Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈ ...

30.01.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.03.2008  -ից մինչեւ   30.01.2015  -ը:
 
i

(ուժը կորցրել է 15.01.15 թիվ 4-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա)

040.0192.140301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2001 թվականի N 192

 

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հուղարկավորության ծախսերի փոխհատուցման հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողովներ ստեղծելու դեպքում հուղարկավորության հետ կապված ծախսերը, հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա, կատարել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` յուրաքանչյուրի համար 1700,0 հազ. դրամից ոչ ավելի:

(1-ին կետը փոփ. 22.02.08 թիվ 165-Ա որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2001
N 192
Որոշում