Սեղմել Esc փակելու համար:
{02.02.2017 - 15.08.2018} ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{02.02.2017 - 15.08.2018} ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ...

28.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.02.2017  -ից մինչեւ   15.08.2018  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

(որոշումը փոփոխվելու է 16.02.19 թվականին` 02.08.18 թիվ 857-Ն որոշում)

i

040.1936.211202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1936-Ն

 

i

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ (ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ), ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

բ) հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի.

գ) կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.08.18 թիվ 880-Ն որոշում)

i

1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակահարմարության դեպքում կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզավորման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

(1.1-ին կետը լրաց. 09.08.18 թիվ 880-Ն որոշում)

1.2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 3 հավելվածի 1-ին գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից քրեակատարողական հիմնարկներում ծավալվող գործունեության շրջանակներում.

2) սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ գլխում ներկայացված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները պարտադիր ապահովվում են կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից դրանց գործունեության հիմնական վայրում:

(1.2-րդ կետը լրաց. 09.08.18 թիվ 880-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

i

1) լիցենզավորման գործընթացի ընթացքում հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները.

i

2) հաստատել լիցենզավորված սուբյեկտների կողմից պարտադիր կիրառման բժշկական ձևաթղթերի ձևերը:

(2-րդ կետը փոփ. 25.10.07 թիվ 1237-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ /ԽԱՌԸ, ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ/, ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ԲՈՒԺԱԿ-ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ, ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ /ԽԱՌԸ/

 

1.1. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԹԵՐԱՊԵՎՏԻ /ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԺՇԿԻ/ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Բժշկական ջերմաչափեր

4. Բժշկական կշեռք /մեծերի/

5. Հասակաչափ /մեծերի/

6. Փայտյա շպատելներ

7. Միանվագ օգտագործման ներարկիչներ

8. Թանզիֆե դիմակներ

9. Բժշկի աշխատանքային սեղան

10. Բուժքրոջ աշխատանքային սեղան

11. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

12. Բժշկական քննության կոշտ բազմոց

13. Անհետաձգելի բուժօգնության պահարան

14. Պատգարակ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.2. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ստետոսկոպ

2. Ժապավեն (չափող)

3. Ջերմաչափ

4. Շպատելներ

5. Սեղան

6. Աթոռ

7. Բարուրասեղան

8. Պահարան քարտերի համար

9. Կշեռք

10. Հասակաչափ

11. Բժշկական թախտ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.3. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Նևրոլոգիական մուրճիկ

4. Բբի ռեակցիայի ստուգման համար լապտերիկ

5. Ժապավեն չափող

6. Բժշկի աշխատանքային սեղան

7. Բուժքրոջ աշխատանքային սեղան

8. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

9. Բժշկական զննման թախտ

10. Անհետաձգելի բուժօգնության պահարան

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

- այն վայրերում, որտեղ բացակայում են հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերները, հոգեբույժի և նարկոլոգի պարտականությունները իրականացնում են այդ մասնագիտություններով վերապատրաստված և համապատասխան որակավորում ունեցող բժիշկ-նյարդաբանի կողմից, 1.3-կետով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների առկայության դեպքում:

 

1.3.1. ՌԵՖԼԵԿՍՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Միանվագ օգտագործման ակուպունկտուրայի ասեղների հավաքածու

2. Հիվանդի զննման թախտ /պրոցեդուրային/

3. Անհետաձգելի օգնության դեղամիջոցների պահարան

4. Ստերիլ գործիքների սեղանիկ

5. Բիքս

6. Վիրակապական նյութեր

7. Բժշկի աշխատանքային սեղան

8. Աթոռներ` բժշկի և հիվանդների համար

9. Պահարան

10. Շիրմա

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.3.2. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Հիվանդի զննման թախտ /պրոցեդուրային/

2. Անհետաձգելի օգնության դեղամիջոցների պահարան

3. Մերսման նյութեր և քսայուղեր

4. Բժշկի աշխատանքային սեղան

5. Աթոռներ` բժշկի և հիվանդների համար

6. Պահարան

7. Շիրմա

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.3.3. ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

4. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

5. Բացվող փափուկ բազմոց

6. Անհետաձգելի բուժօգնության պահարան

7. Շիրմա

8. Ձայնագրիչ (մագնիտոֆոն)

9. Ստերեոֆոնիկ ականջակալներ-10 հատ

10. Մետրոնոմ

11. Դիապրոյեկտոր

12. Էկրան

13. Տեսամագնիտոֆոն

14. Սկավառակային տեսաձայնարկիչ

15. Հեռուստացույց

16. Հոգեբանական - հետազոտական մեթոդական ձեռնարկներ

17. Փափուկ բազկաթոռներ` 10 հատ

18. Սեղանիկ` բժշկական գործիքների համար

19. Սեղանի լուսամփոփ

20. Գրապահարան

21. Հանդերձապահարան

22. Արկղիկ` փաստաթղթերի համար

23. Նևրոլոգիական մուրճիկ

 

Հոգեթերապևտի կաբինետը պետք է ունենա ոտնաձայները խլացնող փափուկ հատակ, կաշվեպատ (ձայնամեկուսիչ) դուռ, պատերը լինեն մեղմ կանաչ կամ կապույտ գույնի

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ-հոգեթերապևտ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Հոգեբան` համապատասխան կրթության դիպլոմ, բժշկական կրթությունը պարտադիր չէ

 

1.3.4. ՀՈՄԵՈՊԱՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Հոմեոպատիկ դեղամիջոցների հավաքածու

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Բժշկի աշխատանքային սեղան

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

7. Անհետաձգելի բուժօգնության պահարան

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող`

3. կրտսեր բուժաշխատող

 

- 1.3.3. և 1.3.4. կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կարող են կիրառվել միայն առանձին մասնագիտական կաբինետներում:

 

1.4. ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լամպ` քիթ-կոկորդ-ականջի մասնագետի համար

2. Ականջի զննման գործիքներ /հայելիներ, զոնդեր, ձագարիկներ, տարբեր ունելի/

3. Ռետինե խողովակներ միջին ականջի փչման համար

4. Ռետինե գնդանոթներ տարբեր չափերի

5. Քթի զննման գործիքներ / հայելիներ, ձագարիկներ, զոնդեր, տարբեր պինցետներ/

6. Օլիվաներ քթի համար

7. Ժանեի ներարկիչ

8. Միանվագ օգտագործման շպատելներ

9. Լեզվաբռնիչ

10. Ռեֆլեկտոր ճակատային

11. Օտոսկոտ

12. Արտածծիչ

13. Ֆոնենդոսկոպ

14. Կամերտոններ

15. Օտար մարմնի հեռացման հավաքածու (ականջային, քթային)

16. Տոնոմետր

17. Բիքսեր

18. Սեղմիչներ

19. Բժշկի աշխատանքային սեղան

20. Բուժքրոջ աշխատանքային սեղան

21. Վերևից լուսավորվող աթոռ` հիվանդի զննության համար

22. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

23. Մանիպուլյացիոն սեղան

24. Էլեկտրական լուսամփոփ

25. Բժշկական քննության կոշտ բազմոց

26. Անհետաձգելի բուժօգնության պահարան

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.5. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Օֆտալմոսկոպ

2. Օֆտալմոմետր

3. Օրլովայի աղյուսակ

4. Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ /2 հատ/

5. Սիվցեվի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ

6. Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու

7. Ֆրոստի պերիմետր

8. Դիոպտրիմետր

9. Բինոկուլյար խոշորացույց

10. Գունային թեսթ

11. Գոնիսկոպ

12. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

13. Ռուտի ապարատ

14. Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ

15. Ներակնային ճնշման չափման սարք

16. Ներարկիչներ

17. Կանյուլաներ

18. Կոպաբացիչ

19. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

20. Բժշկի աշխատանքային սեղան

21. Բուժքրոջ աշխատանքային սեղան

22. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

23. Բժշկական քննության կոշտ բազմոց

24. Անհետաձգելի բուժօգնության պահարան

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.6. ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրասրտագրի ապարատ

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Բժշկի աշխատանքային սեղան

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

7. Բժշկական քննության կոշտ բազմոց

8. Անհետաձգելի բուժօգնության պահարան

9. Պատգարակ

10. Շիրմա

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.7. ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Գլյուկոմետր

4. Մեզի մեջ շաքարը և ացետոնը որոշելու շերտիկներ

5. Անհետաձգելի բուժօգնության պահարան

6. Հասակաչափ`մեծերի և մանկական

7. Բժշկական կշեռք` մեծերի և մանկական

8. Շիրմա

9. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

10. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ,և հիվանդների համար

11. Բժշկական զննման թախտ

12. Սառնարան

13. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.8. ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Բժշկական ջերմաչափ

4. Մետաղական և փայտյա շպատելներ

5. Միանվագ օգտագործման ներարկիչներ

6. Թանզիֆե դիմակներ

7. Բժշկի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական քննության բազմոց

11. Անհետաձգելի բուժօգնության պահարան

12. Շիրմա

13. Պատգարակ

14. Չհրկիզվող պահարան` թմրաբեր և հոգեմետ դեղամիջոցների դուրսգրման համար անհրաժեշտ դեղատոմսերի, հաշվառման մատյանների ու վերադարձված սրվակների պահպանության համար:

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.9. ՖԹԻԶԻԱՏՐԻԿ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Ջերմաչափեր

4. Թթվածնի բարձ

5. Բիքսեր

6. Թանզիֆե դիմակներ

7. Բժշկի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական թախտ

11. Անհետաձգելի բուժօգնության պահարան

12. Շիրմա

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

- եթե տարածաշրջանում բացակայում է հակատուբերկուլյոզային դիսպանսեր, այդ դեպքում ֆթիզիատրիկ գործունեությունը իրականացվում է 1.9 կետով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների առկայության դեպքում վերոհիշյալ կաբինետում:

 

1.10. ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Գինեկոլոգիական բազկաթոռ

2. Լուսավորող լամպեր

3. Զոնդեր, ունելիներ, տափաձողեր

4. Հեշտոցային հայելիներ

5. Կատետրեր (կոշտ և փափուկ)

6. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

7. Առարկայական ապակիներ

8. Խոշորացույց

9. Ծածկապակիներ

10. Ֆոլգմանի գդալներ

11. Մկրատներ

12. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

13. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

14. Բժշկական զննման թախտ

15. Անհետաձգելի բուժօգնության պահարան

16. Շիրմա

17. Բժշկական պահարան

18. Հանդերձապահարան

 

Առանձին մասնագիտական կաբինետների դեպքում 1.10-րդ կետով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կիրառվում են միայն մաշկաբանական գործունեության համար:

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.11. ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Բժշկական ջերմաչափեր

4. Մետաղական և փայտյա շպատելներ

5. Միանվագ օգտագործման ներարկիչներ

6. Թանզիֆե դիմակներ

7. Բիքսեր

8. Բժշկի աշխատանքային սեղան

9. Բուժքրոջ աշխատանքային սեղան

10. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

11. Բժշկական թախտ

12. Անհետաձգելի բուժօգնության պահարան

13. Շիրմա

14. Պատգարակ

15. Սառնարան` պատվաստանյութերի պահպանման համար

16. Բաքեր` ախտահանող նյութերի պահպանման համար

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.12. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Սառնարան` պատվաստանյութի պահպանման համար

2. Սառնարան-պայուսակ

3. Սառցային էլեմենտներ

4. Ինքնաարգելափակվող ներարկիչներ

5. Անվտանգ խոտանման արկղեր

6. Թեփուրներ

7. Հակաշոկային դեղերի հավաքածու

8. Սեղաններ և աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

9. Պահարան` բժշկական փաստաթղթերի պահպանման համար

10. Բժշկական պահարան

11. Բժշկական զննման թախտ

12. Ապակյա մանիպուլյացիոն սեղան

13. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող (բուժաշխատողներից մեկը` հակատուբերկուլյոզային

դիսպանսերի կողմից տուբերկուլյոզի իմունականխարգելիչ պատվաստում

կատարելու թույլտվության պարտադիր առկայությամբ)

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.13. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ջերմաչափ

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Կշեռք

5. Հասակաչափ

6. Կոնքաչափ

7. Միանվագ օգտագործման տակաշորեր

8. Ավտոկլավ, ախտահանիչ սարքեր

9. Հայելիներ, բարձիչներ` տարբեր չափերի

10. Ֆոլկմանի գդալ

11. Էմալապատ ամանեղեն` գործիքների ախտահանման համար

12. ՈՒնելիներ

13. Մետաղական կատետրներ` կանացի

14. Կորցանգ ուղիղ

15. Կորցանգ ոլորված

16. Վիրահատական մկրատ

17. Թմբուկ` գործիքների ախտահանման համար

18. Թմբուկ` թանզիֆների, նյութերի ախտահանման համար

19. Սպիրտայրոց

20. Ձեռնոցներ

21. Ներարկիչներ

22. Բժշկական լարան

23. Թեփուրներ

24. Շարժական էլեկտրալամպ` ռեֆլեկտոր

25. Առարկայական ապակիներ

26. Փորձանոթներ

27. Շտատիվ` փորձանոթների համար

28. Լվացող փոշի, 33% պերհիդրոլ

29. Արտահանող նյութեր (քլորամին, քլորհեքսիդին)

30. Գինեկոլոգիական սեղան

31. Գինեկոլոգիական բազկաթոռ

32. Բժշկական թախտ

33. Գրասեղան (բժշկի և բուժքրոջ)

34. Աթոռներ

35. Բժշկական պահարան (դեղորայքի, բժշկական պարագաների համար)

36. Սեղանիկ` գործիքների համար

37. Շիրմա

38. Լվացարան` հոսող ջրով

39. Տակդիր` տաշտակի համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

- 1.13. կետով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կիրառվում են, եթե պոլիկլինիկաներում բացակայում է կանանց կոնսուլտացիան:

- Բժշկի համապատասխան որակավորման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է թույլատրվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:

 

1.14. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Փոքր վիրաբուժական վիրահատությունների գործիքների հավաքածու (թեփուներ,

մկրատներ, լանցետներ, ունելիներ, վիրաբուժական ասեղնաբռնիչ, կարելու

նյութ)

2. Վիրակապական գործիքների հավաքածու

3. Կորնցանգ

4. Արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչներ

5. Գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ

6. Բեկակալների հավաքածու

7. Ռետինե ձգալարան

8. Տրանսպորտային բեկակալներ

9. Տրախեոստոմիայի հավաքածու

10. Պլևրալ պունկցիայի և դրենավորման հավաքածու

11. Միզապարկի կաթետրներ

12. Ատրավմատիկ կարանյութեր

13. Շարժական ռենտգեն ապարատ

14. Բակտերիցիդ լամպ

15. Անհետաձգելի բուժօգնության պահարան

16. Վիրակապական սեղան

17. Վիրաբուժական սեղան

18. ՈՒնիվերսալ վիրահատական սեղան

19. Բիքսեր` տարբեր չափերի

20. Մանիպուլյացիոն ապակյա սեղան

21. Վիրաբուժական գործիքների սեղան

22. Վիրակապական գործիքների սեղան

23. Բժշկական ապակյա պահարան

24. Գործիքների պահարան

25. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

26. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

27. Պատգարակ

28. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.15. ԷԼԵԿՏՐԱՍՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրասրտագրի ապարատ

2. Ֆոնենդոսկոպ

3. Տոնոմետր

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական բազմոց

6. Բժշկի աշխատանքային սեղան

7. Բուժքրոջ աշխատանքային սեղան

8. Պահարան

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.16. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. ՈՒլտրաձայնային հետազոտման ապարատ /սոնոգրաֆ, էխոկարդիոգրաֆ/

2. Ֆոնենդոսկոպ

3. Տոնոմետր

4. Բժշկի աշխատանքային սեղան

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Բժշկական բազմոց

7. Պահարան

8. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

9. Անհետաձգելի բուժօգնության պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

1.17.1 /ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ/

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ռենտգենաբանական ապարատ

2. Պաշտպանիչ վահանակ

3. Պաշտպանիչ թիկնոց

4. Ժապավենների երևակման բաք

5. Էկրան` ռենտգեն նկարները նայելու համար

6. Գրպանի դոզիմետրեր` աշխատակիցների համար

7. Բժշկի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական բազմոց

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17.2 /ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ/

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆլյուորոգրաֆիկ ապարատ

2. Պաշտպանիչ վահանակ

3. Պաշտպանիչ թիկնոց

4. Ժապավենների երևակման բաք

5. Գրպանի դոզիմետրեր` աշխատակիցների համար

6. Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար

7. Բժշկի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.18. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

i

1. Էրիթրոցիտների նստեցման արագությունը որոշելու սարք

2. ՈՒրոմետր

3. Մանրադիտակ

4. Ցենտրիֆուգ

5. Թերմոստատ

6. Չորացուցիչ պահարան

7. Սառնարան

8. Գորյաևի կամերա

9. Լեյկոցիտար կամ էրիթրոցիտար մելանժեր

10. Սալիի հեմոմետր

11. Լեյկոցիտների հաշվիչ

12. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ

13. Սեղան, աթոռներ, պահարաններ

14. Լվացարան

15. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

(1.18-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.19. ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ (ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ) ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բիոքիմիական սարք

2. Կոագուլոմետր

3. Ցենտրիֆուգ

4. Թերմոստատ

5. Սառնարան` սառեցման պահարանով

6. Շաքարի էքսպրես հետազոտման սարք

7. Ջրի դեիոնիզացնող սարք

8. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

9. Ավտոմատ պիպետների հավաքածու

10. Շտատիվներ, չափամաններ, փորձանոթներ, չափիչներ

11. Սեղան, աթոռներ, պահարաններ

12. Լվացարան

13. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:».

(1.19-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.20. ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. ՈՒլտրաձայնային թերապիայի ապարատ

2. Գալվանիզացիայի վահանակ

3. Ինհալյատոր

4. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման սարք

5. Դարսոնվալ

6. Պարաֆինի թերմոստատ

7. Բժշկի աշխատանքային սեղան

8. Բուժքրոջ աշխատանքային սեղան

9. Բժշկական թախտեր

10. Բժշկական պահարաններ

11. Շիրմաներ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

1.21. ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Պահարաններ` գործիքների համար

2. Գործիքների սեղան

3. Անհետաձգելի բուժօգնության պահարաններ

4. Սառնարան

5. Միանվագ օգտագործման ներարկիչներ

6. Լեզվաբռնիչ

7. Ժգուտ

8. Արյան փոխներարկման սիստեմաներ

9. Արյան փոխներարկման կանգնակ

10. Բիքսեր

11. Ջերմաչափեր

12. Թանզիֆե դիմակներ

13. Բուժքրոջ աշխատանքային սեղան.

14. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

15. Բժշկական քննության կոշտ բազմոց

16. Ներերակային ներարկման սեղան

 

1.22. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

i

(1.22-րդ կետն ուժը կորցրել է 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.23. ՄԱՏԵՆԱՎԱՐՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

(1.23-րդ կետն ուժը կորցրել է 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.24. ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

Սարքավորումներ և բժշկական գործիքներ

 

1. Ջրի թորման սարք

2. Տաք օդով չորացնող ապարատ համապատասխան մակնիշի

3. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 2-րդ կետի պահանջները)

4. Բակտերիցիդ լամպ

 

1.25. ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Զարկերակային ճնշաչափ (տոնոմետր)

2. Գաստրոսկոպ

3. Կոլոնոսկոպ

4. Սոնոգրաֆ

5. Զոնդեր` տարբեր տրամաչափերի (ստամոքսահյութի և դուոդենալ հյութի

հետազոտության համար)

6. Ստետոֆոնենդոսկոպ

7. Մետաղական և փայտյա շպատել

8. Միանվագ օգտագործման ներարկիչներ

9. Ապակյա տարաներ` ջերմաչափերի և շպատելների համար

10. Բժշկական ջերմաչափ

11. Սեղմալար (ժգուտ)

12. Հոգնայի պարագաներ, այդ թվում` սիֆոնային

13. Ապակյա սեղանիկներ

14. Դեղորայքի պահարաններ

15. Բժշկական պահարաններ

16. Բժշկական թախտեր

17. Հանդերձապահարաններ

18. Ճաշասեղաններ

19. Տումբաներ

20. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

21. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.26. ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. ՈՒրետրալ մեկանգամյա օգտագործման փափուկ ռետինե կամ սիլիկոնային կաթետրների հավաքածու (12-22 Fr տրամագծով)

2. ՈՒնիվերսալ գինեկոլոգիական բազկաթոռ

3. Նեգատոսկոպ

4. Ապակյա սեղանիկներ

5. Դեղորայքի պահարաններ

6. Բժշկական պահարաններ

7. Բժշկական զննման թախտ

8. Շիրմա

9. Սեղաններ`բժիշկների և բուժքույրերի համար

10. Աթոռներ` բժիշկների և բուժքույրերի համար

11. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.27. ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Աերոզոլային ինհալատոր

2. Պնևմոտախոմետր

3. Քթի հայելի

4. Կորցանգ ուղիղ

5. Բժշկական մկրատ

6. Անատոմիական պինցետ

7. Սկարիֆիկատոր

8. Սկալպել

9. Ստետոֆոնենդոսկոպ

10. Մետաղական և փայտյա շպատելներ

11. Տուբերկուլինային սրսկիչներ

12. Ճակատային ռեֆլեկտոր

13. Ոչ ինֆեկցիոն ալերգենների հավաքածու

14. Ինֆեկցիոն ալերգենների հավաքածու

15. Տոնոմետր

16. Վայրկենաչափ

17. Աչքի պիպետ

18. Բժշկական ջերմաչափ

19. Ապակյա սեղանիկ

20. Բժշկական պահարաններ

21. Բժշկական թախտ

22. Սեղան` բժշկի

23. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.28. ԴՊՐՈՑ-ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԿԵՏ/ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Առաջին օգնության դեղորայքի և պարագաների հավաքածու

2. Սեղան

2. Աթոռներ

3. Հասակաչափ

4. Կշեռք

5. Բժշկական թախտ

6. Տեսողության ստուգման աղյուսակ (Օրլովայի կամ Գոլովին-Սիվցևի

աղյուսակ)

7. Տոնոմետր

8. Բժշկական ջերմաչափ

9. Ապակե պահարան` առաջին օգնության անհրաժեշտ դեղորայքի համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող

 

1.29. ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺԿԵՏ

 

i

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բժշկական ջերմաչափեր

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Բժշկական կշեռք (մեծերի)

5. Հասակաչափ (մեծերի)

6. Բժշկական թախտ

7. Սեղան` բուժքրոջ համար

8. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

9. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

10. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

11. Շիրմա

12. Լեզվաբռնիչ

13. Տեսողության ստուգման աղյուսակ

14. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

15. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

16. Պահարան` հագուստի համար

17. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող

 

1.29-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 8.2-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.29-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

(1.29-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.30. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

2. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

3. Տոնոմետր

4. Ֆոնենդոսկոպ

5. Բժշկական թախտ

6. Բժշկի աշխատանքային սեղան

7. Բուժքրոջ աշխատանքային սեղան

8. Պահարան` հագուստի համար

9. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

10. Բժշկական ջերմաչափեր

11. Բժշկական կշեռք (մեծերի)

12. Հասակաչափ (մեծերի)

13. Թանզիֆե դիմակներ

14. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

15. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

16. Շիրմա

17. Լեզվաբռնիչ

18. Տեսողության ստուգման աղյուսակ

19. Գլյուկոմետր

20. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.30-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 8.2 կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.30-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

(1.30-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.31. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲՈՒԺԶՆՆՄԱՆ ԿԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու

2. Անհետաձգելի բուժօգնության ապակյա պահարան

3. Տոնոմետր

4. Ֆոնենդոսկոպ

5. Բուժքրոջ աշխատանքային սեղան

6. Բժշկական թախտ

7. Պահարան` հագուստի համար

8. Աթոռներ` բուժքրոջ և հիվանդների համար

9. Գլյուկոմետր

10. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

11. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

12. Արյան մեջ ալկոհոլի պարունակության չափիչ

13. Բժշկական ջերմաչափեր

14. Տեսողության ստուգման աղյուսակ

15. Լեզվաբռնիչ

16. Շիրմա

17. Բժշկական կշեռք (մեծերի)

18. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Միջին բուժաշխատող

 

1.31-րդ կետով նախատեսված գործունեության համար 1.21-րդ, 8.2-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ կետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.31-րդ կետում նշված գործունեության համար պարտադիր չեն:

(1.31-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.32. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Համակարգիչ

2. Սեղաններ` բժիշկ-փորձագետների համար

3. Աթոռներ` բժիշկ-փորձագետների և փորձաքննվողների համար

4. Հանդերձապահարան

5. Պահարաններ` բժշկական փաստաթղթերի համար

6. Չհրկիզվող պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում:

2. Արտահիվանդանոցային դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կազմը` առնվազն 3 բժիշկ-հոգեբույժ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախագահ:

 

i

1.33. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Համակարգիչ` առնվազն 2 հատ

2. Արյան բիոքիմիական անալիզատոր

3. Արյան ընդհանուր անալիզատոր

4. Մեզի ընդհանուր անալիզատոր

5. Էլեկտրասրտագրման սարք

6. Լաբորատոր անհրաժեշտ ապակեղեն, ծախսվող նյութեր և այլն

7. Անհետաձգելի բժշկական օգնության դեղերի և պարագաների հավաքածու

8. Ապակե պահարան` անհետաձգելի բժշկական օգնության դեղերի ու պարագաների համար

9. Միանգամյա օգտագործման ներարկիչներ

10. Միանգամյա օգտագործման շպատելներ

11. Բժշկական ջերմաչափեր

12. Բժշկական թախտ

13. Սեղաններ` բժշկի, կլինիկական դեղաբանի, բուժքրոջ համար

14. Աթոռներ` աշխատողների և այցելուների համար

15. Պահարան` արտահագուստի համար

16. Բժշկական կշեռք

17. Բժշկական հասակաչափ

18. Բակտերիցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կլինիկական դեղաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Ընտանեկան բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

3. Միջին բուժաշխատող

4. Կրտսեր բուժաշխատող

 

1.33-րդ ենթակետով նախատեսված գործունեության համար 1.21, 8.2 ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պետք է իրականացվեն տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ ենթակետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.33-րդ ենթակետի գործունեության համար պարտադիր են, եթե այն չի իրականացվում պոլիկլինիկաներում կամ արտահիվանդանոցային այլ բժշկական հաստատություններում: 1.33-րդ ենթակետով նախատեսված գործունեությունն արտահիվանդանոցային այլ հաստատությունների բազայի վրա իրականացնելիս տեխնիկական հագեցվածության 2-ից 6-րդ կետերով նախատեսված սարքավորումների առկայությունը պարտադիր չէ, իսկ 1.21, 1.22, 1.23 և 1.24-րդ ենթակետերով սահմանված պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ արտահիվանդանոցային բժշկական հաստատության բազայի վրա:

(1.33-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.34. ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՏ (ԿԱԲԻՆԵՏԻՆ) ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տարբեր չափերի և ձևերի շինաներ

2. Սեղմիչների հավաքածու

3. Ռետինե սեղմիչ

4. Վիրաբուժական կար դնելու հարմարանքներ

5. Մկրատներ

6. Սղոցներ

7. Բերանլայնիչ

8. Տրախեոստոմիայի հավաքածու

9. Ներարկիչներ

10. Լեզվաբռնիչ

11. Բժշկական ածելի

12. Վիրահատական սեղան

13. Գիպս տեղադրելու սեղան

14. Բժշկական թախտեր

15. Բժշկական պահարաններ

16. Դեղորայքի պահարան` առաջին օգնության դեղորայքի համար

17. Ապակյա սեղանիկներ

18. Պատգարակներ

19. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

20. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.34-րդ կետով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և պայմանները կիրառվում են ինչպես մեծահասակների և մանկական պոլիկլինիկաներում, այնպես էլ առանձին` ռենտգեն ծառայություն ունենալու կամ ռենտգեն ծառայություն մատուցող բժշկական կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր ունենալու դեպքում:

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

1.35. ՏԵԽՆԻԿ-ՕՊՏԻԿԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Դիօպտրիմետր

2. Ապակու շրջահատման հաստոց

3. Ապակի շաղափող սեղանի հաստոց

4. Շրջանակների տաքացման սարք

5. Երկաթե քանոններ

6. Տափակաշուրթ և կլորաշուրթ աքցաններ

7. Ճնշասեղմակներ

8. Մկրատներ

9. Ժամագործի պտուտակահանների հավաքածու

10. Պաշտպանիչ ակնոց

11. Գործիքների պահարան

12. Աշխատանքային սեղան` դարակներով

13. Լուսամփոփ` աշխատանքային սեղանի համար

14. Աթոռներ

15. Պահարան` արտահագուստի համար

 

(1.35-րդ կետը փոփ. 10.06.10 թիվ 714-Ն որոշում)

 

1.36. ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Օֆթալմոսկոպ

2. Աղյուսակ` տեսողության սրության ստուգման համար (հեռու և մոտիկ տարածությունների համար)

3. Հարմարանքներ` ռեֆրակցիայի որոշման համար (սկիասկոպ, աուտոկեռատոմետր և այլն)

4. Դիոպտոմետր

5. Գունային տեսադաշտ

6. Ներակնային ճնշման չափման սարք

7. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու կամ ֆորօպտեր

8. Բժշկի աշխատանքային սեղան

9. Աթոռներ` բժշկի և հիվանդների համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

 

1.37. ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լուսային խոշորացույց

2. Շարժական լուսավորող լամպեր

3. ՈՒնելիների հավաքածու

4. Տափաձողեր

5. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

6. Առարկայական ապակիներ

7. Ծածկապակիներ

8. Ֆոլգմանի գդալներ

9. Մկրատներ

10. Բժշկի աշխատանքային սեղան

11. Բուժքրոջ աշխատանքային սեղան

12. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

13. Բժշկական քննության բազմոց

14. Անհետաձգելի բուժօգնության պահարան

15. Շիրմա

16. Կոսմետոլոգիական գդալիկների հավաքածու

17. Էլեկտրոէպիլյատոր

18. Մաշկի ծակոտիների գոլորշով լվացման սարք (վապորիզատոր)

19. Էլեկտրոկոագուլյատոր

20. Բժշկական ջերմաչափ

21. Կոսմետոլոգիական ֆունկցիոնալ բազկաթոռ

22. Նշտարներ` տարբեր չափերի

23. Ապակյա սեղանիկներ

24. Դեղորայքի պահարան

25. Դյուարի անոթ` հեղուկ ազոտի համար

26. Բժշկական պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.38. ՆԵՖՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Բժշկական ջերմաչափ

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական զննման թախտ

6. Հասակաչափ

7. Բժշկական կշեռք

8. Շիրմա

9. Համակարգիչներ` ինտերնետային կապի առկայությամբ

10. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

11. Աթոռներ` բժշկի և բուժքրոջ համար

12. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.39. ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Հասակաչափ

5. Բժշկական կշեռք

6. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

7. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ, հիվանդների համար

8. Բժշկական զննման թախտ

9. Շիրմա

10. Համակարգիչ` ինտերնետային կապի առկայությամբ

11. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.40. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Կոմբինացված ստետոֆոնենդոսկոպ

2. Տոնոմետր

3. Նևրոլոգիական մուրճիկ

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

6. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ, հիվանդների համար

7. Բժշկական զննման թախտ

8. Շիրմա

9. Բժշկական պահարաններ

10. Համակարգիչ ինտերնետային կապի առկայությամբ

11. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.41.ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

i

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Իմունաբանական սարք

2. Ցենտրիֆուգ

3. Թերմոստատ

4. Սառնարան` սառեցման պահարանով

5. Խառնիչ-ճոճանակ` թերմոստատով

6. Ավտոմատ պիպետների հավաքածու

7. Չորացուցիչ պահարան

8. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

9. Շտատիվներ, չափամաններ, փորձանոթներ, չափիչներ

10. Սեղաններ, աթոռներ, պահարաններ

11. Լվացարան

12. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

(1.41-րդ կետը լրաց. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.42. ՇՃԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ) ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Թերմոստատ

2. Ցենտրիֆուգ

3. Սառնարան, սառեցման պահարանով

4. Խառնիչ-ճոճանակ` թերմոստատով

5. Պիպետներ

6. Սերոլոգիական ափսեներ և պլանշետներ

7. Կարդացող սարք (սպեկտրոֆոտոմետր)

8. Շտատիվներ, փորձանոթներ

9. Սեղան, աթոռներ, պահարաններ

10. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

(1.42-րդ կետը լրաց. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.43. ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ցենտրիֆուգ

2. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար

3. Նշտար, պինցետ

4. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, պիպետներ, պետրիի թասեր.

5. Սեղան, աթոռներ, պահարաններ

6. Արխիվային նյութի պահպանման պահարան

7. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

(1.43-րդ կետը լրաց. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

1.44. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար

2. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար

3. Կրիոստատ

4. Ինկուբատոր թերմոստատ (37o+/-1 oC)

5. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

6. Սառնարան

7. Թերմոստատ 60 աստիճան

8. Հյուսվածքների մշակման ավտոմատ սարքավորում

9. Հյուսվածքների պարաֆինային ընկղման սարքավորում

10. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, պիպետներ, կասետներ

11. Սեղան, աթոռներ և պահարաններ

12. Արխիվային նյութի պահպանման պահարան

13. Բակտերիոցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող:

(1.44-րդ կետը լրաց. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

2. ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ /ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ/

 

- 1-ին կետի բոլոր ենթակետերով /բացի 1.2, 1.3.1,1 .3.2.,1.3.3, 1.12 կետերից/ նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կիրառվում են պոլիկլինիկաների /մեծահասակների/ համար:

 

3. ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ /ՄԱՆԿԱԿԱՆ/

 

3.1. ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ԿԱԲԻՆԵՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ստետոսկոպ

2. Ժապավեն (չափող)

3. Ջերմաչափ

4. Շպատելներ

5. Սեղան

6. Աթոռ

7. Բարուրասեղան

8. Պահարան քարտերի համար

9. Կշեռք

10. Հասակաչափ

11. Բժշկական թախտ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

3.2. ՄԱՆԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ (ԻՆՖԵԿՑԻՈՆ) ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Սեղան` բժշկի և բուժքույրերի համար

2. Աթոռ` բժշկի և բուժքույրերի համար

3. Բժշկական պահարան

4. Պահարան

5. Բարուրասեղան

6. Բժշկական զննման թախտ

7. Ապակյա մանիպուլյացիոն սեղան

8. Սառնարան` պատվաստանյութի պահպանման համար

9. Սառնարան-պայուսակ

10. Սառցային էլեմենտներ

11. Ինքնաարգելափակվող ներարկիչներ

12. Անվտանգ խոտանման արկղներ

13. Թեփուրներ

14. Հակաշոկային դեղերի հավաքածու

15. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող (բուժաշխատողներից մեկը` հակատուբերկուլյոզային դիսպանսերի կողմից տուբերկուլյոզի իմունականխարգելիչ պատվաստում կատարելու թույլտվության պարտադիր առկայությամբ)

3. Կրտսեր բուժաշխատող

 

3.3. ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐ

 

3.3.1. ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լամպ` վիրաբուժական

2. Բակտերիցիդ լամպ

3. Վիրաբուժական-վիրակապական սեղան

4. Մանիպուլյացիոն ապակյա սեղան

5. Բժշկական ապակյա պահարան

6. Բիքսեր` տարբեր չափերի

7. Թեփուրներ

8. Մկրատներ

9. Վիրադանակներ` միանվագ օգտագործման համար

10. Մկրատներ` գիպսի կտրման համար

11. Մոսկիտներ

12. ՈՒնելիներ` անատոմիական և վիրաբուժական

13. Ասեղնաբռնիչներ

14. Կարելու նյութ

15. Կորնցանգ

16. Արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչներ

17. Լեզվաբռնիչ

18. Ռետինե լարաններ

19. Տրանսպորտային բեկակալների հավաքածու

20. Միանվագ օգտագործման շպատելներ

21. Ոտնակավոր դույլեր

22. Ջերմաչափեր

23. Գոգնոցներ

24. Սեղան` բժիշկների և բուժքույրերի համար

25. Աթոռ` բժիշկների և բուժքույրերի համար

26. Բժշկական զննման թախտ

27. Պահարան

28. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

3.3.2.ՄԱՆԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Օֆտալմոսկոպ

2. Սկիասկոպիկ քանոնների հավաքածու

3. Օրլովայի աղյուսակ

4. Գոլովինի-Սիվցևի աղյուսակ

5. Ֆրոստի պերիմետր

6. Գոնիոսկոպ

7. Գունատեստ

8. Ռոտի ապարատ

9. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

10. Բիքսեր

11. Դիոպտրիմետր

12. Մկրատներ ակնաբուժական

13. ՈՒնելիներ ակնաբուժական

14. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

15. Կանյուլյաներ

16. Ներարկիչներ

17. Կոպաբացիչ

18. Թեփուրներ

19. Սեղան

20. Աթոռ

21. Բժշկական թախտ

22. Բժշկական գործիքների սեղանիկ

23. Բժշկական պտտվող աթոռ

24. Բժշկական պահարան

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

3.3.3. ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բիքսեր

2. Պտուտակավոր զոնդեր (ականջի, քթի)

3. Ռետինե գնդանոթներ տարբեր չափերի

4. Ռետինե խողովակներ միջին ականջի փչման համար

5. Ժաննեի ներարկիչ

6. Կամերտոններ

7. Օլիվաներ քթի համար

8. Ռեֆլեկտոր ճակատային

9. Արտածծիչ

10. Կոխատոն

11. Լվացման զոնդ

12. Հայելիներ կոկորդի, քթի, ականջի

13. Ականջային ձագարներ` տարբեր չափերի

14. Սեղմիչներ

15. Կոկորդային ներարկիչ

16. ՈՒնելի

17. Օտար մարմնի հեռացման հավաքածու (ականջային, քթային)

18. Ներարկիչներ` տարբեր չափերի

19. Ասեղներ` տարբեր չափերի

20. Թեփուրներ

21. Մետաղյա շպատելներ

22. Սեղան

23. Աթոռ

24. Պահարան

25. Մանիպուլյացիոն սեղան

26. Բժշկական պահարան

27. Բժշկական թախտ

28. Էլեկտրական լուսամփոփ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

3.3.4.ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Բբի ռեակցիայի ստուգման համար լապտերիկ

3. Նևրոլոգիական մուրճիկ

4. Ժապավեն չափող

5. Սեղան

6. Աթոռ

7. Պահարան

8. Բժշկական թախտ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

3.3.5. ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԶԱՏԱԲԱՆԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Գլյուկոմետր

4. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

5. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

6. Բժշկական զննման թախտ

7. Անհետաձգելի բուժօգնության պահարան

8. Բժշկական կշեռք` կրծքի հասակի և մեծ տարիքի երեխաների համար

9. Հասակաչափ` կրծքի հասակի և մեծ տարիքի երեխաների համար

10. Սառնարան

11. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում, այդ թվում` նեղ մասնագիտացում, մանկական էնդոկրինոլոգիա մասնագիտացում 2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

3.3.6. ՄԱՆԿԱԿԱՆ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ստետոսկոպ

3. Սպիրմետր

4. Մանկական ինհալյատոր

5. Թթվածնի բարձ

6. Միանվագ սկարիֆիկատոր

7. Մետաղյա շպատելներ

8. Ջերմաչափ

9. Բժշկական թաղտ

10. Բժշկական սեղան դեղերի համար

11. Աթոռներ

12. Սառնարան` դեղերի պահպանման համար

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

3. կրտսեր բուժաշխատող

 

3.3.7 ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Հետազոտման սեղան իր լուսավորող լամպով

2. Խոշորացույց

3. Դեմոգրաֆ գործիք

4. Առարկայական ապակիներ

5. Առարկայական ապակիներ

6. Տոնոմետր

7. Փայտե և մետաղյա շպատելներ

8. Պինցետներ

9. Լանցետներ

10. Թասիկներ

11. Սեղան

12. Աթոռ

13. Բժշկական թախտ մոմլաթե տակաշորով

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

 

3.3.8. ՄԱՆԿԱԿԱՆ ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ֆոնենդոսկոպ

2. Տոնոմետր (մանկական մանժետներով)

3. Սեղան

4. Աթոռ

5. Բժշկական թաղթ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

 

3.3.9. ՄԱՆԿԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ֆոնենդոսկոպ

2. Տոնոմետր (մանկական մանժետներով)

3. Էլեկտրասրտագիր

4. Էխոսրտագիր

5. Դոպլեր ապարատ

6. Սեղան

7. Աթոռ

8. Բժշկական թախտ

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

 

3.3.10. ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ

 

i

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Վիրաբուժական սեղան

2. Վիրաբուժական լամպ

3. Փոքր վնասվածքաբանական հավաքածո

4. Կրամերի շինաներ

5. Շարժական ռենտգեն ապարատ

6. Հիվանդի տեղափոխման սայլակ

7. Ախտահանող սարք

8. Մկրատ

9. Պինցետ

10. Ասեղնաբռնիչ

11. Սեղմիչ

12. Գիպս կտրելու սարք

13. Սեղան

14. Աթոռ

15. Բժշկական թախտ

16. Բժշկական գործիքային սեղանիկ

17. Բժշկական պահարան

 

1. բժիշկ- համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. միջին բուժաշխատող

 

- 3-րդ կետի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները պետք է կիրառել 1-ին կետի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների հետ համատեղ, որպես պոլիկլինիկա /խառը/, բացի 1.3.1,1.3.2.,1.3.3,1.3.4 ենթակետերից:

- Եթե 3-րդ կետի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կիրառվում են պոլիկլինիկայի /մանկական/ համար, նաև պետք է կիրառվեն 1.18, 1.21, 8.2, 1.24 ենթակետերով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

- Առանձին դեպքերում երեխայի ամբուլատոր զարգացման քարտերը կարող են պահվել տեղամասային մանկաբույժի կաբինետում, ոչ թե մատենագրման կաբինետում:

- 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները պետք է կիրառել առանձին մասնագիտական կաբինետների համար, բացառությամբ 1.11, 1.12, 1.21, 8.2, 1.24, 3.2 ենթակետերի պարտադիր տեխնիկական և որակավորման պահանջների ու պայմանների: Վերոհիշյալի դեպքում 1.17, 1.18, 1.19 ենթակետերով նախատեսված գործունեության փոխարեն պետք է ունենալ համապատասխան պայմանագիր այլ լիցենզավորված բուժհիմնարկի հետ, իսկ 1.21, 8.2, 1.24 ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պետք է իրականացվեն տվյալ կաբինետներում:

- Յուրաքանչյուր պոլիկլինիկա և առանձին մասնագիտական կաբինետ պետք է իրականացնի հիվանդների հաշվառում (բժշկական քարտերի միջոցով) և բժշկական վիճակագրության վարում: Պոլիկլինիկաները, կաբինետները պետք է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում ներկայացնեն վիճակագրական հաշվետվություն:

- Պոլիկլինիկաների ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ բժիշկ, առողջապահության կազմակերպիչը, որն ունի համապատասխան որակավորում: Եթե պոլիկլինիկայի ղեկավարը բժիշկ-մասնագետ չէ, վերջինս պետք է ունենա բուժական գծով տեղակալ, որը ունի համապատասխան որակավորում, հետդիպլոմային կրթություն և համապատասխան վերապատրաստում` վերջին 5 տարվա ընթացքում:

- Մասնագիտական կաբինետը ղեկավարում է համապատասխան մասնագիտության բժիշկը (անհատ ձեռներեցը կամ գործադիր տնօրենը), որն ունի համապատասխան մասնագիտացում և որակավորում: Եթե կազմակերպության ղեկավարը համապատասխան որակավորում ունեցող բժիշկ չէ, ապա պետք է ունենա բուժական գծով տեղակալ, որն ունի համապատասխան որակավորում, հետդիպլոմային կրթություն և համապատասխան վերապատրաստում` վերջին 5 տարվա ընթացքում:

- Պոլիկլինիկան կամ կաբինետը պետք է ունենա անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցներ և նյութեր:

- Պոլիկլինիկաների կամ կաբինետների բժշկական սարքերը և գործիքները պետք է ունենան «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթուղթ:

- Եթե պոլիկլինիկաներում տեղակայված է բժշկական կլինիկական ամբիոն, ապա պետք է առկա լինեն նաև իրավական ակտերով նախատեսված կրթական գործընթացի համար անհրաժեշտ տեխնիկական և որակական պահանջներ ու պայմաններ:

- Պոլիկլինիկաներում միջին բուժանձնակազմի ղեկավարումն իրականացվում է պոլիկլինիկայի ավագ բուժքրոջ միջոցով, իսկ առանձին մասնագիտական կաբինետներում ղեկավարումն իրականացնում է կաբինետների բուժական մասի ղեկավարը:

(3.3.10-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

4. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

 

i

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տոնոմետր

2. Ֆոնենդոսկոպ

3. Էլեկտրասրտագիր (միականալ)

4. Օտոսկոպ

5. Օֆթալմոսկոպ

6. Գլյուկոմետր

7. Շիրմա

8. Սեղան` բժշկական գործիքների համար

9. Բակտերիցիդ լամպ

10. Գինեկոլոգիական հետազոտման բազկաթոռ

11. Հասակաչափ (մեծահասակի և մանկական)

12. Կշեռք (մեծահասակի և մանկական)

13. Կանգնակ ներերակային ներարկումների համար

14. Ականջի զննման գործիքներ (մեծերի և մանկական)

15. Քթի զննման գործիքներ (մեծերի և մանկական)

16. Ներարկիչ` ականջի ոռոգման համար (Ժանեի ներարկիչ)

17. Նյարդաբանի մրճիկ

18. Անատոմիական ունելի

19. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

20. Լեզվաբռնիչ

21. Ջերմաչափեր

22. Միանվագ օգտագործման բաժակներ` դեղերի ընդունման համար

23. Վիրաբուժական փոքր հավաքածու

24. Մանկաբարձական գործիքների հավաքածու

25. Կաթետերներ` մեզի բացթողման համար (փափուկ և կոշտ)

26. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

27. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

28. Բժշկական զննման թախտ

29. Պահարան` գործիքների համար

30. Սեղան նորածնի բարուրման համար

31. Անհետաձգելի բուժօգնության պահարան

32. Սառնարան վակցինաների և բժշկական նշանակության այլ նյութերի

պահպանման համար

33. Պատգարակ

34. Համակարգիչ` ինտերնետային կապի առկայությամբ

35. Հանդերձապահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

3. Կրտսեր բուժաշխատող

 

Ընտանեկան բժշկի գրասենյակը ղեկավարում է ընտանեկան բժիշկը, իսկ ընտանեկան բժշկի խմբային գործունեության դեպքում` ղեկավար-բժիշկը (կարող է լինել այլ մասնագետ), որն ընտրվում է ընտանեկան բժշկի խմբի անդամների կողմից:

Մեկ ընտանեկան բժիշկն աշխատում է մեկ ընտանեկան բուժքրոջ հետ, և նրանք պետք է ունենան ընտանեկան բժշկի մասնագիտացում ու որակավորում:

1-ին կետի 1.21, 8.2, 1.24-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պարտադիր են ընտանեկան բժշկի գրասենյակների գործունեության համար:

1-ին կետի 1.17, 1.18, 1.19-րդ ենթակետերով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների փոխարեն ընտանեկան բժշկի գրասենյակները կարող են ունենալ համապատասխան պայմանագիր` լիցենզավորված այլ բուժհիմնարկի հետ:

(4-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

5. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ

 

ԹԵՐԱՊԵՎՏԻ ԿԱԲԻՆԵՏ / տես 1.1/

 

ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ԿԱԲԻՆԵՏ / տես 3.1/

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Հասակի և քաշի չափման գործիքներ /մեծահասակի և մանկական/

2. Ստետոֆոնենդոսկոպ

3. Օֆթալմոսկոպ /ընտանեկան բժշկի համար/

4. Օտոսկոպ / ընտանեկան բժշկի համար/

5. Նյարդաբանական մուրճիկ /ընտանեկան բժշկի համար/

6. Տոնոմետր

7. Ջերմաչափեր

8. Տրանսպորտային շինաների հավաքածու

9. Անհետաձգելի բուժօգնության հավաքածու

10. Բժշկի աշխատանքային սեղան

11. Բուժքրոջ աշխատանքային սեղան

12. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

13. Բժշկական թախտ

14. Պահարան գործիքների համար

15. Սեղան նորածնի բարուրման համար

16. Անհետաձգելի բուժօգնության պահարան

17. Սառնարան վակցինաների և բժշկական նշանակության այլ նյութերի պահպանման համար

18. Շիրմա

19. Պատգարակ

 

5.1. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ / ՏԵՍ 1.12/

 

5.2. ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

i

1. Լվացարան` հոսող ջրով

2. Կշեռք

3. Հասակաչափ

4. Կոնքաչափ

5. Տոնոմետր

6. Ստետոֆոնենդոսկոպ

7. Ջերմաչափ

8. Սանտիմետրային ժապավեն

9. Ստետոսկոպ /մանկաբարձական/

10. Միանվագ օգտագործման տակաշորեր

11. Ներարկիչներ

12. Գրասեղան

13. Աթոռներ

14. Պահարան (դեղորայքի և բժշկական)

15. Շիրմա

16. Բժշկական լարան

17. Գինեկոլոգիական սեղան (բազկաթոռ)

18. Հայելիներ, բարձիչներ

19. Առարկայական ապակիներ

20. Ֆոլկմանի գդալ

21. Վիրահատական մկրատ

22. Կորցանգ ուղիղ

23. Կորցանգ ոլորված

24. Ստերիլիզատորներ

25. Էմալապատ ամանեղեն` գործիքների և ինվենտարի դեզինֆեկցիայի համար

26. Շտատիվ` փորձանոթների համար

 

- Գյուղական ամբուլատորիան կարող է չունենալ գինեկոլոգիական սեղան /բազկաթոռ/:

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա

ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

- Գյուղական բժշկական ամբուլատորիայում պետք է իրականացվի հիվանդների հաշվառում (բժշկական քարտերի միջոցով) և բժշկական վիճակագրության վարում:

- Գյուղական բժշկական ամբուլատորիաները պետք է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում ներկայացնեն վիճակագրական հաշվետվություն:

- Գյուղական բժշկական ամբուլատորիաների ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ բժիշկ և առողջապահության կազմակերպիչը, որն ունի համապատասխան որակավորում:

- Գյուղական բժշկական ամբուլատորիայում պետք է կիրառվեն 1.21, 8.2, 1.24-րդ ենթակետերով նախատեսված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները:

- Գյուղական բժշկական ամբուլատորիայում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության համար անհրաժեշտ են մանկաբույժի և իմունականխարգելման կաբինետները` համաձայն վերը նշված ցանկերի, սակայն հաստատություններում չի նախատեսվում իմունականխարգելման կաբինետի բժիշկ-ինֆեկցիոնիստի հաստիք:

(5.2-րդ կետը փոփ. 11.02.16 թիվ 129-Ն որոշում)

 

(1-ին հավելվածը փոփ. 10.02.11 թիվ 99-Ն, 19.01.17 թիվ 28-Ն որոշումներ)

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 1936-Ն
Որոշում