Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՌՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՌՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ...

 

 

105.0442.151203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10503376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 դեկտեմբերի 2003 թվականի N 442-Ն

 

ՋՐԱՌՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՌԵԺԻՄԻ, ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը և 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.03.03թ. N 300-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 10.01.03թ. N 5-Ն որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետի դ) ենթակետի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տարածքային ստորաբաժանումների կողմից ջրավազանային կառավարման արդյունավետության ապահովման նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող լրացուցիչ պայմանների կատարման ընթացքի վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն հավելվածի:

2. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը` կազմված արձանագրության ձևերը տաս օրվա ընթացքում պետք է տրամադրի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժիններին` հետագա ընթացք տալու համար:

(2-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 299-Ն հրաման)

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համապատասխան տարածքային բաժինների կողմից կազմված արձանագրության համար իրականացված միջոցառումների մասին տաս օրվա ընթացքում պետք է տեղյակ պահի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը:

(3-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 299-Ն հրաման)

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ոլորտը համակարգող նախարարի տեղակալի վրա:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

բնապահպանության նախարարի

2 դեկտեմբեր 2003թ.

N 442-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

Ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման,

հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի,

ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև

ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող լրացուցիչ

պայմանների կատարման ընթացքի

 

Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության _____________________ ջրավազանային կառավարման ______________________ (տարածքային ստորաբաժանման անվանումը) (զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն)

________________________________________________________________________

________________________________________________________________________

(ջրօգտագործողի անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

________________________________________________________________________

(այլ մասնակիցների անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

________________________________________________________________________

 

________________________________________________________________________

 

_______________________________________________________ մասնակցությամբ

 

արձանագրեցինք _________________________________________________________

(ջրօգտագործողի անվանում, հասցեն, ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների

________________________________________________________________________

օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակը, ինչպես նաև

________________________________________________________________________

ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող պայմանների կատարման ընթացքը)

 

պարզվեց հետևյալը ___________________________________________________

 

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Ջրօգտագործողի բացատրությունը __________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

_________________ ստորագրությունը, ամսաթիվ ________________________

 

Արձանագրություն կազմողի ստորագրությունը, ամսաթիվը ______________________

(անուն, ազգանուն)

Ջրօգտագործողի ստորագրությունը         __________________________________

                                                   (անուն, ազգանուն)

 

Այլ մասնակիցների ստորագրությունները  _________________________________

(անուն, ազգանուն)

_________________________________

                                                   (անուն, ազգանուն)

                                      _________________________________

                                                   (անուն, ազգանուն)

Ստացա արձանագրության մեկ օրինակը _____________________________________

(պաշտոն» անուն, ազգանուն» ստորագրություն» ամսաթիվ)

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
02.12.2003
N 442-Ն
Հրաման