Սեղմել Esc փակելու համար:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿ ...

28.02.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.11.2017  -ից մինչեւ   28.02.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.2020 թիվ 1-Ն հրաման)

i

112.0011.291203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11203391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2003 թվականի N 11-Ն

 

i

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

i

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ոստիկանության ծառայողի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը»` համաձայն թիվ 1 հավելվածի:

i

2. Սահմանել, որ ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

1) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող համապատասխան ստորաբաժանումներ:

(2-րդ կետը փոփ. 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

2.1 (2.1-ին կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

i

(2.1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

2.2 (2.2-րդ կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

i

(2.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

2.3 (2.3-րդ կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

2.4 (2.4-րդ կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

i

3. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:

(3-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, 01.11.17 թիվ 6-Ն հրամաններ)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

 

       Համաձայնեցված է                        Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

    ֆինանսների և  էկոնոմիկայի              ՀՀ ոստիկանության պետի

    նախարարության հետ                      2003 թ. «10» դեկտեմբերի

    «18» դեկտեմբերի 2003 թ.                թիվ 11-Ն հրամանի

4/4-3-14-12543 գրությամբ

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`

(1-ին կետը փոփ. 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

1.1 Մեկ օրվա համար` 6940 ՀՀ դրամ:

i

(1.1-ին կետը փոփ. 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

i

1.2. 1.1 կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:

(1.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, 01.11.17 թիվ 6-Ն հրամաններ)

2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` և 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:

Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն հրաման)

i

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

 

Հավելված 2

i

ՀՀ ոստիկանության պետի

2003 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 11-Ն հրամանի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ

 

Սկսված է __ _____ 20 __ թ. ավարտված է __ ______ 20 __ թ.

 

.____________________________________________________________________.

|1    |  2        |   3     |  4      |  5      | 6     | 7          |

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|Տարի |ՈՒսումը    |Ազգանուն,|Փաստացի  |Գումարն  |Հատկաց-|Ընդամենը    |

|     |(կրթական   |անուն,   |ուսումնա-|ըստ      |ված    |փոխհատուցման|

|     |ծրագիրը),  |հայրանուն|ռությունը|փոխհա-   |հանդեր-|ենթակա      |

|     |ուսման     |         |օրերով   |տուցման  |ձանքի  |գումարը     |

|     |ձևը,  վերա-|         |         |ենթակա   |փաստացի|            |

|     |պատրաստում |         |         |օրական   |արժեքը |            |

|     |           |         |         |չափի     |       |            |

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

|_____|___________|_________|_________|_________|_______|____________|

.____________________________________________________________________.

 

Ղեկավար` ________________________

Պատասխանատու` ___________________ Կ. Տ.

Ծառայող (սովորող, վերապատրաստվող) __________________

 

1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:

 

(2-րդ հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, 01.11.17 թիվ 6-Ն հրամաններ)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
10.12.2003
N 11-Ն
Հրաման