Սեղմել Esc փակելու համար:
{03.04.2017 - 17.01.2018} ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{03.04.2017 - 17.01.2018} ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ա ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2017  -ից մինչեւ   17.01.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

03.04.2017 - 17.01.2018

040.1307.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Ստեղծել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության խորհրդատու

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ:

(2-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)

3. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1307-Ն որոշման

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը (այսուհետ` ազգային ծրագիր) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի ապահովելու միջազգային ու ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, անխափան և արդյունավետ գործունեությունը, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և հանրության կյանքն ու առողջությունը` անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության կանոնակարգերի (կանոններ, կարգեր, հրահանգներ) մշակման ու դրանցով սահմանված կազմակերպչական միջոցառումների իրականացման միջոցով:

(1-ին կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

2. Ազգային ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից թռիչքներ կատարող ազգային և օտարերկրյա շահագործողների, ինչպես նաև միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների ավիացիոն անվտանգության ապահովմանը:

3. Ազգային ծրագրում հաշվի են առնված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգությանը վերաբերող միջազգային ստանդարտների և երաշխավորված պրակտիկայի պահանջները:

4. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների (ավիաընկերությունների), ինչպես նաև այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որտեղ իրականացվում են քաղաքացիական ավիափոխադրումների սպասարկումներ:

5. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետության օդանավերի նկատմամբ ազգային ծրագրի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում տվյալ երկրում գործող օրենսդրությանը:

 

II. ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

7. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են`

ա) թռիչքի ընթացքում օդանավի անօրինական զավթումը,

բ) օդանավի անօրինական զավթումը գետնի վրա,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդ վերցնելը,

i

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ բռնի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի և միացությունների տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:

(7-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

7.1. Անվտանգության միջոցառումների վերահսկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:

(7.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.2. Անվտանգության փորձարկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):

(7.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.3. Անվտանգության թեսթ` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:

i

(7.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.4. Տեսչական ուսումնասիրություն` լիազոր մարմնի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրում:

(7.4-րդ կետը լրաց. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

8. ՈՒղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց իրերը, որոնք, քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ, ձևակերպված են օդանավով փոխադրելու համար:

8.1. տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են,

(8.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

i

8.2. տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան,

(8.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.3. տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով,

(8.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.4. տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:».

(8.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

9. ՈՒղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

9.1. Չուղեկցվող ուղեբեռ` ուղեբեռ, որը չի փոխադրվում նույն չվերթով մեկնող ուղևորի հետ:

(9.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

9.2. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում` բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

(9.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

10. Օդանավային պիտույքներ` նյութեր, իրեր, այդ թվում` սննդամթերք, որոնք օդանավ են տրվել օգտագործելու կամ վաճառելու նպատակով:

10.1. Օդանավ, որը ենթակա չէ շահագործման` օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:

(10.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

11. Բեռ` ցանկացած գույք` բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

11.1. փոստ` փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ,

(11.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

11.2. գրանցված գործակալ` գլխավոր վարչության կողմից ճանաչված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների (այսուհետ` բեռներ) նկատմամբ անվտանգության վերահսկողությունը և տվյալ փոխադրման սպասարկումը:

(11.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

i

12. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:

13. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

14. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

15. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

16. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

17. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:

18. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:

19. Զննում` ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

20. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

i

21. Կառամատույց` ուղևորներին նստեցնելու կամ իջեցնելու, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանի տարածք:

22. Կառամատուցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր` ուղևորների տեղափոխման համար:

23. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

24. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

25. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

26. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը և թռիչքների անվտանգությանը:

26.1. Անվտանգության ուսումնավարժանքներ` ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի լայնածավալ վարժանքներ, որոնց միջոցով ձևացվում են ենթադրյալ անօրինական միջամտության ակտերի տարբեր գործողություններ ու իրավիճակներ և իրականացվում են դրանց կանխարգելմանն ուղղված ուսումնական միջոցառումներ:

(26.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

i

26.2. Անվտանգության սահմանափակ գոտիների կրիտիկական մասերը` օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ զննումից հետո մուտք ունեն մեկնող ուղևորները և որտեղով անցնում կամ պահեստավորվում է փոխադրման ենթակա զննված ուղեբեռը:

(26.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.3. Հայտնի առաքող` օդանավով փոխադրման նպատակով բեռն առաքող, որը գործնական հարաբերություններ է հաստատել օդանավ շահագործողի գրանցված գործակալի կամ օդանավ շահագործողի հետ և սեփական միջոցների հաշվին կազմակերպում է բեռների փոխադրումներ տեղակայման վայրից մինչև օդանավակայան:

i

(26.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.4. Հայտնի մատակարար` օդանավակայանների և օդանավ շահագործողների հետ համապատասխան պայմանագրերի հիման վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր ապրանքներ մատակարարող կազմակերպություն:

i

(26.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.5. Հայտնի պաշարներ` հայտնի մատակարարի կողմից օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր մատակարարվող ապրանքներ:

(26.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.6. Պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգ` համակարգերի կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ նյութերը` անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.7. Պայթուցիկ սարքերի հայտնաբերող համակարգ` համակարգեր կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ սարքավորումները և միացություններ, հայտնաբերելով այդպիսի սարքերի կամ միացությունների մեկ կամ ավելի բաղադրիչներ, անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.8. Արտաքսված ուղևորներ` անձինք, ովքեր օրինական կամ ապօրինի կերպով մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և որոնց որոշակի ժամանակ անց Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պաշտոնապես կարգադրել են թողնել կամ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

(26.8-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.9. Անցանկալի անձինք` անձինք, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է համապատասխան լիազոր մարմինների կողմից, և որոնց տեղափոխում են հետ այն երկիր, որտեղից նրանք մեկնել էին, կամ որևէ այլ երկիր, որտեղ այդ անձինք ընդունելի են:

(26.9-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.10. Իրավական հսկողության տակ գտնվող անձինք` օդանավով փոխադրման ենթակա ձերբակալված կամ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձինք:

(26.10-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

 

III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Ազգային ծրագիրը մշակված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, «Ավիացիայի մասին», «Զենքի մասին» և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների ու իրավական ակտերի, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի և դրա հավելվածների, օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա), օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա), քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա) և միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրության, անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ համագործակցելու մասին համաձայնագրի քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) «քաղաքացիական ավիացիայի անվտանգության կանոնակարգերի հիման վրա:

(27-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

 

IV. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

i

 

1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է (այսուհետ` գլխավոր վարչություն):

29. Ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով` գլխավոր վարչությունը`

ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկման ազգային ծրագրի մշակման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված` ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ.

բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցման միջոցառումների իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավի շահագործողների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում վտանգի գնահատման և ռիսկի կառավարման միջոցառումներ, պահանջում է վերացնել տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները և խախտումները.

դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի առնչությամբ, քննարկում է օտարերկրյա պետություններից ստացված` օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին դիմումները և լուծում դրանցում բարձրացված հարցերը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային օդային փոխադրումներ կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող ազգային և օտարերկրյա շահագործողների, միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների և օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող ընկերությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք կարող են մերժվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին.

զ) մասնակցում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում վերանայում ազգային ծրագրի դրույթները, վերագնահատում անօրինական միջամտության գործողություններից հետո անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերը և թերությունների վերացման համար ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ.

է) մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերի մշակմանը, ավիացիոն անվտանգության մասով իրականացնում է օտարերկրյա պետություններում օդային փոխադրումներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների գործունեության ուսումնասիրություններ, ինչպես նաև օդանավ շահագործողների բազային օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուսումնասիրություններ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով քննարկում և հաստատում է օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման և գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը.

ը) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներով սահմանված անվտանգության պահանջների կատարման ապահովման նպատակով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնում է պետական վերահսկողություն.

թ) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող բոլոր տեսակի սպառնալիքների մասին առկա տեղեկատվության, ինչպես նաև տեղի ունեցած ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների ու միջադեպերի մասին ստացված տեղեկատվության կառավարումը, այդ թվում` օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի բացահայտումների, դրանց քանակի և տեսակների մասին տեղեկատվությունների մասով:

(29-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն (է ենթակետի փոփոխությունը կատարվել է, որը տեքստը դարձնում է անհասկանալի), 28.07.11 թիվ 1061-Ն, 12.06.14 թիվ 608-Ն, 16.03.17 թիվ 274-Ն որոշումներ)

 

2. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

30. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացումն ապահովվում է օդանավակայանների գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմիններ) կողմից: Այդպիսի գործադիր մարմիններ են «Զվարթնոց» օդանավակայանում` օդանավակայանի կոնցեսիոները, «Շիրակ» օդանավակայանում` «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը, «Ստեփանավան» օդանավակայանում` «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը:

Ավիացիոն անվտանգության ոլորտում գործադիր մարմինների պարտականություններն են`

ա) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մշակման, արդիականացման ու իրականացման ապահովումը,

բ) օդանավակայանի անվտանգության գծով սերտիֆիկացված պատասխանատու աշխատողի նշանակումը,

գ) ազգային ծրագրի պահանջների համաձայն ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի ստեղծումը,

դ) օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների և ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների ապահովումը:

(30-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)

31. Յուրաքանչյուր օդանավակայան, ելնելով ազգային ծրագրի դրույթներից և տեղական առանձնահատկություններից, մշակում է իր ավիացիոն անվտանգության ծրագիրը և օդանավակայանի ավիացիոն անվտանգության որակի հսկման ծրագիրը:

(31-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

32. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է նախատեսի ավիացիոն անվտանգության ապահովման նորմեր, կանոններ, ընթացակարգեր, պլաններ և կազմակերպչական միջոցառումներ` ինչպես սովորական, այնպես էլ արտակարգ իրավիճակներում գործելու համար:

(32-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

33. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի բաժիններն են`

ա) ընդհանուր դրույթներ, որտեղ սահմանվում են ծրագրի նպատակը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները,

բ) ավիացիոն անվտանգության կազմակերպումը, որտեղ նշվում են`

օդանավակայանի գործունեության ընդհանուր նկարագիրը, գտնվելու վայրը, շահագործողի, վարձակալների և օտարերկրյա շահագործողների անվանումները,

օդանավակայանի գործունեության ուղղությունները, այն օդանավերի տեսակները, որոնք բազավորվում են տվյալ օդանավակայանում և թռիչքներ կատարում այդտեղից,

օդանավակայանի աշխատակարգը,

օդանավակայանի ավիացիոն անվտանգության ապահովման լիազորված ծառայությունները, դրանց աշխատակարգը, գործառույթները, իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը,

անօրինական միջամտությունների դեպքերում համագործակցող մարմինները, նրանց լիազորությունները և գործառույթները,

օդանավակայանի գործունեությանն առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ,

ավիացիոն անվտանգության հարցերով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, կապի միջոցների տեսակները, անանուն զանգերի դեպքում գործողությունների կարգը,

օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը, աղբյուրները և ուղղությունները,

i

զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվության հաղորդման կարգը.

գ) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները, որտեղ նշվում են`

օդանավակայանի, օդանավերի և օբյեկտների պահպանության միջոցառումների մանրամասն նկարագիրը,

օդանավակայանի տարածքի և օբյեկտների պահպանության իրականացման կարգը,

օդանավակայանի վերահսկողության գոտիների սահմանումը,

անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը,

օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը և վիճակը,

օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի առկայությունը և կահավորումը,

օդանավակայանի կողմից զենքի ու զինամթերքի ձեռքբերման և օգտագործման կարգը,

օդանավակայանի տարածքի և օբյեկտների լուսավորության ու ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը,

օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և օգտվելու կարգը,

վերահսկելի գոտիներում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները,

բեռնային պահեստների և օդանավերի միջև իրականացվող փոխադրումների ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները,

հատուկ չվերթների անվտանգության ապահովման կարգը,

այն ծառայությունների անվանումների և պաշտոնատար անձանց ազգանունները, որոնք պատասխանատու են ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար.

դ) ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավերի նախաթռիչքային զննումների, ավիաընկերությունների աշխատողների, չուղեկցվող ուղեբեռների զննման ընթացակարգերը, օդանավերի նկատմամբ կիրառվող անվտանգության հսկողության ընթացակարգը, որտեղ նշվում են`

ավիացիոն անվտանգության ծառայության անվանումը, ծառայության աշխատողների ընտրության, ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը,

տվյալ օդանավակայանում սահմանված` ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ուղեբեռների, բեռների անվտանգության հսկողության ընթացակարգը և կանոնների նկարագրությունը,

օդանավերի նախաթռիչքային և հետթռիչքային զննման զննման կարգը,

ուղևորների հաշվառման և գրանցման կարգը, ուղևորների հաշվառման և ուղեբեռների գրանցման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, դրանց պաշտպանվածության, տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների տարածման կանխման, այդ ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, օգտագործվող տեխնոլոգիաների, տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության մասին տեղեկությունները.

անվտանգության հսկողության իրականացման ընթացքը, դրա համար նախատեսված տեխնիկական միջոցների առկայությունը,

օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը,

արգելված առարկաների բացահայտման դեպքում` դրանք վերցնելու կարգը, փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը,

անվտանգության հսկողությունն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները,

ստերիլ գոտու առկայությունը,

թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը գրանցած ուղևորի ուղեբեռի հանման և զննման ընթացակարգը,

վառելիքաքսուքային նյութերի` պահեստից մինչև օդանավ փոխադրման կարգը,

օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը,

օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.

ե) հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների նկատմամբ իրականացվող անվտանգության հսկողության միջոցառումները, որտեղ նշվում են`

հատուկ կարևոր չվերթների սպասարկման ժամանակ ավիացիոն անվտանգության հատուկ միջոցառումների իրականացումը,

պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող անվտանգության հսկողության ընթացակարգը,

i

հաշմանդամների, վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող անվտանգության հսկողության ընթացակարգը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոններով սահմանված անվտանգության հսկողության միջոցառումների իրականացումն օդանավով ուղևորների կողմից զենքի և ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ` նշելով`

զենքի և ռազմամթերքի ձևակերպման, փոխադրման ընդունման, դեպի օդանավ տեղափոխման, օդանավի բեռնային խցիկում տեղադրման ու փոխադրման կարգը,

ավիացիոն անվտանգության ծառայության, ոստիկանության աշխատողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները զենքի ու ռազմամթերքի ձևակերպման և փոխադրման ժամանակ,

զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը և անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների ու փոստի, զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.

է) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են`

օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը, օդանավի անձնակազմի և ավիաընկերության պատասխանատվությունը, օդանավի պահպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումները,

օդանավի արտաքին զննման կարգը,

անվտանգության ապահովման միջոցառումները թռիչքի ընթացքում` ըստ օդանավերի տիպերի.

ը) ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները, որտեղ նշվում են`

ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների առկայությունը, տեխնիկական բնութագիրը, տեղադրման, օգտագործման և տեխնիկական սպասարկման կարգը,

անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները.

թ) անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումների իրականացումը, որոնցում ներառվում են հատուկ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրները և միջոցառումների իրականացման կարգը.

ժ) ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը, որում ներառվում են ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, դրանց սերտիֆիկացման կարգը, վերապատրաստման ժամկետները և մասնագիտական պատրաստականության ստուգման կարգը:

(33-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

34. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պարտադիր ուսումնասիրում են օդանավակայանի բոլոր ղեկավար պաշտոնատար անձինք, ծրագրի իրականացմանը մասնակցող բոլոր աշխատողները, իսկ ծրագրի պահանջների կատարմանն անմիջականորեն մասնակցող աշխատողների համար մշակվում են տարբեր իրադրություններում գործողությունների կատարման հրահանգներ: Օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին իրենց գործունեությանը վերաբերող մասով կարող են տրամադրվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրից առանձին հատվածներ:

(34-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

34.1. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի Ազգային ծրագրի բոլոր պահանջները, ինչի համապատասխանության նպատակով լիազոր մարմինը պետք է կատարի պարբերաբար ուսումնասիրություններ:

(34.1-ին կետը փոփ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

35. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները պատասխանատվություն են կրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերի ներդրման ու իրականացման համար:

(35-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

 

3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(3-րդ գլուխը խմբ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

 

36. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմին ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրին և պարունակեն դրույթներ ավիացիոն անվտանգության մասով տվյալ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին:

36.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն Ազգային ծրագրի պահանջներին և պարունակեն դրույթներ այդ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների, օդային երթևեկության սպասարկման օբյեկտների պահպանության, այդ օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդային երթևեկության կառավարման կենտրոններ և աշտարակներ մուտքի իրավունք ունեցող անձանց ավիացիոն անվտանգության հսկողության, ճգնաժամային իրավիճակներում օդային երթևեկության կարգավարների գործողությունների կարգի վերաբերյալ:

36.2. Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարունակեն նաև դրույթներ ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձանց տարիքի, առողջության, կրթության և ընտրության կարգի, նախապատմության ստուգման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության ծառայության աշխատողների և օդային երթևեկության կարգավարների ուսուցման, ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումների, վտանգի գնահատման, ճգնաժամային իրավիճակներում այլ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ:

i

36.3. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերում պետք է սահմանվեն դրույթներ թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, ալեհավաքների կամ ալեցիրների, ընդունիչ կամ հաղորդիչ կայանների պաշտպանվածության, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների գաղտնիության ապահովման, այդ համակարգեր անօրինական մուտքի և կեղծ տեղեկատվության տարածման կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, կապի միջոցների և օգտագործվող տեխնոլոգիաների, ինչպես նաև կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության վերաբերյալ:

36.4. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերը և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերը պետք է լինեն առանձնացված հասարակական ցանցերից և այլ համակարգերից: Եթե այդ համակարգերի շահագործումը պահանջում է միացում այլ համակարգերի հետ, ապա այդ միացումները պետք է հասցվեն նվազագույնի:

36.5. եթե համակարգերի առանձնացումը տեխնոլոգիապես անհնար է, ապա դրանց միացումը և հասանելիությունը պետք է գտնվեն լիազոր մարմնի հսկողության տակ, իսկ այդ համակարգերը պետք է սպասարկեն միայն տվյալ համակարգերը տրամադրող կազմակերպությունների կողմից սպասարկման իրավունք ստացած անձինք:

36.6. Օդային երթևեկության սպասարկման և թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերն ու աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման վիճակը պետք է սահմանված կարգով ուսումնասիրվեն լիազոր մարմնի համապատասխան մասնագետների կողմից: Ընդ որում, թռիչքների ղեկավարման և տեղեկատվական համակարգերի շահագործման անվտանգության միջոցառումները պետք է լինեն համակարգված ու համատեղելի գործող ավիացիոն անվտանգության միջոցառումների հետ:

36.7. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգեր ձեռք բերելիս պետք է ապահովեն, որպեսզի այդ համակարգերի նկատմամբ կիրառվեն սարքավորումների և ծրագրերի մատակարարման շղթայի անվտանգության միջոցառումներ: Լիազոր մարմինը պետք է պահանջի շահագործողներից, որպեսզի այդպիսի համակարգեր ձեռք բերելիս նրանք հավանական մատակարարներից պահանջեն և ստանան տեղեկատվություն մատակարարման ամբողջ շղթայում կիրառվող անվտանգության միջոցառումների վերաբերյալ:

36.8. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի կառուցվածքում թույլատրված փոփոխությունների, լրացումների և սպասարկման պայմանների վերանայման ընթացքում պետք է հաշվի առնվեն դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջները:

36.9. Լիազոր մարմինը և շահագործողները պետք է ապահովեն, որպեսզի թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի ձեռքբերումից հետո մատակարարները չունենան մուտքի թույլտվություն դեպի այդ համակարգեր` բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնեցնելով շահագործողների հետ, անհրաժեշտ է այդ ծրագրերում կատարել փոփոխություններ կամ լրացումներ:

36.10. Լիազոր մարմինը և օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կանխելու թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգեր և ավիացիոն տեղեկատվական համակարգեր չարտոնված մուտքերը:

36.11. Լիազոր մարմինը պետք է իրականացնի տեսչական ուսումնասիրություններ` գնահատելու համար օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կիրառվող թռիչքների ղեկավարման ավտոմատ ծրագրային համակարգերի և ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման աստիճանը:

 

4. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի կողմից 30-օրյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը: Օտարերկրյա օդանավ շահագործողները չվերթների թույլտվություն տալու հայտի փաթեթում լիազոր մարմին են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը:

(37-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն որոշումներ)

i

38. Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանվում են այն գործնական միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն անօրինական միջամտության գործողություններից ավիաընկերության գործունեությունը պաշտպանելու նպատակով: Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.

i

բ) անվտանգության հարցերով ավիաընկերության սերտիֆիկացված պատասխանատու աշխատողի նշանակումը.

գ) ավիացիոն անվտանգության ապահովման ծառայությունը, նրա խնդիրների, իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության սահմանումը.

i

դ) պայմանագիրը բազային օդանավակայանների հետ և անվտանգության ապահովման միջոցառումները, որոնք ներառում են`

անվտանգության ապահովման նպատակով օդանավի նախաթռիչքային զննումը, տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավի զննման կարգը,

i

օդանավի անձնակազմի և ավիացիոն (սպասարկող) անձնակազմի օդանավ մուտք գործելու կարգը,

թռիչքի ընթացքում անվտանգության ապահովումը և անձնակազմի խցիկի պաշտպանվածությունը,

օդանավում ներքին կապի առկայությունը,

զենքի և ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման կարգը,

ավիացիոն անվտանգության ծառայության, ոստիկանության աշխատողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները զենքի ու ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման ժամանակ,

օդանավով զենքի և ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ իրականացվող անվտանգության նկատմամբ հսկողության միջոցառումները,

զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը,

անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների և փոստի, զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.

ե) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են`

օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը,

կայանատեղում գտնվող օդանավի նկատմամբ հսկողությունը, օդանավի անձնակազմի և ավիաընկերության պատասխանատվությունը, օդանավի պահպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումները,

օդանավի արտաքին զննման կարգը,

անվտանգության ապահովման միջոցառումները թռիչքի ընթացքում` ըստ օդանավերի տիպերի.

զ) ընթացակարգեր, որոնք իրականացվում են տարանցիկ կանգառներում ուղևորների կողմից օդանավում մոռացված կամ թաքցված զենքը, պայթուցիկ սարքերը և այլ վտանգավոր իրեր բացահայտելու նպատակով,

օդանավում տեղ զբաղեցրած ուղևորների, այդ թվում` նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորների գրանցված ուղեբեռի պատկանելության պարզումը,

բեռների, սուրհանդակային և շտապ առաքումների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավային սննդի և գրանցված ուղեբեռի պաշտպանության միջոցառումներ,

քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված ուղևորների փոխադրման կարգը,

օդային տրանսպորտով փոխադրման համար վտանգավոր բեռների փոխադրման կարգը.

է) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում խափանման և հակազդման միջոցառումների մշակում` ներառելով`

թռիչքի ընթացքում կիրառվող ընթացակարգերը,

անօրինական միջամտության գործողությունների դեպքում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողությունների կարգը,

օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողություններն այն դեպքում, երբ հայտնաբերված է կասկածելի առարկա կամ ենթադրվում է օդանավում դրա առկայությունը,

ուղևորների տարահանումը և օդանավի զննումը հատուկ այդ նպատակով նախատեսված կանգառում,

հատուկ կարևոր չվերթների ժամանակ ավիացիոն անվտանգության հատուկ միջոցառումների իրականացումը,

վտանգի ռեալ սպառնալիքի ժամանակ ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը,

օդանավի անձնակազմի անդամներին ու բորտուղեկցորդներին ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումներին ծանոթացնելու և ուսուցանելու կարգը:

(38-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն որոշումներ)

 

5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

39. Ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

(39-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

40. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են`

ա) ազգային ծրագրով սահմանված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

բ) պետական և օդանավակայանային մակարդակով այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների հակազդման միջոցառումների կազմակերպումը և անցկացումը,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով,

դ) այնպիսի պատասխան միջոցառումների իրականացումը, որոնք ներառում են (սակայն չեն սահմանափակվում) ահաբեկիչների դեմ պայքարի, զենքի կիրառմամբ միջամտության, պատանդների վերցման ժամանակ բանակցություններ վարող, պայթուցիկ սարքեր հայտնաբերող և չեզոքացնող խմբերի օգտագործումը,

ե) օպերատիվ շտաբի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, հատուկ ստորաբաժանումների ուժերով անմիջականորեն քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդման միջոցառումներին մասնակցությունը,

զ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքների հակազդման ու կանխման միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկույցներ և խորհրդատվական տեղեկություններ ներկայացնելը,

է) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումն ու տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

ը) համապատասխան աշխատողների ծանոթացումն ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին` իրենց վերաբերող մասով,

թ) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությանն իր իրավասության սահմաններում մասնակցությունը:

(40-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

41. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներն են`

ա) օդանավակայանի տարածքում կատարված, կատարվող, նախապատրաստվող հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը, խափանումը, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը և ձերբակալումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս օդանավակայանների հսկվող գոտիներ, այդ թվում` օդանավ անարգել մուտք գործելը` դրանց մասին իրազեկելով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը,

բ) օդանավակայանային համալիրում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

գ) ստերիլ և հատուկ վերահսկելի գոտիներին հարող տարածքներում գտնվող աշխատասենյակներից իրավախախտումների կանխման և խափանման նպատակով տեսադիտման սարքավորումների միջոցով ստերիլ գոտում ուղևորների սպասարկման գործընթացի դիտարկումների իրականացումը, ինչպես նաև իրավախախտման դեպքի առկայության պարագայում ստերիլ գոտի անարգել մուտք գործելը և անհետաձգելի միջոցառումների իրականացումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանավորումը` օդանավի զավթմանը և առևանգմանը, դիվերսիայի, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդելու և դրանց նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով,

ե) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումը և տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

զ) ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին համապատասխան աշխատողներին ուսուցանելը` իրենց վերաբերող մասով,

է) իր իրավասության սահմաններում քաղաքացիական ավիացիայի գործունեության նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությունը:

(41-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

42. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կազմակերպում է`

ա) նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից ազգային ծրագրով սահմանված նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարումը,

բ) հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ստորաբաժանումների համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների կանխման միջոցառումների իրականացման ընթացքում:

43. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մասնակցում է`

ա) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,

բ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեմ իրականացվող պատասխան միջոցառումներին` իրենց վերաբերող մասով,

գ) նշված իրադրությունները կարգավորող արտաքին քաղաքականության հարցերի մշակման գործառույթների իրականացմանը,

դ) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից անհրաժեշտ դիվանագիտական գործառույթների իրականացմանը:

43.1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն են`

ա) մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլանների մշակմանը,

բ) մասնակցություն քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը և պլանավորումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով:

(43.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

 

V. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՊ

 

1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

44. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`

ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը,

բ) ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը` ավիացիոն անվտանգությանը վերաբերող մասով:

45. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են հանձնաժողովի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

2. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ

 

46. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի յուրաքանչյուր օդանավակայանում:

47. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի խնդիրներն են`

ա) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարման միջոցառումների իրականացումը,

բ) օդանավակայանի կարևորագույն օբյեկտների, այդ թվում` խոցելի կետերի ցանկի կազմումը և այդ կետերի անվտանգության ապահովման վիճակի պարբերաբար ստուգումը,

գ) ելնելով սպառնալիքի տեսակից և աստիճանից` համարժեք անվտանգության միջոցառումների իրականացումը` ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ ռեալ սպառնալիքի ու արտակարգ իրավիճակների դեպքերում,

դ) գլխավոր վարչությանը տեղեկատվություն տալն օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված այն խնդիրների մասին, որոնք օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի իրավասության սահմաններում չեն կարող լուծվել,

ե) ավիացիոն անվտանգության համակարգի աշխատողների ուսուցման կազմակերպումը և գործնական պատրաստականության անհրաժեշտ մակարդակի ապահովումը:

48. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի կազմը, լիազորությունները և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնադրությամբ, որը հաստատում է օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը:

(48-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

 

3. ԿԱՊԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

49. Ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է գործող միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն և նպատակ ունի կատարելագործելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները, բարելավելու անօրինական միջամտության գործողությունների կարգավորման ժամանակ այլ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցությունը, ուսումնասիրելու և օգտագործելու օդանավերի զավթման կանխման` արտասահմանյան համապատասխան ծառայությունների փորձը, կանխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված այլ հանցավոր արարքները:

50. Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունը պլանավորում և աշխատանքները համակարգում է գլխավոր վարչությունը:

51. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բազմակողմանի միջազգային համագործակցությունն իրականացվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության միջոցով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի դրույթներին ծանոթացնելու և օտարերկրյա պետությունների հետ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մասով համագործակցության մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և օտարերկրյա օդանավ շահագործողների հարցումները պետք է տրվեն լիազոր մարմնի անունով: Ազգային ծրագրի որոշակի բաժինների կամ գլուխների մասին տեղեկատվության տրամադրման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը: Տեղեկատվությունը փոխանցվում է դիմող կողմին լիազոր մարմնի միջոցով:

(51-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)

51.1. Լիազոր մարմնի միջոցով է իրականացվում նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների առկայության, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների կիրառման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման աշխատանքները:

(51.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

51.2. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների առկայության, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասին տեղեկատվության առկայության դեպքերում անվտանգության համարժեք միջոցառումների կիրառման վերաբերյալ որոշումները համատեղ ընդունում են լիազոր մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի ղեկավարը:

(51.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

51.3. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների թույլտվության կամ մերժման, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման մասին որոշման, ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման, ավիացիոն անվտանգության սպառնալիքի մասով օտարերկրյա օդանավերի չվերթների, այլ երկրների օդանավակայանների աշխատանքին և կարևոր օբյեկտներին սպառնալիքի վերաբերյալ ունեցած տեղեկատվության տրամադրումը համապատասխան երկրներին իրականացվում է լիազոր մարմնի միջոցով:

(51.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

52. Ավիացիոն անվտանգության ոլորտում օտարերկրյա պետությունների հետ երկկողմանի համագործակցությունն իրականացվում է օդային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերի հիման վրա:

53. Երկկողմանի համագործակցությունը կազմակերպում է գլխավոր վարչությունը:

54. Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ օդային հաղորդակցության մասին երկկողմանի համագործակցության պայմանագրերի կնքման դեպքում անհրաժեշտ է համաձայնության գալ հետևյալ հարցերում`

i

ա) օդային հաղորդակցության մասին պայմանագրում ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթների ներառում.

բ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մասին համաձայնագրի կնքում:

i

55. Օդային հաղորդակցության մասին համաձայնագրին կից արձանագրության մեջ արտացոլվում են հետևյալ հարցերը`

ա) կապերի հաստատում` նշելով պաշտոնատար անձանց հասցեները, հեռախոսի ու ֆաքսի համարները, օդագնացության ամրագրված հեռահաղորդակցության հասցեն (AFTN),

i

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասերի տրամադրում օտարերկրյա պետություններին, ինչպես նաև օդանավ շահագործողների մասին տեղեկատվության փոխանակում,

գ) ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև ուսումնական ծրագրերի փոխանակում,

դ) քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի, դրա կանխման հետ կապված տեղեկատվության և փորձի փոխանակում, այդ թվում` փոխադարձ ծանոթացում միջազգային օդանավակայաններում կիրառվող անվտանգության միջոցներին,

ե) անօրինական միջամտության գործողություններին հակազդման ընթացքում առաջացող իրավական հարցերի կարգավորում,

զ) պայմանավորվածություն կողմերի տարածքում անօրինական միջամտության ենթարկված օդանավին վայրէջքի հնարավորություն տալու մասին,

i

է) օդանավի և ուղևորի վերադարձման սկզբունքը,

ը) իրավական օգնության ցուցաբերում անօրինական միջամտության գործողություն կատարած հանցագործների քննության և պատասխանատվության ենթարկման դեպքում,

թ) օտարերկրյա իրավասու մարմնի խնդրանքով` քրեական պատասխանատվության ենթարկման նպատակով հանցագործներին վերադարձնելու միջոցների ձեռնարկում,

ժ) հանցագործությունների կանխման նպատակով ուժի գործադրում և օդանավի նկատմամբ հսկողության վերականգնում,

ժա) սպառնալիքի ուժեղացման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում և օտարերկրյա օդանավերում պայթուցիկ նյութերի կամ սարքերի տեղադրման մասին ազդանշանի ստացման ժամանակ իրականացվող գործողությունների ընթացակարգը,

ժբ) օդանավում պայթուցիկ նյութերի կամ սարքերի հայտնաբերման ընթացակարգը,

ժգ) օդանավակայաններում ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների զննման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկատվության փոխանակում:

(55-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

56. Ավիացիոն անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով գլխավոր վարչությունը կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների փաստերի հետ կապված միջադեպերի կամ դրա սպառնալիքի մասին տեղեկատվության հավաքումը և տարածումը, ինչպես նաև, ելնելով տեղեկատվության բնույթից և գաղտնիության աստիճանից, միջոցներ է ձեռնարկում` այն լայն տարածումից պաշտպանելու համար:

57. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում տեղեկատվության փոխանցման համար անհատույց օգտագործվում են ինչպես օդանավակայանի, այնպես էլ օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կապի միջոցները: Նշված կապի միջոցներն առաջնահերթ կարգով հատկացվում են գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց:

58. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվության և դրա փոխանցման կարգը սահմանում է գլխավոր վարչությունը:

59. Անօրինական միջամտության ենթարկված օդանավի մասին ամբողջ տեղեկատվությունը և ավիացիոն անվտանգության կազմակերպչական միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը հաղորդվում են ենթադրվող վայրէջքի օդանավակայանին և օդանավի թռիչքի երթուղին ընդգրկող պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին ու օդանավակայանների տնօրինությանը: Այդ տեղեկատվությունը պարբերաբար լրացվում է թռիչքի ընթացքում և օդանավում առկա իրադրության փոփոխման դեպքերում:

60. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության ենթարկված օտարերկրյա օդանավի վայրէջքի մասին անհապաղ պետք է հայտնել`

ա) բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և պաշտոնատար անձանց,

բ) այն պետությանը, որտեղ գրանցված է օդանավը,

գ) այն պետությանը, որը շահագործում է օդանավը,

դ) այն պետությանը, որի քաղաքացիները զոհվել կամ ստացել են մարմնական վնասվածքներ,

ե) այն պետությանը, որի քաղաքացիները պահվում են որպես պատանդներ,

i

զ) այն պետությանը, որի քաղաքացիները գտնվում են օդանավում (եթե դրա մասին հայտնի է):

61. Օդանավի զավթման կամ անօրինական միջամտության այլ կարգի գործողության մասին անհապաղ տեղեկացվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

(61-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

 

i

4. ԿԱՊԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

62. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հետ կապն իրականացվում է գլխավոր վարչության միջոցով:

63. Գլխավոր վարչությունը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն ազգային ծրագրի X գլխով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի դեմ անօրինական միջամտության գործողությունների մասին:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում բնագրի հավելվածում 105 կետի փոխարեն կրկնվում է 104 կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1307-Ն
Որոշում