Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

23.04.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.01.2017  -ից մինչեւ   23.04.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 530-Ն որոշում)

i

040.1853.271211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1853-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՈՒ «ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

1.1. Սահմանել, որ`

i

1) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության բնագավառում հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելն է, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմման պետական միջոցառումների, պետական, ազգային, պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, պետական նշանակության տեղագրական և թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի մասնագետների ու աշխատողների ուսուցումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումն է.

2) կազմակերպությունն իրականացնում է հետևյալը`

ա. Հայաստանի Հանրապետության ազգային, համաշխարհային, պետական գեոդինամիկական պոլիգոններում արդիական և քվազիգեոիդի մոդելի ստեղծման գիտական աշխատանքների իրականացում, գեոդեզիական (պլանային և բարձունքային, ինչպես նաև ռեալ ժամանակով մշտական գործող) ցանցերի ստեղծում, թարմացում և զարգացում, գեոդեզիական ու ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգներ) ստեղծում և վարում, վարչատարածքային միավորների ու հատուկ պահպանվող տարածքների սահմանների հիմնավորման, սահմանագծման և նկարագրման աշխատանքների իրականացում,

բ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում,

գ. պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի ստեղծում` թվային ու ավանդական եղանակներով, դրանց թարմացում, հրատարակում և բազմացում,

դ. ֆոտոգրամետրիական աշխատանքների իրականացում, օրթոֆոտոքարտեզների, օրթոֆոտոհատակագծերի և բազային թվային քարտեզների ստեղծում,

ե. օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման նյութերի դաշտային վերծանման աշխատանքների իրականացում,

զ. պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման ու վարման աշխատանքների իրականացում,

է. կադաստրային թվային քարտեզների ստեղծում և մշակում (մուտքագրում, թվայնացում, տպագրում),

ը. պետական երկրատեղեկատվական համակարգի ստեղծում,

թ. աշխարհագրական անվանումների հաշվառում, գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում ու վարում, պաշտոնական տեղեկագրի (գազետիր), բառարանների և ցանկերի հրատարակում,

ժ. հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս) ստեղծում և հրատարակում,

ժա. քարտեզագրագեոդեզիական աշխատանքների փորձաքննության և գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրականացում, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում,

ժբ. գեոդեզիական և քարտեզագրական գործիքների ու սարքավորումների հաշվառում և գրանցում, տեխնիկական նորմերի ու ստանդարտների մշակում,

ժգ. Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի և տեղեկատվության ընդունման, մշակման, արխիվացման աշխատանքների իրականացում,

ժդ. տիեզերալուսանկարահանման տվյալների ընդունման, ստացված լուսանկարների նախնական մշակման և արխիվացման աշխատանքների իրականացում,

ժե. նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների իրականացում,

ժզ. հողաշինարարության, հողերի տարածքային կազմակերպման և գնահատման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ու ստանդարտների մշակում,

ժէ. հողային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ծրագրերի մշակում, հողերի միավորման, բաժանման պետական նպատակային ծրագրերի ու նախագծերի մշակում և կատարում,

ժը. հողային ֆոնդի հաշվառման աշխատանքների իրականացում` հողերի կատեգորիաների փոփոխության վերլուծություն, պատճառների վերհանում և առաջարկություններ ներկայացնելը,

ժթ. գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի կադաստրային գնի որոշում,

ի. կադաստրի տեղեկագրի պատրաստում և հրատարակում.

3) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան գեոդեզիական խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական ու հանութային աշխատանքների իրականացում,

բ. կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում,

գ. գերատեսչական և տեղական (համայնքային) նշանակության երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում,

դ. հրատարակչական գործ, տպագրական գործ, տպագրական նյութերի վերարտադրում, ուսումնամեթոդական ձեռնարկների, մասնագիտական բուկլետների պատրաստում, հրատարակում և իրացում,

ե. տեղական նշանակության քարտեզագրագեոդեզիական նյութերի և տվյալների մասին տեղեկատվության տրամադրում,

զ. թեմատիկ քարտեզների ու հատակագծերի կազմում և հրատարակում,

է. սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովում,

ը. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական նշանակության, ինչպես նաև նրա սահմաններից դուրս (հարակից տարածքներում) քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով տիեզերանկարահանման տվյալների ընդունման և դրանց մշակման աշխատանքների իրականացում,

թ. քաղաքաշինական ոլորտի գործունեության նախագծային աշխատանքների իրականացման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,

ժ. ինժեներատեխնիկական գծային կառուցվածքների (երկաթգիծ, ճանապարհ, էլեկտրականության և կապի վերգետնյա ու ստորգետնյա գծեր, խողովակաշարեր) նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքի ստեղծում,

ժա. հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսային հողաշինարարական նախագծերի, հողերի օգտագործման և պահպանության, նոր հողերի իրացման, բարելավման, ռեկուլտիվացիայի նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների նախագծային աշխատանքների իրականացում, գլխավոր հատակագծերի կազմում,

ժբ. անշարժ գույքի շուկայական գնահատում.

ժգ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում չաշխատող անձանց ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում:

(1.1-ին կետը լրաց. 15.03.12 թիվ 320-Ն, 15.12.16 թիվ 1380-Ն որոշումներ)

1.2. «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

(1.2-րդ կետը լրաց. 15.03.12 թիվ 320-Ն որոշում)

2. Սահմանել, որ «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`

1) մեկամսյա ժամկետում հաստատել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1853-Ն
Որոշում