Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 մարտի 2017 թվականի N 11

 

31. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 16-ի նիստի

N 11 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ VIIi. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Սույն ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի N 29.6/[390226]-17(3) նիստի արձանագրության 2.1 կետի հանձնարարականը:

2. Գյուղատնտեսության զարգացման հիմնական նախապայմաններից է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացումը: Վերջինս ագրարային ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների աճի և ճյուղի արտադրական ներուժի լիարժեք օգտագործման հիմնական գործոններից է:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում շուկայական հարաբերությունների անցման արդյունքում ստեղծվել և ներկայումս գործում են շուրջ 320.0 հազ. գյուղացիական տնտեսություններ, որոնց հողատարածքները բաժանված են շուրջ 1.2 մլն հողակտորների և զբաղեցված են տարբեր մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության տակ: Շուկայական հարաբերությունների մեկնարկին հաջորդող ժամանակահատվածում գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացման տեմպերը խիստ ցածր են եղել, որը հանգեցրել է գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման ցածր արտադրողականության և ծախսատարության: Ստեղծված պայմաններում ավելանում է օգտագործվող ռեսուրսների ծախսը, բարձրանում է մեքենայացված աշխատանքների սակագները, որի հետևանքով ագրոտեխնիկական կանոններով պահանջվող մի շարք գործընթացներ ընդհանրապես չեն իրականացվում կամ կատարվում են ձեռքով, որի պայմաններում խիստ բարձրանում է մշակության աշխատատարությունը, խախտվում են աշխատանքների կատարման ագրոտեխնիկական ժամկետները և նվազում որակական ցուցանիշները:

4. Գյուղատնտեսության զարգացման և արդյունավետության բարձրացման գործում առանձնակի կարևորվում է տեխնիկական վերազինման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրները: Վերջինս այսօր առավել քան արդիական է, քանի որ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում առկա գյուղատնտեսական տեխնիկան բնութագրվում է ցածր արդյունավետությամբ, ծախսատարությամբ` կապված վերջիններիս բարձր մաշվածության, սարքինության ցածր մակարդակի և պարտադրված պարբերական վերանորոգման հավելյալ ծախսերի հետ:

5. Գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ներկա հրամայական պահանջի և գյուղատնտեսությունում տնտեսավարողների ցածր վճարունակության պայմաններում գյուղատնտեսական տեխնիկայի նորացումը իրատեսական է համարվում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման մատչելի մեխանիզմների կիրառման դեպքում:

6. Պետություն - մասնավոր հատված համագործակցության արդյունքում ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական տեխնիկայի վերազինմանն ուղղված տեխնիկայի մատակարարների և գյուղատնտեսությունում տնտեսավարողների միջև համագործակցության տարբեր ձևերի խթանման և շահագործման արդյունավետության բարձրացման համար:

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո իրականացված տնտեսական վերափոխումների արդյունքում հողերի մասնավորեցումն ուղեկցվել է նախկին 859 կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և միջտնտեսային կազմակերպություններին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջական սեփականաշնորհմամբ: Մեկ գյուղացիական տնտեսությանը միջին հաշվով ներկայումս բաժին է ընկնում 1.48 հա գյուղատնտեսական հողատեսքեր, որից շուրջ 1.0 հա վարելահողեր, որոնք իրենց հերթին բաժանվում են 3-4 հողակտորների: Վերջինս դժվարություններ է ստեղծում տեխնիկայի օգտագործման գործընթացում և բացասաբար անդրադառնում մեքենայական աշխատանքների արդյունավետության վրա:

8. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից իրականացված վարչական վիճակագրական ռեգիստրի վարման արդյունքում գրանցվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա են տրակտորներ` 15239 միավոր, հացահատիկահավաք կոմբայններ` 1351 միավոր, տրակտորային կցասայլեր` 6195 միավոր, տրակտորային խոտհնձիչներ` 2112 միավոր, կերահավաք կոմբայններ` 421 միավոր, մամլիչ-բարդոձիչներ` 1738 միավոր, հատիկազտիչ մեքենաներ` 422 միավոր, տրակտորային շարքացաններ` 1884 միավոր, տրակտորային գութաններ` 3900 միավոր, կուլտիվատորներ` 2316 միավոր:

9. Հայաստանի Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79.0%: Մասնավորապես, տրակտորների 78.4, բեռնատար ավտոմեքենաների 76.5, հացահատիկահավաք կոմբայնների 76.3, տրակտորային կցասայլերի 86.6, տրակտորային խոտհնձիչների 83.9, կերահավաք կոմբայնների 73.2, շարքացանների 84.9, գութանների 87.1 և կուլտիվատորների 84.2 տոկոսն են գտնվում տեխնիկապես սարքին վիճակում: Առանձին գյուղատնտեսական տեխնիկական միջոցների առկայության և սարքինության մասին տեղեկատվությունը ներկայացված է N 1 աղյուսակում:

10. Նշված տեխնիկայի շուրջ 93%-ը Խորհրդային Միության 1976-1991 թթ. արտադրության են` բարոյապես և ֆիզիկապես մաշված, իսկ մնացած մասը հիմնականում 1997-2010 թվականներին դրամաշնորհների և այլ միջոցների հաշվին Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից ներկրված, 885 միավոր տարբեր մակնիշի տրակտորներ և 116 միավոր հացահատիկահավաք կոմբայններ:

11. 2013-2015 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսական մեքենաներ արտադրող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն է ներկրվել և ուղղակի վաճառքի ու ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի (այսուհետ` լիզինգի պայմանագիր) միջոցով շուկայականից անհամեմատ ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին և անհատներին է տրամադրվել 292 միավոր «Բելառուս 82.1» մակնիշի տրակտորներ, 20 միավոր հավաքիչ-մամլիչ, 20 միավոր կուլտիվատոր, 40 միավոր գութան, 34 միավոր կարտոֆիլատնկիչ և կարտոֆիլաքանդիչ, 16 միավոր շարքացան: Տրակտորների ուղղակի վաճառքի գինը կազմել է 6.7-8.1 մլն դրամ, իսկ լիզինգի պայմանագրով տրամադրելու դեպքում` տարեկան 9-12% տոկոսադրույքով` ներառյալ ռիսկերի ապահովագրումը, կանխավճար` գնի 20%-ի չափով, մարման առավելագույն ժամկետը 6 տարի` տրակտորների համար, 3 տարի` գյուղատնտեսական գործիքների համար:

12. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից գյուղատնտեսությունում տնտեսվարողներին է տրամադրվել 4 միավոր հացահատիկահավաք կոմբայն, իսկ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից լիզինգի պայմանագրով 8 միավոր` 1 միավորի արժեքը շուրջ 27.5-30.5 մլն դրամ, 20% կանխավճարով, տարեկան 9-12% տոկոսադրույքով, 10 տարի մարման ժամկետով:

13. «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում 125 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 1044 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 215 տրակտոր, 146 մամլիչ-բարդոցիչ, 683 միավոր այլ գյուղգործիք:

14. Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում 2001 թվականին հիմնադրված «Չինվան» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը 2003 թվականից զբաղվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ (հավաքմամբ): Անցած տարիների ընթացքում ընկերությունը իրացրել է Չինաստանի Հանրապետությունից ներկրված 700-ից ավելի տրակտորներ և 3000-ից ավելի կցորդիչ գործիքներ: Գյուղատնտեսական տեխնիկայի զգալի մասը հավաքվել է ընկերությունում: Վերջին երկու տարում «Չինվան» սահմանափակ պատասխանատվության ընկերության և Իրանի Իսլամական Հանրապետության «ԻՔՄՔՕ» ընկերության հետ համատեղ հավաքվել է շուրջ 20 խոտամամլիչ և մեկ հացահատիկահավաք կոմբայն:

15. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի համալրման հետ մեկտեղ արդիական խնդիր է մնում նրա առավել արագ տեմպերով նորացումը: Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի վերազինման հարցում առկա դժվարություններն առնչվում են տեխնիկան շահագործող սուբյեկտների, սպասարկումների կարիք ունեցող գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորությունների, պահեստամասերի բարձր գների և այլ գործոնների հետ:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նորոգումների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է`

1) գյուղատնտեսության մեքենայացման մակարդակի նվազեցմանը,

2) ագրոտեխնիկական պահանջներով նախատեսված մշակության և բերքահավաքի աշխատանքների ժամկետների խախտմանը,

3) գյուղատնտեսության մեքենայացված աշխատանքներում վառելիքաքսանյութերի ծախսի 25-35% ավելացմանը,

4) նորոգումների և սպասարկումների ծախսերի ավելացմանը մինչև 50-65%,

5) մեքենայացված աշխատանքների (վար, ցանք, կուլտիվացիա, բուժում, բերքահավաք և այլն) սակագների մակարդակի բարձրացմանը 30-45%-ով,

6) գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի ավելացմանը 8-12%-ով,

7) գյուղատնտեսական մթերքների մրցունակության նվազմանը:

17. Մեքենատրակտորային հավաքակազմի վերազինման գործում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների և գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մատչելի մեխանիզմների բացակայությամբ ու եղածների անկատարությամբ և այլն:

18. Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն նորացնել տարեկան 10.0-12.5 տոկոսի չափով, մինչդեռ 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը, առավել ևս, որ մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը և մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաև հավաքակայանի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, առավել ևս որակական առումով:

19. Հայաստանի Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի նորացումը տեխնիկական հավաքակազմի նվազագույն շուրջ 10.0%-ի չափով իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները կկազմեն.

1) տրակտորներ տարբեր մակնիշների` 1820 միավոր (15239*10.0/100),

2) հացահատիկահավաք կոմբայն` 130 միավոր (1351*10.0/100),

3) մամլիչ-բարդոձիչներ` 170 միավոր (1738*10.0/100),

4) տրակտորային շարքացաններ` 190 միավոր (1884*10.0/100),

5) տրակտորային գութաններ` 390 միավոր (3900*10.0/100),

6) կուլտիվատորներ` 230 միավոր (2316*10.0/100):

20. Անհրաժեշտ է հաշվի առնել նաև ոչ ավանդական, Հայաստանի Հանրապետության համար հեռանկարային, բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի ծավալների ընդլայնումը և դրան համարժեք տեխնիկական միջոցների ապահովումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

21. Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, արդյունքում` գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

22. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

1) գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մատչելի լիզինգային մեխանիզմների առաջադրում.

2) մատակարարման ենթակա գյուղատնտեսական տեխնիկայի տեսակների հստակեցում.

3) գյուղատնտեսական տեխնիկայի համար պահանջվող ներդրումների և դրա սուբսիդավորվող մասի գնահատում.

4) գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի գործընթացում սուբսիդավորման ձևի հստակեցում.

5) ծրագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի առաջադրում.

6) ծրագրի ռիսկերի գնահատում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

23. Գյուղատնտեսության մեքենայացման ներկա վիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ոլորտում առաջնահերթ խնդիր է գյուղատնտեսության տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, խնդրի վերաբերյալ նոր մոտեցումների և մեխանիզմների կիրառմամբ պետական աջակցության քաղաքականության իրականացումը:

24. Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ:

25. Ծրագիրը կիրագործվի հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ.

1) Ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ.

2) ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն պետք է իրականացվի մասնագիտացված կառույցների կողմից, որոնք կիրականացնեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում.

3) ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսավարողներին կտրամադրվի լիզինգի պայմանագրով, հաշվի առնելով 2013-2016 թվականներին գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգի պայմանագրով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման դրական փորձը և արդյունքները (125 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 71 միավոր տրակտոր «Բելառուս» ՄՏԶ 82.1 և 8 միավոր հացահատիկահավաք կոմբայն).

4) ծրագրի իրականացման համար հիմնավորված մոտեցումներ ձևավորելու նպատակով ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության թվով 15 առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի հնարավորությունները և պայմանները.

5) ծրագրով 2017 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերող, լիզինգի պայմանագիր կնքած տնտեսավարողների լիզինգի տոկոսադրույքը` պայմանագրի գործողության ընթացքում` ծրագրի շրջանակներում կնքված լիզինգային պայմանագրերի շրջանակներում.

6) ծրագրով լիզինգի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման համար 2017 թվականին պահանջվում է 120.0 մլն դրամ, իսկ ծրագրի իրականացման հետագա 2018-2026 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով.

7) գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ներկայիս ցածր վճարունակությունը հանգեցնում է նոր գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու ցածր վճարունակ պահանջարկի, հետևաբար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացումը տարեկան 10-12.5 տոկոսով իրատեսական չէ, այդ պատճառով ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեխնիկայի նորացումը իրականացնել ավելի փոքր ծավալներով, որը նախադրյալներ կստեղծի հետագա տարիներին գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի առավել արագ տեմպերով վերազինման համար: Ծրագրի շրջանակներում նորացման ծավալների չափը և գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու սահմանափակումը պայմանավորված է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման առաջնահերթություններով և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար նախատեսվող գումարի չափով: Հաշվի է առնվել նաև գյուղատնտեսական տեխնիկայի վճարունակ պահանջարկի ուղղությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, իրականացված դիտարկումների արդյունքները: Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան.

ա. տրակտորներ տարբեր մակնիշների,

բ. կոմբայններ,

գ. հավաքիչ-մամլիչներ,

դ. տրակտորային շարքացաններ,

ե. տրակտորային գութաններ,

է. տրակտորային խոտհնձիչներ,

ը. կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,

թ. կուլտիվատորներ, ֆրեզներ,

ժ. սրսկիչներ.

ժա. այլ գյուղատնտեսական տեխնիկա.

8) Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են.

ա. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

բ. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

գ. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

դ. այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է.

ե. գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները սահմանված են Աղյուսակ 4-ով:

9) ծրագրի մասնակիցներն են.

ա. գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար սույն ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած գյուղատնտեսությունում տնտեսավարողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը), որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները: Ծրագրի շրջանակներում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը 100 մլն դրամը գերազանցելու դեպքում, լիզինգառուն մինչև լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

բ. ցանկացած բանկ և վարկային կազմակերպություն, որը սույն ծրագրի պայմաններին համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրում տնտեսավարողներին: Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք բավարարում են ծրագրի պահանջները: Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)` բանկի կամ վարկային կազմակերպության հաշվին.

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ).

դ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

10) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը.

ա. լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգային գործարքներ.

բ. լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների` մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով.

գ. լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար բանկի և վարկային կազմակերպության կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.

դ. 2017 թվականի (9 ամիսների համար) լիզինգի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման համար նախատեսված 120.0 մլն դրամ գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի հատուկ հաշվին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների տնտեսումների ֆինանսական վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցին իրավունք է վերապահվում փոխանցված գումարը որպես ավանդ ձևակերպելու բանկում և ստացվող դեպոզիտային տոկոսն ուղղելու ծրագրի իրականացման հետ կապված հետևյալ աշխատանքներին` ծրագրի լուսաբանում, մոնիթորինգի իրականացում, վեճերի լուծմանն ուղղված դատական ծախսեր, ծրագրի իրականացման հետ կապված այլ գործառնական ծախսեր.

ե. լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվում է լիզինգի մայր գումարի և լիզինգի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա.

զ. լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից փոխանցվում է բանկի կամ վարկային կազմակերպության համապատասխան հաշվին` տվյալ ֆինանսական կազմակերպության հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և տվյալ ֆինանսական կազմակերպության միջև կնքվող պայմանագրով:

է. բանկը կամ վարկային կազմակերպությունը լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց է ներկայացնում ամիսը մեկ անգամ` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը պարտավոր է հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան բանկի կամ վարկային կազմակերպության հաշվի համարին` եթե հայտը բավարարում է Ծրագրի պահանջներին.

11) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը.

ա. լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ լիզինգատուի հանդեպ կամ լիզինգատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն 23.04.1999 թ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հավանություն տրված և 04.06.1999 թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ.

բ. լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, երբ լիզինգի առարկան չի պահպանվում սահմանված պահանջներով, կամ չի պահպանվել լիզինգի տրամադրման պայմանները.

գ. լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում:

(25-րդ կետը փոփ. 18.05.17 թիվ 20 արձանագրային որոշում)

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

26. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը` բանկերի և վարկային կազմակերպությունների հայտերի վերլուծության և լիզինգառուների ընտրանքային ստուգումների հիման վրա:

27. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է տոկոսադրույքի սուբսիդավորվող լիզինգի մասին` ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը լիզինգառուների ընտրանքային ստուգումներ կարող է իրականացնել ծրագրի պայմաններին համապատասխանությունն ստուգելու նպատակով:

29. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

30. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում`

1) լիզինգի պայմանագրերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի համայնքների շահառուները, տեխնիկայի քանակը, գումարը, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը` ըստ կոնկրետ մակնիշի տեխնիկայի.

2) տեղեկատվություն մոնիթորինգի արդյունքների մասին.

3) հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն.

4) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

 

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

31. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման կազմակերպումը կապված է մի շարք ռիսկերի հետ: Մասնավորապես`

1) ներկայումս գյուղատնտեսությունում մեքենայական աշխատանքները հիմնականում իրականացվում են տեխնիկայի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով, որոնց գործունեությունը չի հարկվում, իսկ մեքենայացված աշխատանքներով ծառայություններ իրականացնող իրավաբանական անձինք հարկվում են, ինչը ստեղծում է ոչ հավասար մրցակցային պայմաններ: Նպատակահարմար է նշված կառույցներին, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերատիվներին պետական ծրագրերի շրջանակներում ցուցաբերել աջակցություն` մասշտաբի էֆեկտի և աշխատանքի արդյունավետ կազմակերպման հաշվին մրցակցային առավելություններ ստանալու նպատակով,

2) գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և հողատեսքերի կտրտվածությունը խիստ բացասաբար է ազդում տեխնիկայի արտադրողականության վրա, ինչը պահանջում է համատեղ գործունեության իրականացման, մասնավորապես գյուղատնտեսական կոոպերացիայի խթանում,

3) հացահատիկի բերքահավաքի սեղմ ժամկետներով պայմանավորված` այլ գյուղատնտեսական տեխնիկայի համեմատ հացահատիկահավաք կոմբայնների ցածր ծանրաբեռնվածությունը: Կոմբայնները տարվա ընթացքում շահագործվում են ընդամենը 30-45 օր, որի պատճառով ավելանում է տեխնիկայի արժեքի ետգնման ժամանակահատվածը,

4) բերքահավաքի աշխատանքներ իրականացնող միավորումների տեխնիկական հավաքակազմի համալրումը պահանջում է մեծածավալ ներդրումներ, որի փոխհատուցման ժամկետը բավականին երկար է, ուստի ներդրողների կողմից այս բիզնեսի նկատմամբ շահագրգռվածությունը թույլ է, որի համար անհրաժեշտ է ճկուն և մատչելի մեխանիզմների առաջադրում:

32. Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման ռիսկերն են.

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ ցածր վճարունակ պահանջարկը.

2) լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման համար գյուղատնտեսական տեխնիկական միջոցների ոչ արդյունավետ տարբերակների առաջադրումը.

3) տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ոչ արդյունավետ ուղղությունների ընտրությունը,

4) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար ակնկալվող միջոցների գերագնահատումը.

5) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված լիզինգառուների ակնկալվող եկամուտների չապահովումը.

6) լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը,

7) գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներկրման դժվարությունները և փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսերը:

33. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են`

1) գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պայմանագրով մատակարարման մատչելի մեխանիզմների առաջադրումը,

2) Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող, Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկա ներկրող և լիզինգի պայմանագրով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրող փորձ և հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությունը և ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը,

3) օրենսդրական փոփոխություն կատարելու միջոցով գյուղատնտեսական տեխնիկայով սպասարկումներ իրականացնող իրավաբանական անձանց ավելացված արժեքի հարկից ազատման հարցի քննարկումը: Վերջինս իր հերթին կնպաստի նշված կառույցների գործունեության ծավալների ընդլայնման համար և կստեղծի հնարավորություններ` այլ հարկատեսակներով (շահութահարկ, եկամտահարկ) բյուջեի մուտքերի ավելացման համար:

4) գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներկրման ծախսերը և ռիսկերը գյուղատնտեսական տեխնիկա արտադրողներին վերապահելը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

33. Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

34. Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում կատարված տնտեսումների հաշվին:

35. Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում սույն ծրագրի 25-րդ կետի պայմաններին համապատասխան նույն կետի 7-րդ ենթակետում նշված գյուղատնտեսական տեխնիկայի առանձին տեսակների լիզինգի ամփոփ հաշվարկները բերված են Աղյուսակ N 3-ում: Ծրագրի շրջանակներում լիզինգի 20% կանխավճարի, 9% տոկոսադրույքի և վերջինիս 7 տոկոսային կետի սուբսիդավորման պայմաններում (լիզինգի մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով) հնարավոր կլինի իրականացնել շուրջ 2.83 մլրդ արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, որը համարժեք է շուրջ 347 միավոր «Բելառուս 82.1» տրակտորի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմանը: Միաժամանակ, հաշվի անելով գյուղատնտեսական տեխնիկայի տարբեր տեսակների նկատմամբ պահանջարկը, 2017 թվականին և առաջիկա տարիներին հնարավոր կլինի վերոնշյալ պայմաններով սուբսիդավորել (հաշվարկները կատարված են ներկա առաջարկվող գների և մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով լիզինգի պայմաններում).

1) տրակտորներ տարբեր մակնիշների (85 և 50 ձ.ուժ)` 225 միավոր, սուբսիդավորման գումարը` 305.0 մլն դրամ (165*1.389.321+60*1.262.419),

2) հացահատիկահավաք կոմբայն` 10 միավոր, սուբսիդավորման գումարը` 92.5 մլն դրամ (10*9.248.445),

3) հավաքիչ-մամլիչ` 50 միավոր, սուբսիդավորման գումարը` 47.3 մլն դրամ (50*945.547),

4) տրակտորային շարքացաններ` 40 միավոր, սուբսիդավորման գումարը` 35.1 մլն դրամ (40*877.242)

5) տրակտորային գութաններ` 40 միավոր սուբսիդավորման գումարը` 2.7 մլն դրամ (40*68.119)

6) տրակտորային խոտհնձիչ` 40 միավոր, սուբսիդավորման գումարը` 2.1 մլն դրամ (40*52.578)

7) կարտոֆիլատնկիչ, կարտոֆիլաքանդիչ` 40 միավոր, սուբսիդավորման գումարը` 6,4 մլն դրամ (20*181,564.433+15*137.706):

8) կուլտիվատոր, ֆրեզ` 45 միավոր, սուբսիդավորման գումարը` 5.6 մլն դրամ (25*124.928+20*124.497):

9) սրսկիչ` 15 միավոր, սուբսիդավորման գումարը` 2.8 մլն դրամ (20*142.455):

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

36. Ծրագրի իրականացման արդյունքում`

1) նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման` գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար.

2) ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2.0 տոկոսը, սակայն այն նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ իրականացնել տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրեր, որոնք զուգահեռ հնարավորություններ կստեղծեն համայնքներին կից մեքենատրակտորային կայանների ստեղծման համար.

3) որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար.

4) ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման ուղղությամբ:

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի

Հանրապետությունում

գյուղատնտեսական տեխնիկայի

ֆինանսական վարձակալության`

լիզինգի պետական աջակցության

ծրագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ

 

(հատ)

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                          |Առկայությունը|որից`    |

|                                             |             |սարքին   |

|                                             |             |վիճակում |

|_____________________________________________|_____________|_________|

|                   1                         |      2      |    3    |

|_____________________________________________|_____________|_________|

|Տրակտորներ                                   |15239        |11960    |

|_____________________________________________|_____________|_________|

|Բեռնատար ավտոմեքենաներ                       |15049        |11509    |

|_____________________________________________|_____________|_________|

|Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշների  |1351         |1031     |

|_____________________________________________|_____________|_________|

|Տրակտորային կցասայլակներ                     |6195         |5365     |

|_____________________________________________|_____________|_________|

|Տրակտորային խոտհնձիչներ                      |2112         |1772     |

|_____________________________________________|_____________|_________|

|Կերահավաք կոմբայններ` ներառյալ սիլոսահավաք   |421          |308      |

|_____________________________________________|_____________|_________|

|Կարտոֆիլահավաք կոմբայններ                    |-            |-        |

|_____________________________________________|_____________|_________|

|Մամլիչ-բարդոձիչներ                           |1738         |1484     |

|_____________________________________________|_____________|_________|

|Հատիկազտիչ մեքենաներ                         |422          |360      |

|_____________________________________________|_____________|_________|

|Տրակտորային շարքացաններ                      |1884         |1599     |

|_____________________________________________|_____________|_________|

|Տրակտորային գութաններ                        |3900         |3398     |

|_____________________________________________|_____________|_________|

|Կուլտիվատոր,                                 |2316         |1949     |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

Հայաստանի

Հանրապետությունում

գյուղատնտեսական տեխնիկայի

ֆինանսական վարձակալության`

լիզինգի պետական աջակցության

ծրագրի

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(ՀՀ դրամ)

._____________________________________________________________________.

|Գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը |Արտադրող  |Տեղափոխման|Ընդամենը  |

|                                    |գործարանի |ծախսեր*   |          |

|                                    |գինը      |(1        |          |

|                                    |          |միավորի)  |          |

|____________________________________|__________|__________|__________|

|                  1                 |    2     |    3     |     4    |

|_____________________________________________________________________|

|ՏՐԱԿՏՈՐՆԵՐ                                                           |

|_____________________________________________________________________|

|Ագրոմաշ 30ՏԿ 4x4 (30ձ/ուժ)          |6.381.000 |488.000   |6.869.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Ագրոմաշ 50ՏԿ 4x4 (50ձ/ուժ)          |6.917.000 |488.000   |7.405.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Ագրոմաշ 85ՏԿ 4x4 (85ձ/ուժ)          |11.584.000|488.000   |12.072.000|

|____________________________________|__________|__________|__________|

|Ագրոմաշ 50ՏԿ 4x2 (ինքնագնաց շասսի)  |6.044.600 |683.200   |7.411.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Թրթուրավոր տրակտոր «Ագրոմաշ-90 ՏԳ   |20.500.000|1.500.000 |22.000.000|

|1040Ա» (95ձ/ուժ ԴՏ-75-ի նույնատիպը) |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Անիվավոր տրակտոր «Բելառուս 82.1»    |7.710.800 |439.200   |8.150.000 |

|_____________________________________________________________________|

|ԿՈՄԲԱՅՆՆԵՐ                                                           |

|_____________________________________________________________________|

|Կոմբայն «Նիվա-էֆֆեկտ» ՍԿ-5ՄԷ-1      |28.128.457|4.721.482 |32.849.939|

|(4.1 մ)                             |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Կոմբայն «Նիվա-էֆֆեկտ» ՍԿ-5ՄԷ-1      |28.482.142|4.721.482 |33.203.624|

|(4.1 մ)                             |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Կոմբայն ՐՍՄ-101 «Վեկտոր-410»ՍԿ-5ՄԷ-1|43.165.685|10.137.687|53.303.372|

|(5.0 մ)                             |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Կոմբայն ՐՍՄ-101 «Վեկտոր-410»ՍԿ-5ՄԷ-1|43.607.914|10.137.687|53.745.601|

|(5.0 մ)                             |          |          |          |

|_____________________________________________________________________|

|ԳՅՈՒՂԳՈՐԾԻՔՆԵՐ                                                       |

|_____________________________________________________________________|

|Հավաքիչ-մամլիչ ՊՊՏ-041 «Տուկան»     |5.368.000 |183.000   |5.551.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|«Վեկտոր» եգիպտացորեն հավաքող        |11.551.730|970.000   |12.521.730|

|կոմբայնին կցվող հնձիչ մեքենա        |          |          |          |

|«Արգուս-670»                        |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|«Վեկտոր» արևածաղիկ  հավաքող         |4.479.460 |1.697.500 |6.176.960 |

|կոմբայնին կցվող հնձիչ մեքենա        |          |          |          |

|«Ֆալկոն-870»                        |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Կարտոֆիլացան 4 շարքանի Լ-202 ՐԲ     |          |          |2.103.000 |

|միաժամանակ պարարտանյութ ցանող       |          |          |          |

|____________________________________|__________|__________|__________|

|Կարտոֆիլաքանդիչ 2 շարքանի ԿՏՆ-2Վ ՐԲ |          |          |1.595.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Կուլտիվատոր կախովի ԿՊՍ-4 ՐԲ         |          |          |1 447.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Գութան 3 խոփանի ՊԼՆ-3-35 Պ ՐԲ       |          |          |789.000   |

|____________________________________|__________|__________|__________|

|Խոտհնձիչ ԿՊՍ-2.1 ՐԲ                 |          |          |609.000   |

|____________________________________|__________|__________|__________|

|«Բելառուս 82.1» տրակտորի կտրիչ ՐԲ   |          |          |1.442.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Սկավառակավոր շարքացան ՍԶՈՒ-3.6 ՐՖ   |          |          |5.150.000 |

|____________________________________|__________|__________|__________|

|Կախովի սրսկիչ ԱԳՊ-300 (300 լ)       |          |          |1.650.000 |

|Սլովենիա                            |          |          |          |

._____________________________________________________________________.

 

* հնարավոր է համարվում տեղափոխման ծախսերը գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների հաշվին իրականացումը:

 

Աղյուսակ 3

 

Հայաստանի

Հանրապետությունում

գյուղատնտեսական տեխնիկայի

ֆինանսական վարձակալության`

լիզինգի պետական աջակցության

ծրագրի

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԼԻԶԻՆԳԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(դրամ)

.______________________________________________________________________

|N |Տեխնիկայի      |Լիզինգի   |Լիզինգի|Լիզինգի  |Լիզինգի   |Լիզինգի   |

|  |անվանումը      |առարկայի  |ժամկետը|կանխավճա-|գումարը   |տոկոսա-   |

|  |               |արժեքը    |(ամիս) |րը, 20%, |(մեկ      |գումարը   |

|  |               |          |       |         |միավորի   |(մեկ      |

|  |               |          |       |         |համար)*   |միավորի   |

|  |               |          |       |         |          |համար) 9% |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|1 |Տրակտոր        |8,150,000 |72     |1,630,000|6,525,000 |1,786,221 |

|  |(85 ձ.ուժ)     |          |       |         |          |          |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|2 |Տրակտոր        |7,405,000 |72     |1,481,000|5,929,000 |1,623,063 |

|  |(50 ձ.ուժ)     |          |       |         |          |          |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|3 |Հացահատիկահավաք|32,750,000|120    |6,550,00 |26,205,000|11,890,515|

|  |կոմբայն        |          |       |         |          |          |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|4 |Հավաքիչ-մամլիչ |5,551,000 |72     |1,110,200|4,440,800 |1,215,672 |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|5 |Շարքացան       |5,150,000 |72     |1,030,000|4,120,000 |1,127,850 |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|6 |Գութան         |789,000   |36     |157,800  |631,200   |87,579    |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|7 |Հնձիչ          |609,000   |36     |121,800  |487,200   |67,599    |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|8 |Կուլտիվատոր    |1,447,000 |36     |289,400  |1,157,600 |160,617   |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|9 |Ֆրեզ           |1,442,000 |36     |288,400  |1,153,600 |160,062   |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|10|Կարտոֆիլատնկիչ |2,103,000 |36     |420,600  |1,682,400 |233,433   |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|11|Կարտոֆիլաքանդիչ|1,595,000 |36     |319,000  |1,276,000 |177,045   |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|12|Սրսկիչ         |1,650,000 |36     |330,000  |1,320,000 |183,150   |

|__|_______________|__________|_______|_________|__________|__________|

|  |Ընդամենը       |          |       |         |          |          |

.______________________________________________________________________

 

.__. _________________________________________________________________.

|N | |Սուբսիդավորման|Տեխնիկայի|Ընդամենը   |այդ թվում`   |Տեխնիկայի    |

|  | |տոկոսագումարը |քանակը   |սուբսիդա-  |առաջիկա մեկ  |արժեքը       |

|  | |(մեկ միավորի  |         |վորման     |տարվա        |             |

|  | |համար) 7      |         |տոկոսագու- |(12 ամիս)    |             |

|  | |տոկոսային կետ |         |մարը       |             |             |

|  | |              |         |           |             |             |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|1 | |1,389,321     |165      |229,237,965|69,608,715   |1,344,750,000|

|  | |              |         |           |             |             |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|2 | |1,262,419     |60       |75,745,140 |23,000,220   |444,300,000  |

|  | |              |         |           |             |             |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|3 | |9,248,445     |10       |92,484,450 |17,503,260   |327,500,000  |

|  | |              |         |           |             |             |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|4 | |945,547       |50       |47,277,350 |14,355,900   |277,550,000  |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|5 | |877,242       |40       |35,089,680 |10,655,080   |206,000,000  |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|6 | |68,119        |40       |2,724,760  |1,497,400    |31,560,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|7 | |52,578        |40       |2,103,120  |1,155,760    |24,360,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|8 | |124,928       |25       |3,123,200  |1,716,350    |37,622,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|9 | |124,497       |20       |2,489,940  |1,368,340    |28,840,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|10| |181,564       |20       |3,631,280  |1,995,580    |42,060,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|11| |137,706       |20       |2,754,120  |1,513,520    |31,900,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|12| |142,455       |20       |2,849,100  |1,565,720    |33,000,000   |

|__| |______________|_________|___________|_____________|_____________|

|  | |              |510      |499,510,105|145,935,845**|2,829,442,000|

.__. _________________________________________________________________.

 

* Լիզինգի գումարը ներառում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերը (պետական տուրքը)

** Հաշվի առնելով հաշվարկներում ընդգրկված տեխնիկական միջոցների մակնիշային կազմի փոփոխությունը, գների հնարավոր բարձրացումը, ծրագրում սուբսիդավորման գումարն ընդունվել է կատարված հաշվարկներից շուրջ 10% ավել (ընդամենը` 160,0 մլն դրամ)

 

Աղյուսակ 4

 

Հայաստանի

Հանրապետությունում

գյուղատնտեսական տեխնիկայի

ֆինանսական վարձակալության`

լիզինգի պետական աջակցության

ծրագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Լիզինգը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին), անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց

 

._____________________________________________________________________.

|1 |Լիզինգի առարկաներ      |- կոմբայն                                 |

|  |                       |- տրակտոր                                 |

|  |                       |- այլ գյուղատնտեսական տեխնիկա             |

|__|_______________________|__________________________________________|

|2 |Արժույթը               |ՀՀ դրամ                                   |

|__|_______________________|__________________________________________|

|3 |Լիզինգի վարձավճարի     |տարեկան անվանական տոկոսադրույք` մինչև  9%,|

|  |հաշվարկման համար հիմք  |որի 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է    |

|  |հանդիսացող տոկոսադրույք|                                          |

|__|_______________________|__________________________________________|

|3 |Կանխավճար              |լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի     |

|  |                       |չափով                                     |

|__|_______________________|__________________________________________|

|4 |Մարման ժամկետ          |- կոմբայնների համար` 10 տարի,             |

|  |                       |- տրակտորների համար` 6 տարի,              |

|  |                       |- շարքացանների և  հավաքիչ-մամլիչների      |

|  |                       |համար` 3-6 տարի                           |

|  |                       |- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3  |

|  |                       |տարի:                                     |

|  |                       |Ընդ որում տրակտորներ և  այլ գյուղ.        |

|  |                       |տեխնիկա միևնույն  շահառուին միաժամանակ    |

|  |                       |լիզինգով տրամադրելու դեպքում մարման       |

|  |                       |ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:         |

|__|_______________________|__________________________________________|

|5 |Լիզինգի առարկայի       |լիզինգի առարկան բանկի կամ վարկային        |

|  |ապահովագրություն       |կազմակերպության հաշվին, լիզինգի պայմանագրի|

|  |                       |գործողության ամբողջ ժամանակահատվածի       |

|  |                       |ընթացքում, ապահովագրվում է վնասվածքի և    |

|  |                       |կորստյան ռիսկերից (կասկո):                |

|__|_______________________|__________________________________________|

|6 |Սեփականության իրավունքի|- տրակտորների և  կոմբայնների համար` 5000  |

|  |պետական գրանցման վճար  |ՀՀ դրամ, որը կարող է ներառվել լիզինգի     |

|  | /պետական տուրք/       |գումարի մեջ                               |

|  |                       |- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար վճար|

|  |                       |չկա:                                      |

|__|_______________________|__________________________________________|

|7 |Ծառայության վճար       |- մինչև  2 մլն ՀՀ դրամ (ներառյալ)         |

|  |                       |ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար`   |

|  |                       |առավելագույնը 15000 ՀՀ դրամ,              |

|  |                       |- 2 մլն ՀՀ դրամը գերազանցող ձեռքբերման    |

|  |                       |գնով լիզինգի առարկայի համար` առավելագույնը|

|  |                       |20000 ՀՀ դրամ:                            |

|__|_______________________|__________________________________________|

|8 |Սեփականության իրավունքի|- տրակտորների և  կոմբայնների համար`       |

|  |փոխանցման վճար         |առավելագույնը 5000 ՀՀ դրամ,               |

|  |                       |- այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար`    |

|  |                       |առավելագույնը 3000 ՀՀ դրամ:               |

._____________________________________________________________________.

 

(4-րդ աղյուսակը փոփ. 18.05.17 թիվ 20, 31.08.17 թիվ 37 արձանագրային որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 11
Արձանագրային որոշում