Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱ ...

 

 

040.0144.260201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2001 թվականի N 144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ «ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումներից ուղղել`

ա) միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության գծով առաջացած պարտքերի մարմանը` 876875,0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

բ) կապիտալ ծախսերի գծով առաջացած պարտքերի մարմանը` 12648,0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 12648,0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

գ) արտասահմանյան պաշտոնեական գործուղումների գծով առաջացած պարտքերի մարմանը` 11547,0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 11547,0 հազ. դրամ.

դ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված, սակայն չֆինանսավորված «Ոչ պետական պարբերական մամուլի և հեռուստառադիոընկերությունների սուբսիդավորում» ծրագրին` 40000,0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 40000,0 հազ. դրամ.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 462 որոշմամբ նախատեսված, սակայն չֆինանսավորված ծախսերին` 17650,0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 17650,0 հազ. դրամ.

զ) 2000 թվականին «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի` Հայաստանի ազգային օրվան նվիրված հանդիսությունների մշակութային ծրագրի կազմակերպման և իրականացման համար «Գոյակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված աշխատանքների ֆինանսավորմանը` 17000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել արտասահմանյան պաշտոնեական գործուղումների գծով առաջացած պարտքերի մարմանը սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով ուղղվող գումարի բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 25-ի N 144 որոշման

 

ՑԱՆԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |  Պատվիրատուի և  ծրագրի անվանումը     | Գումարը   |      այդ թվում    |

|ը/կ|                                      |(հազ. դրամ)|___________________|

|   |                                      |           | առաջին  |երկրորդ  |

|   |                                      |           |եռամսյակ |եռամսյակ |

|___|______________________________________|___________|_________|_________|

| Ա |                Բ                     |    1      |    2    |    3    |

|___|______________________________________|___________|_________|_________|

|1. | ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |47,584.1   |         |47,584.1 |

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |47,584.1   |         |47,584.1 |

|   |միջոցներով իրականացվող մայրուղիների   |           |         |         |

|   |վերականգնման ծրագրին ՀՀ կառավարության |           |         |         |

|   |մասնակցություն                        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|2. |ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ      |36,211.5   |         |36,211.5 |

|   |ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |36,211.5   |         |36,211.5 |

|   |միջոցներով իրականացվող անշարժ գույքի  |           |         |         |

|   |գրանցման ծրագրին ՀՀ կառավարության     |           |         |         |

|   |մասնակցություն                        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|3. |ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   |393,444.8  |308,805.0|84,639.8 |

|___|______________________________________|___________|_________|_________|

|3.1|Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |10,688.0   |         |10,688.0 |

|   |միջոցներով իրականացվող`               |           |         |         |

|   |գյուղատնտեսական բարեփոխումների        |           |         |         |

|   |աջակցության ծրագրին ՀՀ կառավարության  |           |         |         |

|   |մասնակցություն                        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|3.2|Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |382,756.8  |308,805.0|73,951.8 |

|   |միջոցներով իրականացվող` ոռոգման       |           |         |         |

|   |համակարգերի վերականգնման ծրագրին ՀՀ   |           |         |         |

|   |կառավարության մասնակցություն          |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|4. |ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ                 |70,308.6   |         |70,308.6 |

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |70,308.6   |         |70,308.6 |

|   |միջոցներով իրականացվող` համայնքային   |           |         |         |

|   |զարգացման ծրագրին ՀՀ կառավարության    |           |         |         |

|   |մասնակցություն                        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|5. |ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                     |38,740.0   |         |38,740.0 |

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |38,740.0   |         |38,740.0 |

|   |միջոցներով իրականացվող սոցիալական     |           |         |         |

|   |ներդրումների հիմնադրամին ՀՀ           |           |         |         |

|   |կառավարության մասնակցություն          |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|6. |ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     |130,186.0  |         |130,186.0|

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |130,186.0  |         |130,186.0|

|   |միջոցներով իրականացվող`               |           |         |         |

|   |առողջապահության ֆինանսավորման և       |           |         |         |

|   |առողջության առաջնային պահպանման       |           |         |         |

|   |ծրագրին ՀՀ կառավարության              |           |         |         |

|   |մասնակցություն                        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|7. |ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ             |160,400.0  |         |160,400.0|

|   |ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                        |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված |160,400.0  |         |160,400.0|

|   |միջոցներով իրականացվող` կրթության     |           |         |         |

|   |ֆինանսավորման և  կառավարման           |           |         |         |

|   |բարեփոխումների ծրագրին ՀՀ             |           |         |         |

|   |կառավարության մասնակցություն          |           |         |         |

|___|______________________________________|___________|_________|_________|

|   |             ԸՆԴԱՄԵՆԸ                 |876,875.0  |308,805.0|568,070.0|

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 25-ի N 144 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |  Պատվիրատուի, օբյեկտի անվանումը                          | Գումարը   |

|ը/կ|                                                          |(հազ. դրամ)|

|___|__________________________________________________________|___________|

| 1 |                        2                                 |     3     |

|___|__________________________________________________________|___________|

| 1.| «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ                 | 212.9     |

|___|__________________________________________________________|___________|

|   |Զարգացման հայկական գործակալության հիմնանորոգում           | 212.9     |

|___|__________________________________________________________|___________|

| 2.|ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ     |5,182.8    |

|___|__________________________________________________________|___________|

|   |Էլեկտրասնուցման ենթակայանի հիմնանորոգում                  |5,182.8    |

|___|__________________________________________________________|___________|

| 3.|ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ     |2,152.0    |

|   |                   ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                            |           |

|___|__________________________________________________________|___________|

|   |Վարչական շենքի հիմնանորոգում                              |2,152.0    |

|___|__________________________________________________________|___________|

| 4.|ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ               |2,741.2    |

|___|__________________________________________________________|___________|

|   |Սանհանգույցների, տանիքի և  միջանցքների հատակների          |2,741.2    |

|   |հիմնանորոգում                                             |           |

|___|__________________________________________________________|___________|

| 5.|ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ                              |1,559.1    |

|___|__________________________________________________________|___________|

|   |ՀՀ ԱԺ-ի մասնաշենքի մաքրման և  վերանորոգման աշխատանքներ    |1,559.1    |

|___|__________________________________________________________|___________|

| 6.|ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                      |800.0      |

|___|__________________________________________________________|___________|

|   |Շենքի հիմնանորոգում                                       |800.0      |

|______________________________________________________________|___________|

|                         ԸՆԴԱՄԵՆԸ                             |12,648.0   |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.02.2001
N 144
Որոշում