Սեղմել Esc փակելու համար:
{01.12.2017 - 02.06.2018} ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.12.2017 - 02.06.2018} ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.2017  -ից մինչեւ   02.06.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

600.0374.121213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2013 թվականի N 374-Ն

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը,

i

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը,

i

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը,

i

4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 168-Ն որոշումը,

i

5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 330-Ն որոշումը,

i

6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280-Ն որոշումը,

i

7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 351-Ն որոշումը,

i

8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 450-Ն որոշումը,

i

9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 204-Ն որոշումը,

i

10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 432-Ն որոշումը,

i

11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 174-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սույն կարգի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, լիցենզիայի տրման (մերժման) և լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման ընթացակարգերը:

(1-ին կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

2. Լիցենզիան տրվում է միայն իրավաբանական անձին (այսուհետ` Անձ)` գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար.

1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն),

2) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում,

3) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխում,

4) ջերմային էներգիայի արտադրություն,

5) ջերմային էներգիայի փոխադրում,

6) ջերմային էներգիայի բաշխում,

7) բնական գազի փոխադրում,

8) բնական գազի բաշխում,

9) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

10) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում,

11) էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում:

i

2.1. Մինչև 1 ՄՎտ տեղակայված հզորությամբ արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե այդ կայաններում` արդեն իսկ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության բոլոր լիցենզիաներով ամրագրված էլեկտրակայանների տեղակայված (տեղակայվող) հզորությունների ընդհանուր գումարը գերազանցում է 10 ՄՎտ-ը, բացառությամբ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության:

(2.1-ին կետը լրաց. 07.03.07 թիվ 57-Ն որոշում)

2.2 Սույն կարգի 2.1 կետում նշված արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի նույն ենթակետով ամրագրված 10 ՄՎտ ընդհանուր հզորության գերազանցման, հայտերը քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության:

(2.2-րդ կետը լրաց. 07.03.07 թիվ 57-Ն որոշում)

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող Անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում:

4. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել» օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող Անձանց վրա:

6. Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:

7. Կարգավորման ենթակա չեն`

i

1) բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները,

2) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ,

3) մինչև 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արևային էլեկտրակայանների արտադրության գործունեությունը` կառուցման ժամանակահատվածում,

4) բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության, ինչպես նաև դիզել գեներատորային կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը.

5) բացառապես սեփական կարիքների համար, ինչպես նաև մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը` արտադրության ժամանակահատվածում:

(7-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

8. Լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում:

(8-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

i

8.1. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(8.1-ին կետը լրաց. 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

i

8.2. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

(8.2-րդ կետը լրաց. 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

9. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հայտը պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերը:

10. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

11. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

i

12. Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ստուգում են հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի NN 1-5 հավելվածներին` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(12-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

13. Հայտում ոչ էական թերությունների (վրիպակների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետի ավարտը, գրավոր առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում նշված կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:

(13-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

14. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

i

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են և հայտատուն սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները,

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

4) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը,

5) լիցենզավորված գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին:

(14-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն, 07.03.07 թիվ 57-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

i

15. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին իրազեկում է հայտատուին` հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(15-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

16. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, հայտը մուտքագրում է Հանձնաժողով: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 12-15-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

(16-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

17. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` հայտի մուտքագրման օրվանից 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում):

(17-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

18. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե`

i

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,

2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը,

3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ չի համապատասխանի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին,

4) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

(18-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն, 07.03.07 թիվ 57-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

19. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ Անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

21. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը` որոշումն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հայտատուին:

22. Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը լիցենզիան` մեկ օրինակից, հանձնում է լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում` լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև լիցենզավորված անձի ներկայանալը: Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Հանձնաժողովում:

23. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

i

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

i

28. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության), ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա (այսուհետ` Արտադրության լիցենզիա) ունեցող անձը պարտավոր է Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով (այսուհետ` Նախագիծ), մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) պատճենները,

2) կայանի (շենքի, իսկ հիդրոէլեկտրակայանների դեպքում նաև գլխամասային հանգույցի) նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը,

4) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ` կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,

5) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:

(28-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն, 22.11.17 թիվ 500-Ն որոշումներ)

i

28.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում Արտադրության լիցենզիա ունեցող անձինք Նախագծի և 28-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով են ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, անհրաժեշտության դեպքում` նաև տնօրինման մասին որոշումների պատճենները:

(28.1-ին կետը լրաց. 22.11.17 թիվ 500-Ն որոշում)

29. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքներն իրականացվում են Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված և Հանձնաժողովում գրանցված պայմանագրի հիման վրա:

(29-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

i

29.1. Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամկետում Նախագիծը հանձնաժողով չներկայացնելու դեպքում նշված ժամկետը համարվում է երկարաձգված նախկին ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը` հետևյալ պայմաններով.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում` առանց որևէ վարչական և ֆինանսական պատասխանատվության.

2) 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքում` սույն կարգի N 3 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) Սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցվում է:

(29.1-ին կետը լրաց. 22.11.17 թիվ 500-Ն որոշում)

i

30. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված ագրեգատների տվյալները Արտադրության լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ որոշում` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով Արտադրության լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածը (ժամանակահատվածները), կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

(30-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

i

31. Կայանի վերակառուցման այն դեպքերում, որի ընթացքում կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են կայանի` լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորության փոփոխության, Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի վերակառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն,

2) Կայանի հաշվարկային հզորության ավելացման դեպքում` ավելացող հաշվարկային հզորության չափով երաշխիք` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծի պատճենը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,

4) հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում` Արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային ելքի և/կամ ջրառի և ջրօգտագործման նիշերի փոփոխության դեպքում` ջրօգտագործման թույլտվություն:

(31-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն, 22.11.17 թիվ 500-Ն որոշումներ)

i

31.1. Հանձնաժողովը սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է Արտադրության լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու վերաբերյալ որոշում, կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

(31.1-ին կետը լրաց. 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

i

31.2. Արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով` ներկայացնելով սույն կարգի 28-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև սակագնի սահմանման հայտ:

(31.2-րդ կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

31.3. Սույն կարգի 31.2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշում է ընդունում Արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերակառուցման ժամանակահատվածը, կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

(31.3-րդ կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ) ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

i

32. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս, և ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով` նշելով հայցվող ժամկետը:

(32-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

33. Հայտն իր մեջ պետք է պարունակի`

i

1) լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները, իսկ կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամկետը` համապատասխան հիմնավորումներով.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

3) Հիդրոէլեկտրակայաններում Արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` նաև ջրօգտագործման թույլտվություն, իսկ խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների դեպքում` նաև այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն:

(33-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

i

33.1. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում` բայց ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտը:

(33.1-ին կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

34. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե`

i

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,

2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման,

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները:

(34-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

34.1. (34.1-ին կետն ուժը կորցրել է 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

(34.1-ին կետը լրաց. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

i

34.2. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հարցը քննարկվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

(34.2-րդ կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

35. (35-րդ կետն ուժը կորցրել է 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

(35-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

i

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

i

(37-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

(38-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

i

39. Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը կարող է երկարաձգվել նախկինում սահմանված կառուցման ժամանակահատվածից ոչ ավելի:

(39-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

i

4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(4-րդ գլուխը լրաց. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

 

40. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

41. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

42. Հանձնաժողովը, սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 18-րդ կետով սահմանված հիմքերով:

43. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների պատշաճ կատարումն ապահովելու համար:

i

44. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին` հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:

(44-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

45. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում` անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

46. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

47. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է նաև հետևյալ դեպքերում.

i

1) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի` տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում.

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից` Արտադրության լիցենզիայով ամրագրված` Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը սույն կարգի 29.1 կետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվելուց հետո սահմանված ժամկետում այն Հանձնաժողով չներկայացնելու դեպքում:

(47-րդ կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն, 22.11.17 թիվ 500-Ն որոշումներ)

47.1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաև հետևյալ դեպքերում.

i

1) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը, և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը, և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

3) Արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում Հանձնաժողովը կասեցրել է Արտադրության լիցենզիան և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել Արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և Հանձնաժողովը չի վերացրել Արտադրության լիցենզիայի կասեցումը,

4) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի` տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում` ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:

(47.1-ին կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն, 22.11.17 թիվ 500-Ն որոշումներ)

48. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման:

 

5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

(5-րդ գլուխը լրաց. 04.06.14 թիվ 153-Ն որոշում)

 

i

49. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

(49-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

50. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

51. Հայտը մերժվում է, եթե`

i

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են.

2) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

(51-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

52. (52-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

i

53. (53-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

54. (54-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

i

(6-րդ գլուխը լրաց. 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

55. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց նկատմամբ կիրառվում են արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում գտնվող անձանց համար սահմանված դրույթները:

56. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու դեպքում լիցենզավորված անձին տրամադրվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` ամրագրելով միայն արտադրության ժամանակահատված:

 

Հավելված N 1

i

ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող

հանձնաժողովի նախագահ

___________________________

 

ՀԱՅՏ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրում եմ տալ լիցենզիա _________________________________________

____________________________________________________________________

             (աշխարհագրական տարածքը, մարզ, վարչական տարածք)

 

2. Իրավաբանական անձի անվանումը _____________________________________

____________________________________________________________________

 

3. Գտնվելու վայրը __________________________________________________

 

4. Հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն

__________________________________________________

 

5. Պետական գրանցման համարը _________________________________________

 

6. Գործունեության տեսակը ___________________________________________

 

7. Լիցենզիայի հայցվող ժամկետը ______________________________________

 

8. Կից ներկայացվում է`

1) _________________________________________________________________

 

2) _________________________________________________________________

 

3) _________________________________________________________________

 

4) _________________________________________________________________

 

5) _________________________________________________________________

 

9. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ

 

__________________________________________ «__» ________ 201_ թվական

(տնօրենի անուն, հայրանուն, ազգանուն)

 

(1-ին հավելվածը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ՑԱՆԿ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն`

1) գործարար ծրագիր` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը,

3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,

4) հայտարարություն մամուլում` առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի,

5) երաշխիքներ` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

7) ջրօգտագործման թույլտվություն` հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

8) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն` միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար,

9) Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու նախնական տեխնիկական պայմաններ, որը կներառի էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվություն:

1.1. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն) կամ ջերմային էներգիայի արտադրություն` միայն արտադրության ժամանակահատվածի համար`

1) կառուցված (վերակառուցված) կայանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

3) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տեղեկանք, որը կներառի տեղեկություններ ագրեգատների, մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի վերաբերյալ` կցելով անհրաժեշտ հիմնավորումներ,

4) ջրօգտագործման թույլտվություն` հիդրոէլեկտրակայաններում, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության համար,

5) այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն` միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար:

2. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդում կամ բաշխում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բաշխում, բնական գազի փոխադրում կամ բաշխում`

1) գործարար ծրագիր,

2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հողի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր,

3) նախագծային կազմակերպության հետ կնքված պայմանագիր նախագծային-նախահաշվային աշխատանքներ կատարելու վերաբերյալ և դրանց կատարման ժամանակացույց,

4) հայտարարություն մամուլում` առնվազն 2000 տպաքանակ ունեցող 3 թերթերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am/ կայքում` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

3. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցում, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցում և էներգետիկական շուկային ծառայությունների մատուցում`

1) լիցենզավորված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական և վարձակալած միջոցների ցանկը:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

(2-րդ հավելցածը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ԿԱՐԳ

i

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Կառուցման ժամանակահատված ներառող Արտադրության լիցենզիա ստանալու, կամ Արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու, ինչպես նաև նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով Անձը հանձնաժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկի կողմից տրամադրված երաշխիք, որով բանկը գրավոր պարտավորություն է ստանձնում Անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգի 4-րդ կետի համաձայն հաշվարկված գումարը, Հանձնաժողովի որոշման կամ գրության հիման վրա, Հանձնաժողովի սահմանած ժամկետում, անվիճելի և անառարկելի կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(1-ին կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

3. Անձը պարտավոր է երաշխիքը ներկայացնել Արտադրության լիցենզիայի կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար իր կողմից հայցվող, իսկ ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` երկարաձգման ժամկետից առնվազն քառասունհինգ օր ավելի գործողության ժամկետով:

(3-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

4. Երաշխիքով սահմանված գումարի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանված գումարի մեծությունը պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:

(4-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

5. Սույն կարգով սահմանված երաշխիքը չի պահանջվում, եթե Անձը Հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:

i

6. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:

(6-րդ կետը փոփ. 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

i

2. ԵՐԱՇԽԻՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

(վերնագիրը փոփ.10.05.17 թիվ 153-Ն որոշում)

 

i

7. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ Հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,

3) Արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի վերակառուցման աշխատանքները և չի դիմել լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ Հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և Արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև վերակառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և Հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

(7-րդ հավելցածը փոփ. 04.06.14 թիվ 153-Ն, 25.11.15 թիվ 389-Ն, 10.05.17 թիվ 153-Ն որոշումներ)

i

8. Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին, եթե`

1) Հանձնաժողովը որոշում է ընդունել լիցենզավորված անձի լիցենզիայով սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգելու մասին,

2) Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Նախագիծը Հանձնաժողով ներկայացնելու` լիցենզիայի պայմաններով ամրագրված ժամկետը Հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշմամբ հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի 29.1 կետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգվել է:

(8-րդ կետը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն, 22.11.17 թիվ 500-Ն որոշումներ)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

i

10. Սույն կարգի 8-րդ կետում սահմանված դեպքերում` Հանձնաժողովի որոշմամբ կամ գրությամբ սահմանված ժամկետում, լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված երաշխիք:

(10-րդ հավելցածը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

i

10.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում, երբ լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է լիցենզավորված անձը:

(10.1-ին կետը լրաց. 25.11.15 թիվ 389-Ն որոշում)

 

3. ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

i

11. Լիցենզավորված անձի ներկայացրած երաշխիքով սահմանված գումարը սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չի փոխանցվում, եթե նրա կողմից լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի ու հանգամանքների, որոնք ստեղծվել են նրա կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

(11-րդ հավելցածը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

12. Լիցենզավորված անձը պարտավոր է սույն կարգի 11-րդ կետով սահմանված դեպքերում անհապաղ տեղեկացնել Հանձնաժողովին` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(կառուցման ժամանակահատվածի համար)

 

(փաստաթղթի կազմը և բովանդակությունը)

 

_______________________________________

                       Կառուցվող օբյեկտի անվանումը

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կառուցման նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը:

2. Կառուցվող օբյեկտի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները:

3. Տեղեկություններ շինմոնտաժային ծառայությունների շուկայի, հիմնական սարքավորումներ արտադրողների (առաքողների) և դրանց արժեքների մասին:

4. Տեղեկություններ տեղադրվող գեներատորների և տուրբինների մակնիշների և հզորության վերաբերյալ:

 

2. ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

5. Արտադրանքի (ծառայության) իրացման հնարավորությունները:

 

3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

6. Արտադրության (ծառայության) տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը:

i

6.1. Ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով օբյեկտի տեխնիկատնտեսական ցուցանիշների համալիր վերլուծության արդյունքներով օպտիմալ տարբերակի ընտրության հիմնավորումը:

(6.1-ին կետը լրաց. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

 

4. ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ) ՏԱՐԱԾՔԸ

 

7. Օբյեկտի տեղաբաշխման հիմնավորումը:

8. Քարտեզագրական և այլ նյութեր, այդ թվում` կառուցվող օբյեկտի տեղաբաշխման սխեման, որի վրա նշված են տրանսպորտային հաղորդակցության ուղիներին և ճարտարագիտական ցանցերին միացման կետերը, օբյեկտի հատակագիծը:

 

5. ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

9. Օբյեկտի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը:

10. Կառուցման ժամանակացույցը` ըստ փուլերի:

11. Նախնական լուծումներ օբյեկտի էներգամատակարարման (սնման), ջրամատակարարման, կոյուղու և այլնի վերաբերյալ:

 

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Օբյեկտի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

13. Նախնական բնապահպանական լուծումներ:

 

7. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Կառուցման աշխատանքների արժեքը բացված տեսքով:

15. Ֆինանսավորման հնարավոր աղբյուրները և ֆինանսավորման պայմանները:

16. Հիմնական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը:

17. Օբյեկտի նախագծման, կառուցման և նախագծային հզորությամբ գործարկման ժամկետները:

18. Ներդրումների արդյունավետության գնահատման ցուցանիշների (շահութաբերության ներքին նորմա, մաքուր բերված արժեք, հետգնման ժամկետ և այլն) հիման վրա կառուցվող օբյեկտի համար լավագույն տեխնիկատնտեսական ցուցանիշների ընտրություն:

19. Անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

 

    ___________________________          ____________________________

       Ընկերության անվանումը               Տնօրենի անունը, ազգանունը

 

____________________________

                                            Տնօրենի ստորագրությունը

 

____ __________ 201 __ թվական

 

Հավելված N 5

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 

____________________________________________________________________

                     (Լիցենզավորվող անձի անվանումը)

 

դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`

____________________________________________________________________

            (աշխարհագրական տարածքը, մարզը, վարչական տարածքը)

____________________________________________________________________

                  (լիցենզավորվող գործունեության տեսակը)

 

ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

____________________________________________________________________

(Լիցենզավորվող անձի գտնվելու վայրը, հեռախոսը, էլեկտրոնային փոստը)

 

Հավելված N 6

i

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ հաստատված

կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20__ թվականի __________ «___»-ի N____ -Ա որոշում

2. Լիցենզավորված գործունեության տեսակը

______________________________________________________________________

______________________________________________________________________

3. Լիցենզիայի տրամադրման ամսաթիվը «___»_____________20 __ թվական

4. Լիցենզիայի համարը ԼԷ N_________

5. Ստացված էջերի քանակը` ________________

6. Լիցենզավորված անձի անվանումը

______________________________________________________________________

______________________________________________________________________

7. Լիցենզիա ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից և երբ է տրված

______________________________________________________________________

______________________________________________________________________

8. Լիցենզիան ստացվել է` «____»________________20__ թվական

9. Լիցենզիա ստացողի ստորագրությունը _________________________________»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ որոշման 1-ին կետի 20-րդ ենթակետը` պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

(6-րդ հավելվածը փոփ. 10.05.17 թիվ 153-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.11.2013
N 374-Ն
Որոշում