |Երևան      |Շենգավիթ     |98     |1  |1818         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|26 |Երևան      |Քանաքեռ-     |125    |1  |1694         |           |

|   |           |Զեյթուն      |       |   |             |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|27 |Երևան      |Քանաքեռ-     |0      |1  |2853         |           |

|   |           |Զեյթուն      |       |   |             |           |

|___|_________________________________|___|_____________|___________|

|   |Երևան,  ընդամենը                 |27 |68697        |230        |

|___________________________________________________________________|

|                            Մարզեր                                 |

|___________________________________________________________________|

|1  |Արագածոտն  |Թալին        |1      |1  |455          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|2  |Արագածոտն  |Արագածավան   |2      |1  |481          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|3  |Արագածոտն  |Աշտարակ      |5      |1  |1532         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|4  |Արագածոտն  |Ապարան       |1      |1  |528          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|5  |Արարատ     |Արտաշատ      |1      |1  |1751         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|6  |Արարատ     |Մասիս        |4      |1  |1389         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|7  |Արարատ     |Արարատ       |5      |1  |1839         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|8  |Արմավիր    |Արմավիր      |4      |1  |2822         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|9  |Արմավիր    |Վաղարշապատ   |3      |1  |1945         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|10 |Արմավիր    |Վաղարշապատ   |2      |1  |457          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|11 |Արմավիր    |Վաղարշապատ   |9      |1  |962          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|12 |Արմավիր    |Փարաքար      |1      |1  |561          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|13 |Գեղարքունիք|Վարդենիկ     |3      |1  |631          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|14 |Գեղարքունիք|Գավառ        |3      |1  |1655         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|15 |Գեղարքունիք|Կարմիրգյուղ  |2      |1  |401          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|16 |Գեղարքունիք|Սևան         |3      |1  |1531         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|17 |Գեղարքունիք|Ճամբարակ     |2      |1  |576          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|18 |Լոռի       |Վանաձոր      |25     |1  |1593         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|19 |Լոռի       |Վանաձոր      |28     |1  |2488         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|20 |Լոռի       |Վանաձոր      |0      |1  |1496         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|21 |Լոռի       |Ալավերդի     |12     |1  |1160         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|22 |Լոռի       |Օձուն        |2      |1  |334          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|23 |Լոռի       |Ախթալա       |1      |1  |151          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|24 |Լոռի       |Սպիտակ       |8      |1  |1024         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|25 |Լոռի       |Սպիտակ       |0      |1  |178          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|26 |Լոռի       |Շիրակամուտ   |1      |1  |185          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|27 |Լոռի       |Ստեփանավան   |5      |1  |1094         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|28 |Լոռի       |Մեծավան      |2      |1  |376          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|29 |Լոռի       |Տաշիր        |1      |1  |710          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|30 |Կոտայք     |Հրազդան      |8      |1  |1505         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|31 |Կոտայք     |Հրազդան      |13     |1  |1780         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|32 |Կոտայք     |Չարենցավան   |5      |1  |1655         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|33 |Կոտայք     |Եղվարդ       |3      |1  |904          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|34 |Կոտայք     |Նոր Գեղի     |1      |1  |441          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|35 |Կոտայք     |Աբովյան      |10     |1  |3672         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|36 |Կոտայք     |Գառնի        |1      |1  |638          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|37 |Շիրակ      |Գյումրի      |1      |1  |3032         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|38 |Շիրակ      |Գյումրի      |17     |1  |2565         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|39 |Շիրակ      |Գյումրի      |37     |1  |2489         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|40 |Շիրակ      |Գյումրի      |0      |1  |2138         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|41 |Շիրակ      |Ախուրյան     |1      |1  |864          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|42 |Շիրակ      |Արտիկ        |7      |1  |1380         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|43 |Շիրակ      |Արիճ         |1      |1  |130          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|44 |Սյունիք    |Սիսիան       |3      |1  |1231         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|45 |Սյունիք    |Գորիս        |1      |1  |1539         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|46 |Սյունիք    |Տեղ          |1      |1  |259          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|47 |Սյունիք    |Կապան        |13     |1  |1578         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|48 |Սյունիք    |Կապան        |9      |1  |911          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|49 |Սյունիք    |Քաջարան      |1      |1  |655          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|50 |Սյունիք    |Մեղրի        |2      |1  |277          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|51 |Վայոց Ձոր  |Եղեգնաձոր    |3      |1  |778          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|52 |Վայոց Ձոր  |Աղավնաձոր    |1      |1  |214          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|53 |Վայոց Ձոր  |Ջերմուկ      |2      |1  |451          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|54 |Տավուշ     |Իջևան        |4      |1  |1472         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|55 |Տավուշ     |Դիլիջան      |1      |1  |1048         |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|56 |Տավուշ     |Գոշ          |1      |1  |106          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|57 |Տավուշ     |Նոյեմբերյան  |1      |1  |416          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|58 |Տավուշ     |Արծվաբերդ    |2      |1  |289          |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|   |Ընդամենը,  |             |       |58 |65 770       |265        |

|   |մարզերում  |             |       |   |             |           |

|___|___________|_____________|_______|___|_____________|___________|

|   |Ընդամենը,  |             |       |85 |134467       |495        |

|   |ՀՀ-ում     |             |       |   |             |           |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակ 3. ՀՀ պետական բյուջեից դպրոցական սննդի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը (մլն դրամ):

 

._________________________________________________________________________.

|           |2014թ|2014թ|Ընդա-|2015թ|2015թ|Ընդա- |2016թ|2016թ|Ընդա-|Ընդա- |

|           |առա- |երկ- |մենը |առա- |երկ- |մենը  |առա- |երկ- |մենը |մենը 3|

|           |ջին  |րորդ |2014թ|ջին  |րորդ |2015թ.|ջին  |րորդ |2016թ|տարում|

|           |կիս- |կիս- |     |կիս- |կիս- |      |կիս- |կիս- |     |      |

|           |ամյակ|ամյակ|     |ամյակ|ամյակ|      |ամյակ|ամյակ|     |      |

|___________|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|_____|______|

|ՈՒսումնական|     |     |     |     |     |      |     |     |     |      |

|օրերի թիվը |88   |80   |168  |88   |80   |168   |88   |80   |168  |      |

|___________|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|_____|______|

|Մեկ երեխայի|     |     |     |     |     |      |     |     |     |      |

|սննդի      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|օրական     |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ծախսը      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|(դրամ)     |140  |140  |140  |140  |140  |140   |140  |140  |140  |      |

|___________|_____________________________________________________________|

|Մար-|1-4-րդ|                 ՀՀ պետական բյուջե                           |

|զերը|դասա- |                                                             |

|    |րաննե-|                                                             |

|    |րի և  |                                                             |

|    |դպրո- |                                                             |

|    |ցին   |                                                             |

|    |նախա- |                                                             |

|    |պատ-  |                                                             |

|    |րաստ- |                                                             |

|    |ման   |                                                             |

|    |խմբե- |                                                             |

|    |րում  |                                                             |

|    |(նախա-|                                                             |

|    |կրթա- |                                                             |

|    |րաննե-|                                                             |

|    |րում) |                                                             |

|    |ընդ-  |                                                             |

|    |գրկված|                                                             |

|    |սովո- |                                                             |

|    |րողնե-|                                                             |

|    |րի    |                                                             |

|    |թիվը  |                                                             |

|____|______|_____________________________________________________________|

|Վա- |2382  |29,3 |26,7 |56,0 |29,3 |26,7 |56,0  |29,3 |26,7 |56,0 |168,0 |

|յոց |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|Ձոր |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|____|______|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|_____|______|

|Սյու|6036  |     |67,6 |67,6 |74,4 |67,6 |142,0 |74,4 |67,6 |142,0|351,6 |

|նիք |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|____|______|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|_____|______|

|Արա-|12429 |     |     |     |153,1|139,2|292,3 |153,1|139,2|292,3|584,6 |

|րատ |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|____|______|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|_____|______|

|1-4-|20847 |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րդ  |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|դասա|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րան-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ների|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|և   |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|դըպ-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րո- |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ցին |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|նախա|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|պատ-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րաստ|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ման |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|խմբե|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րում|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|(նա-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|խա- |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|կրթա|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րան-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|նե- |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րում|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ընդ-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|գրկ-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ված |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|սովո|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|րող-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ների|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|ընդ-|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|հա- |      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|նուր|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|թիվը|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

|____|______|_____|_____|_____|_____|_____|______|_____|_____|_____|______|

|Ընդա|      |     |     |123,6|     |     |490,3 |     |     |490,3|1104,2|

|մենը|      |     |     |     |     |     |      |     |     |     |      |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 4. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի ծախսերի նախահաշիվ (մլն. դրամ):

 

._________________________________________________________________________.

|       |         2014թ.      |         2015թ.      |         2016թ       |

|_______|_____________________|_____________________|_____________________|

|Միջոցա-|        |ՀՀ   |Արտա- |        |ՀՀ   |Արտա- |        |ՀՀ   |Արտա- |

|ռումներ|        |պետա-|քին   |        |պետա-|քին   |        |պետա-|քին   |

|       |        |կան  |դոնոր-|        |կան  |դոնոր-|        |կան  |դոնոր-|

|       |        |բյու-|ներ   |        |բյու-|ներ   |        |բյու-|ներ   |

|       |        |ջե   |      |        |ջե   |      |        |ջե   |      |

|       |        |(մլն.|      |        |(մլն.|      |        |(մլն.|      |

|       |        |դրամ)|      |        |դրամ)|      |        |դրամ)|      |

|_______|________|_____|______|________|_____|______|________|_____|______|

|       |Փորձնա- |125,6|0,0   |Փորձնա- |492,3|0,0   |Փորձնա- |492,3|0,0   |

|       |կան     |     |      |կան     |     |      |կան     |     |      |

|       |ծրագիր  |     |      |ծրագիր  |     |      |ծրագիր  |     |      |

|       |Վայոց   |     |      |Վայոց   |     |      |Վայոց   |     |      |

|       |Ձորի և  |     |      |Ձորի,   |     |      |Ձորի,   |     |      |

|       |Սյունիքի|     |      |Սյունիքի|     |      |Սյունիքի|     |      |

|       |մարզե-  |     |      |և       |     |      |և       |     |      |

|       |րում,   |     |      |Արարատի |     |      |Արարատի |     |      |

|       |այդ     |     |      |մարզե-  |     |      |մարզե-  |     |      |

|       |թվում`  |     |      |րում,   |     |      |րում,   |     |      |

|       |        |     |      |այդ     |     |      |այդ     |     |      |

|       |        |     |      |թվում`  |     |      |թվում`  |     |      |

|_______|________|_____|______|________|_____|______|________|_____|______|

|       |Սննդի   |123,6|0,0   |Սննդի   |490,3|0,0   |Սննդի   |490,3|0,0   |

|       |ձեռքբե- |     |      |ձեռքբե- |     |      |ձեռքբե- |     |      |

|       |րում և  |     |      |րում և  |     |      |րում և  |     |      |

|       |կազմա-  |     |      |կազմա-  |     |      |կազմա-  |     |      |

|       |կերպում |     |      |կերպում |     |      |կերպում |     |      |

|       |(8418   |     |      |(20847  |     |      |(20847  |     |      |

|       |երեխա)  |     |      |երեխա)  |     |      |երեխա)  |     |      |

|_______|________|_____|______|________|_____|______|________|_____|______|

|       |Կազմա-  |2,0  |0,0   |Կազմա-  |2,0  |0,0   |Կազմա-  |2,0  |0,0   |

|       |կերպչա- |     |      |կերպչա- |     |      |կերպչա- |     |      |

|       |կան     |     |      |կան     |     |      |կան     |     |      |

|       |ծախսեր  |     |      |ծախսեր  |     |      |ծախսեր  |     |      |

|       |(կառավա-|     |      |(կառավա-|     |      |(կառավա-|     |      |

|       |րում,   |     |      |րում,   |     |      |րում,   |     |      |

|       |ուսու-  |     |      |ուսու-  |     |      |ուսու-  |     |      |

|       |ցում և  |     |      |ցում և  |     |      |ցում և  |     |      |

|       |վերա-   |     |      |վերա-   |     |      |վերա-   |     |      |

|       |հսկողու-|     |      |հսկողու-|     |      |հսկողու-|     |      |

|       |թյուն)  |     |      |թյուն)  |     |      |թյուն)  |     |      |

|_______|________|_____|______|________|_____|______|________|_____|______|

|Փորձնա-|        |0,0  |5,8   |Դպրոցա- |119,8|5,8   |Դպրոցա- |9,0  |5,8   |

|կան    |        |     |      |կան     |     |      |կան փռի |     |      |

|միկրո- |        |     |      |բազային |     |      |ստեղծում|     |      |

|ծրագրեր|        |     |      |ճաշարան-|     |      |1       |     |      |

|       |        |     |      |ների    |     |      |մարզում |     |      |

|       |        |     |      |ստեղծում|     |      |        |     |      |

|       |        |     |      |2 մար-  |     |      |        |     |      |

|       |        |     |      |զերում  |     |      |        |     |      |

|_______|________|_____|______|________|_____|______|________|_____|______|

|ՄԱԿ-ի  |67000   |     |1218,0|67000   |     |1624,0|67000   |     |1218,0|

|Պարենի |երեխա   |     |      |երեխա   |     |      |երեխա   |     |      |

|համաշ- |        |     |      |        |     |      |        |     |      |

|խարհա- |        |     |      |        |     |      |        |     |      |

|յին    |        |     |      |        |     |      |        |     |      |

|ծրագրի |        |     |      |        |     |      |        |     |      |

|կողմից |        |     |      |        |     |      |        |     |      |

|դպրոցա-|        |     |      |        |     |      |        |     |      |

|կանների|        |     |      |        |     |      |        |     |      |

|սննդի  |        |     |      |        |     |      |        |     |      |

|կազմա- |        |     |      |        |     |      |        |     |      |

|կերպում|        |     |      |        |     |      |        |     |      |

|_______|________|_____|______|________|_____|______|________|_____|______|

|Ընդա-  |        |125,6|1223,8|        |612,1|1629,8|        |501,3|1223,8|

|մենը   |        |     |      |        |     |      |        |     |      |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2013
N 33
Արձանագրային որոշում