041.0835.150915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2015 թվականի N 835-Ա
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի`
Հաստատել`
1) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի պահեստային կազմը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2015 թվականի սեպտեմբերի 15-ի
N 835-Ա որոշման
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է. Վիրապյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի
գլխավոր մասնագետ, մարդկանց թրաֆիքինգի և
շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական
աշխատանքային խմբի անդամ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով
քննության վարչության պետի տեղակալ, մարդկանց
թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի
միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
(համաձայնությամբ)
Վ. Հովսեփյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ
գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի
պետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ
պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ
Վ. Ավակովա - «ԱՄՔՈՐ/Հայաստան» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման
դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի
անդամ (համաձայնությամբ)
Ե. Շատվորյան - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման
դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի
անդամ (համաձայնությամբ)
Հ. Էդիլյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման
դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի
անդամ (համաձայնությամբ)
Ս. Բոստանչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի
առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(1-ին հավելվածը փոփ. 01.06.16 թիվ 453-Ա, 10.04.17 թիվ 350-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2015 թվականի սեպտեմբերի 15-ի
N 835-Ա որոշման
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱԶՄ
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Գյունաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մանուկյան - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և
նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության
վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Դ. Ավետյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ
գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի
պետի տեղակալ
Ի. Սիմոնյան - «ԱՄՔՈՐ/Հայաստան» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ն. Մնացականյան - «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ. Շահինյան - «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության
ներկայացուցիչ, կազմակերպության հոգաբարձուների
խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Մելքումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի
բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)