Սեղմել Esc փակելու համար:
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հ ...

25.02.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2005  -ից մինչեւ   25.02.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 25.01.07 թիվ 78-Ն որոշում)

i

040.0142.260201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2001 թվականի N 142

 

i

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Գրավատնային գործունեության լիցենզավորման և վերահսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրավատան կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է):

(2-րդ կետը խմբ. 07.01.02 թիվ 2 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հինգօրյա ժամկետում գրավատնային գործունեության լիցենզիա տալու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:

(3-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` գրավատնային գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին փաստի արձանագրման պահից հինգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

փետրվարի 26-ի N 142 որոշմամբ

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(կարգը խմբ. 07.01.02 թիվ 2 որոշում)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատան կազմակերպման լիցենզավորման կարգը, գրավատան կազմակերպման լիցենզիայի ձևը (կցվում է):

2. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որի միասնական ձևը սահմանում է լիազոր մարմինը:

Հայտում նշվում են`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

բ) հայտատուի գտնվելու վայրը,

գ) գրավատան կազմակերպման վայրը,

դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

i

ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված` լիցենզիան ստանալու դեպքում գրավատան կողմից իրականացվելիք վարկավորման ընդհանուր պայմանները.

գ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցաղային իրեր (ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր) հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնե պատերով (ծածկով) առանձնացված սենյակ ու չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին հայտատուի հայտարարագիրը կամ սույն կետում նշված արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մասին նշված բանկի և հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենը.

դ) գրավատան տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտարարագիրը կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը.

ե) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` գրավատան տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

զ) գրավատան տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված` գրավ և ի պահ ընդունված գույքը կորստի և վնասվածքի ռիսկերից ապահովագրության պայմանագրի պատճենը կամ հետագայում գույքը գրավ և ի պահ ընդունելիս նշված ռիսկերից առանձին-առանձին ապահովագրելու մասին հայտատուի պարտավորության հայտարարագիրը.

ը) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ:

թ) (3-րդ կետի թ ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում քննարկում է այն` հայտատուին յոթ օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Լիազոր մարմինը բավարարում և մերժում է լիցենզիա ստանալու հայտը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

Տրված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

                                              N         հրամանով

 

----------------------------------

                                        (լիցենզիայի համարը և ծածկագիրը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Տրված է --------------------------------------

(լիցենզիան տալու ամսաթիվը, տարեթիվը)

 

---------------------------------------- հասցեով գրանցված

(իրավաբանական անձի գտնվելու վայրը)

 

---------------------------------------- հասցեում

(իրավաբանական անձի անվանումը,

գործունեության իրականացման վայրը)

 

գտնվող տարածքում գրավատան կազմակերպման համար

 

Լիցենզիան տրվում է անժամկետ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի տեղակալ               _________________   ___________________

                               (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

           Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.02.2001
N 142
Որոշում