040.0185.140301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2001 թվականի N 185
i
«ՁՈՐԱՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 140 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել NN 1, 2, 3 և 4 բնակելի տները (հաշվեկշռային արժեքը` 15360 հազ. դրամ) և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
(1-ին կետը լրաց. 21.05.01 թիվ 435 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.01.02 թիվ 36 որոշում)
i
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 15.01.02 թիվ 36 որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 15.01.02 թիվ 36 որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 14-ից: