Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.11.2017  -ից մինչեւ   25.10.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 24.10.2018 թիվ 1406-Ա որոշում)

i

041.0115.130217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2017 թվականի N 115-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սահմանամերձ գյուղերի տնտեսական և այլ խնդիրների լուծման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ`

1) սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցման,

2) հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման,

3) սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման,

4) դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման,

5) սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2017 թվականի փետրվարի 13-ի

N 115-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Սարգսյան        - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Ա. Պետրոսյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Հ. Ազիզյան         - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարարի

                         տեղակալ

 

    Դ. Անանյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Հ. Հարությունյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարի տեղակալ

 

    Ա. Նազարյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

    Մ. Մկրտչյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Տ. Սահակյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

(հավելվածը փոփ. 17.11.17 թիվ 1331-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.02.2017
N 115-Ա
Որոշում