Սեղմել Esc փակելու համար:
ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2017  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1408.151103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1408-Ն

 

i

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

i

1.1. 2018 թվականի հունվարի 1-ից դրամարկղային մուտքի և ելքի օրդերները կարող են ստորագրվել էլեկտրոնային եղանակով:

(1.1-ին կետը լրաց. 26.01.17 թիվ 40-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1408-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են դրամարկղային գործառնությունների իրականացման (այդ թվում` դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի` թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարման, կանխիկ դրամի դրամարկղ մուտքագրման և ելքագրման) կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները:

(1-ին կետը փոփ. 26.01.17 թիվ 40-Ն որոշում)

i

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), օտարերկրյա կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) (այսուհետ` կազմակերպություններ), ինչպես նաև ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր) վրա:

(2-րդ կետը փոփ. 23.11.07 թիվ 1385-Ն, 07.08.08 թիվ 1016-Ն, 04.07.12 թիվ 877-Ն որոշումներ)

3. Սույն կարգը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), այդ թվում` օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

i

3.1. Անհատ ձեռնարկատերերի դեպքում սույն կարգով սահմանված գանձապահի պարտականությունները (այդ թվում` սույն կարգին կցված դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերն ստորագրելու պարտականությունը) դրվում են անհատ ձեռնարկատիրոջ վրա, եթե «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տվյալ անհատ ձեռնարկատիրոջ համար գանձապահ ունենալը պարտադիր չէ:

(3.1-ին կետը լրաց. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

 

II. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՐԿՂ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԻՑ ԵԼՔԱԳՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

i

4. Կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հաշվապահական հաշվառումը վարող ստորաբաժանման կամ անձի, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահություն) կողմից: Անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) փաստաթղթավորումը կատարվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատիրոջ գանձապահի կողմից: Կանխիկ դրամի մուտքագրման (ընդունման) գործառնությունները կատարվում են դրամարկղային մուտքի օրդերով (ձև N 1` Դր-1) (այսուհետ` մուտքի օրդեր): Մուտքի օրդերն ունի կտրվող մաս` անդորրագիր: Կազմակերպությունների դեպքում մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է գլխավոր հաշվապահի կամ կազմակերպության ղեկավարի կողմից լիազորված այլ անձի (այսուհետ` հաշվապահ), գանձապահի կամ նրա պարտականությունները կատարող անձի (այսուհետ` գանձապահ) և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է հաշվապահի և գանձապահի կողմից: Անհատ ձեռնարկատերերի դեպքում` մուտքի օրդերի ձախ մասն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ, գանձապահի և վճարողի կողմից, իսկ աջ մասում` անդորրագիրն ստորագրվում է անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից: Ստորագրված մուտքի օրդերը կնքվում է գանձապահի դրոշմակնիքով կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կնիքով, եթե կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) կնիք ունի` այնպես, որ միաժամանակ կնքված լինեն մուտքի օրդերի և՛ ձախ, և՛ աջ մասերը (անդորրագիրը), որից հետո այն տրվում է դրամը վճարողին:

Այն կազմակերպությունները (բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների (այսուհետ` ԱԱՀ վճարող չհամարվողներ) և անհատ ձեռնարկատերերը, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց ստացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպությունների (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության) տարածքից դուրս` լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այն կազմակերպությունները (բացառությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունների) և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպությունները, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց ստացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպության տարածքից դուրս` լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ վճարող չհամարվող այն կազմակերպություններում, որտեղ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ կամ կազմակերպության բանկային հաշիվ` կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 07.08.08 թիվ 1016-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 04.07.12 թիվ 877-Ն որոշումներ)

i

5. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամի ելքագրման (վճարման) փաստաթղթավորումը կատարվում է դրամարկղային ելքի օրդերով (ձև N 2` Դր-2) (այսուհետ` ելքի օրդեր):

(5-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

6. Մեկից ավելի անձանց մեկ միասնական փաստաթղթով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամով վճարումների (աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ, դրանց հավասարեցված վճարներ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ և այլ վճարներ (այսուհետ` աշխատավարձ և այլ վճարներ) իրականացման դեպքում կազմվում է վճարային տեղեկագիր (այսուհետ` տեղեկագիր) (ձև N 3` Դր-3): Տեղեկագրով կատարված բոլոր վճարումների հանրագումարով` վճարումների դադարեցման օրը (այսինքն` տեղեկագրով նախատեսված բոլոր վճարումներն ավարտելու կամ տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու օրը, իսկ եթե ժամկետը չի լրացել` ամսվա վերջին օրը) կազմվում է ելքի մեկ օրդեր: Առանձին անձանց աշխատավարձ և այլ վճարներ կարող են վճարվել նաև առանձին ելքի օրդերով:

(6-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

7. Անհատ ձեռնարկատերը, կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, հաշվապահը, գանձապահը և դրամ ստացողն ստորագրում են ելքի օրդերը: Ընդ որում, եթե ելքի օրդերին կցվող փաստաթղթերում (դիմում, հաշիվ, տեղեկագիր, հաշվետվություն և այլն) առկա են դրամ վճարելու վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի և հաշվապահի թույլատրող մակագրությունները, ապա նրանց ստորագրությունները ելքի օրդերի վրա կարող են չդրվել:

(7-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

8. Գանձապահը, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից ելքի օրդերի կամ տեղեկագրի հիման վրա դրամ վճարելիս, ստացողից կարող է պահանջել ներկայացնելու անձը հաստատող փաստաթուղթ, իսկ տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ աշխատողներից` անձը հաստատող փաստաթուղթ կամ ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ: Գանձապահը, կազմակերպությունում կամ անհատ ձեռնարկատիրոջ չաշխատող անձանց դրամ վճարելիս, ելքի օրդերի կամ տեղեկագրի այլ տեղեկությունների համար նախատեսված տողում կամ սյունակում գրանցում է անձը հաստատող փաստաթղթի անվանումը, համարը, ում կողմից և երբ է այն տրվել, եթե այդ տվյալները բացակայում են վճարման համար հիմք հանդիսացող ելքի օրդերին կամ տեղեկագրին կցվող փաստաթղթերում: Ստացողը ելքի օրդերով դրամ ստանալու դեպքում, բացի ստորագրելուց, ելքի օրդերի վրա բառերով նշում է ստացված գումարի չափը և ամսաթիվը:

(8-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

9. Գանձապահը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամը վճարում է միայն այն անձին, որի ազգանունը և անունը նշված են ելքի օրդերում կամ տեղեկագրում: Եթե դրամը վճարվում է լիազորագրով, ապա հաշվապահությունը ելքի օրդերում նշում է նաև այն անձի ազգանունը և անունը, որին լիազորվել է դրամի ստացումը: Լիազորագիրը մնում է գանձապահի մոտ և կցվում ելքի օրդերին կամ տեղեկագրին: Լիազորագրի տվյալները (համարը, ում կողմից և երբ է այն տրված) լրացվում են ելքի օրդերի կամ տեղեկագրի` այլ տեղեկությունների համար նախատեսված տողում կամ սյունակում:

(9-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

10. Հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերերը կամ գանձապահը) կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղից աշխատավարձ և այլ վճարներ վճարելու համար տեղեկագրի առաջին էջի վրա բառերով նշում է վճարման ենթակա ընդհանուր գումարը և վճարման ժամկետները, իսկ կազմակերպության ղեկավարն ու գլխավոր հաշվապահը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը) ստորագրում են և կատարում թույլատրվող մակագրություն: Գանձապահը, տեղեկագրի վրա նշված վճարման ժամկետը լրանալու դեպքում, իսկ, եթե ժամկետը չի ավարտվել` ամսվա վերջին, աշխատավարձը և այլ վճարներ չստացած անձանց ազգանվան դիմաց դրոշով կամ ձեռագիր նշում է «Չի վճարված» բառերը, իսկ տեղեկագրի առաջին էջի վրա կատարում է փաստացի վճարված ու չվճարված աշխատավարձի և այլ վճարների մասին գրառում` ստորագրելով դրա մոտ:

(10-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

11. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, իրենց հայեցողությամբ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանի (ձև N 4` Դր-4), վարման դեպքում` հաշվապահությունը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատերը), նախքան մուտքի և ելքի օրդերները գանձապահին հանձնելը, դրանք գրանցում է դրամարկղային մուտքի և ելքի օրդերների գրանցման մատյանում:

Մուտքի և ելքի օրդերները համարակալվում են առանձին, այսինքն` մուտքի օրդերները համարակալվում են առանձին հերթականությամբ, իսկ ելքի օրդերները` առանձին: Համարակալումները վերսկսվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

(11-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

12. Մուտքի և ելքի օրդերներում սխալների ուղղում կատարել չի թույլատրվում, իսկ տեղեկագրում կատարված սխալներն ուղղելիս անհրաժեշտ է կատարված սխալ գրանցման վրա գիծ քաշել` այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և ազատ մասում կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները հավաստվում են տեղեկագիրն ստորագրելու իրավունք ունեցող անձանց և դրամն ստացողի ստորագրություններով` նշելով ուղղման ամսաթիվը:

i

13. Սույն կարգին կցված դրամարկղային գործառնությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերը (Դր-1, Դր-2, Դր-3, Դր-6) լրացվում են ձեռագիր (գրչով) կամ տպագիր, ընդ որում, կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կարող են դրանցում ավելացնել լրացուցիչ վավերապայմաններ, տողեր, սյունակներ, հանել չօգտագործվող վավերապայմանները, տողերը, սյունակները, փոխել ձևաչափը, ինչպես նաև սահմանել և օգտագործել լրացուցիչ ձևեր:

(13-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

 

III. ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ

 

i

14. Կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները գրանցվում են դրամարկղային գրքում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Դրամարկղային գիրքը վարվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով: Թղթային կրիչով դրամարկղային գիրքը (ձև` N 5` Դր-5) վարվում է սույն գլխով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային եղանակով դրամարկղային գիրքը (այսուհետ` էլեկտրոնային դրամարկղային գիրք)` սույն կարգի III.1-րդ գլխով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 40-Ն որոշում)

i

15. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից:

Դրամարկղային գրքերը տարածքային հարկային մարմնի կողմից կնքվելու պահանջը պետական և համայնքային հիմնարկների համար ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

Այն կազմակերպությունները (այդ թվում` պետական և համայնքային հիմնարկները), որոնց դրամարկղային գրքերը մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելն արդեն կնքված են հարկային մարմնի կողմից, կարող են շարունակել վարել դրանք` մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:

(15-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

16. Գանձապահը դրամարկղային գրքում գրանցումները կատարում է գրչով, պատճենահան թղթի օգնությամբ` 2 օրինակից:

i

17. Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: ՈՒղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել` այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից:

(17-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

i

18. Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններում դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը: Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապահը եզրափակելիս հաշվում և գրանցում է բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները, ինչպես նաև եզրափակման օրվա վերջի դրությամբ դրամարկղում առկա կանխիկ դրամի մնացորդը: Կազմակերպության գանձապահը դրամարկղային գրքի եզրափակված թերթի կտրվող մասը` մուտքի ու ելքի օրդերների և դրանց կից փաստաթղթերի հետ միասին, որպես գանձապահի հաշվետվություն, հանձնում է հաշվապահություն, որի դիմաց ընդունող հաշվապահն ստորագրում է դրամարկղային գրքում:

(18-րդ կետը փոփ. 07.08.08 թիվ 1016-Ն, 04.07.12 թիվ 877-Ն որոշումներ)

i

19. Դրամարկղային գիրքը սույն կարգի պահանջներին համապատասխան վարելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կազմակերպության գլխավոր հաշվապահը կամ անհատ ձեռնարկատերը, եթե կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ որոշմամբ այդ պարտականությունը չի դրվել մեկ այլ աշխատողի վրա:

(19-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

 

III.1 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ ՎԱՐԵԼԸ

i

(III.1-ին գլուխը լրաց. 26.01.17 թիվ 40-Ն որոշում)

 

19.1. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցում է համարվում էլեկտրոնային դրամարկղային գրքի (ձև N 5.1) վարումն առանց թղթային կրիչի` էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք: Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու դեպքում չի կարող վարել թղթային կրիչով դրամարկղային գիրք:

19.2. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում` մուտքի և ելքի օրդերների հիման վրա: Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգը ծրագրային համակարգ է (այսուհետ` համակարգ), որը ներառում է կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումը, կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև հարկային մարմնում էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցումն ապահովող և այլ հարակից ծրագրեր, կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցմանն առնչվող տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

19.3. Էլեկտրոնային դրամարկղային գիրք կարող են վարել օրենքին համապատասխան դրամարկղային գրքեր վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածին համապատասխան հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային ծածկագիր (օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ) ու համակարգում սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային դրամարկղային գիրք: Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք վարելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:

19.4. Կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային գրանցումն իրականացվում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգչային ծրագրի (այսուհետ` ծրագիր) միջոցով, որը տեղադրվում է հարկ վճարողի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջում: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումը, էլեկտրոնային դրամարկղային գրքերի վարման դադարեցումը, վերագրանցումը, համապատասխան հայտերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացումը և էլեկտրոնային դրամարկղային գրքերում մուտքի և ելքի օրդերների գրանցման հաստատումը կատարվում են իրական ժամանակում:

19.5. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի (այսուհետ` գրանցման հայտ) տվյալները`

ա) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

բ) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` բնակության վայրը:

19.6. Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգում (ծրագրում) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում (այսուհետ` դարան) ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և համակարգի կողմից կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկվում է ծանուցում գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին: ՈՒղարկված ծանուցումը հավաստում է, որ`

ա) գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը գրանցված է համակարգում,

բ) էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման պահից կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցված են համարվում բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգի համապատասխան գրանցված լինելու դեպքում:

19.7. Համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրքը հաշվառումից հանելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը դարանի համապատասխան էլեկտրոնային դրամարկղային գրքի համար ծրագրի միջոցով ընտրում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցման հայտ (այսուհետ` դադարեցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները: Դադարեցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Դադարեցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը ներկայացնում է դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման դադարեցման մասին ծանուցում: Ծանուցումը հավաստում է, որ`

ա) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գրքի վարումը համակարգում դադարեցված է,

բ) դադարեցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը դիտելու, տվյալներն արտածելու և այն վերագրանցելու գործողություններից բացի բոլոր գործողությունները համակարգի կողմից արգելափակված են:

19.8. Սույն կարգի 19.7-րդ կետին համապատասխան դադարեցված էլեկտրոնային դրամարկղային գիրքը հնարավոր է նորից վերագրանցել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դարանի համապատասխան էլեկտրոնային գրքի համար ծրագրի միջոցով ընտրելով էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումը: Ծրագիրը ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցման հայտ (այսուհետ` վերագրանցման հայտ)` ինքնաշխատ լրացնելով կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները: Վերագրանցման հայտն ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում համակարգ: Վերագրանցման հայտը պատշաճ ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին ուղարկում է ծանուցում վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցման մասին: Ծանուցումը հավաստում է, որ`

ա) վերագրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գիրքը վերագրանցված է համակարգում,

բ) ծանուցման ստացման պահից հայտով ներկայացված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները համարվում են կատարված բացառապես էլեկտրոնային դրամարկղային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:

19.9. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը սույն կարգին համապատասխան էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցելու կամ վերագրանցելու դեպքում կանխիկ դրամի մուտքագրումները և ելքագրումները գրանցում է միայն էլեկտրոնային դրամարկղային գրքում:

19.10. Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) կանխիկ դրամի բոլոր մուտքագրումները և ելքագրումները յուրաքանչյուր մուտքի և ելքի օրդերի հիման վրա առանձին ըստ կանխիկ դրամի մուտքի և ելքի հաջորդականության, դարանի համապատասխան էլեկտրոնային գրքում կատարում է գրանցումները` պարտադիր լրացնելով մուտքի և ելքի օրդերի համարը, ամսաթիվը և գումարը: Էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումները կատարվում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան սույն կարգի 19.11-րդ կետում նշված էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումների ամփոփման օրը ներառյալ: Էլեկտրոնային դրամարկղային գրքում մուտքի և ելքի օրդերների վերաբերյալ տվյալները գրանցվում են գործողության կատարման և հաստատման ամսաթվով: Տեղեկագրով կանխիկ դրամ վճարելիս` էլեկտրոնային դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային ելքի օրդերի կազմման օրը:

19.11. Էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, տվյալ ամսվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ մինչև տվյալ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրման կամ ելքագրման վերաբերյալ գրանցում կատարելը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցումներն ամփոփելիս լրացվում են դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը տվյալ ամսվա սկզբի (սկզբնական մնացորդ) և տվյալ ամսվա վերջի (վերջնական մնացորդ) դրությամբ, ինչպես նաև տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ բոլոր մուտքագրված և ելքագրված գումարների հանրագումարները: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքում առաջին անգամ գրանցումներ կատարելու (այդ թվում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վերագրանցումից հետո) դրամարկղային գրքի գրանցման (վերագրանցման) օրվա դրությամբ սկզբնական մնացորդը լրացվում է պատասխանատու անձի (օգտվողի) կողմից, որը համարվում է գրանցման (վերագրանցման) օրը ներառող ամսվա սկզբնական մնացորդ: Էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման դեպքում էլեկտրոնային դրամարկղային գրքում կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների գրանցումները վերջնական ամփոփվում են մինչև էլեկտրոնային եղանակով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը` այդ օրվան նախորդող վերջին օրը համարելով դրամարկղային գրքի վարման դադարեցման օրը ներառող ամսվա վերջին օր:

19.12. Էլեկտրոնային դրամարկղային գրքում սխալ գրանցման հայտնաբերման դեպքում` էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձը (օգտվողը) սխալ գրառում պարունակող տողի համար ծրագրի միջոցով ընտրում է խմբագրումը: Սխալ գրառում պարունակող տողի խմբագրման դեպքում ծրագիրն ինքնաշխատ ձևավորում է էլեկտրոնային դրամարկղային գրքում` գրանցումների նոր տող, որտեղ կատարվում է ճիշտ գրանցումը: Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման համար պատասխանատու անձի (օգտվողի) կողմից կատարվում է գրանցման հաստատում: Ծրագիրը պահանջում է ստուգել և վերահաստատել գրանցումը, որից հետո այն ուղարկում է համակարգ: Ծրագիրը սխալ գրանցում պարունակող տողերն էլեկտրոնային դրամարկղային գրքից չի հեռացնում (համարվում են խմբագրված):

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

20. Կազմակերպությունների կողմից գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանվում են հետևյալ ժամկետային սահմանափակումները`

ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամը հաշվետու անձի կողմից պետք է ծախսվի ըստ նպատակի կամ վերադարձվի կազմակերպության դրամարկղ, կամ բանկային հաշիվ` կանխիկ դրամը հաշվետու անձին տրամադրվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում.

բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի` ըստ նպատակի չծախսված մասը պետք է կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձվի գործուղման ավարտից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում:

Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում երկուսը:

21. Գործուղումից տարբեր, ինչպես նաև գործուղման նպատակով տրվող առհաշիվ գումարների ծախսման վերաբերյալ հաշվետու անձը հաշվապահություն է ներկայացնում առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն (ձև N 6` Դր-6)` սույն կարգի 20-րդ կետով սահմանված համապատասխան ժամկետներում:

Սույն կարգի իմաստով գործուղում է համարվում կազմակերպության ղեկավարի հրամանով կազմակերպության աշխատողի կամ կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված այլ անձի` կազմակերպության որևէ հանձնարարություն կատարելու նպատակով աշխատանքի մշտական վայրից (բնակավայրից) դուրս որոշակի ժամկետով այլ վայր (քաղաք, գյուղ և այլն) մեկնելը:

 

V. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

i

22. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով`

ա) Կազմակերպությունների համար դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետներից հետո սույն կարգի 16-րդ և 18-րդ կետերի պահանջների խախտումը, ինչպես նաև հարկային մարմնի կողմից չկնքված դրամարկղային գրքի վարումը.

ա.1) Անհատ ձեռնարկատերերի համար դրամարկղային գրքի վարման կանոնների խախտում է համարվում սույն կարգի 16-րդ և 18-րդ կետերի պահանջների խախտումը, ինչպես նաև հարկային մարմնի կողմից չկնքված դրամարկղային գրքի վարումը.

բ) Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցել է համարվում դրամարկղ մուտքագրված կամ դրամարկղից ելքագրված գումարների համար կազմված դրամարկղային մուտքի և ելքի օրդերների համարն ու գումարը սույն կարգի 18-րդ կետում նշված ժամկետում դրամարկղային գրքում չգրանցելը:

(22-րդ կետը փոփ. 04.07.12 թիվ 877-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 22-րդ կետը փոփոխվելու է 01.06.17 թվականից`

26.01.17 թիվ 40-Ն որոշում)

-----------------------------------------------------------------

 

Ձև 1

Դր-1

 

____________________________              .

 (կազմակերպության անվանումը)              .

                                          .

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԴԵՐ N ___ _________ . ____________________________

(կազմման . (կազմակերպության անվանումը)

ամսաթիվը) .

.________________________________.        .  Դրամարկղային մուտքի օրդերի

|Թղթակցող|Վերլու-|Գումարը|Նպատա- |        .ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N __ ____ _____ 20 թ.

|հաշիվը  |ծական  |       |կային  |        .

|        |հաշվառ-|       |նշանա- |        .

|        |ման    |       |կության|        .

|        |ծածկա- |       |ծածկա- |        .

|        |գիրը   |       |գիրը   |        .

|________|_______|_______|_______|        .

.________________________________.        կ  Ստացված է ___________________

Ստացված է _____________________           տ            (անունը, ազգանունը)

           (անունը, ազգանունը)            ր  ________________________- ից:

___________________________- ից:          մ

                                          ա  Ստացման հիմքը և նպատակը ____

Ստացման հիմքը և  նպատակը ______           ն  ____________________________:

______________________________:           .

                                          գ  Գումարը _______________ դրամ,

Գումարը _________________                 ի              (թվերով)

            (տառերով)                     ծ  _____________________________

__________________________դրամ:           ը

                                          .  _______________________ դրամ:

Կցվում են _______________________________ .          (տառերով)

           (կցվող փաստաթղթերի էջերի թիվը) .

                                          .  Գլխավոր

               Գլխավոր                    .  հաշվապահ __________________

               հաշվապահ _________________ .           (ստորագրությունը)

                        (ստորագրությունը) .  Կ.Տ.

Վճարող__________________                  .

      (ստորագրությունը)                   .  Գանձապահ __________________

                                          .           (ստորագրությունը)

               Գանձապահ _________________ .

                        (ստորագրությունը) .

 

Ձև 2

Դր-2

 

____________________________________

(կազմակերպության անվանումը)

 

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԵԼՔԻ ՕՐԴԵՐ N _____  ______________________

(կազմման ամսաթիվը)

._________________________________________________________.

|Թղթակցող| Վերլուծական| Գումարը | Նպատակային նշանակության |

|հաշիվը  | հաշվառման  |         |      ծածկագիրը          |

|        | ծածկագիրը  |         |                         |

|________|____________|_________|_________________________|

|   1    |      2     |    3    |             4           |

._________________________________________________________.

 

Ստացող _________________________________________________

(անունը, ազգանունը)

 

Վճարման հիմքը և նպատակը ________________________________

 

Գումարը__________________________________________________

(տառերով) --------------------------------------------------------- դրամ:

 

Հավելված_______________________________________________________

 

    Կազմակերպության                           Գլխավոր

    ղեկավար__________________                 հաշվապահ _________________

            (ստորագրությունը)                          (ստորագրությունը)

 

Ստացա ___________________________________________________________

(տառերով)

 

_______________դրամ    ____ ___________ 20  թ. ____________________

                                                (ստորագրությունը)

 

Այլ տեղեկություններ____________________________________________

 

Գանձապահ ______________________________

(ստորագրությունը)

 

Ձև 3

i

Դր-3

 

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

_________________________________________________________

             (կառուցվածքային ստորաբաժանումը)

 

Հիմքը __________________________________________________

(ԱՎՈՒՄ-ի հաշվարկային տեղեկագրի վավերապայմանները)

 

Ընդամենը ____________________________________________ դրամ

(տառերով) ենթակա է վճարման _____________ ______ __________ 20 թ. ժամանակահատվածում:

 

    Ղեկավար          _____________________    _____________________

                      (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

    Գլխավոր հաշվապահ _____________________    _____________________

                      (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

         ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ N ____    _______________________

                                         (կազմման ամսաթիվը)

                 ____ ___________ 20  թ.

 

Վճարվել է ___________________________________________ դրամ:

(տառերով)

 

Չի վճարվել ___________________________________________ դրամ:

(տառերով)

 

Տեղեկագիրն ունի ___________ էջ և ______________ տող հերթական գրանցումներ:

                 (տառերով)           (տառերով)

 

Այլ տեղեկություններ _____________________________________________

 

Կազմեց ___________ __________________  ____________________

            (պաշտոնը)    (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

._________________________________________________________________________.

|NN |Ստացողի|Անունը, ազգանունը|Հաշվարկված |Վճարման|Ստորագրու-|Աշխատավարձի |

|ը/կ|սոցիա- |                 |աշխատավարձը|ենթակա |թյունը    |և  այլ      |

|   |լական  |                 |և  այլ     |աշխատա-|կամ «Չի   |վճարների    |

|   |ապահովա|                 |վճարներ    |վարձը  |վճարված»  |չվճարման    |

|   |գրու-  |                 |           |և  այլ |նշումը    |մասին և  այլ|

|   |թյան   |                 |           |վճարներ|          |տեղեկություն|

|   |քարտի  |                 |           |       |          |ներ         |

|   |համարը |                 |           |       |          |            |

|___|_______|_________________|___________|_______|__________|____________|

| 1 |   2   |        3        |     4     |   5   |    6     |     7      |

|___|_______|_________________|___________|_______|__________|____________|

|___|_______|_________________|___________|_______|__________|____________|

|___|_______|_________________|___________|_______|__________|____________|

|___|_______|_________________|___________|_______|__________|____________|

|___|_______|_________________|___________|_______|__________|____________|

._________________________________________|_______|_______________________.

Ընդամենը   |       |

._______.

 

    Ստուգեց __________________               Վճարեց __________________

            (ստորագրությունը)                       (ստորագրությունը)

 

(3-րդ ձևը փոփ. 23.12.04 թիվ 1831-Ն որոշում)

Ձև 4

Դր-4

 

________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՕՐԴԵՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

______________ 20 թ.

 

.________________________________________________________________________.

|Դրամարկղային    |Գործառնության  |Մուտքը (ըստ  |Ընդա-|Ելքը (ըստ    |Ընդա-|

|մուտքի և  ելքի  |բովանդակության |թղթակցող     |մենը |թղթակցող     |մենը |

|օրդերների       |անվանումը կամ  |հաշիվների)   |     |հաշիվների)   |     |

|________________|գումարը վճարողի|_____________|     |_____________|     |

|համարը|ամսաթիվը |կամ ստացողի    | - |- |- |այլ|     | - | -| -|այլ|     |

|      |         |անունը,        |   |  |  |   |     |   |  |  |   |     |

|      |         |ազգանունը      |   |  |  |   |     |   |  |  |   |     |

|______|_________|_______________|___|__|__|___|_____|___|__|__|___|_____|

|  1   |    2    |      3        | 4 | 5| 6| 7 |  8  | 9 |10|11| 12| 13  |

|______|_________|_______________|___|__|__|___|_____|___|__|__|___|_____|

|______|_________|_______________|___|__|__|___|_____|___|__|__|___|_____|

|______|_________|_______________|___|__|__|___|_____|___|__|__|___|_____|

.________________________________|___|__|__|___|_____|___|__|__|___|_____|

Ընդամենը       |   |  |  |   |     |   |  |  |   |     |

._______________________________________.

 

Ձև 5

Դր-5

 

________________________________________________

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

 

ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳԻՐՔ N

 

______  ________ 20  թ. թերթ ___                     Դր-5-ի աջ էջը

.__________________________________. .__________________________________.

|Դրամ-  |Վճարողի |Թղթակ-|Մուտ-|Ելքը|.|Դրամ-  |Վճարողի |Թղթակ-|Մուտ-|Ելքը|

|արկղ-  |(մուտքի |ցող   |քը   |    |.|արկղ-  |(մուտքի |ցող   |քը   |    |

|ային   |դեպքում)|հաշիվը|     |    |.|ային   |դեպքում)|հաշիվը|     |    |

|մուտքի |կամ     |      |     |    |.|մուտքի |կամ     |      |     |    |

|և  ելքի|ստացողի |      |     |    |.|և  ելքի|ստացողի |      |     |    |

|օրդեր- |(ելքի   |      |     |    |.|օրդեր- |(ելքի   |      |     |    |

|ների   |դեպքում)|      |     |    |.|ների   |դեպքում)|      |     |    |

|       |անունը, |      |     |    |.|       |անունը, |      |     |    |

|       |ազգա-   |      |     |    |.|       |ազգա-   |      |     |    |

|       |նունը   |      |     |    |.|       |նունը   |      |     |    |

|       |և  (կամ)|      |     |    |կ|       |և  (կամ)|      |     |    |

|       |վճարման |      |     |    |տ|       |վճարման |      |     |    |

|       |բնույթը |      |     |    |ր|       |բնույթը |      |     |    |

|_______|________|______|_____|____|մ|_______|________|______|_____|____|

|հա-|ամ-|        |      |     |    |ա|հա-|ամ-|        |      |     |    |

|մա-|սա-|        |      |     |    |ն|մա-|սա-|        |      |     |    |

|րը |թի-|        |      |     |    |.|րը |թի-|        |      |     |    |

|   |վը |        |      |     |    |գ|   |վը |        |      |     |    |

|___|___|________|______|_____|____|ի|___|___|________|______|_____|____|

| 1 | 2 |   3    |  4   |  5  | 6  |ծ| 1 | 2 |   3    |   4  |  5  | 6  |

|__________________________________|ը|___|___|________|______|_____|____|

|      Սկզբնական մնացորդը _______  |.|   |   |        |      |     |    |

|__________________________________|.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    | ._______________________|_____|____|

|   |   |        |      |     |    |  Ընդամենը __ __  20  թ. |_____|____.

|   |   |        |      |     |    |            Վերջնական    ._____.

|   |   |        |      |     |    |            մնացորդը

|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    | Գանձապահ ___________________

._______________________|_____|____|           (ստորագրությունը)

Տեղափոխում |_____|____|

.__________. Դրամարկղային գրքի գրառումները

                                     ստուգեց և փաստաթղթերը` ______ մուտքի

                                                            (քանակը`

                                                             տառերով)

                                      և _________________  ելքի ստացավ

                                         (քանակը` տառերով)

 

հաշվապահը __________________

(ստորագրությունը)

 

______  ________ 20  թ. թերթ ___                     Դր-5-ի ձախ էջը

.__________________________________. .__________________________________.

|Դրամ-  |Վճարողի |Թղթակ-|Մուտ-|Ելքը|.|Դրամ-  |Վճարողի |Թղթակ-|Մուտ-|Ելքը|

|արկղ-  |(մուտքի |ցող   |քը   |    |.|արկղ-  |(մուտքի |ցող   |քը   |    |

|ային   |դեպքում)|հաշիվը|     |    |.|ային   |դեպքում)|հաշիվը|     |    |

|մուտքի |կամ     |      |     |    |.|մուտքի |կամ     |      |     |    |

|և  ելքի|ստացողի |      |     |    |.|և  ելքի|ստացողի |      |     |    |

|օրդեր- |(ելքի   |      |     |    |.|օրդեր- |(ելքի   |      |     |    |

|ների   |դեպքում)|      |     |    |.|ների   |դեպքում)|      |     |    |

|       |անունը, |      |     |    |.|       |անունը, |      |     |    |

|       |ազգա-   |      |     |    |.|       |ազգա-   |      |     |    |

|       |նունը   |      |     |    |.|       |նունը   |      |     |    |

|       |և  (կամ)|      |     |    |կ|       |և  (կամ)|      |     |    |

|       |վճարման |      |     |    |տ|       |վճարման |      |     |    |

|       |բնույթը |      |     |    |ր|       |բնույթը |      |     |    |

|_______|________|______|_____|____|մ|_______|________|______|_____|____|

|հա-|ամ-|        |      |     |    |ա|հա-|ամ-|        |      |     |    |

|մա-|սա-|        |      |     |    |ն|մա-|սա-|        |      |     |    |

|րը |թի-|        |      |     |    |.|րը |թի-|        |      |     |    |

|   |վը |        |      |     |    |գ|   |վը |        |      |     |    |

|___|___|________|______|_____|____|ի|___|___|________|______|_____|____|

| 1 | 2 |   3    |  4   |  5  | 6  |ծ| 1 | 2 |   3    |   4  |  5  | 6  |

|__________________________________|ը|___|___|________|______|_____|____|

|      Սկզբնական մնացորդը _______  |.|   |   |        |      |     |    |

|__________________________________|.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    |.|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    | ._______________________|_____|____|

|   |   |        |      |     |    |  Ընդամենը __ __  20  թ. |_____|____.

|   |   |        |      |     |    |            Վերջնական    ._____.

|   |   |        |      |     |    |            մնացորդը

|   |   |        |      |     |    |

|   |   |        |      |     |    | Գանձապահ ___________________

._______________________|_____|____|           (ստորագրությունը)

Տեղափոխում |_____|____|

.__________. Դրամարկղային գրքի գրառումները

                                     ստուգեց և փաստաթղթերը` ______ մուտքի

                                                            (քանակը`

                                                             տառերով)

                                      և _________________  ելքի ստացավ

                                         (քանակը` տառերով)

 

հաշվապահը __________________

(ստորագրությունը)

 

Ձև N 5.1

 

i

Էլեկտրոնային դրամարկղային գրքի էջ

_______________

                                                               (ամիսը)

                                                        արժույթը _________

Սկզբնական մնացորդը _________________

 

._____________________________________________________________________.

|Գործողության|Դրամարկղային   |Վճարողի  |Մուտքը|Ելքը |Թղթակցող|Կարգավի-|

|կատարման    |մուտքի և       |(մուտքի  |      |     |հաշիվը  |ճակը    |

|ամսաթիվը    |ելքի օրդերների |դեպքում) |      |     |        |        |

|            |               |կամ      |      |     |        |        |

|            |               |ստացողի  |      |     |        |        |

|            |               |(ելքի    |      |     |        |        |

|            |               |դեպքում) |      |     |        |        |

|            |               |անունը,  |      |     |        |        |

|            |               |ազգանունը|      |     |        |        |

|            |               |և  (կամ) |      |     |        |        |

|            |               |վճարման  |      |     |        |        |

|            |               |բնույթը  |      |     |        |        |

|____________|_______________|_________|______|_____|________|________|

|            |համարը|ամսաթիվը|         |      |     |        |        |

|____________|______|________|_________|______|_____|________|________|

|            |      |        |         |      |     |        |        |

|____________|______|________|_________|______|_____|________|________|

|            |      |        |         |      |     |        |        |

|____________|______|________|_________|______|_____|________|________|

|            |      |        |         |      |     |        |        |

|____________|______|________|_________|______|_____|________|________|

|            |      |        |         |      |     |        |        |

|____________|______|________|_________|______|_____|________|________|

|            |      |        |Ընդամենը |      |     |        |        |

._____________________________________________________________________.

 

Վերջնական մնացորդը_________________

 

(5.1-ին ձևը լրաց. 26.01.17 թիվ 40-Ն որոշում)

 

Ձև 6

Դր-6

 

______________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

Հաստատում եմ ____________ ___________________ ____________________

              (պաշտոնը)     (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

____________ ____________________________________________________  դրամը

  (թվերով)                        (տառերով)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N _____

առհաշիվ գումարների ծախսման մասին  ___________________

(կազմման ամսաթիվը)

 

_______________________ 20 թ.

(ժամանակաշրջանը)

 

Հաշվետու անձ ______________________________ __________ __________________

(կառուցվածքային ստորաբաժանման (պաշտոնը) (անունը, ազգանունը)

անվանումը)

 

Գումարների տրամադրման նպատակը _______________________________________

 

._________________________________________________________________________.

|                          Առհաշիվ գումարը                                |

|_________________________________________________________________________|

|սկզբնական|                 ստացվել է                 |ծախսվել|Վերջնական  |

|մնացորդը |___________________________________________|   է   |մնացորդը   |

|         |           ամսաթիվը               |ընդամենը|       |(գերածախսը)|

|         |__________________________________|        |       |           |

|         |__ __ 20 թ.|__ __ 20 թ.|__ __ 20 թ|        |       |           |

|_________|___________|___________|__________|________|_______|___________|

|   1     |    2      |     3     |    4     |    5   |   6   |    7      |

|_________|___________|___________|__________|________|_______|___________|

|         |           |           |          |        |       |           |

._________________________________________________________________________.

 

________  դրամի     մնացորդը մուտքագրվել է, գերածախսը վճարվել է

(թվերով)            -------------------------------------------

                                 (թողնել ճիշտը)

 

ըստ _____________________________________________________

(մուտքի կամ ելքի դրամարկղի օրդերների վավերապայմանը)

 

___________________________________ դրամ:

(տառերով)

 

Այլ տեղեկություններ ___________________________________

 

Հաշվետվությունն ընդունեց

    և  ստուգեց`      _________  __________________  ____________________

                     (պաշտոնը)  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Դր-6-ի դարձերեսը

._________________________________________________________________________.

|NN |Փաստաթղթի անվանումը,|Կատարված ծախսման բնույթը |Քանակը|  Գինը |Գումարը|

|ը/կ|համարը, ամսաթիվը    |(նպատակային օգտագործումը)|      |       |       |

|___|____________________|_________________________|______|_______|_______|

| 1 |         2          |           4             |  5   |    6  |   7   |

|___|____________________|_________________________|______|_______|_______|

|___|____________________|_________________________|______|_______|_______|

|___|____________________|_________________________|______|_______|_______|

._________________________________________________________________|_______|

Ընդամենը|       |

._______.

 

Հաշվետու անձ _________ __________________ ____________________

                 (պաշտոնը)  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Հավելված _________________________________ էջ

(փաստաթղթերի էջերի թիվը` տառերով)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2003
N 1408-Ն
Որոշում