Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱ ...

 

 

040.1471.241011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1471-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

1) մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը.

2) հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1115-Ն որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետը «մշակութային արժեքի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով հավատարմագրված փորձագետի կողմից տրված» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1471-Ն որոշման

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար լիազոր մարմնի թույլտվությունը պահանջող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների (այսուհետ` փորձագետ) հավատարմագրման (այսուհետ` հավատարմագրում) հետ կապված հարաբերություններն ու հավատարմագրման չափորոշիչները:

2. Պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանալիս նրանք պարտավոր են այդ արժեքները փորձաքննության ներկայացնել սույն կարգով հավատարմագրված փորձագետների:

3. Փորձագետի հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն կարգի պահանջներին և հավատարմագրման չափորոշիչներին համապատասխան:

4. Փորձագետի հավատարմագրումը հավաստվում է վկայագրով (այսուհետ` վկայագիր), որը վավերական է համարվում փորձագետի հավաստման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` գրանցման պահից:

5. Հավատարմագրման գործընթացն ապահովելու, վկայագրի գործողությունը դադարեցնելու, փորձաքննության ոլորտը (ոլորտները) ընդլայնելու կամ կրճատելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով ստեղծվում է փորձագետների հավատարմագրման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատվում դրա գործունեության կարգը:

6. Նախարարի հրամանով հաստատվում է խորհրդի անհատական կազմը:

7. Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքում տեղադրում և յուրաքանչյուր ամիս թարմացնում է հավատարմագրված փորձագետների վերաբերյալ տեղեկատվությունը, որը պետք է ներառի`

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) փորձաքննության ոլորտները.

3) վկայագիր տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

8. Փորձագետի վկայագիր ստանալ ցանկացող ֆիզիկական անձը (այսուհետ` հայտատու) պարտավոր է`

1) չհամատեղել մշակութային արժեքների փորձաքննության և այդ արժեքների առևտրային գործունեությունները.

2) ապահովել փորձաքննության գաղտնիությունը:

9. Փորձագետը պարտավոր է ունենալ`

1) համապատասխան բարձրագույն կրթություն (հավատարմագրման ոլորտների համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատվում է նախարարի հրամանով).

2) մշակութային արժեքների փորձագետի կամ սույն կարգի 22-րդ կետում թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում կամ գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատանքային ստաժ:

 

III. ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

10. Փորձագետի վկայագիր ստանալու նպատակով հայտատուն հայտ է ներկայացնում նախարարի անունով` նշելով անձնագրի տվյալները և հայցվող փորձաքննության ոլորտը (ոլորտները):

11. Հայտին կից ներկայացվում են`

1) համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

2) մշակութային արժեքների փորձագետի կամ սույն կարգի 22-րդ կետում թվարկված փորձաքննության ոլորտների գծով թանգարանում, պատկերասրահում, գրադարանում, արխիվում և գիտահետազոտական կազմակերպությունում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա համապատասխան (գիտական) մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.

3) փորձաքննության ոլորտների վերաբերյալ իրականացված ծրագրերին, մշակված թեմաներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր (այդպիսին լինելու դեպքում), ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետի կազմակերպություններից որևէ մեկի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր.

4) սույն կարգի 22-րդ կետում թվարկված փորձաքննության ոլորտի (ոլորտների) որակավորման դասընթացների մասնակցության մասին հավաստող փաստաթղթի պատճենը (այդպիսին լինելու դեպքում):

 

IV. ՎԿԱՅԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՄ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Վկայագիր ստանալու հայտն ընդունում է նախարարության աշխատակազմի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում): Հայտն ու կից փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի առկայության դեպքում):

13. Սույն կարգի 11-րդ կետում պարտադիր պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում հայտը երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է հայտատուին, և առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգով պահանջվող փաստաթղթերը:

(13-րդ կետը փոփ. 11.01.18 թիվ 10-Ն որոշում)

14. Սույն կարգի 13-րդ կետում սահմանված ժամկետում հայտը չվերադարձվելու դեպքում այն համարվում է ընդունված:

15. Հայտն ընդունվում և գրանցվում է նախարարության կողմից հաստատված գրանցամատյանում:

16. Գրանցամատյանում հայտն ստանում է հաշվառանիշ, որը ներառում է գրանցման հերթական համարը, գրանցման օրը, ամիսը և տարեթիվը: Գրանցվելուց հետո հայտի վրա դրվում է դրոշմակնիք, որտեղ լրացվում են գրանցամատյանում հայտին տրված հաշվառանիշը և ամսաթիվը:

 

V. ՎԿԱՅԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

17. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ստորաբաժանումը պարզում է դրանց համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը սույն կարգի II գլխում փորձագետին ներկայացվող պահանջներին ու չափորոշիչներին:

18. Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են գրավոր տեղեկանքի ձևով:

19. Գրանցված հայտի (հայտերի) առկայության դեպքում ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարին գրավոր տեղեկացնում է խորհրդի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին` կցելով հայտատուի ներկայացրած փաստաթղթերի պատճեններն ու դրանց ուսումնասիրության արդյունքի մասին տեղեկանքը:

20. Նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է խորհրդի նիստ, որը հայտի քննարկման արդյունքում տալիս է փորձաքննության կոնկրետ ոլորտին (ոլորտներին) հայտատուի մասնագիտական որակավորման համապատասխանության կամ անհամապատասխանության մասին եզրակացություն:

21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստին մասնակցելու համար կարող են հրավիրվել համապատասխան փորձագետներ և մասնագետներ` փորձաքննության ոլորտին (ոլորտներին) հայտատուի մասնագիտական համապատասխանությունը հավաստելու համար:

22. Մշակութային արժեքների փորձաքննության ոլորտներն են`

1) հնէաբանություն և հնէակենսաբանություն.

2) մարդաբանություն.

3) քարեդարյան և պղնձեքարեդարյան մշակույթ (հնագույն շրջանից մինչև մ.թ.ա. IV հազ. I կեսը ներառյալ).

4) բրոնզի և երկաթի դարաշրջանի մշակույթ (մ.թ.ա. IV հազ. II կեսից մինչև մ.թ.ա. I հազ. սկիզբ).

5) Վանի թագավորության շրջանի մշակույթ (մ.թ.ա. IX-VIII դ. մինչև մ.թ.ա. VI դ.).

6) հին Հայաստանի մշակույթ (մ.թ.ա. VI դ. մինչև մ.թ. IV դ.).

7) միջնադարյան Հայաստանի մշակույթ (մ.թ. IV դ. մինչև XVII դ.).

8) սեպագիր ժառանգություն.

9) վիմագիր ժառանգություն.

10) մանրանկարչություն (մինչև XVIII դարը ներառյալ).

11) ձեռագիր ժառանգություն.

12) տպագիր ժառանգություն.

13) նվագարաններ (XVII դարից սկսած).

14) գործվածք (XVII դարից սկսած).

15) հանդերձանք (տարազ` XVII դարից սկսած).

16) ասեղնագործություն, ժանեկագործություն (XVII դարից սկսած).

17) գեղարվեստական մետաղ (XVII դարից սկսած).

18) փայտարվեստ և կահույք (XVII դարից սկսած).

19) գեղարվեստական ապակի և կերամիկա (XVII դարից սկսած).

20) զարդաքանդակ (քար (կամեյա), խեցի, ոսկոր` XVII դարից սկսած).

21) ֆալերիստիկա (մեդալներ, կրծքանշաններ, շքանշաններ, տարբերանշաններ` XVII դարից սկսած).

22) զինանիշագիտություն (հերալդիկա` XVII դարից սկսած).

23) կնիքագիտություն (XVII դարից սկսած).

24) տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր (XVII դարից սկսած).

25) զենք և զինվորական հանդերձանք (XVII դարից սկսած).

26) ճարտարապետական տարրեր (XVII դարից սկսած).

17) տնայնագործություն և արհեստագործություն (XVII դարից սկսած).

28) փոխադրամիջոցներ (XVII դարից սկսած).

29) հայ կերպարվեստ.

30) եվրոպական կերպարվեստ.

31) ռուսական կերպարվեստ.

32) սրբապատկեր (իկոնա).

33) արևելյան, ամերիկյան և աֆրիկյան կերպարվեստ.

34) ժամացույցներ.

35) դրամագիտություն և բոնիստիկա.

36) ֆիլատելիա (նամականիշներ, ծրարներ, բացիկներ).

37) կինո-, ֆոտո-, ֆոնո- և տեսանյութեր:

23. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո նախարարության համապատասխան ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և համաձայնեցնում է նախարարի հրամանի նախագիծը հայտատուի հայտը բավարարելու կամ այն մերժելու վերաբերյալ` դրան կցելով նրա ներկայացրած փաստաթղթերի, դրանց ուսումնասիրության մասին տեղեկանքի և խորհրդի եզրակացության պատճենները:

(23-րդ կետը փոփ. 11.01.18 թիվ 10-Ն որոշում)

24. Նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

25. Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարի ընդունած որոշման մասին գրավոր ծանուցում է հայտատուին:

26. Հայտի քննարկման արդյունքները կարող են բողոքարկվել նախարարին` մինչ ծանուցումն ստանալուն հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Հավատարմագրման վերաբերյալ բողոքները նախարարը քննարկում է դրանց` նախարարությունում մուտքագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում:

27. Նախարարի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

28. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը, հայտի հետ կապված նախարարի հրամանն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ձևակերպում, գրանցամատյանում գրանցում է վկայագիրը և այն հանձնում է հայտատուին:

(28-րդ կետը փոփ. 11.01.18 թիվ 10-Ն որոշում)

29. Վկայագրերի գրանցամատյանը հաստատվում է նախարարության կողմից:

30. Վկայագրում նշվում է (նշվում են) հայտատուի փորձաքննության ոլորտը (ոլորտները):

31. Վկայագրի գրանցումից հետո այն ստացած անձը կարող է իրականացնել փորձաքննության ոլորտին (ոլորտներին) վերաբերող նյութերի փորձաքննություն` որպես անհատ ձեռնարկատեր կամ կանոնադրությամբ նման գործունեություն իրականացնելու իրավասություն ունեցող իրավաբանական անձանց հետ համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

32. Վկայագրի կորստի կամ վնասվելու դեպքում փորձագետի հայտի և գրանցամատյանի տվյալների հիման վրա տրվում է նույն համարով և գործողության ժամկետով նոր վկայագիր` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով:

33. Վկայագիրը տրվում է անժամկետ` խորհրդի եզրակացության հիման վրա` նախարարի հրամանով:

 

VI. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

 

34. Վկայագրում նշված փորձաքննության ոլորտը (ոլորտները) կարող է (կարող են) ընդլայնվել հայտի հիման վրա` սույն կարգին համապատասխան:

 

VII. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

35. Եթե հավատարմագրված անձն իր գործունեության ընթացքում խախտել է փորձագետին կամ փորձագիտական եզրակացությանը ներկայացվող պայմաններն ու պահանջները, ապա նրան գրավոր նախազգուշացում է տրվում: Նախազգուշացում կարող է տրվել, եթե փորձագետը`

1) խախտել է «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 630-Ն որոշման պահանջները.

2) մասնագիտական բավարար մակարդակով չի իրականացրել փորձաքննության գործընթացը և տվել է ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն.

3) իրականացրել է փորձաքննություն, որի արդյունքում հայտատուին կամ պետությանը հասցվել է ոչ էական վնաս:

36. Ոչ էական վնաս է համարվում նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով ֆինանսական կամ նյութական վնասը:

37. Սույն կարգի 35-րդ կետի պահանջներից որևէ մեկին վերաբերող խախտում հայտնաբերելիս ստորաբաժանումը մեկօրյա ժամկետում գրավոր նախազգուշացում է ուղարկում փորձագետին` սահմանելով խախտման վերացման կոնկրետ ժամանակահատված, սակայն երկու ամսվանից ոչ ավելի ժամկետով:

38. Սահմանված ժամկետում հայտնաբերված խախտումը փորձագետի կողմից չվերացվելու դեպքում ստորաբաժանումը դրա մասին գրավոր տեղեկացնում է նախարարին, ով իրականացնում է սույն կարգի 20-րդ կետի գործողությունը` վկայագրի կամ դրանում նշված փորձաքննության ոլորտի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ խորհրդի եզրակացությունն ստանալու համար:

39. Վկայագրի կամ դրանում նշված փորձաքննության ոլորտի գործողությունը դադարեցվում է, եթե փորձագետը`

1) վկայագիր ստանալու նպատակով ներկայացրել է կեղծ փաստաթղթեր.

2) չի վերացրել նախազգուշացման հիմքերը սույն կարգի 37-րդ կետով նախատեսված ժամկետի ընթացքում.

3) իրականացրել է իր վկայագրում նշված փորձաքննության ոլորտից (ոլորտներից) դուրս փորձաքննություն.

4) խախտել է սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից որևէ մեկի պահանջները.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ փորձաքննությունն իրականացրել է սույն կարգի 35-րդ կետի պահանջների խախտմամբ.

6) իրականացրել է փորձաքննություն, որի արդյունքում հայտատուին կամ պետությանը հասցվել է էական վնաս.

7) դիմել է իր վկայագրի կամ դրանում նշված փորձաքննության ոլորտի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:

40. Էական վնաս է համարվում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից բարձր չափով ֆինանսական կամ նյութական վնասը:

41. Վկայագրի կամ դրանում նշված փորձաքննության ոլորտի գործողությունը դադարեցնելու մասին խորհուրդը եզրակացություն է տալիս համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

42. Խորհրդի եզրակացությունն ստանալուց հետո ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նախարարի համապատասխան հրամանը:

43. Վկայագրի գործողությունը դադարեցնելու մասին նախարարի հրամանն ստանալուց հետո ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ դրա մասին տեղեկացնում է հայտատուին, գրանցամատյանում կատարում համապատասխան գրառում և նրանից հետ է վերցնում վկայագիրը:

44. Վկայագրի գործողությունը համարվում է դադարած, եթե`

1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով փորձագետը դատապարտվել է ազատազրկման.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով փորձագետը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող.

3) փորձագետը մահացել է:

45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված դեպքերում վկայագրի գործողության դադարեցման համար սույն կարգի 41-րդ և 42-րդ կետերին համապատասխան խորհրդի եզրակացություն և նախարարի հրաման չեն տրվում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1471-Ն որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ N 00000

 

    Տրված է _____ __________20 թ.              հրաման N_________

        

Փորձագետը ___________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

_____________________________________________________________________

                    (ֆիզիկական անձի բնակության վայրը)

_____________________________________________________________________

 

Մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը (ոլորտները) _____________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

    Գրանցված է _____ __________20 թ.           Տրվում է անժամկետ

 

Հայաստանի Հանրապետության

    մշակույթի նախարար        __________________  _____________________

                              (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.2011
N 1471-Ն
Որոշում