(ուժը կորցրել է 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)
i
040.1418.111011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1418-Ն
i
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշմամբ սահմանված պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերը, որպես միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) պահանջներին համապատասխան կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի անցման կետեր:
2. Սահմանել, որ`
i
1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերում կանոնների գործադրման հարցերով իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն են.
2) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերում պետական սահմանի պահպանություն իրականացնող իրավասու պետական կառավարման մարմինները, յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում, ապահովում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողությունները և, յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, սահմանի անցման կետերում իրականացնում է իրենց կառավարման ոլորտին առնչվող միջոցառումներ:
(2-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ