Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼ ...

 

 

040.0128.220201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2001 թվականի N 128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 2001 թվականի ընթացքում ավարտել Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի իրականացմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 22-ի N 128 որոշմամբ

 

i

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ներածություն

 

Վերջին տարիներին Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության համակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Ներկայիս իրավիճակի ամփոփ վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս` առանց այն էլ ծանր վիճակը: Հանրապետության առողջապահական ծառայությունների զարգացման հարցում այսօրվա մոտեցման հիմքում դրված է հանրապետական և տարածքային մակարդակներում ազգաբնակչության իրական պահանջարկի համակողմանի վերլուծությունը: Առողջապահության համակարգի տնտեսագիտորեն արդյունավետ գործունեության բանալին ազգաբնակչության բուժական և կանխարգելիչ օգնության պահանջարկի ուսումնասիրությունն է:

Նախկին Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած առողջապահության համակարգը խիստ գերկենտրոնացված էր, որը հիմնված էր առողջապահության կառավարման, ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և վերահսկման ամբողջատիրական մոտեցումների վրա: Առողջապահության այդ համակարգը, որն առաջին հայացքից դասական էր թվում, համարվում էր սոցիալապես առավել ապահով համակարգ և աշխարհում լավագույներից մեկը (ապահովում էր առողջապահության առջև դրված հիմնական խնդիրների լուծումն ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային, մասնագիտացված ծառայությունների միջոցով, հնարավորություն էր տալիս ազգաբնակչությանը, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ստանալ որոշակի երաշխավորված բուժօգնություն): Նշված համակարգը ուներ որոշ թերություններ` գերկենտրոնացված կառավարում, բացառապես բյուջետային ֆինանսավորում, առողջապահական խնդիրների սահմանափակվածություն, այդ թվում` բժշկական օգնության, բուժհիմնարկների ցանցի և բուժանձնակազմի ուռճացված թվաքանակ, դրանց անհավասարաչափ բաշխվածություն: Մարդը զրկված էր բժիշկ, բուժհիմնարկ ընտրելու իրավունքից, աղավաղվել էին ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային ու ստացիոնար), հիվանդանոցային բուժկազմակերպությունների փոխհարաբերությունները և դրանց ֆունկցիաների ու գործունեության սահմանազատման չափանիշները, բուժօգնության քաղաքականության մեջ հիմնական շեշտն ուղղվում էր ստացիոնարներին` պարտադրելով հիվանդների չհիմնավորված մեծ զանգվածի բուժումը կազմակերպել հիվանդանոցներում, որը, ինչ խոսք, ավելի թանկ և ծախսատար էր: Առողջապահության բնագավառում գնահատման քաղաքական չափանիշների գերակայությունը և դրանցից բխող մոտեցումները հանգեցրել էին ուռճացված առողջապահական ցանցի ստեղծմանը, առողջապահական տարբեր ծառայությունների անհամաչափ զարգացմանը, իրական պահանջարկի համեմատ կադրերի, մահճակալների քանակի և բուժկազմակերպությունների հզորությունների ավելցուկի առաջացմանը:

1997 թվականից ՀՀ առողջապահության համակարգն անցավ բուժօգնության վճարովի սկզբունքին` հաշվի չառնելով օրեցօր աճող գործազրկությունը, միգրացիայի աճը: Սոցիալ-տնտեսական, առողջապահության համակարգի անբավարար ֆինանսավորման պայմանները, դեղորայքի շուկայի գների կտրուկ բարձրացումը, բուժսպասարկումը դարձրել են դժվարամատչելի, զգալի նվազել է բնակչության դիմելիությունն ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժհաստատություններ: Հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունն իջել է շուրջ 40%-ով: Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն առողջապահական միջոցառումների անբավարար մակարդակով, այլ նաև ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակով: Ըստ էության, այլընտրանքային ֆինանսական միջոցների բացակայությունը (ազգաբնակչությունը վճարունակ չէ) և բյուջեի սահմանափակ հնարավորությունն առողջապահության համակարգի հետագա պահպանումը և առավել ևս զարգացումը դարձնում են դժվար լուծելի խնդիր:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը գտնվում է բարեփոխումների գործընթացում: Բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացավ տնտեսավարման նոր մեթոդների` շուկայական հարաբերությունների անցման պատճառով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին վարչական ապակենտրոնացման գործընթացը նպատակ ուներ ամենօրյա խնդիրների լուծման հարցում ապահովելու գործունեության ինքնուրույնություն, տեղային խնդիրների արդյունավետ լուծում, ինքնազարգացման խթանում, սակայն հանգեցրեց ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների էական թուլացման, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործման, առանց այն էլ ուռճացված կադրային հաստիքների էլ ավելի ուռճացմանը (յուրաքանչյուրը ձգտում է ունենալ հնարավորին չափ նեղ մասնագետներ և այլ տնտեսական անձնակազմ):

 

Հիմք ընդունելով ՀՀ-ում առողջապահության զարգացման ռազմավարության դրույթները`

- կառավարման համակարգի կատարելագործում, կառավարման տարբեր մակարդակներում

ֆունկցիաների հստակեցում,

- բուժհաստատությունների, մասնավորապես, ստացիոնարների քանակի կրճատում,

մահճակալների քանակի կրճատում, օպտիմալացում, վերապրոֆիլավորման

գործընթացի կատարելագործում,

- առաջնային բուժօգնության համակարգում ընտանեկան բժշկության ներդրում,

- բժշկական ծառայությունների ռեսուրսների վերաբաշխում,

- պետական սուղ ռեսուրսների ավելի արդյունավետ տեղաբաշխում` ըստ

ծառայությունների կարևորության,

- համայնքի պատասխանատվության բարձրացում,

- առողջության առաջնային պահպանման և առաջնային բժշկական օգնության

համակարգերի էլ ավելի կարևորում

 

և ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգը, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրագործում է օպտիմալացման ծրագիր: Ծրագրի իրագործման ընթացքում կատարվում են հանրապետության մահճակալային ֆոնդի վերաբաշխումը և վերապրոֆիլավորումը, համակարգի քիչ արդյունավետ կառուցվածքային միավորների վերակազմավորումը, վերամասնագիտացման իրական պահանջարկներին համապատասխանեցումը: Ընդ որում, նշված գործընթացը պետք է իրականացվի` պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները և մակարդակը: Պետք է հստակեցվեն և կանոնակարգվեն ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին պետք է վերադարձնել լիարժեք բուժօգնություն կազմակերպելու իր իրավունքը, հնարավորություն տալ հիվանդների բուժումը կազմակերպել տանը հիվանդի հարազատ միջավայրում, իսկ հոսպիտալացումն իրականացնել բժշկական հիմնավոր ցուցումներով: Նման մոտեցումն արդարացված է նաև տնտեսագիտական տեսանկյունից:

Առողջապահության համակարգում ցանցի կառուցվածքային վերափոխումների հիմնական թիրախ հանդիսացավ բուժօգնության առաջնային օղակը: Այստեղ բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված էր ինչպես առկա նաև որոշ թերություններից ձերբազատվելու (ուղղվածությունն ավելի շատ դեպի բուժումը, ի վնաս կանխարգելիչ աշխատանքների, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների անջատվածությունը, հիվանդներին ստացիոնար ուղեգրելու միտումը), այնպես էլ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, համակարգի կառուցվածքը, ներուժը և բժշկական ստանդարտները կատարելագործելու և հետագա զարգացումն ապահովելու ձգտումով: Ներկայիս ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն իրականացնող ուռճացված օղակը, որը ձևավորվեց բարեփոխումների իրականացման ճանապարհին, լիարժեք չի ապահովում որակյալ մասնագիտական բուժօգնությունը, մոտ չի կանգնած համայնքին, ընտանիքին:

1998 թ. ՀՀ առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսեց իրագործել «Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման ծրագիրը», որի նպատակն է բարելավել բնակչության առողջական վիճակը` բարձրացնելով բժշկական օգնության որակը, կազմակերպելով ավելի արդյունավետ առողջապահական ծառայություններ, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեքելով դեպի ԱԱՊ-ի միավորները` բժշկական օգնության մատչելիության բարձրացմամբ, ներմուծելով ընտանեկան բժշկի գաղափարը:

Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկական համակարգով (մինչև 2005 թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը, որն արդյունավետ բուժման հիմնական երաշխիքներից մեկն է: Արդյունքում առաջնային օղակի զարգացումն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված ծառայությունների օպտիմալացմանը: Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության հիմնական դրույթներից, ըստ որի առողջության առաջնային պահպանման օղակի առաջանցիկ զարգացումը մոտակա տարիների կարևորագույն գերակայություններից է:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտություն է դարձել համակարգի հզորությունների օպտիմալացումը հաշվարկել այնպես, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները և Կոտայքի մարզի առողջապահական հիմնարկներում ստեղծված իրավիճակը` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`

 

- Կոտայքի մարզի քարտեզագրում,

- առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում,

տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն,

- հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների

ուսումնասիրություն, գույքագրում,

- բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն

(հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն),

- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ

կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության

ուսումնասիրություն,

- դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը,

- ազգաբնակչության տեղաբաշխումը, խտությունը,

- կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:

 

Ներկա իրավիճակը

 

Կոտայքի մարզ`

 

    Համայնքների թիվը` 67             Բնակչությունը` 325000 մարդ

    բնակավայրերի թիվը` 69            այդ թվում`

Քաղաքներ` 7 (Աբովյան, Հրազդան,   Կոտայքի վարչատարածք` 130400

    Եղվարդ, Չարենցավան, Նոր Հաճն,    Չարենցավանի վարչատարածք` 47200

    Ծաղկաձոր, Բյուրեղավան)           Նաիրի վարչատարածք` 67000

                                     Հրազդանի վարչատարածք` 80500

                                     

Մարզում գործում է 49 բուժհիմնարկ, որից`

- հիվանդանոց` 4 (Աբովյան, Հրազդան, Նաիրի, Չարենցավան)

- ծննդատուն` 2 (Աբովյան, Հրազդան)

- պոլիկլինիկա` 6 (Աբովյան, Հրազդան-2, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճն)

- մանկական պոլիկլինիկա` 2 (Հրազդան, Աբովյան)

- ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 3 (Աբովյան, Հրազդան, Չարենցավան)

- ԱԿ` 3 (Գառնի, Բյուրեղավան, Արգել)

- արյան բանկ` 1 (Հրազդան)

- ԳԲԱ` 27

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն (արտահիվանդանոցային

բուժօգնություն)

 

Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների

.__________________________________________________________________________.

| Բուժհաստատության         |Բուժհաստատ.|   Սպասարկվող բնակչության թիվը     |

| անվանումը                |տիպը       |                                   |

|__________________________|___________|___________________________________|

|                          |           |մինչև  15|15-ից բարձր| ընդհանուր   |

|                          |           | տարեկան |           |ազգաբնակչութ.|

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Չարենցավանի պոլիկլինիկա`  | խառը      |8979     |29618      |38597        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Չարենցավան, Կարենիս,      |           |         |           |             |

|Ֆանտան, Արզական, Ալափարս, |           |         |           |             |

|Բժնի                      |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ընդամենը                  |           |11598    |35575      |47164        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Աբովյանի պոլիկլինիկա`     | մեծահասակ |0        |48528      |48528        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Աբովյան, Ջրաբեր           |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Աբովյանի մանկ. պոլիկլինիկա| մանկ.     |12888    |0          |12888        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Աբովյան, Ջրաբեր           |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Բյուրեղավանի ԱԿ`          |           |2971     |8821       |11792        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Բյուրեղավան, Նուռնուս     |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Գառնիի ԱԿ`                |           |3775     |7736       |11511        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Գառնի, Գեղադիր, Գողթ      |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Գեղարդ, Հացավան           |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ձորաղբյուրի ԲԱ`           |           |834      |2046       |2880         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ձորաղբյուր, Զովք          |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Առինջի ԲԱ                 |           |1347     |3299       |4646         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Գեղաշենի ԲԱ`              |           |2003     |4285       |6288         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Գեղաշեն, Կամարիս          |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արամուսի ԲԱ`              |           |1265     |2819       |4084         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արամուս, Կաթնաղբյուր      |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ջրվեժի ԲԱ`                |           |1978     |5179       |7157         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ջրվեժ, Ողջաբերդ           |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Բալահովտի ԲԱ`             |           |1133     |3013       |4146         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Բալահովիտ, Ռադիոկայանին   |           |         |           |             |

|կից                       |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Մայակովսկու ԲԱ            |           |555      |1361       |1916         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արզնու ԲԱ                 |           |887      |2175       |3062         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Կապուտանի ԲԱ`             |           |568      |1397       |1965         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Զովաշեն, Հատիս            |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Պտղնու ԲԱ`                |           |664      |1840       |2504         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Վ. Պտղնի, Ն. Պտղնի        |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Հայռուսգազարդ             |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Կոտայքի ԲԱ`               |           |1525     |3771       |5296         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Կոտայք, Ակունք, Նոր Գյուղ |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Զառի ԲԱ`                  |           |498      |1222       |1720         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Զառ, Սևաբերդ              |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ընդամենը                  |           |32891    |97492      |130383       |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Հրազդանի 1 պոլիկլինիկա    | մեծահասակ |0        |38117      |38117        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Հրազդանի 2 պոլիկլինիկա`   | խառը      |5096     |13089      |18185        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Հրազդան, Քաղսի, Սոլակ     |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Հրազդանի մանկ. պոլիկլինիկա| մանկ.     |13019    |0          |13019        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ծաղկաձորի ԲԱ              |           |535      |965        |1500         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Մեղրաձորի ԲԱ`             |           |1953     |4553       |6506         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Մեղրաձոր, Աղավնաձոր,      |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արտավազ, Փյունիկ,         |           |         |           |             |

|Մարմարիկ, Հանքավան        |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Լեռնանիստի ԲԱ             |           |1061     |1990       |3051         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ընդամենը                  |           |21664    |58714      |80378        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Նաիրիի պոլիկլինիկա`       | մեծահասակ |0        |10289      |10289        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Եղվարդ, Զորավան,          |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Նաիրիի մանկ. պոլիկլինիկա` | մանկ.     |4875     |0          |4875         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Եղվարդ, Զորավան           |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Նոր Հաճնի պոլիկլինիկա`    | խառը      |3767     |11207      |14974        |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Նոր Հաճն, Գետամեջ, Նոր    |           |         |           |             |

|Արտամետ                   |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արգելի ԱԿ`                |           |2197     |3372       |5569         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արգել, Թեղենիք, Քարաշամբ  |           |1638     |2562       |4200         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Քասախի ԲԱ                 |           |1300     |4213       |5513         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Պռոշյանի ԲԱ               |           |1500     |3718       |5218         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Նոր Երզնկայի ԲԱ           |           |520      |1400       |1920         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Զովունու ԲԱ               |           |1521     |3755       |5276         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Քանաքեռավանի ԲԱ           |           |1085     |2618       |3703         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Մրգաշենի ԲԱ               |           |625      |1413       |2038         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Բուժականի ԲԱ              |           |672      |1079       |1751         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Նոր Գեղիի ԲԱ              |           |1300     |3200       |4500         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արագյուղի ԲԱ`             |           |423      |931        |1354         |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Արագյուղ, Սարալանջ        |           |         |           |             |

|__________________________|___________|_________|___________|_____________|

|Ընդամենը                  |           |19785    |47195      |66980        |

.__________________________________________________________________________.

 

Կոտայքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում աշխատող բուժանձնակազմի թիվը

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության անվանումը  |            Աշխատող բուժանձնակազմի թիվը      |

|                            |_____________________________________________|

|                            |բժիշկներ|բուժքույր|կրտսեր| այլ      |Ընդամենը|

|                            |        |         |անձն. |աշխատողներ|        |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Չարենցավանի պոլիկլինիկա     |32      |79       |6     |19        |136     |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Աբովյանի պոլիկլինիկա        |51      |74       |7     |16        |148     |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Աբովյանի մանկ. պոլիկլինիկա  |22      |45       |3     |10        |80      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Բյուրեղավանի ԱԿ             |17      |33       |2     |4         |56      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Գառնիի ԱԿ                   |13      |42       |4     |13        |72      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Ձորաղբյուրի ԲԱ              |3       |4        |2     |1         |10      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Առինջի ԲԱ                   |4       |7        |1     |1         |13      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Գեղաշենի ԲԱ                 |3       |7        |2     |5         |17      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Արամուսի ԲԱ                 |2       |5        |1     |2         |10      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Ջրվեժի ԲԱ                   |6       |6        |1     |1         |14      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Բալահովտի ԲԱ                |2       |7        |1     |0         |10      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Մայակովսկու ԲԱ              |1       |2        |1     |2         |6       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Արզնու ԲԱ                   |3       |3        |1     |1         |8       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Կապուտանի ԲԱ                |1       |3        |1     |1         |6       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Պտղնու ԲԱ                   |1       |5        |1     |1         |8       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Կոտայքի ԲԱ                  |3       |6        |1     |2         |12      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Արզականի ԲԱ                 |3       |3        |1     |1         |8       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Ալափարսի ԲԱ                 |3       |3        |2     |0         |8       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Զառի ԲԱ                     |2       |1        |1     |1         |5       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Հրազդանի 1 պոլիկլինիկա      |32      |73       |5     |15        |125     |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Հրազդանի 2 պոլիկլինիկա      |23      |35       |2     |7         |67      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Հրազդանի մանկ. պոլիկլինիկա  |19      |45       |2     |7         |73      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Ծաղկաձորի ԲԱ                |2       |4        |1     |0         |7       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Մեղրաձորի ԲԱ                |3       |5        |3     |13        |24      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Լեռնանիստի ԲԱ               |3       |4        |2     |1         |10      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Նաիրիի պոլիկլինիկա          |22      |39       |8     |16        |85      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Նաիրիի մանկ. պոլիկլինիկա    |10      |24       |2     |2         |38      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Նոր Հաճնի պոլիկլինիկա       |33      |48       |4     |7         |92      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Արգելի ԱԿ                   |3       |11       |2     |11        |27      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Քասախի ԲԱ                   |4       |10       |1     |2         |17      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Պռոշյանի ԲԱ                 |5       |9        |2     |4         |20      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Նոր Երզնկայի ԲԱ             |1       |3        |2     |2         |8       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Զովունու ԲԱ                 |8       |12       |1     |1         |22      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Քանաքեռավանի ԲԱ             |4       |12       |2     |1         |19      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Մրգաշենի ԲԱ                 |3       |5        |3     |13        |24      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Բուժականի ԲԱ                |1       |3        |1     |1         |6       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Նոր Գեղիի ԲԱ                |2       |4        |2     |4         |12      |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Արագյուղի ԲԱ`               |1       |3        |1     |2         |7       |

|____________________________|________|_________|______|__________|________|

|Ընդամենը                    |351     |684      |80    |190       |        |

.__________________________________________________________________________.

 

Հիվանդանոցային ծառայություն

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատու- |Առ 01.01.     |Առ 01.01. |1      |Ծանրա-  |բժիշկներ|կրտսեր |

|թյան անվանումը|2001 թ.       |2001 թ.   |հիվանդի|բեռնվա- |/բուժ-  |բուժ-  |

|              |բաժանմունքների|հիվանդների|բուժման|ծություն|քույր   |անձնա- |

|              |մահճ. ֆոնդը   |քան.(մահճ/|միջին  |        |        |կազմ/  |

|              |              |օր)       |տևող.  |        |        |այլ    |

|              |              |          |(օր)   |        |        |աշխա-  |

|              |              |          |       |        |        |տողներ |

|______________|______________|__________|_______|________|________|_______|

|Նաիրիի        |թերապևտիկ  |40|147 |2580 |17.5   |29%     |20/84   |19/48  |

|հիվանդանոց    |           |  |    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |վիրաբուժակ.|30|167 |1382 |8.3    |18%     |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |ինֆեկցիոն  |20|61  |618  |10     |41%     |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկական   |15|50  |572  |11.4   |19      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկ/գինեկ.|30|537 |2287 |4.3    |30      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |13|962 |7439 |10.3   |27      |20/84   |19/48  |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Աբովյանի      |թերապևտիկ  |50|436 |5056 |11.6   |34      |31/97   |21/62  |

|հիվանդանոց    |           |  |    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |վիրաբուժակ.|30|522 |4490 |8.6    |37      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |ինֆեկցիոն  |50|192 |2628 |13.7   |22      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկական   |30|235 |1886 |8      |31      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |վերակենդան.|6 |204 |1326 |6.5    |74      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |16|1589|15386|9.68   |40      |31/97   |21/62  |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Հրազդանի      |թերապևտիկ  |50|142 |1592 |11.2   |21      |26/134  |22/63  |

|հիվանդանոց    |           |  |    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |1 վիրաբուժ.|40|442 |3904 |8.9    |33      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |2 վիրաբուժ.|15|248 |3620 |14.6   |80      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |ինֆեկցիոն  |30|70  |907  |13     |12      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկական   |15|127 |1077 |8.5    |24      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |վերակենդան.|6 |108 |278  |2.6    |15      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |նյարդաբան. |15|157 |2285 |14.6   |51      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |16|1294|13663|10.5   |34      |26/134  |22/63  |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Չարենցավանի   |վիրաբուժ.  |15|214 |1829 |8.5    |41      |24/101  |20/47  |

|հիվանդանոց    |           |  |    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |թերապևտիկ  |20|144 |1666 |11.5   |28      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկական   |10|62  |470  |7.6    |16      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |ինֆեկցիոն  |20|83  |689  |8.3    |15      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկ/գինեկ.|20|503 |2716 |5.4    |45      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |85|1006|7370 |8.26   |29      |24/101  |20/47  |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Գառնիի ԱԿ     |թերապիա    |10|    |     |       |        |13/42   |4/13   |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |մանկական   |10|    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |գինեկոլոգիա|10|    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |30|    |     |       |        |13/42   |4/13   |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Աբովյանի      |1 մանկական |40|667 |3364 |5      |28      |26/92   |14/44  |

|ծննդատուն     |           |  |    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |2 մանկական |10|368 |1604 |4.4    |53      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |հղ. աղտաբ. |15|206 |1106 |5.4    |25      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |գինեկոլոգ. |20|136 |754  |4.6    |13      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |85|1377|6828 |5.1    |30      |26/92   |14/44  |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Հրազդանի      |մանկաբարձա-|40|914 |4715 |5.6    |39      |16/53   |6/32   |

|ծննդատուն     |կան        |  |    |     |       |        |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |գինեկոլոգիա|20|448 |1693 |3.8    |28      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |հղ. աղտաբ. |20|296 |2112 |7      |35      |        |       |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|              |Ընդամենը   |80|1658|8520 |5.5    |34      |16/53   |6/32   |

|______________|___________|__|____|_____|_______|________|________|_______|

|Ընդամենը      |           |74|7886|59206|8.3    |32      |143/561 |102/296|

.__________________________________________________________________________.

 

Սպասվելիք իրավիճակ

 

Ելնելով ՀՀ Կոտայքի մարզի առողջապահության հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է հետևյալ սկզբունքները`

- առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող ամբուլատոր-

պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության

ինստիտուտով (2001-2005 թթ.). ինչն իր հերթին կնպաստի հիվանդանոցային

ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը,

- հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների

ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված

ախտորոշիչ ծառայությունների ստեղծումն առավել արդյունավետ կարող է լինել

մարզային համակարգում, ուր ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը թույլ

տեխնոլոգիական հագեցվածություն ունի),

- հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը զուգընթաց ուժեղացնել

վերականգնողական բուժման ծառայությունը (որոշ դեպքերում ցերեկային

ստացիոնարի ձևով),

- հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի

նպատակն է`

 

1. ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ

ֆինանսական միջոցներ,

2. համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են, պահանջում

են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ` միավորելով

տեխնոլոգիապես ավելի հզոր հիվանդանոցները,

3. մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների

զբաղվածությունից:

 

Ամբուլատոր - պոլիկլինիկական օղակ

 

1996 թվականից մարզային առողջապահության համակարգի ապակենտրոնացման գործընթացի արդյունքում Կոտայքի մարզում ներկայումս գործում է 49 բուժհաստատություն, որից`

մեծահասակների պոլիկլինիկա` 6

մանկական պոլիկլինիկա` 2

առողջության կենտրոն` 3 (որից երկուսում ծավալվել է ցերեկային ստացիոնար)

գյուղական բժշկական ամբուլատորիա` 27

ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 3:

 

Այստեղից երևում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գործառույթ իրականացնող հիմնարկների թիվը կտրուկ աճել է (յուրաքանչյուրը տրոհվել է ավելի մանր իրավաբանական սուբյեկտների): Ստանալով ինքնուրույնություն, չտիրապետելով տնտեսավարման և առողջապահության կազմակերպման անհրաժեշտ գիտելիքներին` գյուղական ամբուլատորիաները բոլորովին անպատրաստ էին ու անկարող լուծելու առաջացած խնդիրները: Այսպիսով, տեղի ունեցավ պետության կողմից տրված առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցների փոշիացում` ամբուլատորիաների գործունեության անկառավարելի և անվերահսկելի դառնալու պատճառով: Արդյունքում, գյուղական բնակչությունը զրկվեց նեղ մասնագիտական կոնսուլտացիաներից և ախտորոշիչ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով, հարկավոր է բարձրացնել համայնքների դերը և մասնակցությունն առողջապահական կարիքների լուծման գործում, ապահովել բուժօգնության մատչելիությունը և հավասարության սկզբունքը, թեթևացնել մասնագիտացված ծառայությունների բեռը, նպաստել հիվանդանոցային համակարգի օպտիմալացմանը: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակն աստիճանաբար պետք է փոխարինել ընտանեկան բժշկության համակարգով, որի հետևանքով կկատարվի կադրային ներուժի ռացիոնալ օգտագործում, առկա բժշկական սարքավորումների արդյունավետ օգտագործում և նոր տեխնոլոգիաների ներդրում:

 

Այս առումով Կոտայքի մարզում ծրագրվում է`

 

- Հաշվի առնելով, որ մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները

գտնվում են միևնույն շենքերում և, քանի որ մանկական պոլիկլինիկաներն

ապահովված չեն բոլոր անհրաժեշտ բժշկական կադրերով ու մեծ մասամբ օգտվում

են մեծահասակների նեղ մասնագետների ծառայությունից (պայմանագրային

հիմունքներով), շատերը չունեն ռենտգենաբանական և լաբորատոր-ախտորոշիչ

ծառայություններ, ուստի հարկավոր է մանկական պոլիկլինիկաները միավորել

մեծահասակների պոլիկլինիկաների կազմում: Արդյունքում ավելորդ, միմյանց

կրկնող կաբինետներից, ախտորոշիչ ծառայություններից ազատվելով, առկա

հզորություններն ու մասնագետների կադրային ներուժն օգտագործելով` կարող

ենք ակնկալել ավելի բարձր մակարդակի ամբուլատոր-պոլիկլինիկական

օգնություն:

Արդյունքում կունենանք`

1. Նաիրիի տարածաշրջան` Նաիրիի պոլիկլինիկա,

2. Աբովյանի տարածաշրջան` Աբովյանի պոլիկլինիկա,

3. Չարենցավանի տարածաշրջան` Չարենցավանի պոլիկլինիկա,

4. Հրազդանի տարածաշրջան` Հրազդանի պոլիկլինիկա.

5. Նաիրիի տարածաշրջան` Նոր Հաճնի պոլիկլինիկա:

 

- Մարզում գործող բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաները հետագայում

ներկայացվելու են սեփականաշնորհման

 

- Քանի դեռ ընտանեկան բժշկության ինստիտուտը չի գործում և պատրաստի

ընտանեկան բժիշկներ չունենք, այս շրջանում պոլիկլինիկաները կգործեն

ինքնուրույն կարգավիճակով` իրականացնելով իրենց հիմնական գործառույթները:

Բժիշկները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` պայմանագիր կնքելով բնակչի

հետ և համապատասխան քանակի բնակիչ (2000-2500 մեծահասակ, 700-1000

մանկական ազգաբնակչություն) հավաքագրելու դեպքում: Հետագայում, գործող 4

պոլիկլինիկայի յուրաքանչյուրի բազայի վրա ծավալվելու են ընտանեկան բժշկի

գրասենյակներ: Բուժօգնությունն առայժմ իրականացվելու է թիմային

սկզբունքով մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երկու

բուժքույր` մեծահասակ և մանկական ազգաբնակչության սպասարկման համար:

Երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Թիմն աշխատելու է շուրջօրյա:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը

պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող

նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու են:

 

- Գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման օղակը

բարելավելու նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում

ներկայումս իրականացվում է Առինջ, Ջրվեժ, Բժնի, Արգել, Արզական գյուղերի

ամբուլատորիաների կառուցում և վերանորոգում (2000 թ. ծրագրով), իսկ

Բալահովիտ, Արզնի, Ծաղկաձոր գյուղերի ամբուլատորիաներն ընդգրկված են

2001 թ. համար նախատեսված շինվերանորոգման աշխատանքների ծրագրում:

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի, Բջնիի, Ջրվեժի,

Առինջի, Բալահովտի, Ծաղկաձորի և Արզնու գյուղական բժշկական

ամբուլատորիաներն ու Արգելի առողջության կենտրոնը կգործեն որպես փակ

բաժնետիրական ընկերություններ:

- Գյուղական ամբուլատորիաների բժիշկները ներկայումս փաստացի կատարում են

ընտանեկան բժշկի գործառույթներ, ամբուլատորիաներն այս շրջանում

կշարունակեն իրենց ֆունկցիոնալ գործունեությունը` ունենալով ֆինանսական,

վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին

(միավորվելով վերջիններիս):

Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության       |   Կառուցվածքային      |    Սպասվելիք արդյունքը   |

|անվանումը              |   փոփոխությունը       |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Չարենցավանի պոլիկլինիկ.|պահպանվում է           |15-18 ընտ. բժշկի գրասենյակ|

|_______________________|_______________________|__________________________|

|Ալափարսի ԲԱ            |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Արզականի ԲԱ            |ԾԻԳ-ի ծրագրով          |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |կառուցվում է նորը      |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Աբովյանի պոլիկլինիկա   |պահպանվում է           |25-28 ընտ. բժշկի գրասենյակ|

|_______________________|_______________________|__________________________|

|Աբովյանի մանկ/պոլիկլ.  |միավորվում է           |                          |

|                       |մեծահասակների          |                          |

|                       |պոլիկլինիկայի կազմում  |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Բյուրեղավանի ԱԿ        |պահպանվում է           |6 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Գառնիի ԱԿ (ամբուլատ.   |պահպանվում է           |6 ընտ. բժշկի գրասենյակ    |

|մաս)                   |                       |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Ձորաղբյուրի ԲԱ         |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Առինջի ԲԱ              |ԾԻԳ-ի ծրագրով          |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |կառուցվում է նորը      |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Գեղաշենի ԲԱ            |պահպանվում է           |3 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Արամուսի ԲԱ            |պահպանվում է           |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Ջրվեժի ԲԱ              |ԾԻԳ-ի ծրագրով          |3 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |կառուցվում է նորը      |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Բալահովտի ԲԱ           |ԾԻԳ-ի ծրագրով          |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |կառուցվելու է նորը     |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Մայակովսկու ԲԱ         |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Արզնու ԲԱ              |ԾԻԳ-ի ծրագրով          |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |կառուցվելու է նորը     |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Կապուտանի ԲԱ           |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Պտղնու ԲԱ              |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Կոտայքի ԲԱ             |պահպանվում է           |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Զառի ԲԱ                |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Հրազդանի 1 պոլիկլ.     |պահպանվում է           |26-30 ընտ. բժշկի գրասենյակ|

|_______________________|_______________________|__________________________|

|Հրազդանի 2 պոլիկլ.     |վերամիավորվում է N 1   |                          |

|                       |պոլիկլինիկայի կազմում  |                          |

|                       |թողնելով առանձին շենքու|                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Հրազդանի մանկ/պոլիկլ.  |վերամիավորվում է N 1   |                          |

|                       |պոլիկլինիկայի կազմում  |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Ծաղկաձորի ԲԱ           |ԾԻԳ-ի ծրագրով          |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |կառուցվելու է նորը     |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Մեղրաձորի ԲԱ           |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Լեռնանիստի ԲԱ          |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Նաիրիի պոլիկլինիկա     |պահպանվում է           |5-8 ընտ. բժշկի գրասենյակ  |

|_______________________|_______________________|__________________________|

|Նաիրիի մանկ/պոլիկլ.    |միավորվում է           |                          |

|                       |մեծահասակների          |                          |

|                       |պոլիկլինիկայի կազմ.    |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Նոր Հաճնի պոլիկլ.      |պահպանվում է           |7 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Արգելի ԱԿ              |ԾԻԳ-ի ծրագրով կատարվում|2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|                       |են վերանորոգման        |                          |

|                       |աշխատանքներ            |                          |

|_______________________|_______________________|__________________________|

|Պռոշյանի ԲԱ            |պահպանվում է           |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Քասախի ԲԱ              |պահպանվում է           |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Նոր Երզնկայի ԲԱ        |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Զովունու ԲԱ            |պահպանվում է           |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Քանաքեռավանի ԲԱ        |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Մրգաշենի ԲԱ            |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Բուժականի ԲԱ           |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Նոր Գեղիի ԲԱ           |պահպանվում է           |2 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Արագյուղի ԲԱ           |պահպանվում է           |1 ընտ. բժշկի գրասենյակ    |

|_______________________|_______________________|__________________________|

|Ընդամենը               |                       |134-147 ընտ. բժշկի        |

|                       |                       |գրասենյակ                 |

.__________________________________________________________________________.

 

Հիվանդանոցային ծառայություն

 

Ներկայումս Կոտայքի մարզում գործում են 4 հիվանդանոց, 2 ծննդատուն. 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 740 մահճակալ կամ 10.000 բնակչին` 23 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը կազմում է մոտ 30%: Որոշ նեղ մասնագիտացված ծառայությունների գծով մահճակալների զբաղվածությունը կազմում է 20%: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից` պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից` բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով:

 

- Կոտայքի մարզում ծրագրվում է ունենալ 4 բազմապրոֆիլ հիվանդանոց նախկին

վարչատարածքների կենտրոններում` Նաիրի, Աբովյան, Հրազդան և Չարենցավան

ու 2 ծննդատուն` Հրազդան և Աբովյան քաղաքներում:

- Հիվանդանոցների կազմում պետք է ունենալ հագեցված ախտորոշիչ կոնսուլտատիվ

կենտրոններ, որոնք կսպասարկեն ինչպես ստացիոնարներից, այնպես էլ

պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային

սկզբունքով):

 

1. Կոտայքի վարչատարածք

ա) Աբովյան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց 100 մահճակալ հզորությամբ (ներկայումս` 160 մահճակալ), որն իր մեջ կներառի`

. ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժության, ինֆեկցիոն, մանկական

բաժանմունքներ,

. շտապ օգնության կայան,

. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:

- շտապ օգնության կայանը տեղափոխել հիվանդանոցի հիմնական մասնաշենք, որի

արդյունքում կազատվի մեկ շենք.

 

բ) ծննդատուն` 65 մահճակալ հզորությամբ (ներկայումս` 85 մահճակալ), որը իր մեջ կներառի`

- մանկաբարձական, հղիների պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքներ:

Ծննդատան համալիրում գտնվող կանանց կոնսուլտացիան կտեղափոխվի ծննդատան հիմնական շենք, որի արդյունքում կազատվի ներկայիս մասնաշենքը:

 

2. Նաիրիի վարչատարածք

Եղվարդ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց` 65 մահճակալ հզորությամբ (ներկայիս 135-ի փոխարեն): Հիվանդանոցն իր կազմում կունենա`

. ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժության, մանկական,

մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ,

. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

. շտապ օգնության ծառայություն:

 

3. Հրազդանի վարչատարածք

Հրազդան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց` 95 մահճակալ հզորությամբ (ներկայիս 165-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

. ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն,

. արյան բանկ,

. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

. շտապ օգնության ծառայություն:

Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

- առաջին և երկրորդ վիրաբուժական բաժանմունքների միավորում (երկրորդ

վիրաբուժական բաժանմունքը գտնվում է N 2 պոլիկլինիկայի շենքում),

թերապևտիկ բաժանմունքի կազմում նյարդաբանական բաժանմունքի ընդգրկում.

Ծննդատուն` 60 մահճակալ հզորությամբ (նախկին 80-ի փոխարեն), հետևյալ բաժանմունքներով`

- մանկաբարձական, հղիների պաթոլոգիայի, գինեկոլոգիական:

 

4. Չարենցավանի վարչատարածք

Չարենցավան քաղաքում կգործի մեկ հիվանդանոց` 50 մահճակալ հզորությամբ` ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներով,

. ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

. ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխելով հիվանդանոցի հիմնական շենք`

կունենանք ազատված տարածք,

. շտապ օգնության ծառայություն:

 

Այսպիսով, Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը`

.________________________________________________________________________.

|  Բուժհաստատության    |Առ 01.01. 2001 թ.   |Ծանրաբեռնվա-   |Առաջարկվող  |

|     անվանումը        |բաժանմունքների      |ծություն (%)   |օպտիմալ     |

|                      |մահճ. ֆոնդը         |               |կառուցվածք  |

|                      |                    |               |(բաժանմունք)|

|                      |                    |               |մահճակալ    |

|______________________|____________________|_______________|____________|

|Նաիրիի հիվանդանոց     |թերապևտիկ           |40  |     29   |    20      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |վիրաբուժական        |30  |     18   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |ինֆեկցիոն           |20  |     41   |    5       |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |մանկական            |15  |     19   |    5       |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |մանկ/գինեկոլոգիական |30  |     30   |    20      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |Ընդամենը            |135 |     27   |    65      |

|______________________|____________________|____|__________|____________|

|Աբովյանի հիվանդանոց   |թերապևտիկ           |50  |     34   |    30      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |վիրաբուժական        |30  |     37   |    35      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |ինֆեկցիոն           |50  |     22   |    20      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |մանկական            |30  |     31   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |վերակենդանացման     |6   |     74   |     -      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |Ընդամենը            |160 |     40   |    100     |

|______________________|____________________|____|__________|____________|

|Հրազդանի հիվանդանոց   |թերապևտիկ           |50  |     21   |    30      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |1 վիրաբուժական      |40  |     33   |    40      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |2 վիրաբուժական      |15  |     80   |     -      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |ինֆեկցիոն           |30  |     12   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |մանկական            |15  |     24   |    10      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |վերակենդանացման     |6   |     15   |     -      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |նյարդաբանական       |15  |     51   |     -      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |Ընդամենը            |165 |     34   |    95      |

|______________________|____________________|____|__________|____________|

|Չարենցավանի հիվանդանոց| վիրաբուժական       |15  |     41   |    10      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |թերապևտիկ           |20  |     28   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |մանկական            |10  |     16   |    5       |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |ինֆեկցիոն           |20  |     15   |    10      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |մանկ/գինեկոլոգիական |20  |     45   |    20      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |Ընդամենը            |85  |     29   |    60      |

|______________________|____________________|____|__________|____________|

|Գառնիի ԱԿ             |Ընդամենը            |30  |          |    20      |

|______________________|____________________|____|__________|____________|

|Աբովյանի ծննդատուն    |1 մանկակաբարձական   |40  |     28   |    30      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |2 մանկաբարձական     |10  |     53   |    10      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |հղիների պաթոլոգ.    |15  |     25   |    10      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |գինեկոլոգիական      |20  |     13   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |Ընդամենը            |85  |     30   |    65      |

|______________________|____________________|____|__________|____________|

|Հրազդանի ծննդատուն    |մանկաբարձական       |40  |     39   |    30      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |գինեկոլոգիական      |20  |     28   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |հղիների պաթոլոգ.    |20  |     35   |    15      |

|______________________|____________________|____|__________|____________|

|                      |Ընդամենը            |80  |     34   |    60      |

|______________________|____________________|____|__________|____________|

|Ընդամենը              |                    |740 |          |    465     |

.________________________________________________________________________.

 

Օպտիմալացման ճանապարհով այս շրջանում Կոտայքի մարզում ազատվում են`

 

Կոտայքի վարչատարածք` ք. Աբովյան`

1. Շտապ օգնության կայանի շենքը

2. Ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը

3. Կանանց կոնսուլտացիայի մասնաշենքը

 

Նաիրիի վարչատարածք` ք. Եղվարդ`

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը

 

Հրազդանի վարչատարածք` ք. Հրազդան`

1. N 2 պոլիկլինիկայի շենքը

2. Արյան բանկի շենքը

 

Չարենցավանի վարչատարածք` ք. Չարենցավան`

1. Ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը

 

Այսպիսով, ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում ազատվում է 7 մասնաշենք: Ֆինանսատնտեսական առումով օպտիմալացման արդյունքում ակնկալվում է 25-30% տնտեսում:

 

(ծրագիրը լրաց. 12.09.01 թիվ 851, փոփ. 21.02.02 թիվ 161 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2001
N 128
Որոշում