Սեղմել Esc փակելու համար:
{30.10.2017 - 01.09.2018} «ԿԵՆՏՐՈՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.10.2017 - 01.09.2018} «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.10.2017  -ից մինչեւ   01.09.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

050.0357.291208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        12            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008407

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 357-Ն

 

i

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 182-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը և 207-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» 111-րդ գլխի 111.3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 357-Ն որոշման

 

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի (այսուհետ` Կենտրոնական դեպոզիտարիա) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները, Կենտրոնական դեպոզիտարիայից Կենտրոնական դեպոզիտարիայի, արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի (այսուհետ` Համակարգ) անդամների և (կամ) նրանց գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք, բացատրություն և (կամ) այլ փաստաթղթեր պահանջելու կարգը:

2. Սույն կանոնակարգում սահմանված հաշվետվությունների լրացման դրույթներով այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվետվություններում ներառվող գումարներն արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով (արտարժույթով արտահայտված գումարները վերահաշվարկվում են հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` ՀՀ դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթի հաշվարկային փոխարժեքով)` մեկ Հայաստանի Հանրապետության դրամի ճշտությամբ:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) «Ամսաթիվ» ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը (Օրինակ` 01/01/2014թ.):

2) «Հաշվետու տարի» հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու տարի է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:

3) «Հաշվետու եռամսյակ» օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու եռամսյակ է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ եռամսյակի վերջն ընկած ժամանակաշրջանը:

4) «Հաշվետու ամիս» օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար առաջին հաշվետու ամիս է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակաշրջանը:

4.1) «Հաշվետու շաբաթ»` երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրն (ներառյալ) ընկած ժամանակաշրջան: Կենտրոնական դեպոզիտարիայի համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու շաբաթ է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության լիցենզիա ստանալու օրվանից մինչև տվյալ շաբաթվա կիրակի օրը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանը:

5) «Հաշվետու օր» յուրաքանչյուր օր, որի ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան իրականացրել է գործունեություն:

6) «Հաշվետու ժամանակաշրջան» հաշվետու շաբաթ, հաշվետու ամիս, հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի:

7) «Պետական արժեթղթեր» Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր:

8) «Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ»` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ով սահմանված մեթոդաբանության:

9) «Կանոնակարգ 5/09»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09:

10) «Հաշվետեր»` անձ, որի համար (անունով) Կենտրոնական դեպոզիտարիայում Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով բացվել է դրամական միջոցների հաշվառման հաշիվ:

11) «Ներքին փոխանցում»` դրամական միջոցների հաշվառման հաշվով (հաշիվներով) գործառնություն, որի արդյունքում տեղի է ունենում մեկ հաշվետիրոջ հաշվառման հաշվում դրամական միջոցների պակասեցում և մեկ այլ հաշվետիրոջ հաշվառման հաշվում դրամական միջոցների ավելացում:

12) «Արտաքին փոխանցում»` դրամական միջոցների հաշվառման հաշվով գործառնություն, որի արդյունքում, հաշվետիրոջ հանձնարարականի հիման վրա, տեղի է ունենում տվյալ հաշվետիրոջ դրամական միջոցների հաշվառման հաշվում հաշվառված և Կանոնակարգի 5/09-ի 18-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպությունների մոտ բացված հաշիվներում առկա դրամական միջոցների փոխանցում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից չվարվող այլ հաշվի:

13) «Արտաքին համալրում»` դրամական միջոցների հաշվառման հաշվով գործառնություն, որի արդյունքում տեղի է ունենում Կանոնակարգ 5/09-ի 18-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպությունների մոտ բացված հաշիվներին համալրում` հաշվետիրոջ հաշվին դրամական միջոցների փոխանցման արդյունքում:

(3-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 203-Ն, 03.08.18 թիվ 137-Ն որոշումներ)

4. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններում կիրառվող նշանակությունը:

 

ԲԱԺԻՆ 2. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ: ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 3. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

5. Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները` նշված պարբերականությամբ.

 

._____________________________________________________________________.

|Հաշվետ-|        Հաշվետվության անվանումը                |Ներկայացման  |

|վության|                                               |հաճախականու- |

|թիվը   |                                               |նությունը    |

|_______|_______________________________________________|_____________|

|   1   |                      2                        |        3    |

|_______|_______________________________________________|_____________|

|1      |Հաշվետվություն ֆինանսական վիճակի մասին         |եռամսյակային |

|       |                                               |տարեկան      |

|_______|_______________________________________________|_____________|

|2      |Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին   |եռամսյակային |

|       |                                               |տարեկան      |

|_______|_______________________________________________|_____________|

|3      |Հաշվետվություն սեփական կապիտալում              |եռամսյակային |

|       |փոփոխությունների մասին                         |տարեկան      |

|_______|_______________________________________________|_____________|

|4      |Հաշվետվություն դրամական հոսքերի մասին          |եռամսյակային |

|       |                                               |տարեկան      |

|_______|_______________________________________________|_____________|

|5      |Ֆինանսական հաշվետվություններին կից             |եռամսյակային |

|       |ծանոթագրություններ                             |տարեկան      |

|_______|_______________________________________________|_____________|

|6      |Հաշվետվություն կարգավորվող շուկայում           |օրական       |

|       |արժեթղթերով գործարքների կնքման նպատակով        |             |

|       |դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված,              |             |

|       |ապադեպոնացված) միջոցների վերաբերյալ            |             |

|_______|_______________________________________________|_____________|

|7      |Հաշվետվություն կարգավորվող շուկայից դուրս      |օրական       |

|       |կնքված գործարքների արդյունքում Համակարգում     |             |

|       |գրառումներ կատարելու վերաբերյալ                |             |

|_______|_______________________________________________|_____________|

|8      |Հաշվետվություն Համակարգի անդամի կարգավիճակի    |Յուրաքանչյուր|

|       |շնորհման և  (կամ) դադարեցման վերաբերյալ        |փոփոխության  |

|       |                                               |դեպքում      |

|_______|_______________________________________________|_____________|

|9      |Հաշվետվություն Համակարգի անդամի կարգավիճակի    |Յուրաքանչյուր|

|       |կասեցման և  (կամ) կասեցման դադարեցման          |փոփոխության  |

|       |վերաբերյալ                                     |դեպքում      |

|_______|_______________________________________________|_____________|

|10     |Հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում     |ամսական      |

|       |ռեեստր վարող թողարկողների արժեթղթերի փոխարկման |             |

|       |վերաբերյալ                                     |             |

|_______|_______________________________________________|_____________|

|12     |Հաշվետվություն թողարկողների արժեթղթերի         |եռամսյակային |

|       |սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման   |             |

|       |վերաբերյալ                                     |             |

|_______|_______________________________________________|_____________|

|13     |Հաշվետվություն արժեթղթերի հաշիվների վերաբերյալ |շաբաթական,   |

|       |                                               |ամսական      |

|_______|_______________________________________________|_____________|

|14     |Հաշվետվություն Կենտրոնական դեպոզիտարիայում     |շաբաթական,   |

|       |հաշվետերերին պատկանող դրամական միջոցների       |տարեկան      |

|       |հաշվառման վերաբերյալ                           |             |

|_______|_______________________________________________|_____________|

|15     |Հաշվետվություն հաշվետերերին պատկանող դրամական  |շաբաթական,   |

|       |միջոցների հաշվառման հաշիվներով կատարված        |տարեկան      |

|       |գործառնությունների վերաբերյալ                  |             |

|_______|_______________________________________________|_____________|

|16     |Հաշվետվություն Ն1 նորմատիվի վերաբերյալ         |ամսական      |

|_______|_______________________________________________|_____________|

|17     |Հաշվետվություն Ն2 նորմատիվի վերաբերյալ         |ամսական      |

._____________________________________________________________________.

(5-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 203-Ն, 03.08.18 թիվ 137-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

i

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված հաշվետվությունները և այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով (Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով)` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, որոնց ձևերը սահմանված են սույն կանոնակարգի ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ՀԱՎԵԼՎԱԾ 12-ով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային այլ կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

(6-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 137-Ն որոշում)

7. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն:

8. Հաշվետվության անվանման կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

.________________________________________________________.

|Կենտրոնական  |  գծիկ   |հաշվետվության|  կետ   |հապավումը|

|դեպոզիտարիայի|         |համարը       |        |         |

|կոդը         |         |             |        |         |

|             |         |             |        |         |

.________________________________________________________.

 

.______________________________________________________.

|XXXXX       | _          |XX        |.        |  Xls  |

.______________________________________________________.

 

ընդ որում, «Հաշվետվության համարը» սյունակում լրացվում է տվյալ հաշվետվության 5-րդ կետով սահմանված «Հաշվետվության թիվը» (Թիվ 1. հաշվետվության լրացման դեպքում սույն սյունակում լրացվում է 01, Թիվ 2-ի դեպքում` 02 և այլն): Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:

9. Հաշվետվությունների ֆայլերը պետք է պարունակեն թվային հավաստագիր (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգով):

10. Օրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ը, որում ներառվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող հաշվետու օրվա ավարտի դրությամբ առկա տվյալները: Ընդ որում, եթե օրական հաշվետվություններում ներառվող տեղեկություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ապա հաշվետվությունները ներկայացվում են դատարկ` միայն նշելով Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը և հաշվետվության ներկայացման ամսաթիվը:

i

10.1. Շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու շաբաթվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը ներառյալ:

(10.1-ին կետը լրաց. 15.09.17 թիվ 203-Ն որոշում)

11. Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):

12. Աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 4-ամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հրապարակումից 5 օր հետո:

13. Թիվ 8 և 9 հաշվետվությունները ներկայացվում են մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

14. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

15. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող, սույն կանոնակարգով սահմանված ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն, ընդ որում, մի քանի ճշգրտված տարբերակների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին տարբերակը:

16. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, չպետք է լրացվի «յունիկոդ»-ով, երկու լրացված ամբողջական տողերի (ոչ յուրաքանչյուր սյունակի երկու լրացված տողերի) միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի գործում Կենտրոնական դեպոզիտարիայի նկատմամբ, եթե հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:

17. Հաշվետվությունները լրացվում են միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան): Բացառություն են կազմում բանկերի Սվիֆտ կոդերը, Տելեքս համարները, արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը և կոդերը:

18. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

 

ԳԼՈՒԽ 5. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

19. Կենտրոնական բանկն իրավունք ունի Կենտրոնական դեպոզիտարիայից, նրա պաշտոնատար անձանցից ծանուցմամբ պահանջել Կենտրոնական դեպոզիտարիայի, Համակարգի անդամների և (կամ) նրանց գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկանք, բացատրություն և (կամ) այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:

20. Կենտրոնական դեպոզիտարիային ծանուցում կարող է տրվել թղթային եղանակով, հեռախոսագրի, Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային փոստի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով, ընդ որում, ծանուցման փաստաթուղթը ստորագրվում է Կենտրոնական բանկի` Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից:

21. Կենտրոնական դեպոզիտարիան կամ նրա պաշտոնատար անձը պարտավոր է պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 20-րդ կետում նշված ծանուցումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կենտրոնական բանկի կողմից տրված ծանուցման մեջ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:

22. Կենտրոնական դեպոզիտարիան պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը ներկայացնում է թղթային եղանակով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում դրանք ներկայացվում են ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում պահանջվող լրացուցիչ տեղեկանքը, բացատրությունը և (կամ) փաստաթուղթը ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

23. Կենտրոնական դեպոզիտարիայի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի` Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` հաշվետվությունների և սույն գլխով պահանջվող լրացուցիչ տեղեկանքի, բացատրության և (կամ) փաստաթղթի վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ԳԼՈՒԽ 6. ԹԻՎ 1-ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Թիվ 1 - ԹԻՎ 5 հաշվետվությունները լրացվում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան` հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների Թիվ 5 հաշվետվության ձևի 5.3.4 կետի («Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրություններ») «Ֆինանսական արդյունքների հաշվետվությանը կից ծանոթագրությունների այլ բացահայտումներ» բաժնում պետք է ներառվեն սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված Աղյուսակ 23-ով պահանջվող տեղեկությունները:

 

ԳԼՈՒԽ 7. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ, ԱՊԱԴԵՊՈՆԱՑՎԱԾ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են Համակարգի անդամների կողմից կարգավորվող շուկայում բաժնային և (կամ) ոչ բաժնային արժեթղթերով գործարքների կնքման համար դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) արժեթղթերի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով արտահայտված են դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) միջոցները:

26. Սույն հաշվետվությունում Համակարգի անդամի հաճախորդներին պատկանող արժեթղթերի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ամփոփ, այլ ոչ թե յուրաքանչյուր հաճախորդի համար առանձին:

i

27. Թիվ 6 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է փոխադարձ պահանջների և պարտավորությունների որոշման ամսաթիվը:

2) «Համակարգի անդամի կոդը» սյունակում նշվում է Համակարգի անդամի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը (առկայության դեպքում):

3) «Միջոցների սեփականատերը» սյունակում նշվում է «սեփական»` սեփական արժեթղթերով և (կամ) դրամական միջոցներով գործարքների կնքման համար դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) արժեթղթերի և (կամ) դրամական միջոցների դեպքում, կամ «հաճախորդ»` հաճախորդի արժեթղթերով և (կամ) դրամական միջոցներով գործարքների կնքման համար դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) արժեթղթերի և (կամ) դրամական միջոցների դեպքում:

4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Ծածկագիր (համարանիշ) չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

5) «Առաջին փուլով դեպոնացված արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում առաջին փուլով դեպոնացված արժեթղթերի քանակը` հատերով:

6) «Ընթացիկ դեպոնացված արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում առաջին փուլին հաջորդող փուլերով դեպոնացված արժեթղթերի քանակը` հատերով:

7) «Ընթացիկ ապադեպոնացված արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում ապադեպոնացված արժեթղթերի քանակը` հատերով:

8) «Առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում մնացած արժեթղթերի քանակը` հատերով:

9) Առաքման կամ ստացման ենթակա արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում արժեթղթերի քանակի և ընթացիկ ապադեպոնացված արժեթղթերի քանակի հանրագումարի ու առաջին փուլով դեպոնացված արժեթղթերի քանակի և ընթացիկ դեպոնացված արժեթղթերի քանակի հանրագումարի տարբերությունը` հատերով:

10) «Առաջին փուլով դեպոնացված դրամական միջոցները» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում առաջին փուլով դեպոնացված դրամական միջոցների գումարը:

11) «Ընթացիկ դեպոնացված դրամական միջոցները» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում առաջին փուլին հաջորդող փուլերով դեպոնացված դրամական միջոցների մեծությունը:

12) «Ընթացիկ ապադեպոնացված դրամական միջոցները» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում ապադեպոնացված դրամական միջոցների մեծությունը:

13) «Դրամական միջոցների մնացորդը առևտրային նստաշրջանի վերջում» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցների գումարը:

14) «Վճարման կամ ստացման ենթակա դրամական միջոցները» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի վերջում առկա դրամական միջոցների և ընթացիկ ապադեպոնացված դրամական միջոցների հանրագումարի ու առաջին փուլով դեպոնացված դրամական միջոցների և ընթացիկ դեպոնացված դրամական միջոցների հանրագումարի տարբերությունը:

15) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված են միջոցները:

(27-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 203-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 8. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Թիվ 7 հաշվետվությունում լրացվում են կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների արդյունքում Համակարգում գրառումներ կատարելու վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար: Սույն հաշվետվությունը չի ներառում թողարկողի կողմից կոտորակային բաժնետոմսերի հետգնման հիմքով Համակարգում կատարված գրառումները: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն), որով կնքվել են գործարքները:

i

29. Թիվ 7 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է Համակարգում գրառումներ կատարելու ամսաթիվը:

2) «Գործարքի խմբի համարը» սյունակում լրացվում է գործարքի գրառման համար Համակարգի կողմից ստեղծված գործարքի խմբի առանձնահատուկ նույնականացուցիչ համարը: Այն դեպքում, երբ գործարքի խմբի առանձնահատուկ նույնականացուցիչ համարը հնարավորություն չի տալիս նույնականացնել գործարքի կողմերին, անհրաժեշտ է լրացնել գործարքի առանձնահատուկ նույնականացուցիչ համարը:

3) «Արժեթղթերի փոխանցման հիմքը» սյունակում լրացվում է «առուվաճառք»` առուվաճառքի գործարքների արդյունքում փոխանցման դեպքում, «տեղաբաշխում» արժեթղթերի տեղաբաշխման, այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական պահառուի կողմից պետական պարտատոմսերի ուղղակի վաճառքի (տեղաբաշխման) դեպքում, «ռեպո գործարքի կնքում» կամ «ռեպո գործարքի մարում»` ռեպո և հակադարձ ռեպո գործարքների արդյունքում արժեթղթերի փոխանցման դեպքում, «հետգնում»` թողարկողի կողմից արժեթղթերի հետգնման դեպքում, կամ «այլ»` այլ դեպքերում (օրինակ, նվիրատվության, ժառանգության արդյունքում, պարտավորության դիմաց և այլ հիմքերով արժեթղթերի փոխանցման դեպքում):

3.1) «Վերջնահաշվարկի տեսակը» սյունակում նշվում է «առաքում վճարման դիմաց», «ազատ առաքում» կամ «ազատ առաքում` համաձայնությամբ», կախված վերջնահաշվարկի արդյունքում արժեթղթերի փոխանցման ձևից:

4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

5) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

6) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն)` արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

7) «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

8) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի գինը (հայտնի լինելու դեպքում):

9) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով կնքվել է գործարքը (ոչ հատուցելի գործարքների դեպքում, այդ թվում` նվիրատվության, ժառանգության արդյունքում, պարտավորության դիմաց և այլ հիմքերով արժեթղթերի փոխանցման դեպքում, նշվում է այն ISO արժույթի կոդը, որով արտահայտված է փոխանցված արժեթղթերի անվանական արժեքը):

10) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի արդյունքում փոխանցվող արժեթղթերի քանակը` հատերով: Սույն սյունակը չի լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:

10.1) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը (հայտնի լինելու դեպքում)» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսերի դեպքում լրացվում է վերջինիս կողմից Կենտրոնական դեպոզիտարիային տրամադրված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը (հետգնման դեպքում` անվանական եկամտաբերությունը): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում` գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ` հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:

11) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքի ընդհանուր գումարը (հայտնի լինելու դեպքում):

11.1) «Գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը» սյունակում լրացվում է կնքված գործարքի վերջնահաշվարկի կատարման ամսաթիվը:

12) «Արժեթղթի` կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված լինելու կարգավիճակը» սյունակում կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի համար լրացվում է «թույլատրված», իսկ կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերի համար` «չթույլատրված»:

13) «Կարգավիճակը» ենթասյունակում լրացվում է «սեփականատեր», «անվանատեր», «բաժնային սեփականատեր» կամ «համասեփականատեր»: Ընդ որում` բաժնային սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ դեպքում յուրաքանչյուր սեփականատիրոջ համար սույն աղյուսակը լրացվում է առանձին տողով:

14) «Ռեզիդենտությունը» սյունակում նշվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» (հայտնի լինելու դեպքում):

(29-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 203-Ն, 03.08.18 թիվ 137-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Թիվ 8 հաշվետվությունում լրացվում են Համակարգի անդամի կարգավիճակի շնորհման և (կամ) դադարեցման վերաբերյալ տեղեկությունները Համակարգի անդամի կարգավիճակի շնորհման և (կամ) դադարեցման դեպքում: Սույն հաշվետվության իմաստով Համակարգի անդամի կարգավիճակի շնորհման և (կամ) դադարեցման պահ է համարվում Համակարգի անդամի կարգավիճակի շնորհման և (կամ) դադարեցման ուժի մեջ մտնելու պահը: Այն դեպքերում, երբ Համակարգի անդամին շնորհվել է որևէ կարգավիճակ և միաժամանակ մեկ այլ կարգավիճակ դադարեցվել է, ապա սույն հաշվետվությունն անհրաժեշտ է լրացնել երկու տողով:

31. Թիվ 8 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Համակարգի անդամի կոդը» սյունակում նշվում է Համակարգի անդամի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը (առկայության դեպքում):

2) «Համակարգի անդամի ծածկագիրը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից համակարգի անդամին շնորհված առևտրային ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տվյալ անդամին շնորհված ծածկագիրը:

3) «Համակարգի անդամի կարգավիճակը» սյունակում լրացվում է «Հաշվի օպերատոր» այն անդամների համար, որոնց շնորհվել է միայն հաշվի օպերատորի կարգավիճակ (կամ դադարեցվել է Համակարգի անդամի տվյալ կարգավիճակը), կամ լրացվում է «Հաշվարկային համակարգի անդամ» այն անդամների համար, որոնց շնորհվել է միայն կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ (կամ դադարեցվել է Համակարգի անդամի տվյալ կարգավիճակը), կամ լրացվում է «Հաշվի օպերատոր և հաշվարկային համակարգի անդամ» այն անդամների համար, որոնց միաժամանակ շնորհվել է հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակներ (կամ միաժամանակ դադարեցվել են Համակարգի անդամի տվյալ կարգավիճակները):

4) «Համակարգի անդամի կարգավիճակի շնորհում/դադարեցում» սյունակում լրացվում է «Կարգավիճակի շնորհում» կամ «Կարգավիճակի դադարեցում»:

5) «Համակարգի անդամի կարգավիճակի շնորհման ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ անդամին Համակարգի անդամի կարգավիճակի շնորհման փաստացի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

6) «Համակարգի անդամի կարգավիճակի դադարեցման ամսաթիվը» սյունակում լրացվում է տվյալ անդամին Համակարգի անդամի կարգավիճակի դադարեցման ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

7) «Համակարգի անդամի կարգավիճակի դադարեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և (կամ) այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա Համակարգի անդամի կարգավիճակը դադարեցվել է (համապատասխան օրենքի կամ այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը, պարբերությունը)` կախված իրավական ակտի համարակալման կառուցվածքից):

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՍԵՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Թիվ 9 հաշվետվությունում լրացվում են Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման և (կամ) կասեցման դադարեցման վերաբերյալ տեղեկությունները Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման և (կամ) կասեցման դադարեցման դեպքում: Սույն հաշվետվության իմաստով Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման և (կամ) կասեցման դադարեցման պահ է Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման և (կամ) կասեցման դադարեցման ուժի մեջ մտնելու պահը: Այն դեպքերում, երբ Համակարգի անդամի որևէ կարգավիճակ կասեցվել է և միաժամանակ մեկ այլ կարգավիճակի կասեցումը դադարեցվել է, ապա սույն հաշվետվությունն անհրաժեշտ է լրացնել երկու տողով:

33. Թիվ 9 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Համակարգի անդամի կոդը» սյունակում նշվում է Համակարգի անդամի` Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը (առկայության դեպքում):

2) «Համակարգի անդամի ծածկագիրը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից համակարգի անդամին շնորհված առևտրային ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տվյալ անդամին շնորհված ծածկագիրը:

3) «Համակարգի անդամի կասեցված կարգավիճակը» սյունակում լրացվում է Համակարգի անդամի այն կարգավիճակի անվանումը, որը կասեցվել է, մասնավորապես` լրացվում է «Հաշվի օպերատոր» այն անդամների համար, որոնց միայն հաշվի օպերատորի կարգավիճակը կասեցվել է, կամ լրացվում է «Հաշվարկային համակարգի անդամ» այն անդամների համար, որոնց միայն կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակը կասեցվել է, կամ լրացվում է «Հաշվի օպերատոր և հաշվարկային համակարգի անդամ» այն անդամների համար, որոնց հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակները միաժամանակ կասեցվել են:

4) «Համակարգի անդամի կարգավիճակի կասեցում/կասեցման դադարեցում» սյունակում լրացվում է «Կարգավիճակի կասեցում» կամ «Կարգավիճակի կասեցման դադարեցում»:

5) «Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման ժամկետը» սյունակում նշվում են Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման սկիզբը և ավարտը, մասնավորապես, սկիզբը ենթասյունակում նշվում է, օրինակ, 01/01/2015թ., իսկ ավարտը սյունակում` 01/02/2015թ.: Եթե կասեցման վերջնաժամկետը (ավարտը) հայտնի չէ, ապա ավարտը ենթասյունակը չի լրացվում:

6) «Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում է արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա Համակարգի անդամի կարգավիճակը կասեցվել է (համապատասխան օրենքի, այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը):

7) «Համակարգի անդամի կարգավիճակի կասեցման դադարեցման իրավական հիմքերը» սյունակում լրացվում են արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և (կամ) այլ իրավական ակտի համապատասխան դրույթները, որոնց հիման վրա Համակարգի անդամի կարգավիճակի կասեցումը դադարեցվել է (համապատասխան օրենքի կամ այլ իրավական ակտի անվանումը, ինչպես նաև համապատասխան հոդվածը (գլուխը), մասը (կետը), կետը (ենթակետը), պարբերությունը):

 

ԳԼՈՒԽ 11. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Թիվ 10 հաշվետվությունում լրացվում են այն թողարկողների արժեթղթերի փոխարկման վերաբերյալ տեղեկությունները, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան և որոնց փոխարկումը գրանցվել է Համակարգում: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու ամսվա) համար:

35. Թիվ 10 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում են թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

2) «Փոխարկում իրականացնելու համար որոշմամբ նախատեսված ժամկետը» սյունակում նշվում են փոխարկման որոշմամբ նախատեսված փոխարկման իրականացման սկիզբը և ավարտը, մասնավորապես, սկիզբը ենթասյունակում նշվում է, օրինակ, 01/01/2015թ., իսկ ավարտը սյունակում` 01/02/2015թ.:

3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Ծածկագիր չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

5) «Արժեթղթի փոխարկման ձևը» սյունակում նշվում է «բաժանում», «կոնսոլիդացիա» կամ «փոխանակում»:

6) «Եթե արժեթղթերի փոխարկումը վերակազմակերպման արդյունք է, ապա վերակազմակերպման ձևը» սյունակում նշվում է «միաձուլում», «միացում», «բաժանում», «առանձնացում» կամ «վերակազմավորում»:

7) «Այն արժեթղթերի դասը (դասերը), որին (որոնց) փոխարկվում են տվյալ արժեթղթերը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:

8) «Արժեթղթերի փոխարկման սկզբունքը» սյունակում նշվում է տվյալ դասի արժեթղթերի փոխարկման բանաձևը կամ գործակիցը:

9) «Արժեթղթերի ընդհանուր քանակը» սյունակում նշվում է մինչև փոխարկումը և փոխարկումից հետո առկա արժեթղթերի քանակը (ըստ յուրաքանչյուր դասի)` հատերով:

 

ԳԼՈՒԽ 12. ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ԱՆՎԱՆԱՏԵՐԵՐԻ) ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Թիվ 12 հաշվետվությունում լրացվում են այն թողարկողների սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ տեղեկությունները, որոնց ռեեստրը վարում է Կենտրոնական դեպոզիտարիան: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու եռամսյակի) վերջի դրությամբ: Թիվ 12 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում են թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցե): Սույն սյունակը լրացվում է արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Ծածկագիր չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

3) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը առկա է, թե ոչ:

4) «Արժեթղթի` կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված լինելու կարգավիճակը» սյունակում կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի համար լրացվում է «թույլատրված», իսկ կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերի համար` «չթույլատրված»:

5) «Քանակը» սյունակում նշվում է տվյալ ծածկագիրն ունեցող արժեթղթերի քանակը` հատերով:

6) «Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) թիվը» սյունակի «ընդհանուր թիվը» ենթասյունակում լրացվում է տվյալ ծածկագիրն ունեցող արժեթղթերի համար Համակարգում բացված սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվներ ունեցող սեփականատերերի թվի և Համակարգում բացված անվանատիրոջ հաշիվներ ունեցող անվանատերերի թվի հանրագումարը:

7) «Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) թիվը» սյունակի «ոչ ռեզիդենտ սեփականատերերի (անվանատերերի) թիվը» ենթասյունակում լրացվում է տվյալ ծածկագիրն ունեցող արժեթղթերի համար Կենտրոնական դեպոզիտարիայի Համակարգում բացված սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվներ ունեցող ոչ ռեզիդենտ սեփականատերերի թվի և Համակարգում բացված անվանատիրոջ հաշիվներ ունեցող ոչ ռեզիդենտ անվանատերերի թվի հանրագումարը:

8) «Հաշվետու ժամանակաշրջանի վերջում արժեթղթերի սեփականատերերի թիվը» սյունակի «թողարկման ծավալի 5%-ը գերազանցող սեփականատերերի թիվը» ենթասյունակում լրացվում է տվյալ ծածկագիրն ունեցող արժեթղթերի համար Կենտրոնական դեպոզիտարիայի Համակարգում բացված սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվներ ունեցող թողարկման ծավալի 5%-ը գերազանցող սեփականատերերի թիվը:

9) «Հաշվի օպերատոր» տվյալ թողարկողին միջնորդային ծառայություն մատուցող անձ` համաձայն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների (առկայության դեպքում):

 

ԳԼՈՒԽ 13. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 13 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

37. Թիվ 13 հաշվետվությունում լրացվում են Համակարգում առկա սեփականատիրոջ և անվանատիրոջ արժեթղթերի հաշիվների (բացառությամբ փակված կամ միավորված հաշիվների) վերաբերյալ ամփոփ տվյալները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու շաբաթվա և ամսվա) վերջի դրությամբ: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24:00-ի դրությամբ:

(37-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 137-Ն որոշում)

i

38. Թիվ 13 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվի տեսակը» սյունակում լրացվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ» կամ «անվանատիրոջ հաշիվ»: Այն դեպքում, երբ միևնույն հաշվի սեփականատեր են համարվում մեկից ավելի սեփականատերեր, նշվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ»:

2) «Հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը» սյունակում լրացվում է «իրավաբանական անձ» կամ «ֆիզիկական անձ»:

3) «Հաշվետիրոջ ռեզիդենտությունը» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»` կախված նրանից, թե արժեթղթերի հաշվի սեփականատերը կամ անվանատերը ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ:

4) «Հաշվի օպերատոր» տվյալ հաշվետիրոջը միջնորդային ծառայություն մատուցող անձ` համաձայն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների (առկայության դեպքում):

5) «Արժեթղթի թողարկման երկիրը» սյունակում լրացվում է «ՀՀ» Հայաստանի Հանրապետությունում թողարկված արժեթղթերի դեպքում, այլ դեպքերում նշվում է «օտարերկրյա»:

6) «Արժեթղթի դասը» սյունակում լրացվում է «բաժնային», «պետական» կամ «այլ պարտքային»:

6.1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):

7) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ Համակարգում առկա սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում գրանցված արժեթղթերի ընդհանուր քանակը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի)` հատերով: Սույն սյունակը ծավալային արժեթղթերի դեպքում չի լրացվում:

8) «Ծավալը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

9) «Գրավադրված արժեթղթեր» սյունակի «քանակը» կամ «ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա գրավադրված արժեթղթերի համապատասխանաբար ընդհանուր քանակը` հատերով կամ ընդհանուր ծավալը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի), իսկ «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» կամ «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա միայն այն գրավադրված արժեթղթերի համապատասխանաբար ընդհանուր քանակը կամ ընդհանուր անվանական արժեքը, որոնց նկատմամբ կիրառվել է ընդհանուր ժողովում քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում: Ընդ որում` տարբեր հիմքերով գրավադրված միևնույն արժեթղթերը համարվում են գրավադրված միայն մեկ անգամ: Ընդ որում` «քանակը», «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» և «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» սյունակները չեն լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:

10) «Արգելադրված արժեթղթեր» սյունակի «քանակը» կամ «ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա այն արժեթղթերի համապատասխանաբար քանակը` հատերով կամ անվանական արժեքը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի), որոնցով գործառնությունների իրականացման վրա արգելք (սահմանափակում) է դրվել (բացառությամբ գրավադրման հիմքով արգելանքի): Ընդ որում` տարբեր հիմքերով արգելադրված միևնույն արժեթղթերը համարվում են արգելադրված միայն մեկ անգամ: Ընդ որում` «քանակը» սյունակը չի լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:

(38-րդ կետը փոփ. 15.09.17 թիվ 203-Ն որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 14. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 14 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(14-րդ գլուխը լրաց. 03.08.18 թիվ 137-Ն որոշում)

 

39. Թիվ 14 հաշվետվությունում լրացվում են այն հաշվետերերին պատկանող դրամական միջոցների հաշվառման հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, որոնց համար Կենտրոնական դեպոզիտարիայում բացվել են դրամական միջոցների հաշվառման հաշիվներ: Հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (ՀՀ դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով արտահայտված են հաշվետերերի դրամական միջոցները: Սույն հաշվետվության համաձայն տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ժամը 24:00-ի դրությամբ:

40. Թիվ 14 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից, որոնք լրացվում են սույն կանոնակարգի 41-46-րդ կետերի համաձայն:

41. Թիվ 14 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են Կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառվող դրամական միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

42. Թիվ 14 հաշվետվության 1-ին աղյուսակը լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի դրամական միջոցների հաշվառման համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:

43. Թիվ 14 հաշվետվության 1-ին աղյուսակը լրացվում է հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Հաշվետիրոջ տեսակը» սյունակում նշվում է «ենթապահառու», «հաշվի օպերատոր», «կենսաթոշակային ֆոնդ», «ներդրումային այլ ֆոնդ» կամ «հաշվարկային համակարգի այլ անդամ»: Եթե հաշվետերը միևնույն ժամանակ և՛ հաշվի օպերատոր է, և՛ ենթապահառու, ապա հաշվետվությունում նշվում է ենթապահառու:

2) «Հաշվետիրոջ ռեզիդենտությունը» սյունակում նշվում է «ռեզիդենտ», եթե հաշվետերը ռեզիդենտ է, կամ «ոչ ռեզիդենտ», եթե հաշվետերը ոչ ռեզիդենտ է:

3) «Հաշվի տեսակը» սյունակում լրացվում է «սեփական» կամ «հաճախորդների ամփոփ»:

4) «Արժույթի ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ԻՍՕ կոդը, որով արտահայտված են հաշվետերերի դրամական միջոցները:

5) «Հաշվառման հաշվում առկա դրամական միջոցների ծավալը» սյունակում լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվառման հաշվում հաշվառվող դրամական միջոցների գումարը:

6) «Դրամական միջոցները պահող ֆինանսական կազմակերպության տեսակը» սյունակում նշվում է «ՀՀ Կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «օտարերկրյա կենտրոնական դեպոզիտարիաներ», «օտարերկրյա բանկեր» կամ «այլ»: Սյունակը լրացվում է կախված նրանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան որտեղ է պահում իր հաշվետերերի դրամական միջոցները:

44. Թիվ 14 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

45. Թիվ 14 հաշվետվության 2-րդ աղյուսակը լրացվում է` հիմք ընդունելով ֆինանսական կազմակերպություններում Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի մնացորդների վերաբերյալ քաղվածքները:

46. Թիվ 14 հաշվետվության 2-րդ աղյուսակը լրացվում է հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.

1) «Ֆինանսական կազմակերպության տեսակը» սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «օտարերկրյա կենտրոնական դեպոզիտարիաներ», «օտարերկրյա բանկեր» կամ «այլ»: Սյունակը լրացվում է կախված նրանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան որտեղ է պահում իր հաշվետերերի դրամական միջոցները:

2) «Արժույթի ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ԻՍՕ կոդը, որով արտահայտված են նշված տեսակի ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվում առկա դրամական միջոցները: Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից միևնույն տեսակի մի քանի ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցները, որոնք արտահայտված են նույն արժույթով, լրացվում են մեկ տողով: Նույն տեսակի ֆինանսական կազմակերպության մոտ տարբեր արժույթներով պահվող դրամական միջոցների մասին տեղեկատվությունը լրացվում է մի քանի տողով` կախված արժույթների քանակից:

3) «Դրամական միջոցների ծավալը» սյունակում լրացվում է նշված տեսակի ֆինանսական կազմակերպությունների մոտ պահվող դրամական միջոցների գումարը:

 

ԳԼՈՒԽ 15. ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 15 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(15-րդ գլուխը լրաց. 03.08.18 թիվ 137-Ն որոշում)

 

47. Թիվ 15 հաշվետվությունում լրացվում են դրամական միջոցների հաշվառման հաշիվներով կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները: Հաշվետվությունը լրացվում է այն արժույթով (ՀՀ դրամով, դոլարով և այլն)` ամբողջական միավորներով, որով իրականացվում է գործառնությունը:

48. Թիվ 15 հաշվետվության տեղեկությունները լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի` վերջին օրվա ժամը 24:00-ի դրությամբ:

49. Թիվ 15 հաշվետվության իմաստով գործառնություն է համարվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվետերերի հաշվառման հաշիվներում կատարած գրառումը, որը վերաբերում է դրամական միջոցների ավելացմանը, պակասեցմանը, կամ դրանց նկատմամբ իրավունքի սահմանափակմանը: Դրամական միջոցների դեպոնացումների և ապադեպոնացումների վերաբերյալ տեղեկությունները հաշվետվությունում չեն արտացոլվում:

50. Թիվ 15 հաշվետվությունը բաղկացած է 5 աղյուսակից:

51. Թիվ 15 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Օգտագործվող համակարգը» սյունակում նշվում է «ԿԴ ներքին համակարգ», «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.», «թղթային» կամ «այլ»: Բացառություն են կազմում 1-ին աղյուսակի «Օգտագործվող համակարգը» սյունակը, որտեղ բացի սույն ենթակետում նշված տարբերակներից կարող է նշվել նաև «ՀՀ ԿԲ էլեկտրոնային վճարումների համակարգ»: Այս սյունակներում նշվում է այն տեխնիկածրագրային համակարգը, որը հիմք է հանդիսացել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից համապատասխան գործառնությունն իրականացնելու համար:

Օրինակ` եթե համակարգի անդամը ներքին փոխանցում իրականացնելու համար Կենտրոնական դեպոզիտարիային տալիս է հաղորդագրություն Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին համակարգով կամ Ս.Վ.Ի.Ֆ.Թ.-ով, ապա սյունակում լրացվում է համապատասխանաբար «ԿԴ ներքին համակարգ» կամ «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.»: Եթե Կենտրոնական դեպոզիտարիան ստանում է հաշվառման հաշիվների արտաքին համալրման կամ հաշիվներից արտաքին փոխանցման վերաբերյալ հաստատում գործընկեր ֆինանսական կազմակերպությունից ՀՀ ԿԲ էլեկտրոնային վճարումների համակարգով կամ Ս.Վ.Ի.Ֆ.Թ.-ով, ապա սյունակում նշվում է համապատասխանաբար «ՀՀ ԿԲ էլեկտրոնային վճարումների համակարգ» կամ «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.»:

2) «Ֆինանսական կազմակերպության տեսակը» սյունակում նշվում է այն ֆինանսական կազմակերպության տեսակը, որտեղ պահվում են Կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառված դրամական միջոցները: Այս սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «միջազգային ԿԴ» (միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներ), «օտարերկրյա բանկեր» և «այլ»:

3) «Գործառնության գումարը» սյունակում լրացվում է գործառնության գումարն այն արժույթով, որով իրականացվել է գործառնությունը:

4) «Արժույթի ԻՍՕ կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ԻՍՕ կոդը, որով արտահայտված է գործառնությունը:

5) «Գործարքի քանակը» սյունակում լրացվում է տվյալ աղյուսակի տվյալ տողում լրացված նույն բնութագրիչներն ունեցող գործարքների քանակը:

52. Ի լրումն սույն կանոնակարգի 47-51-րդ կետերով սահմանված լրացման կանոնների` Թիվ 15 հաշվետվության յուրաքանչյուր աղյուսակի լրացման համար պետք է պահպանվեն նաև սույն կանոնակարգի 53-63-րդ կետերով սահմանված լրացման լրացուցիչ կանոնները:

53. Թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում են արժեթղթերի առաքման դիմաց վճարման հիմքով իրականացված գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

54. Թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործառնության եղանակը» սյունակում նշվում է «ներքին փոխանցում», «արտաքին փոխանցում» կամ «արտաքին համալրում», կախված նրանից, թե գործառնությունը Կենտրոնական դեպոզիտարիայի համար ինչպիսին է համարվում:

2) «Գործարքի կնքման վայրը» սյունակը լրացվում է հետևյալ կերպ. եթե արժեթղթերի գործարքը (DVP-delivery versսs payment) կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկայում և այդ տեղեկատվությունը հայտնի է Կենտրոնական դեպոզիտարիային, ապա նշվում է «օտարերկրյա կարգավորվող շուկա», մնացած դեպքերում նշվում է «չկարգավորվող շուկա»:

55. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում են վճարում վճարման դիմաց (PVP-payment versսs payment) գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

56. Թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Օգտագործվող համակարգը-I» սյունակում նշվում է «ԿԴ ներքին համակարգ», «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.», «թղթային» կամ «այլ»: Այս սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային համակարգը, որը հիմք է հանդիսացել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից առաջին կողմի ներքին փոխանցումը իրականացնելու համար:

2) «Օգտագործվող համակարգը-II» սյունակում նշվում է «ԿԴ ներքին համակարգ», «Ս.Վ.Ի.Ֆ.Թ.», «թղթային» կամ «այլ»: Այս սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային համակարգը, որը հիմք է հանդիսացել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից երկրորդ կողմի ներքին փոխանցումը իրականացնելու համար:

3) «Ֆինանսական կազմակերպության տեսակը-I» սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «միջազգային ԿԴ» (միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներ), «օտարերկրյա բանկեր» և «այլ»: Այս սյունակում նշվում է այն ֆինանսական կազմակերպության տեսակը, որտեղ փաստացի պահվում են վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից առաջին կողմի դրամական միջոցները:

4) «Ֆինանսական կազմակերպության տեսակը-II» սյունակում նշվում է «ՀՀ կենտրոնական բանկ», «ՀՀ առևտրային բանկեր», «միջազգային ԿԴ» (միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներ), «օտարերկրյա բանկեր» և «այլ»: Այս սյունակում նշվում է այն ֆինանսական կազմակերպության տեսակը, որտեղ փաստացի պահվում են վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակից երկրորդ կողմի դրամական միջոցները:

5) «Արժութային զույգի ԻՍՕ կոդերը» սյունակում լրացվում է վճարում վճարման դիմաց գործառնությանը մասնակցող արժույթների ԻՍՕ կոդերը: Օրինակ` երբ գործառնության հետևանքով կողմերի միջև փոխանցվում է ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար, լրացվում է «AMD/USD» կամ «USD/AMD», կախված նրանից թե տվյալ տողը լրացնելու համար որ արժույթն է համարվում առաջին և երկրորդ:

6) «Առաջին արժույթի ծավալը» սյունակում լրացվում է գործառնությանը մասնակից առաջին արժույթի ծավալը:

7) «Երկրորդ արժույթի ծավալը» սյունակում լրացվում է գործառնությանը մասնակից երկրորդ արժույթի ծավալը:

57. Թիվ 15 հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում են փոխարկման արդյունքում (FX-fօreign excհange) արտաքին փոխանցման և արտաքին համալրման գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

58. Թիվ 15 հաշվետվության 3-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Արժութային զույգի ԻՍՕ կոդերը» սյունակում լրացվում է փոխարկման արդյունքում արտաքին փոխանցման և արտաքին համալրման գործառնությանը մասնակցող արժույթների ԻՍՕ կոդերը: Առաջինը նշվում է արտաքին փոխանցման արժույթի ԻՍՕ կոդը, երկրորդը` արտաքին համալրման: Օրինակ` երբ գործառնության հետևանքով հաշվառման հաշվից փոխանցվում է ՀՀ դրամ և հաշիվը համալրվում է ԱՄՆ դոլարով, լրացվում է «AMD/USD»:

2) «Առաջին արժույթի ծավալը (արտաքին փոխանցում)» սյունակում լրացվում է արտաքին փոխանցմանը մասնակցող արժույթի ԻՍՕ կոդը:

3) «Երկրորդ արժույթի ծավալը (արտաքին համալրում)» սյունակում լրացվում է արտաքին համալրմանը մասնակցող արժույթի ԻՍՕ կոդը:

59. Թիվ 15 հաշվետվության 4-րդ աղյուսակում լրացվում են գրավադրման և հարկադիր արգելադրման գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

60. Թիվ 15 հաշվետվության 4-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործառնության եղանակը» սյունակում նշվում է «արտաքին փոխանցում» կամ «իրավունքի սահմանափակում»` կախված նրանից, թե գործառնությունը Կենտրոնական դեպոզիտարիայի համար ինչպիսին է համարվում:

2) «Գործառնության տեսակը» սյունակում նշվում է «հարկադիր արգելադրում» գործառնության կատարման համար դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումների վճիռները կամ դատական ակտերի հարկադիր կատարողի որոշումները հիմք ընդունելու դեպքում, կամ «գրավադրում»` հաշվետերերի գրավադրման հանձնարարականների կատարման դեպքում:

61. Թիվ 15 հաշվետվության 5-րդ աղյուսակում լրացվում են Կենտրոնական դեպոզիտարիայի դրամական միջոցների հաշվառման հաշիվներով իրականացվող այն գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք չեն ներառվել սույն հաշվետվության 1-4 աղյուսակներում:

62. Թիվ 15 հաշվետվության 5-րդ աղյուսակում յուրաքանչյուր գործառնություն լրացվում է առանձին տողով:

63. Թիվ 15 հաշվետվության 5-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

1) «Գործառնության ծածկագիրը» սյունակում լրացվում է գործառնության գրառման համար Համակարգի կողմից ստեղծված գործառնության առանձնահատուկ նույնականացուցիչ համարը:

2) «Գործառնության եղանակը» սյունակում նշվում է «ներքին փոխանցում», «արտաքին փոխանցում» կամ «արտաքին համալրում», կախված նրանից, թե գործառնությունը Կենտրոնական դեպոզիտարիայի համար ինչպիսին է համարվում:

3) «Գործառնության տեսակը» սյունակում նշվում է «ազատ փոխանցում», եթե գործառնությունը ազատ փոխանցման հիմքով է, կամ «այլ»` այլ դեպքերում (օրինակ` առանց հանձնարարականի դրամական միջոցների նվազեցում, այդ թվում` սխալմամբ մուտքագրված միջոցների վերադարձ):

4) «Հանձնարարականի տրման ամսաթիվը» սյունակում լրացվում է Համակարգի անդամի կողմից հաշվառման հաշիվներով գործարքի կատարման համար տրված հանձնարարականի ամսաթիվը` առկայության դեպքում:

5) «Գործառնության ժամը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա ընթացքում իրականացված գործառնության ժամը` Հայաստանի Հանրապետության ժամանակով: Գործառնության ժամը նշվում է հետևյալ կերպ. ժամ:րոպե:վայրկյան (14:50:55):

6) «Գործառնության նպատակը» սյունակում լրացվում է այն տեղեկությունը, որը Համակարգի անդամի կողմից նշվում է համապատասխան հանձնարարականում, կամ արտաքին համալրման/փոխանցման գործառնության դեպքում ներառված է հանձնարարականի հաղորդագրության համապատասխան դաշտում:

7) «Հաշվի համարը» ենթասյունակում լրացվում են համապատասխանաբար գործառնության նախաձեռնող և հակադարձ կողմերի հաշվի համարները (հայտնի լինելու դեպքում):

8) «Ռեզիդենտությունը» ենթասյունակում նշվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»` հայտնի լինելու դեպքում:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.12.2008
N 357-Ն
Որոշում