Սեղմել Esc փակելու համար:
{03.06.2017 - 30.11.2019} ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{03.06.2017 - 30.11.2019} ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.06.2017  -ից մինչեւ   30.11.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1442.211112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1442-Ն

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ծավալների և ձևերի:

(որոշումը խմբ. 18.05.17 թիվ 519-Ն որոշում)

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2012 թվականի նոյեմբերի 15-ի

N 1442-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԶՄԱԿԱՆ ԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման գործընթացը:

2. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, սույն կարգի և այլ իրավական ակտերի:

3. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ յուրաքանչյուր տեսակի կապուղիների առաջնահերթ օգտագործման իրավունք ունեն` ըստ հաջորդականության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարանները:

4. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ կապի ցանցերը և կապի միջոցներն առաջնահերթ օգտագործվում են արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պետության պաշտպանվածության, անվտանգության, ինչպես նաև իրավակարգի պահպանման միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ բոլոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն ապահովելու նպատակով նախապատրաստական շրջանում իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և համակարգերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն ու համակարգումը.

2) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը տիրապետող մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովումը:

6. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության կապուղիների տրամադրումը` համաձայն սույն կարգի 3-րդ կետում նշված առաջնահերթության սկզբունքի.

2) օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովումը.

3) վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կազմակերպումը:

7. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և (կամ) Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հայտերի հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետում նշված առաջնահերթության սկզբունքը, կապուղիների առանձնացումը և տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն մուտքագրվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

8. Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված հայտերին համապատասխան:

9. Հայտը ներառում է այն վայրը, որն անհրաժեշտ է ապահովել կապով, նշելով հասցեն, կամ աշխարհագրական կոորդինատները, պահանջվող կապի տեսակը և աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

10. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտն ստանալուց հետո 6 ժամվա ընթացքում այն ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին` հայտում նշված վայրում կապի ապահովման համար տեխնիկական հնարավորությունների և այդ աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

11. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներից ստանալուց հետո ամփոփում և հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, որից հետո պատվիրում է համապատասխան օպերատորին` իրականացնելու հայտում նշված վայրում կապի ապահովման աշխատանքները:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմվում է ընդունման-հանձնման ակտ, և ակտի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված ընդունման և հանձնման ակտը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում դրա պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

14. Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և օպերատորների միջև իրականացվում է երկկողմանի համաձայնագրերով կամ պայմանագրային հիմունքներով` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

15. Սույն կարգի պահանջների համաձայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, տեխնիկական միջոցների օգտագործման դիմաց հասցված իրական վնասը և բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(հավելվածը փոփ. 12.06.14 թիվ 615-Ն, 14.11.2019 թիվ 1589-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2012
N 1442-Ն
Որոշում