Սեղմել Esc փակելու համար:
{20.05.2017 - 05.07.2022} ՀՀ ՄՈՒՏՔԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{20.05.2017 - 05.07.2022} ՀՀ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ Ե ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.2017  -ից մինչեւ   05.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1268.051107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1268-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՄՈՒՏՔԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՄԱՆ ՁԵՎԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐՆ ԸՍՏ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԿՈԴԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 9-րդ հոդվածի 4.1-ին, 8-րդ մասերի և 10-րդ հոդվածի 2-րդ ու 7-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման դիմումի քննարկման, մուտքի վիզաների տրամադրման և մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.05.11 թիվ 729-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 26.05.11 թիվ 729-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 26.07.12 թիվ 941-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1268-Ն որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

i

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կամ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար օտարերկրացին մուտքի վիզա տրամադրող մարմին է ներկայացնում`

1) անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ.

2) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 1 ձևի.

3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու դեպքում` նաև սույն որոշման հավելված 2-ի 1.2-րդ կետում նշված պետությունների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտ կամ վավեր մուտքի վիզա.

4) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում-հարցաթերթիկ` համաձայն N 3 ձևի.

5) հրավերի հիման վրա Հայաստանի Հանրապետություն այցելելու դեպքում` նաև հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, իսկ տարանցիկ մուտքի վիզա ստացող օտարերկրացին` դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա.

6) մինչև 18 տարեկան օտարերկրացին` նաև ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, օրինական ներկայացուցչի, ուղեկցողի հետ միասին այցելելու կամ միայնակ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ծնողների կամ ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն այցելությունը հավաստող փաստաթուղթ (ծնողների, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված դիմում կամ ընդունող կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագիր).

7) խմբակային մուտքի վիզա ստանալու համար` խմբի անդամների ցուցակը, որտեղ պետք է նշված լինեն խմբի անդամների անունները, ազգանունները, առկայության դեպքում` հայրանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները, Հայաստանի Հանրապետությունում համատեղ գործունեություն իրականացնելու մասին հիմնավորող փաստաթուղթը.

8) պաշտոնական կամ դիվանագիտական մուտքի վիզաների համար` համապատասխան պաշտոնական հայտագիր կամ Հայաստանի Հանրապետության պետական մարմնի կողմից տրված հրավեր.

9) պետական տուրքի վճարման անդորրագիր:

10) Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ (ամուսին, ծնող, զավակ, քույր, եղբայր) հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ամուսնու դեպքում` ամուսնու անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները, ինչպես նաև ամուսնու կոնտակտային տվյալները (առկայության դեպքում` հեռախոսահամար, հասցե և այլն),

բ. ծնողի դեպքում` ծնողի անձնագրի (նույնականացման քարտի) և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև ծնողի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում` հեռախոսահամար, հասցե և այլն),

գ. զավակի դեպքում` զավակի անձնագրի (նույնականացման քարտի) և ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև զավակի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում` հեռախոսահամար, հասցե և այլն),

դ. քրոջ և եղբոր դեպքում` նրանց անձնագրի (նույնականացման քարտի), ծննդյան վկայականի և օտարերկրացու ծննդյան վկայականի պատճենները, ինչպես նաև քրոջ (եղբոր) կոնտակտային տվյալները (առկայության դեպքում` հեռախոսահամար, հասցե և այլն).

11) Ազգությամբ հայ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզա ստանալու իրավունք չունեցող օտարերկրյա քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականի բնօրինակը, իսկ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված կամ հաստատված լինելու դեպքում` միայն պատճենը,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտության վկայականի բնօրինակը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրված կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հաստատված լինելու դեպքում` միայն պատճենը,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ:

Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված փաստաթուղթը ճանաչվում է հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

Ներկայացվող փաստաթղթի թարգմանություն չի պահանջվում, եթե այն կազմված է անգլերեն կամ ռուսերեն լեզվով: Այլ օտար լեզվով կազմված փաստաթուղթը ներկայացվում է հայերեն թարգմանությամբ:

Ներկայացված փաստաթղթերի իսկության հարցում հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրող լիազոր մարմնի ներկայացուցիչը կարող է կատարել լրացուցիչ ստուգումներ:

(1-ին կետը փոփ. 20.04.17 թիվ 460-Ն, 30.06.2022 թիվ 1008-Ն որոշումներ)

i

2. Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են ներկայացվել նաև հետևյալ փաստաթղթերը.

1. Ինքնաթիռի տոմս.

2. Հյուրանոցի ամրագրում.

3. Տուրիստական ընկերության հրավերը.

4. Ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ ապացույցներ).

5. Առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն.

6. Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված և սպառված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր.

7. Այլ փաստաթղթեր:

(2-րդ կետը փոփ. 20.04.17 թիվ 460-Ն, 30.06.2022 թիվ 1008-Ն որոշումներ)

 

Ձև N 1

i

.__________.

| Լուսանկար|

| Photo    |

| 35x45mm  |

.__________.

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

APPLICATION FOR ENTRY VISA TO THE REPUBLIC OF ARMENIA

 

ԻՐՏԵԿ - զինանշանը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

._________________________________________________________________________.

|1. Ազգանուն (ինչպես անձնագրում)|8. Անձնագրի համար / Passport             |

|Sսrname (As in Passpօrt)       |Number                                   |

|                               |._____________.                          |

|                               ||     /       |                          |

|                               || /           |                          |

|                               |._____________.                          |

|_______________________________|_________________________________________|

|2. Անուն (ինչպես անձնագրում) / |9. Երբ է տրվել / Date of Issue           |

|Name (As in Passpօrt)          |._____________.                          |

|                               ||     /       |                          |

|                               || /           |                          |

|                               |._____________.                          |

|                               |(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)              |

|_______________________________|_________________________________________|

|3. Այլ անուններ / Other Names  |10. Վավերական է մինչև  / Valid           |

|                               |until                                    |

|                               |._____________.                          |

|                               ||     /       |                          |

|                               || /           |                          |

|                               |._____________.                          |

|                               |(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)              |

|_______________________________|_________________________________________|

|4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ / |11. Անձնագրի տեսակ / Type of Passport    |

|Date of Birtհ                  |                                         |

|._____________.                |[ ] Սովորական [ ] Ծառայողական            |

||    /        |                |    Ordinary    / (պաշտոնական, հատուկ    |

|| /           |                |                  Service (Official,     |

|._____________.                |                  Special)               |

|(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)    |                                         |

|_______________________________|[ ] Դիվանագիտական / Diplomatic           |

|5. Ծննդյան վայր/Place օf Birtհ |                                         |

|_______________________________|[ ] Ճամփորդական փաստաթուղթ /             |

|6. Սեռը/ Sex [ ]               |    Travel Docսment                      |

|               Արական / Male   |..................................       |

|                               |                                         |

|             [ ]               |                                         |

|                Իգական / Female|                                         |

|_______________________________|_________________________________________|

|7. Զբաղմունք / Occսpatiօn      |12. Քաղաքացիություն / Nationality        |

|_______________________________|_________________________________________|

|13. Մշտական բնակության հասցե / |14. Հեռախոսահամար / Telephone            |

|Address օf Permanent Residence |                                         |

|_________________________________________________________________________|

|15. Հայաստանում գտնվելու ընթացքում բնակության հասցե / Address During     |

|Yօսr Stay in  Armenia                                                    |

|_________________________________________________________________________|

|16. Դուք երբևէ  դատապարտված եղե՞լ եք որևէ                  [ ]     [ ]   |

|հանցագործության համար                                     / Այո /  Ոչ /  |

|Have you ever been convicted fօr any offense օr             Yes    No    |

|crime?                                                                   |

|_________________________________________________________________________|

|17. 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ, որոնք նշված են Ձեր անձնագրում և   |

|ճանապարհորդում են Ձեզ հետ /                                              |

|Children under 16 Included in Your Passport and Travelling witհ You      |

|(անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, քաղաքացիություն / Name,     |

|Surname, Date օf Birth, Natiօnality)                                     |

|_________________________________________________________________________|

|18. Հրավիրող անձի անունը և  ազգանունը կամ կազմակերպության անվանումը,     |

|հասցեն և  հեռախոսահամարը (առկայության դեպքում)/ Surname, first name,     |

|telephone number and the address of the inviting person or organization  |

|(if applicable)                                                          |

|_________________________________________________________________________|

|19. Այցելության նպատակ / Purpose of Visit                                |

|                                                                         |

|[ ] Պաշտոնական   [ ] Գործնական   [ ] Անձնական   [ ] Զբոսաշրջություն      |

|  /                /               /              /                      |

|Official         Business          Private      Tourism                  |

|                                                                         |

|[ ] Այլ (նշել) / Other (specify)                                         |

|    .....................                                                |

|_________________________________________________________________________|

|20. Մուտքերի քանակ / Number of Entries                                   |

|                                                                         |

|    [ ] Եզակի / Single [ ] Բազմակի / Mսltiple                            |

|_________________________________________________________________________|

|21. Հայաստան առաջին անգամ մուտք|22. Առաջին անգամ մուտքից հետո            |

|գործելու նախատեսվող օր, ամիս,  |Հայաստանից նախատեսվող ելքի օր,           |

|տարեթիվ /                      |ամիս, տարեթիվ /                          |

|Intended date of the first     |Intended date of departure from Armenia  |

|entry to Armenia               |after the first entry                    |

|._____________.                |._____________.                          |

||    /        |                ||    /        |                          |

|| /           |                || /           |                          |

|._____________.                |._____________.                          |

|(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)    |(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)              |

|_________________________________________________________________________|

|23. Վերջին 5 տարում այցելած երկրները / Countries visited in last 5       |

|years                                                                    |

|_________________________________________________________________________|

|24. Այլ պետությունների քաղաքացիություն կամ բնակության իրավունք/          |

|Nationality (citizenship) or residence permit in other countries         |

|_________________________________________________________________________|

|25. Հաստատում եմ, որ սույն դիմումում                                     |

|ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է                                      |

|/ I certify that tհe information                   ._____________.       |

|given in this application is correct               |    /        |       |

|                                                   | /           |       |

|Դիմողի ստորագրությունը /                Ամսաթիվ /  ._____________.       |

|Applicant's Signature                   Date        (օր/ամիս/տարի)       |

|                                                    (dd/mm/yyyy)         |

._________________________________________________________________________.

 

Ծառայողական նշումներ / For Official use Only

 

._________________________________________________________________________.

|1. Վիզայի համարը|2. Վիզայի տեսակը  |3. Վիզայի կոդը                       |

|___________________________________|_____________________________________|

|4. Վիզան տալու օր, ամիս, տարեթիվ   |5. Վիզայի վավերականության ժամկետը    |

|______ / _______ / _______         |___ / ___ / __ -ից մինչև  ___ /__ /__|

|_________________________________________________________________________|

|6. Վիզայի տրամադրման համար վճարված                                       |

|պետական տուրքի չափը ________________________________                     |

|_________________________________________________________________________|

|7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը              |

._________________________________________________________________________.

(1-ին ձևը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

 

Ձև N 2

 

i

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

(2-րդ ձևն ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

 

Ձև N 3

i

.__________.

| Լուսանկար|

| Photo    |

| 35x45mm  |

.__________.

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՄԱՐ

 

APPLICATION FOR EXTENSION OF A VISA TO THE REPUBLIC OF ARMENIA

 

___________________________

ԻՐՏԵԿ - զինանշանը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

._________________________________________________________________________.

|1. Ազգանուն (ինչպես անձնագրում)  |8. Անձնագրի համար / Passport           |

|/ Sսrname (As in Passpօrt)       |Number                                 |

|                                 |._____________.                        |

|                                 ||    /        |                        |

|                                 || /           |                        |

|                                 |._____________.                        |

|_________________________________|_______________________________________|

|2. Անուն (ինչպես անձնագրում) /   |9. Երբ է տրվել / Date of Issue         |

|Name (As in Passpօrt)            |._____________.                        |

|                                 ||    /        |                        |

|                                 || /           |                        |

|                                 |._____________.                        |

|                                 |                                       |

|                                 |(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)            |

|_________________________________|_______________________________________|

|3. Այլ անուններ / Other Names    |10. Վավերական է մինչև  / Valid         |

|                                 |until                                  |

|                                 |._____________.                        |

|                                 ||    /        |                        |

|                                 || /           |                        |

|                                 |._____________.                        |

|                                 |(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)            |

|_________________________________|_______________________________________|

|4. Ծննդյան օր, ամիս, տարեթիվ     |11. Անձնագրի տեսակ / Type of Passport  |

|/ Date of Birtհ                  |                                       |

|._____________.                  |[ ] Սովորական [ ] Ծառայողական          |

||    /        |                  |    Ordinary  /   (պաշտոնական, հատուկ  |

|| /           |                  |                  Service (Official,   |

|._____________.                  |                  Special)             |

|(օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)      |                                       |

|                                 |[ ] Դիվանագիտական / Diplomatic         |

|                                 |                                       |

|                                 |[ ] Ճամփորդական փաստաթուղթ /           |

|                                 |   Travel Docսment                     |

|                                 |............................           |

|_________________________________|                                       |

|5. Ծննդյան վայր / Place օf Birtհ |                                       |

|_________________________________|                                       |

|6. Սեռը/ Sex  [ ] Արական / Male  |                                       |

|                                 |                                       |

|              [ ] Իգական/ Female |                                       |

|_________________________________|_______________________________________|

|7. Զբաղմունք / Occսpatiօn        |12. Քաղաքացիություն / Nationality      |

|_________________________________|_______________________________________|

|13. Մշտական բնակության հասցե /   |14. Հեռախոսահամար / Telephone          |

|Address օf Permanent Residence   |                                       |

|_________________________________________________________________________|

|15. Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու պատճառը / Reason for       |

|extended stay in Armenia                                                 |

|_________________________________________________________________________|

|16. Պահանջվող լրացուցիչ օրերի քանակը / Requesting additional days        |

|_________________________________________________________________________|

|17. Հաստատում եմ, որ սույն դիմում-հարցաթերթիկում ներկայացված             |

|տեղեկատվությունը ճիշտ է / I certify that tհe information given in this   |

|application is correct                                                   |

|                                                                         |

|Դիմողի ստորագրությունը / Applicant's                                     |

|Signature                               Ամսաթիվ / Date                   |

|                                        ._____________.                  |

|                                        |     /       |                  |

|                                        | /           |                  |

|                                        ._____________.                  |

|                                        (օր/ամիս/տարի) (dd/mm/yyyy)      |

._________________________________________________________________________.

Ծառայողական նշումներ / For Official use Only

._________________________________________________________________________.

|1. Վիզայի համարը| 2. Վիզայի տեսակը | 3. Վիզայի կոդը                      |

|___________________________________|_____________________________________|

|4. Վիզան տալու օր, ամիս, տարեթիվ   |5. Վիզայի վավերականության ժամկետը    |

|______ / _______ / _______         |__ / __ /___ -ից մինչև  ___ /___ / __|

|_________________________________________________________________________|

|6. Վիզայի տրամադրման համար վճարված                                       |

|պետական տուրքի չափը ________________________________                     |

|_________________________________________________________________________|

|7. ՀՀ մուտքի վիզա տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությունը              |

._________________________________________________________________________.

 

(3-րդ ձևը լրաց. 20.04.17 թիվ 460-Ն, 30.06.2022 թիվ 1008-Ն որոշումներ)

 

(1-ին հավելվածը փոփ. 26.05.11 թիվ 729-Ն, 26.07.12 թիվ 941-Ն, 20.04.17 թիվ 460-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1268-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

i

1.1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել Անտիգուա և Բարբուդայի, Բահամյան Կղզիների, Բարբադոսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կանադայի, Չիլիի, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Դոմինիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Մեքսիկայի, Օմանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պանամայի, Պերուի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Հարավային Աֆրիկայի, Թայլանդի և Թուրքիայի քաղաքացիներն ու ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք:

(1.1-ին կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

1.2. Այն օտարերկրացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների), ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

(1.2-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

1.3. Այն պետությունների ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք, որոնց քաղաքացիներն ազատված են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կարող են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար:

(1.3-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

2. Օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում` անձնագրային և վիզաների վարչություն կամ դրա համապատասխան ստորաբաժանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվելուց հետո օտարերկրացու անձնագրային տվյալները մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում` անմիջապես) համապատասխան պաշտոնատար անձի կողմից մուտքագրվում են համակարգչային պահոց: Օտարերկրացու անձնագրային տվյալներն ինքնաշխատ եղանակով ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկով:

(2-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացու մասին տվյալների բացակայության դեպքում օտարերկրացու անձնագրում փակցվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա` հաստատված մուտքի վիզայի տրամադրման կնիքով և վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացու մասին տվյալների առկայության դեպքում օտարերկրացու անձնագրում համապատասխան դրոշմակնիքով կատարվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը մերժելու մասին նշում:

5. Այն պետությունների քաղաքացիները, ովքեր կարող են Հայաստանի Հանրապետություն մուտք գործել միայն հրավերի հիման վրա, մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ` միայն համապատասխան հրավերի առկայության դեպքում:

6. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի խմբակային վիզաներ տրվում են Հայաստանի Հանրապետությունում նույն ժամկետով համատեղ գործունեություն իրականացնող խմբերին:

7. Խմբակային մուտքի վիզա տրամադրելու համար խմբի յուրաքանչյուր անդամի անձնագրային տվյալները սույն կարգի 2-րդ կետով նախատեսված կարգով մուտքագրվում են համակարգչային պահոց: Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում օտարերկրացիների մասին տվյալների բացակայության դեպքում ներկայացված խմբի անդամների ցուցակի վրա փակցվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա` խմբի անդամների թվի մասին նշմամբ: Մուտքի վիզան հաստատվում է մուտքի վիզայի տրամադրման կնիքով և մուտքի վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում խմբի անդամի մասին տվյալների առկայության դեպքում տվյալ օտարերկրացու անձնագրում` համապատասխան դրոշմակնիքով, իսկ ցուցակում` տվյալ քաղաքացու անվան դիմաց ձեռագիր կատարվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրումը մերժելու մասին նշում:

i

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ` E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների ցանկում չներառված պետությունների քաղաքացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք:»:

(9-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

10. Օտարերկրացին E-VISA էլեկտրոնային համակարգում անգլերեն լեզվով լրացնում է էլեկտրոնային դիմում, որտեղ նշվում են հետևյալ տվյալները`

1) ազգանունը, անունը (ինչպես անձնագրում).

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

3) ծննդյան օրը, ամիսը տարեթիվը.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

5) սեռը.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

7) անձնագրի համարը, տրամադրման և վավերականության ժամկետները.

8) անձնագրի տեսակը.

9) քաղաքացիությունը.

10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

13) դիմողի անձնագրում նշված և նրա հետ ճանապարհորդող 16 տարեկանից ցածր տարիքի երեխաների անունները, ազգանունները, ծննդյան օրերը, ամիսները, տարեթվերը, քաղաքացիությունները.

14) (14-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

15) (15-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.04.17 թիվ 460-Ն որոշում)

16) մուտքերի քանակը.

17) Հայաստանում կեցության տևողությունը.

18) Հայաստան մուտք գործելու օրը, ամիսը, տարեթիվը.

19) Հայաստանից ելքի օրը, ամիսը, տարեթիվը.

20) դիմումի լրացման ամսաթիվը:

(10-րդ կետը փոփ. 26.05.11 թիվ 729-Ն 20.04.17 թիվ 460-Ն, 30.06.2022 թիվ 1008-Ն որոշումներ)

i

10.1. Էլեկտրոնային դիմումին կցվում են սույն որոշման հավելված 1-ում նշված փաստաթղթերը:

(10.1-ին կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

11. Օտարերկրացու անձնագրային տվյալներն ինքնաշխատ եղանակով ստուգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում և համընկնում չհայտնաբերվելու դեպքում դիմումն անցնում է ուսումնասիրության փուլ, որի ժամանակ ստուգվում են ներկայացված տվյալների և փաստաթղթերի համապատասխանությունը, գնահատվում է այցելության նպատակի արժանահավատությունը, որի արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

- տրամադրել էլեկտրոնային մուտքի վիզա (դիմումի հաստատում),

- վերադարձնել ուղղման (դիմումի խմբագրում),

- չեղարկել դիմումը (դիմումի չեղարկում),

- մերժել էլեկտրոնային մուտքի վիզայի տրամադրումը (դիմումի մերժում):

(11-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

11.1. Եթե ներկայացված տվյալները և փաստաթղթերը համապատասխանում են, իսկ այցելության նպատակն արժանահավատ է և հիմնավոր, ապա մուտքի վիզայի դիմումը հաստատվում է:

(11.1-ին կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.2. Եթե ներկայացված տվյալներում և փաստաթղթերի մեջ առկա են սխալներ, վրիպակներ կամ անհամապատասխանություններ, ապա մուտքի վիզայի դիմումը E-VISA համակարգի միջոցով վերադարձվում է ուղղման` խմբագրելու և փաստաթղթեր կցելու հնարավորությամբ:

(11.2-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.3. Եթե էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու պահանջը վերացել է, ապա մուտքի վիզայի դիմումը չեղարկվում է:

(11.3-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.4. Եթե այցելության նպատակն արժանահավատ կամ հիմնավոր չէ կամ ներկայացված տվյալներում կամ փաստաթղթերում հայտնաբերվում են կեղծիքի նշաններ, ապա մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է: Մուտքի վիզայի դիմումը մերժվում է ինքնաշխատ կերպով, եթե հայտնաբերվում է լիարժեք համընկնում Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում:

(11.4-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.5. Լրացուցիչ բավարար հիմքեր ներկայացվելու դեպքում համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից դիմումի կարգավիճակը փոխվում է, որի պարագայում համակարգ է մուտքագրվում համապատասխան մեկնաբանություն, իսկ առկայության դեպքում` նաև համապատասխան ֆայլեր:

(11.5-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.6. Էլեկտրոնային մուտքի վիզայի դիմումը հաստատվում, վերադարձվում, չեղարկվում կամ մերժվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

(11.6-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.7. Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է E-VISA էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով գեներացված PDF ձևաչափով փաստաթուղթ, որը պարունակում է տրված էլեկտրոնային վիզայի համարը, դիմումի համարը, օտարերկրացու անունը, ազգանունը, ճամփորդական փաստաթղթի համարը, տրամադրած պետության անվանումը, այցերի քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը, վիզայի վավերականության ժամկետը, վիզան տալու ամսաթիվը, վիզայի վավերականությունը, գտնվելու ժամկետը, ստուգելու համար նախատեսված հսկիչ համարը, QR կոդը, Հայաստանի Հանրապետության փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական www.e-verify.am հարթակի հղումը, այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

(11.7-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.8. Դիմումը վերադարձվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է վերադարձման պատճառը ներկայացնող ծանուցում:

(11.8-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.9. Դիմումը չեղարկվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է չեղարկման պատճառը ներկայացնող ծանուցում:

(11.9-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

11.10. Դիմումը մերժվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է մերժման պատճառը ներկայացնող ծանուցում:

(11.10-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

12. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և պաշտոնական մուտքի վիզաները տալիս է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները` համապատասխան պաշտոնական հայտագրի կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պաշտոնական հրավերի հիման վրա:

(12-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

13. Պաշտոնական հայտագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ ներկայացնում են օտարերկրյա պետությունների արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինները, միջազգային կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպություններն ու դրանց գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում հավատարմագրված դիվանագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող կազմակերպությունների և դրանց գրասենյակների օտարերկրյա աշխատողներին, նրանց ընտանիքի անդամներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան հավատարմագրում անցնելուց հետո տրվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ պաշտոնական` մինչև երեք տարի վավերականության բազմակի մուտքի վիզաներ:

15. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած և մուտքի վիզայի մերժում ստացած օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթն անցման կետում անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից համապատասխան ակտով փոխանցվում է սահմանային հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնին` օրենքով սահմանված կարգով քաղաքացուն իր ծագման պետություն, կամ այն պետություն, որտեղից քաղաքացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, վերադարձնելու համար:

i

16. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով երկարաձգում կամ երկարաձգումը մերժում է անձնագրային և վիզաների վարչությունը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

(16-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

17. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի (նաև էլեկտրոնային մուտքի վիզաների) ժամկետի երկարաձգման համար օտարերկրացու կողմից (խմբակային մուտքի վիզայի դեպքում` խմբի ղեկավարի կողմից) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը լրանալուց առավելագույնը 15 աշխատանքային օր առաջ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման համար դիմում: Անձնագրային և վիզաների վարչությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում երկարաձգում է ժամկետը կամ մերժում է վիզայի ժամկետի երկարաձգման մասին դիմումները:

(17-րդ կետը փոփ. 26.05.11 թիվ 729-Ն, 30.06.2022 թիվ 1008-Ն որոշումներ)

i

17.1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը կարող է երկարաձգվել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե առկա չեն օտարերկրացու Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգելը մերժելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքեր:

(17.1-ին կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

17.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրացին կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության մուտքի էլեկտրոնային վիզա, որը վավերական կլինի միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պարագայում` հաջորդ մուտքի համար:

(17.2-րդ կետը լրաց. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

i

18. Սույն կարգի 5-րդ կետում նշված օտարերկրացիների մուտքի վիզաների ժամկետների երկարաձգման մասին անձնագրային և վիզաների վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

(18-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 1008-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1268-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՄՈՒՏՔԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՄԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ դրա համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի, խմբակային մուտքի վիզայի տրամադրման, ժամկետի երկարաձգման, մուտքի վիզայի տրամադրման մերժման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից (այսուհետ` սահմանապահ զորքեր) Հայաստանի Հանրապետություն մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվող նշումների ձևերը:

2. Վիզա տրամադրող մարմինների կողմից օտարերկրացու անձնագրում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան փակցվելուց հետո այն հաստատվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված կնիքով և վիզան տրամադրող պաշտոնատար անձի ստորագրությամբ: Անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 30 մմ արտաքին շրջանագծով, 20 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 20 մմ արտաքին շրջանագծով, 15 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի համապատասխան կոդը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF ARMENIA» բառերը: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող մուտքի վիզաները հաստատվում են 20 մմ արտաքին շրջանագծով, 15 մմ ներքին շրջանագծով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով, որի վրա նշված է մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, երկու շրջանագծի միջակայքում հայերենով և անգլերենով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF ARMENIA» բառերը (N 1 ձև):

3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում խմբակային մուտքի վիզա ստացած օտարերկրացու անձնագրում անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված մուտքի վիզաները հաստատվում են 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզան տրամադրող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը, ապա` «N --------- կոդ, code ----», «տրվել է խմբակային մուտքի վիզա մինչև», «given group viza until» «--- --------------- 20 թ.» գրառումը (N 2 ձև):

4. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու համար` մուտքի վիզա տրամադրող մարմնի կողմից օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում կատարվում է նշում մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու մասին: Վիզայի ժամկետը երկարաձգվում է 55 x 40 մմ չափսերով, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգող մարմնի կոդի նշմամբ ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT», իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված մուտքի վիզաների ժամկետները երկարաձգելու դեպքում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, ապա` «N ----------- կոդ, code ----», «վիզայի ժամկետը երկարաձգված է մինչև «, «the visa is extended until» «--- ------------- 20 թ.» գրառումը (N 3 ձև):

5. Վիզա տրամադրող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքում անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն, համապատասխան կոդով, հայերենով և անգլերենով «մուտքի վիզա տրամադրելը մերժվել է» «the entering visa is rejected» «---- -------------- 20 թ.» գրառմամբ դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Անձնագրային և վիզաների վարչության կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքի վրա նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» բառերը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA», իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մուտքի վիզաների տրամադրման մերժման դրոշմակնիքների վրա նշված են մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը (N 4 ձև):

6. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում մուտքի վիզա տրամադրող մարմինների կողմից օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում կատարվում է նշում 55 x 40 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով, որի վրա նշված են մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժող մարմնի կոդը, անձնագրային և վիզաների վարչության կողմից մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում` հայերենով և անգլերենով` «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT», իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Դրոշմակնիքի ներքևի մասում հայերենով և անգլերենով նշվում է «մուտքի վիզայի ժամկետի երկարաձգումը մերժվել է», «the extension of visa is rejected», «----- ------------ 20 թ.» գրառումը (N 5 ձև):

7. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում մուտքի վիզա տրամադրած մարմնի կողմից 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա նշված են վիզան ուժը կորցրած ճանաչած մարմնի կոդը, հայերենով և անգլերենով «մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել» «the entry visa is cancelled», «---- --------- 20 թ.» գրառումը և վիզան ուժը կորցրած ճանաչած մարմնի անվանումը` «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ», «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA PASSPORT AND VISAS DEPARTMENT» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «MINISTRY FOR FOREIGN AFFAIRS OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվելու դրոշմակնիքների վրա` մուտքի վիզան տրամադրող մարմնի գտնվելու քաղաքի անվանումը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» կամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ» և «EMBASSY OF THE REPUBLIC OF ARMENIA» կամ «CONSULATE GENERAL OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը (N 6 ձև):

8. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում սահմանապահ զորքերի կողմից օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն մերժվելու դեպքում օտարերկրացու անձնագրի` վիզաների համար նախատեսված էջում 55 x 35 մմ չափսերով ուղղանկյուն դրոշմակնիքով կատարվում է համապատասխան նշում: Դրոշմակնիքի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ», «NATIONAL SECURITY SERVICE UNDER THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA BORDER TROOPS» բառերը, ապա` «Հայաստանի Հանրապետություն մուտքը մերժվել է», «the entry to the Republic of Armenia is rejected», «---- ------------ 20 թ.» գրառումը (N 7 ձև):

_________________________

ԻՐՏԵԿ - N 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը չեն բերվում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1268-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐՆ ԸՍՏ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԿՈԴԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորում են`

1) այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու, տեսակցելու կամ զբոսաշրջության (հանգստի) նպատակով` Ա/V-1.

2) այցելության մուտքի վիզա` ընտանիքի վերամիավորման նպատակով` Ա/V-2.

3) այցելության մուտքի վիզա` բուժման նպատակով` Ա/V-3.

4) այցելության մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու նպատակով` Ա/V-4.

5) այցելության մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումների, խորհրդաժողովների մասնակցելու նպատակով` Ա/V-5.

6) այցելության մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման նպատակով` Ա/V-6.

7) այցելության մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով` Ա/V-7.

8) այցելության մուտքի վիզա` միջազգային օդային կամ ցամաքային ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` Ա/V-8.

9) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Տ/T.

10) դիվանագիտական մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչությունների աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար` Դ/D-1.

11) դիվանագիտական մուտքի վիզա` պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար` մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Դ/D-2.

12) դիվանագիտական մուտքի վիզա` ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար` Դ/D-3.

13) պաշտոնական մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար` մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-1.

14) պաշտոնական մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-2.

15) պաշտոնական մուտքի վիզա` սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` Պ/Օ-3:

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2007 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1268-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՑԱԾ, ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿԻ ՎԱՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացու տվյալները վիզա տրամադրող մարմնի կողմից մուտքագրվում են տվյալների բանկ, որը վարում է անձնագրային և վիզաների վարչությունը:

2. Տվյալների բանկ են մուտքագրվում օտարերկրացու մասին ստորև նշված տվյալները`

1) քաղաքացիության երկիրը,

2) անձը հաստատող փաստաթղթի տեսակը,

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

4) անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը,

5) սեռը,

6) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

7) ազգանունը,

8) անունը, հայրանունը (առկայության դեպքում),

9) անձը հաստատող փաստաթղթում անձերի թիվը,

10) վիզայի տեսակը,

11) վիզայի կոդը,

12) վիզայի գործողության ժամկետը,

13) վիզայի համարը:

3. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած օտարերկրացիների տվյալների բանկից անձնագրային և վիզաների վարչությունը պահանջագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած օտարերկրացիների մասին տեղեկություններ է տրամադրում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարաններին ու Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

(5-րդ հավելվածը փոփ. 26.05.11 թիվ 729-Ն որոշում)

 

@ո

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2007
N 1268-Ն
Որոշում