(ուժը կորցրել է 21.07.2021 թիվ 2-Ն հրաման)
i
320.0128.220615
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «22»        06            2015 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32015253
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
4 հունիսի 2015 թվականի N 128-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով և 30-րդ հոդվածի 8-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթներով`
(նախաբանը փոփ. 26.01.16 թիվ 18-Ն հրաման)
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2015 թվականի հունիսի 4-ի
թիվ 128-Ն հրամանի
 
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների (այսուհետ` Վկայական) ճանաչման կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում է օտարերկրյա ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքային անձնակազմի անդամներին տրված վկայականների ճանաչման ընթացակարգը:
2. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականներ կրող ավիացիոն մասնագետներին (այսուհետ` Ավիացիոն մասնագետ):
3. Վկայականի ճանաչման ժամանակ վավերագրում նշվում է այն օդանավի տիպի որակավորման նիշը, որն անհրաժեշտ է ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները`
1) օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),
2) շտուրման,
3) բորտինժեներ,
4) բորտուղեկցորդ:
5. Վկայականների ճանաչման արդյունքում տրվում է Կարգի Ձև-2-ով սահմանված վավերագիր (այսուհետ` Վավերագիր):
6. Վկայականների և վավերագրերի վերաբերյալ Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչությունում (այսուհետ` ԹԳ վարչություն) վարվում է գրանցամատյան, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) վկայականը կրողի անուն, ազգանունը,
2) վկայականի համարը,
3) վավերագրի տրման ամսաթիվը,
4) վավերագրի գործողության ժամկետը,
5) վավերագրի հերթական համարը,
6) այլ նշումներ:
7. Վավերագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության ժամկետը:
8. Վկայականը կարող է ճանաչվել, եթե.
1) վկայականը տրված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածով հաստատված թռիչքային անձնակազմի անդամներին վկայականներ տալու կարգի նվազագույն պահանջներին համապատասխան.
2) թռիչքային անձնակազմի անդամը ունի առնվազն 500 (հինգ հարյուր) թռիչքաժամ տվյալ տիպի օդանավի վրա:
 
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
 
9. Վկայականների ճանաչման համար Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպությունը, որի օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել Ավիացիոն մասնագետին (այսուհետ` Հայտատու) Կարգի Ձև-1-ով սահմանված հայտ է (այսուհետ` Հայտ) ներկայացնում Գլխավոր վարչություն:
10. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
i
1) Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
2) Վկայականի պատճենը,
3) համապատասխան որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:
(10-րդ կետը փոփ. 16.12.16 թիվ 231-Ն հրաման)
11. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության (այսուհետ` ԹԳ վարչություն) կողմից: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին, որը համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:
i
12. Հայտը Կարգի 11-րդ կետի ընթացակարգերը անցնելուց հետո` Գլխավոր վարչության կողմից ընդունված լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների համաձայն` էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին` Վկայականի իսկությունը հավաստելու համար:
(12-րդ կետը փոփ. 16.12.16 թիվ 231-Ն հրաման)
i
13. Կարգի 12-րդ կետում նշված հարցման պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:
(13-րդ կետը փոփ. 16.12.16 թիվ 231-Ն հրաման)
i
14. Մասնագիտական համապատասխան գործընթացը ներառում է անգլերեն լեզվի իմացության չորրորդ մակարդակի թեստավորում: Նշված թեստավորման դրական արդյունքի դեպքում Հայտատուին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վավերագիր:
(14-րդ կետը փոփ. 16.12.16 թիվ 231-Ն հրաման)
i
15. Կարգի 14-րդ կետում նշված թեստավորման բացասական արդյունքի դեպքում Հայտը մերժվում է, որի վերաբերյալ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին:
(15-րդ կետը փոփ. 16.12.16 թիվ 231-Ն հրաման)
 
III. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
16. Վավերագիրը կազմված է Ա 4 (210x148 մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:
17. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ`
1) 1-ին էջ-տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.
2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ կերպ`
ա. վավերագրի համարը հետևյալ ձևաչափով` Հայտատուին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից տրված (այսուհետ` ԻԿԱՕ) եռանիշ կոդը և հերթական համարը արաբական թվերով (օրինակ` XXX 001-15),
բ. վավերագիրը կրողի ազգանունը և անունը,
գ. վավերագրվող վկայականի տիպը,
դ. վավերագրվող վկայականին օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը,
ե. վավերագրվող վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը և վկայականի տրման ամսաթիվը,
զ. վավերագիր կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել,
է. վավերագիր կրողի ստորագրությունը,
ը. վավերագիր կրողի գործատուի անվանումը,
թ. նշում այն մասին, որ տվյալ վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության դեպքում,
ժ. վավերագրի գործողության ժամկետը,
ժա. վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, հանձնման օրը, ամիսը, տարեթիվը և Գլխավոր վարչության կնիքը:
 
IV. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
 
18. Վավերագրի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում` Գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն հրամանով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգ»-ին համապատասխան:
19. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Վավերագիր կրողը և նրա գործատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով ծանուցվում է այդ մասին:
20. Կարգի 19-րդ կետում նշված ծանուցումը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Վավերագիր կրողը կամ նրա գործատուն Գլխավոր վարչություն է հանձնում Վավերագրի բնօրինակը:
 
Ձև 1
 
i
._____________________________________________________________________.
|ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ       |
|                                                                     |
|Application for Verification of a Flight Crew Licence                |
._____________________________________________________________________.
(Յուրաքանչյուր վկայականի վավերացման համար օգտագործեք առանձին հայտ)
For each licence a separate application is used
._____________________________________________________________________.
|1 |Ազգանուն       |  ____________  |Անուն First name:| ____________  |
|  |Last name:     |                |                 |               |
|_____________________________________________________________________|
|Բնակության վայր:                                                     |
|Permanent Address: _________________________________________________ |
|_____________________________________________________________________|
|Հեռախոս (բնակարան)                 |Բջջային հեռախոս:                 |
|Telephone: ______________________  |Mobile telephone _______________ |
|___________________________________|_________________________________|
|Ծննդյան թիվը      | Ծննդավայրը     |Քաղաքացիությունը |Էլեկտրոնային   |
|Date of Birtհ:    | Place of Birth:|Citizenshp       |հասցեն         |
|                  |                |                 |E-mail:        |
|____/______/_____ | _______________| _______________ |_____________  |
|                  |                |                 |               |
|_____________________________________________________________________|
|2 |Վավերացման ներկայացրած վկայականի տվյալները                        |
|  |Particulars of Licence Presented for Validation                   |
|_____________________________________________________________________|
|Տրամադրող     |Տրման ժամկետը|Վկայականի    |Վկայականի N|Վկայականի     |
|պետությունը   |Date of issue|տեսակը       |Licence NO |գործունեության|
|State of issue|             |Type of      |           |ժամկետը       |
|              |             |Licence      |           |Expiry Date   |
|______________|_____________|_____________|___________|______________|
|              |____/____/___|             |           | ____/____/___|
|_____________________________________________________________________|
|Կարգ, դաս, տիպի որակավորումը (որը անհրաժեշտ է ճանաչել)               |
|Category, Class, Type rating (to be validated)                       |
|_____________________________________________________________________|
|Կարգ/Category       |Դաս/Class         |Տիպի որակավորումը/Type rating|
|____________________|__________________|_____________________________|
|                    |                  |                             |
|____________________|__________________|_____________________________|
|                    |                  |                             |
|____________________|__________________|_____________________________|
|                    |                  |                             |
|_____________________________________________________________________|
|Ընդհանուր թռիչքաժամ (տվյալ տիպի օդանավի վրա)                         |
|Total flight hours (current A/C type)  ___________________________   |
|                                                                     |
|Վերջին 90 օրվա ընթացքում թռիչքաժամերը                                |
|Flying հours for the last 90 days       ___________________________  |
|                                                                     |
|Վերջին թռիչքի ամսաթիվը                                               |
|Date of last flight __________/____________/_____________            |
|                                                                     |
|_____________________________________________________________________|
|3.|Բժշկական Պիտանելիություն     Medical Fitness                      |
|__|__________________________________________________________________|
|  |Բժշկական վկայականի դասը |Վերջին բժշկական      |Բժշկական վկայականի |
|  |Class of Medical        |ստուգման ամսաթիվը/   |գործունեության     |
|  |Certificate held        |Date of last Medical |ավարտի ժամկետը/    |
|  |                        |Examination          |Medical Certificate|
|  |                        |                     |Expiry Date        |
|  |________________________|_____________________|___________________|
|  |                        |                     |                   |
|  |                        |____/________/______ |____/________/_____|
|  .__________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|4 |ՍՈՒՅՆՈՎ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, որ տվյալ հայտում նշված տեղեկությունները     |
|  |ճշգրիտ են: / I հereby declare that the information provided on    |
|  |this form is correct                                              |
|_____________________________________________________________________|
|Դիմողի             |             |Ամսաթիվ |                          |
|ստորագրությունը    |             |Date    |                          |
|Applicant signature|_____________|        |____/________/_____       |
|_____________________________________________________________________|
|5 |Կից անհրաժեշտ է      |Օտարերկրյա վկայականի պատճեն /            [] |
|  |ներկայացնել հետևյալ  |Copy of Foreign Licence                     |
|  |փաստաթղթերը.         |Անձնագրի պատճենը / Passport copy            |
|  |Attachments must     |Բժշկական վկայականի պատճեն /              [] |
|  |include all of the   |Copy of Medical Licence                     |
|  |following:           |                                            |
|  |                     |Վերջին հմտության ստուգման պատճեն /       [] |
|  |                     |Copy of Last Proficiency Cհeck              |
|  |                     |                                            |
|  |                     |Վերջին վթարափրկարարական վարժանքների      [] |
|  |                     |վկայականի պատճեն /                          |
|  |                     |Copy of Last Safety Emergency               |
|  |                     |Procedսre Certificate                       |
|  |                     |                                            |
|  |                     |Վերջին վտանգավոր ուղեբեռի                [] |
|  |                     |տեղափոխման վկայականի պատճեն /               |
|  |                     |Copy of Last Dangerous                      |
|  |                     |Goods Certificate                           |
|________________________|____________________________________________|
|Պաշտոնական գրառում /    |_________________________________________   |
|For official use only   |_________________________________________   |
|                        |_________________________________________   |
|                        |_________________________________________   |
|_____________________________________________________________________|
|6 | Լրացվում է բաժնի աշխատակցի կողմից / For official use oոly        |
|_____________________________________________________________________|
|Տրված վավերագրի|Տրամադրման     |ՈՒժի մեջ է/Valid          |Նշումներ/ |
|համարը /       |ամսաթիվը       |_________________________ |Notices   |
|Verification   |Date of Issue  |Սկսած /     | Մինչև  /    |          |
|number         |               |From        | Till        |          |
|_______________|_______________|____________|_____________|__________|
|               |___/_____/____ |___/___/____|___/___/____ |          |
|               |               |            |             |          |
|               |               |            |             |          |
|_____________________________________________________________________|
|Հաստատված է` / Approved ____________________________                 |
|                                   name                              |
|                                                                     |
|ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության պետ       |
|Director of Flight Operations Department of the GDCA at the          |
|Government of RA                                                     |
|                                                                     |
|                                   _______________________________   |
|                                    ստորագրություն / signature       |
|Ամսաթիվ _______/________/______                                      |
|Date                                                                 |
._____________________________________________________________________.
 
(1-ին ձևը փոփ. 16.12.16 թիվ 231-Ն հրաման)
 
Ձև 2
 
.___________________________________.
|CERTIFICATE ON VALIDATION N        |  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
|Last Name: First name:             |      REPUBLIC OF ARMENIA
|Original licence type:             |
|Original Licence number:           |  General Department of Civil
|State of issue:                    |  Aviation at the Government
|Date of issue:                     |
|Ratings:                           |  Կառավարությանն առընթեր
|Holder's signature:                |  Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր
|Has the right to work for          |  Վարչություն
|validity: Certificate on           |
|validation is valid with           |          ՀՀ զինանշան
|original Licence                   |
|only valid till:                   |  ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
|                                   |  ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ
|Signature of issuing               |
|Օfficer and date         GDCA Stamp|  FLIGHT CREW CERTIFICATE ON
|Contact details mail:              |  VALIDATION
|[email protected]                   |
.___________________________________.
         Page 2                             Page 1