Սեղմել Esc փակելու համար:
{09.11.2017 - 24.11.2018} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.11.2017 - 24.11.2018} ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.11.2017  -ից մինչեւ   24.11.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

041.0528.240615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2015 թվականի N 528-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 23.11.2018 թիվ 1571-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2015 թվականի հունիսի 24-ի

N 528-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Բ. Բադալյան        - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարի տեղակալ

 

    Ա. Նիկողոսյան      - ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

 

    Լ. Մելիքյան        - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

 

    Ա. Սողոմոնյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման

                         նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման

                         վարչության պետ

 

    Կ. Դաղբաշյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                         նախարարության ջրային տնտեսության պետական

                         կոմիտեի աշխատակազմի ոռոգման և

                         կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ

 

    Ս. Օհանյան         - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության

                         վարչության պետի տեղակալ

 

    Ս. Աղինյան         - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի

                         վարչության պետ

 

    Գ. Գևորգյան        - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության

                         վարչության պետ

 

(9-րդ պարբերությունն ուժը կորցրել է 23.11.2018 թիվ 1571-Ա որոշում)

 

    Տ. Մանուկյան       - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և

                         քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար

 

    Գ. Մուրադյան       - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության տրանսպորտի և

                         ճանապարհաշինության բաժնի պետ

 

    Ա. Մարգարյան       - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության պետ

 

    Ս. Աղաբեկյան       - ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության տրանսպորտի և

                         ճանապարհաշինության բաժնի պետ

 

    Խ. Ասլանյան        - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի

                         քաղաքաշինության վարչության տրանսպորտի և

                         ճանապարհաշինության բաժնի պետ

 

    Ռ. Խաչատրյան       - «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության

                         արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի

                         համակարգող (համաձայնությամբ)

 

(16-րդ պարբերությունն ուժը կորցրել է 23.11.2018 թիվ 1571-Ա որոշում)

 

    Ի. Գաբրիելյան      - «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության

                         պլանավորման և նախագծերի իրականացման ծառայության

                         ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Դ. Գրիգորյան       - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական

                         ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական

                         տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Յու. Նազարյան      - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության

                         գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման

                         համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ,

                         հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Ասրիյան         - «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության

                         գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման

                         ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և

                         ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի

                         պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

    Վ. Պետրոսյան       - «Տրանսպորտային ծրագրերի իրականացման

                         կազմակերպություն» պետական ոչ առևտրային

                         կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր

                         պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար

                         (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 08.11.17 թիվ 1278-Ա, 23.11.2018 թիվ 1571-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.06.2015
N 528-Ա
Որոշում