Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳ ...

27.12.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.1994  -ից մինչեւ   27.12.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.00 թիվ 883 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 1994 թ. թիվ 143

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում փորձագիտական եզրահանգումներ ու օգնություն ստանալու և ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջները բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն կոնսուլտատիվ խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտատիվ խորհրդի կանոնադրությունը և կազմը (կցվում են):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 30-ի թիվ 143 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտատիվ խորհուրդը (այսուհետև` կոնսուլտատիվ խորհուրդ) հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությունը ստանում են փորձագիտական եզրակացություններ և օգնություն:

2. Կոնսուլտատիվ խորհրդի կազմի մեջ ընդգրկվում են ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության հարցերին առնչվող Հայաստանի Հանրապետության և արտասահմանից հրավիրված անհատ մասնագետներ ու փորձագետներ:

 

II. ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Կոնսուլտատիվ խորհուրդը`

ա) տալիս է կոնսուլտացիաներ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի և կանոնների վերաբերյալ.

բ) պարզաբանում է ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում ընդհանուր բնույթի տեխնիկական հիմնահարցերը.

գ) քննարկում և տալիս է առաջարկություններ միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտների անվտանգության մակարդակի վերաբերյալ.

դ) աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության աշխատանքներին` հրավիրված մասնագետների և փորձագետների աշխատանքի կոորդինացման միջոցով.

ե) քննարկում և ընդհանրացնում է կառավարման մարմինների կողմից տրված առաջարկությունները և փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչությանը:

 

III. ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Կոնսուլտատիվ խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5.Կոնսուլտատիվ խորհրդի աշխատանքները ղեկավարում է խորհրդի նախագահը: Կոնսուլտատիվ խորհրդի նախագահը, փոխնախագահը և գիտական քարտուղարն ընտրվում են կոնսուլտատիվ խորհրդի անդամների կողմից:

6. Կոնսուլտատիվ խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում կոնսուլտատիվ խորհրդի առջև դրված խնդիրների կատարման համար, սահմանում է փոխնախագահի, գիտական քարտուղարի և անդամների պարտականությունները:

7. Կոնսուլտատիվ խորհրդի կազմը վերահաստատվում է տարին մեկ անգամ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 30-ի թիվ 143 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ ԽՈՐՀՐԴԻ

 

   Ա. Աբաղյան          -  ՌԴ,  «Էներգիա»  ԳԱՄ-ի տնօրեն, տեխնիկական

                          գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

   Մ. Աղբաբյան         -  Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ,

                          պրոֆեսոր

 

   Ա. Ամատունի         -  Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,

                          պրոֆեսոր

 

   Ա. Բաբլոյան         -  ՀՀ առողջապահության նախարար, բժշկական

                          գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

   Ս. Բադալյան         -  ՀՀ արտակարգ իրավիճակների պետական

                          վարչության պետ

 

   Կ. Դանիելյան        -  ՀՀ բնության և  շրջակա միջավայրի պահպանության

                          նախարար, կենսաբանական գիտությունների

                          թեկնածու

 

   Ս. Թաշճեան          -  ՀՀ պետական նախարար

 

   Զ. Կիրակոսյան       -  ԱՄՆ,  «Մեծամոր»  ֆոնդի նախագահ

 

   Ա. Հակոբյան         -  ՀՀ կառավարությանն առընթեր արդյունաբերության

                          մեջ աշխատանքների անվտանգ կատարման և

                          լեռնային հսկողության վարչության պետ

 

   Ա. Հաջյան           -  ԱՄՆ, «Բեքտել»  ֆիրմա, միջուկային

                          տեղակայումների անվտանգությունն ապահովող խորհրդի

                          ղեկավար, տեխնիկական կազմի անդամ

 

   Ռ. Ղազարյան         -  ՀՀ ԳԽ կրթության և  գիտության, լեզվի և

                          մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

                          ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների

                          դոկտոր

 

   Գ. Մանոյան          -  ՀՀ պետնախարարի խորհրդական

 

   Ա. Մարտիրոսյան      -  ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի

                          օգտագործման միջուկային և ռադիացիոն

                          անվտանգության պետական հսկողության վարչության պետ

 

   Ռ. Մարտիրոսյան      -  Երևանի  պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս,

                          ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 

   Ա. Մելիքսեթյան      -  Երևանի  ճարտարապետաշինարարական ինստիտուտի

                          դոցենտ, վաստակավոր շինարար

 

   Ռ. Մկրտչյան         -  Երևանի  ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն,

                          ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

 

   Վ. Չիտեչյան         -  ՀՀ փոխվարչապետ, տեխնիկական գիտությունների

                          դոկտոր, պրոֆեսոր

 

   Յու. Սարգսյան       -  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի

                          պրեզիդենտ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տեխնիկական

                          գիտությունների դոկտոր

 

   Ֆ. Սարգսյան         -  ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս, տեխնիկական

                          գիտությունների դոկտոր

 

   Հ. Վարդապետյան      -  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական

                          գիտությունների դոկտոր

 

   Ժ. Փանոսյան         -  Ֆրանսիա,  «Ֆրամատոմ»-ի միջուկային տեխնիկայի

                          հարցերով արտաքին կապերի տնօրինության փոխնախագահ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.1994
N 143
Որոշում