Սեղմել Esc փակելու համար:
{17.01.2018 - 06.06.2020} ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{17.01.2018 - 06.06.2020} ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ա ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.01.2018  -ից մինչեւ   06.06.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

17.01.2018 - 06.06.2020

 

040.1307.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Ստեղծել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության խորհրդատու

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ:

(2-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)

3. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1307-Ն որոշման

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը (այսուհետ` ազգային ծրագիր) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի ապահովելու միջազգային ու ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, անխափան և արդյունավետ գործունեությունը, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և հանրության կյանքն ու առողջությունը` անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության կանոնակարգերի (կանոններ, կարգեր, հրահանգներ) մշակման ու դրանցով սահմանված կազմակերպչական միջոցառումների իրականացման միջոցով:

(1-ին կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

2. Ազգային ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից թռիչքներ կատարող ազգային և օտարերկրյա շահագործողների, ինչպես նաև միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների ավիացիոն անվտանգության ապահովմանը:

3. Ազգային ծրագրում հաշվի են առնված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգությանը վերաբերող միջազգային ստանդարտների և երաշխավորված պրակտիկայի պահանջները:

4. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների (ավիաընկերությունների), ինչպես նաև այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որտեղ իրականացվում են քաղաքացիական ավիափոխադրումների սպասարկումներ:

5. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետության օդանավերի նկատմամբ ազգային ծրագրի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում տվյալ երկրում գործող օրենսդրությանը:

 

II. ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

7. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են`

ա) թռիչքի ընթացքում օդանավի անօրինական զավթումը,

բ) օդանավի անօրինական զավթումը գետնի վրա,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդ վերցնելը,

i

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ բռնի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի և միացությունների տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:

(7-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

7.1. Անվտանգության միջոցառումների վերահսկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:

(7.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.2. Անվտանգության փորձարկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):

(7.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.3. Անվտանգության թեսթ` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:

i

(7.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

7.4. Տեսչական ուսումնասիրություն` լիազոր մարմնի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրում:

(7.4-րդ կետը լրաց. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

7.5. Ավիացիոն անվտանգության վերահսկողություն` Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:

(7.5-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

7.6. Ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում` լիազոր մարմնի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում, ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ:

i

(7.6-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

8. ՈՒղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց իրերը, որոնք, քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ, ձևակերպված են օդանավով փոխադրելու համար:

i

8.1. տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են,

(8.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.2. տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան,

(8.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.3. տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով,

(8.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

8.4. տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:».

(8.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

9. ՈՒղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

9.1. Չուղեկցվող ուղեբեռ` ուղեբեռ, որը չի փոխադրվում նույն չվերթով մեկնող ուղևորի հետ:

(9.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

9.2. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում` բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

(9.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

9.3. Բորտսնունդ և հարակից նյութեր` սննդամթերք, խմիչքներ, չոր մթերքներ և օդանավի թռիչքի ընթացքում դրանք պահպանելու և ուղևորներին տալու համար նախատեսված սարքավորումներ:

(9.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

10. Օդանավային պիտույքներ (պարագաներ)` ուղևորների սպառման համար նախատեսված և նրանց վաճառված կամ չվաճառված ապրանքներ, ինչպես նաև ինքնաթիռի շահագործման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ապրանքներ` ներառյալ վառելիքը և քսայուղերը: Օդանավային պիտույքներ (պարագաներ) են նաև օդանավից դուրս տանելու համար ուղևորներին և անձնակազմի անդամներին վաճառքի համար նախատեսված ապրանքները, ինչպես նաև թռիչքի ընթացքում ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ առարկաները` օրինակ, թերթերը, ամսագրերը, ականջակալները, տեսա- և ձայնային տեսագրությունները, բարձերն ու վերմակները և այլն:

(10-րդ կետը փոփ. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

i

10.1. Օդանավ, որը ենթակա չէ շահագործման` օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:

(10.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

11. Բեռ` ցանկացած գույք` բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

11.1. փոստ` փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ,

(11.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

11.2. գրանցված գործակալ` գլխավոր վարչության կողմից ճանաչված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի հետ կնքված պայմանագրի հիման վրա իրականացնում է օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների (այսուհետ` բեռներ) նկատմամբ անվտանգության վերահսկողությունը և տվյալ փոխադրման սպասարկումը:

(11.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

12. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:

13. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

i

13.1. Անվտանգության սահմանափակ գոտի` օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներ:

(13.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

14. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

15. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

i

16. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

17. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:

i

18. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:

19. Զննում` ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

i

20. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

21. Կառամատույց` ուղևորներին նստեցնելու կամ իջեցնելու, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանի տարածք:

22. Կառամատուցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր` ուղևորների տեղափոխման համար:

i

23. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

24. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

i

25. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

26. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրելու ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանն ու թռիչքների անվտանգությանը: Վտանգավոր իրերի և նյութերի դասակարգումը` որպես վտանգավոր բեռներ և դրանց փոխադրման կարգը սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) N 18 հավելվածով և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական Հրահանգներ» Դոկ. 9284-ով: «Քաղաքացիական ավիացիայի պաշտպանումը անօրինական միջամտության գործողություններից» Դոկ. 8973-ի Անվտանգության կանոնակարգերով սահմանված է այն արգելված առարկաների ցանկը, որոնց փոխադրումն օդանավով արգելվում է:

(26.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.1. Անվտանգության ուսումնավարժանքներ` ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի լայնածավալ վարժանքներ, որոնց միջոցով ձևացվում են ենթադրյալ անօրինական միջամտության ակտերի տարբեր գործողություններ ու իրավիճակներ և իրականացվում են դրանց կանխարգելմանն ուղղված ուսումնական միջոցառումներ:

i

(26.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.2. Անվտանգության սահմանափակ գոտիների կրիտիկական մասերը` օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ զննումից հետո մուտք ունեն մեկնող ուղևորները և որտեղով անցնում կամ պահեստավորվում է փոխադրման ենթակա զննված ուղեբեռը:

(26.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.3. Հայտնի առաքող` օդանավով փոխադրման նպատակով բեռն առաքող, որը գործնական հարաբերություններ է հաստատել օդանավ շահագործողի գրանցված գործակալի կամ օդանավ շահագործողի հետ և սեփական միջոցների հաշվին կազմակերպում է բեռների փոխադրումներ տեղակայման վայրից մինչև օդանավակայան:

(26.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.4. Հայտնի մատակարար` օդանավակայանների և օդանավ շահագործողների հետ համապատասխան պայմանագրերի հիման վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր ապրանքներ մատակարարող կազմակերպություն:

(26.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.5. Հայտնի պաշարներ` հայտնի մատակարարի կողմից օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր մատակարարվող ապրանքներ:

(26.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.6. Պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգ` համակարգերի կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ նյութերը` անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.7. Պայթուցիկ սարքերի հայտնաբերող համակարգ` համակարգեր կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ սարքավորումները և միացություններ, հայտնաբերելով այդպիսի սարքերի կամ միացությունների մեկ կամ ավելի բաղադրիչներ, անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

(26.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.8. Արտաքսված ուղևորներ` անձինք, ովքեր օրինական կամ ապօրինի կերպով մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և որոնց որոշակի ժամանակ անց Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պաշտոնապես կարգադրել են թողնել կամ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

i

(26.8-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.9. Անցանկալի անձինք` անձինք, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է համապատասխան լիազոր մարմինների կողմից, և որոնց տեղափոխում են հետ այն երկիր, որտեղից նրանք մեկնել էին, կամ որևէ այլ երկիր, որտեղ այդ անձինք ընդունելի են:

i

(26.9-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.10. Իրավական հսկողության տակ գտնվող անձինք` օդանավով փոխադրման ենթակա ձերբակալված կամ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձինք:

(26.10-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 1371-Ն որոշում)

26.11. Անկարգապահ ուղևոր` ուղևոր, որը հրաժարվում է հետևել օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին կամ չի ենթարկվում օդանավակայանի աշխատողների կամ օդանավի անձնակազմի օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է հասարակական կարգն օդանավակայանում կամ օդանավում:

(26.11-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.12. Կարգազանց ուղևորներ` անձինք, ովքեր քաղաքացիական ավիացիայի օդանավում, սկսած օդանավի դուռը փակելու և մեկնման պահից մինչև նրա վայրէջքը և դուռը բացելու պահը, կատարել են հետևյալ գործողությունները`

1) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում, որոնց պատճառով վտանգվում է տիրող կարգը կամ ստեղծվում է սպառնալիք` գույքի ապահովության և անձանց անվտանգության համար.

2) դիտավորությամբ կամ անզգուշությամբ հարձակում, ահաբեկում, սպառնում կամ գործողություն, որոնց պատճառով արգելվում է օդանավի անձնակազմին իրականացնելու իր պարտականությունները կամ նվազեցվում է իրենց պարտականությունները կատարելու` նրանց ունակությունը.

3) դիտավորությամբ կամ անզգուշությամբ օդանավին, նրա սարքավորումներին և կառուցվածքներին վնաս հասցնելը, որը խախտում է սահմանված կարգը և առաջացնում է սպառնալիք` օդանավի և նրանում գտնվող մարդկանց անվտանգության համար.

4) դիտավորությամբ կամ անզգուշությամբ սխալ տեղեկատվության տարածում, դրանով իսկ թռիչքի ընթացքում օդանավի անվտանգության համար սպառնալիքի ստեղծում.

5) անվտանգության ապահովմանը, կանոնակարգմանը և գործունեությանն ուղղված օրինական օդանավի հրամանատարի հրամանները կամ հրահանգները չկատարելը և պատշաճ կամ նպատակահարմար գործողություններին չենթարկվելը:

(26.12-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.13. Անվտանգության աշխատակից օդանավում` օդանավ շահագործողի պետության կառավարության և օդանավի գրանցման պետության կառավարության կողմից լիազորված անձ, որը գտնվում է օդանավում` այդ օդանավը և դրա մեջ գտնվող մարդկանց անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով:

(26.13-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.14. Ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն` տեղեկատվություն, որը չարտոնված անձանց հասանելիության կամ դրանց բացահայտման դեպքում կարող է առաջացնել խոցելի տեղեր կամ հնարավորություն ստեղծել այն օգտագործելու քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողության իրականացման նպատակով:

(26.14-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.15. Ավիացիոն անվտանգության կրիտիկական տեղեկատվական համակարգ` տեղեկատվական ռեսուրսների համալիր, որը նախատեսված է այն տեղեկատվության հավաքագրման, մշակման, պահպանման, օգտագործման, փոխանակման, տարածման կամ ոչնչացման համար, որն ավիացիոն գործունեության իրականացման ընթացքում առավել անհրաժեշտ է ավիացիոն անվտանգության ապահովման համար:

(26.15-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

26.16. Հեղուկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգ (LEDS)` համակարգ, որն ունակ է տարբերակելու հեղուկ պայթուցիկ նյութերը զննման կետերում ներկայացվող հեղուկներից, աերոզոլներից և գելերից:

(26.16-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

i

 

III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Ազգային ծրագիրը մշակված է`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի.

3) Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի.

4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի.

5) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

6) «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

7) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

8) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև այլ օրենքների հիման վրա:

(27-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

27.1. Ազգային ծրագիրը մշակված է նաև`

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի և դրա հավելվածների.

2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա).

3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա).

4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիային կից` «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» 1988 թվականին Մոնրեալում ստորագրված արձանագրության (Մոնրեալի կոնվենցիա).

5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա) .

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» N 30 փաստաթղթի հիման վրա:

(27.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

i

27.2. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանը վերաբերող հետևյալ կոնվենցիաներին մասնակից երկիր և դրանց միացել է`

1) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա (Չիկագոյի կոնվենցիա)` 1993 թվականի մարտի 29-ին.

2) «Օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին» կոնվենցիա (Տոկիոյի կոնվենցիա)` 1994 թվականի մարտի 29-ին.

3) «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Հաագայի կոնվենցիա)` 1994 թվականի մարտի 29-ին.

4) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիա (Մոնրեալի կոնվենցիա) և «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին» Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրություն` 1996 թվականի հոկտեմբերի 8-ին.

5) «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմավորման մասին» կոնվենցիա և կից հայտարարություն` 2005 թվականի մարտի 21-ին.

6) Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպությանը` 1996 թվականի դեկտեմբերի 3-ին:

(27.2-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

27.3. Ազգային ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (ԻԿԱՕ) կոնվենցիայի`

1) «Թռիչքային կանոններ» N 2.

i

2) «Օդանավերի շահագործում» N 6.

3) «Օդանավերի թռիչքային պիտանիություն» N 8.

4) «Ընթացակարգերի պարզեցում» N 9.

5) «Ավիացիոն էլեկտրակապ» N 10.

6) «Օդային երթևեկության սպասարկում» N 11.

7) «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» N 13.

8) «Աերոդրոմներ» N 14.

9) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածներով սահմանված և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությանն առնչվող չափորոշիչների դրույթները:

(27.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

 

IV. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է (այսուհետ` գլխավոր վարչություն):

29. Ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով` գլխավոր վարչությունը`

ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին որոշումների ընդունման, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված` ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ ու դիտարկումներ և վերահսկում է տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերացումը,

բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցման միջոցառումների իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանգի գնահատման միջոցառումներ և արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին և կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման համար, օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների, ըստ անհրաժեշտության, տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները,

դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության մասով, ըստ անհրաժեշտության, գաղտնի տեղեկատվության տրամադրման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին օտարերկրյա պետությունների և օդանավ շահագործողների համապատասխան դիմումների դեպքերում, անօրինական միջամտության ակտերի դեպքերում համագործակցության, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման, իրականացման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման, օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց (օդային մարշալներ) ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին օտարերկրյա պետություններից ստացված դիմումների բավարարման կամ մերժման և ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության փոխանակման նպատակով,

ե) քննարկում և հաստատում է միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների, միջազգային կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն գործունեություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը: Ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը քննարկում և հաստատում է, եթե դրանք չեն հակասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից,

զ) մասնակցում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում վերանայում ազգային ծրագրի դրույթները, վերագնահատում անօրինական միջամտության գործողություններից հետո անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերը և թերությունների վերացման համար ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ.

i

է) մշակում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերը, ավիացիոն անվտանգության մասով իրականացնում է օտարերկրյա պետություններում օդային փոխադրումներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների գործունեության ուսումնասիրություններ, ինչպես նաև օդանավ շահագործողների բազային օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուսումնասիրություններ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` քննարկում և հաստատում է օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը,

ը) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներով սահմանված անվտանգության պահանջների կատարման ապահովման նպատակով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնում է պետական վերահսկողություն.

թ) իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը վերաբերող բոլոր տեսակի սպառնալիքների մասին առկա տեղեկատվության, ինչպես նաև տեղի ունեցած ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների ու միջադեպերի մասին ստացված տեղեկատվության կառավարումը, այդ թվում` օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի բացահայտումների, դրանց քանակի և տեսակների մասին տեղեկատվությունների մասով:

(29-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն (է ենթակետի փոփոխությունը կատարվել է, որը տեքստը դարձնում է անհասկանալի), 28.07.11 թիվ 1061-Ն, 12.06.14 թիվ 608-Ն, 16.03.17 թիվ 274-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

 

2. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

30. Հայաստանի Հանրապետությունում միջազգային և ներքին օդային փոխադրումներ սպասարկող յուրաքանչյուր օդանավակայան շահագործող կազմակերպություն ապահովում է ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացումը, մշակում և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը: Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո, յուրաքանչյուր տարի փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը` ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:

(30-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

31. Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները, ազգային ծրագրի պահանջների համաձայն, ստեղծում են ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտե, քննարկելով լիազոր մարմնի հետ, նշանակում են օդանավակայանում ավիացիոն անվտանգության գծով սերտիֆիկացված պատասխանատու աշխատող, ապահովում են օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների, ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների կատարումը:

(31-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

32. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, սահմանում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ներկայացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերում, ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք օդանավակայաններում ապահովում են ավիացիոն անվտանգությունը և իրականացնում են ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:

(32-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

33. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները`

1) կազմակերպությունը.

2) օդանավակայանի նկարագիրը.

3) օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

4) անօրինական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները.

5) կադրերի պատրաստումը.

6) որակի հսկողության միջոցառումները.

7) լրացումներ:

(33-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշումներ)

33.1. «Կազմակերպությունը» բաժնում նշվում են ընդհանուր դրույթները`

1) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մշակման նպատակը, իրավական հիմքերը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները.

2) ավիացիոն անվտանգության լիազոր մարմնի գործառույթները.

3) օդանավակայանի գտնվելու վայրը և գործունեության ընդհանուր նկարագիրը.

4) օդանավակայանը կառավարող կազմակերպությունը.

i

5) օդանավակայանի անվտանգության կոմիտեն և նրա գործառույթները.

6) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունը, կառուցվածքը, գործունեության նկարագիրը, ծառայության աշխատողների ընտրության, նախապատմության ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը.

7) օդանավակայանում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների խնդիրները` ավիացիոն անվտանգության մասով.

8) օդանավակայանում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները և ավիացիոն անվտանգության մասով նրանց խնդիրները.

9) ազգային և օտարերկրյա օդանավ շահագործողները, նրանց տվյալները և այն օդանավերի տեսակները, որոնք շահագործվում կամ բազավորվում են օդանավակայանում.

10) օդանավակայանի ֆիզիկական նկարագիրը` նշվում է ընդհանուր կառուցվածքը, ներկայացվում են օդանավակայանի տարածքի պլանը, օբյեկտների, վարչական շենքերի տեղամասերի նկարագիրը.

11) օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների բաժանումը և ներօբյեկտային վերահսկողության նկարագիրը.

12) հսկիչ անցագրային կետերի տեղաբաշխումը և այդտեղ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

13) ավիացիոն անվտանգության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակը, կապի միջոցների տեսակները, քանակը, պահպանության ազդանշանային համակարգի առկայությունը և պահպանվող օբյեկտները, մուտքի հսկողության համակարգերը, տեսահսկման սարքավորումները և հսկողության իրականացման կարգը.

14) պահակակետերի տեղաբաշխումը, քանակը.

15) պարեկային ծառայության իրականացման կարգը և պարեկային երթուղիների նկարագիրը.

16) զինված պահպանության ենթակա օբյեկտների և պահակակետերի առկայությունը.

17) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից զինված ծառայության իրականացման կարգը.

18) ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների` զենքի մասով ուսուցման կարգի նկարագիրը.

i

19) ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պահպանության իրականացման հերթափոխային տեղեկագրերի ձևաթղթերի նկարագիրը.

20) զննման գոտիների և զննման կետերի տեղաբաշխման նկարագիրը.

i

21) զննված ուղեբեռները բեռների մշակման կետից մինչև օդանավ փոխադրելու կարգը և երթուղու նկարագիրը.

22) օդանավակայանում ուղևորների հաշվառում իրականացնող ստորաբաժանման անվանումը, աշխատակարգի նկարագիրը.

i

23) ուղևորների հաշվառման սրահի և փոխադրման ընդունված ուղեբեռների մշակման սրահի նկարագրերը.

24) ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու փոխադրման ընդունման կարգը.

i

25) բեռների և փոստի փոխադրման ընդունման ու գրանցման կարգը, բեռների ընդունման և մշակման տեղամասերի ու պահեստների նկարագիրը.

26) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների և բեռների հաշվառման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվանումները, այդ ծրագրային պարամետրերը, համացանցով ուղևորների հաշվառման կարգը, համացանց և հաշվառման ծրագրային համակարգեր անօրինական մուտքի կանխման ու կիբեր վտանգներից դրանց պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.

27) օդանավակայանի տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցման նպատակով օգտագործվող ծրագրային համակարգերն անօրինական մուտքերից և կիբեր վտանգներից պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.

28) կիբեր վտանգների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության միջոցառումների նկարագիրը.

29) սահմանային, մաքսային, ոստիկանության, սանիտարակարանտինային հսկողության տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող վերահսկողության միջոցառումների նկարագիրը.

30) ուղեբեռների մշակման տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

31) օդանավերի վերգետնյա և տեխնիկական սպասարկման տեղամասերը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

32) վառելիքաքսուքային նյութերի և այլ պահեստների, ինչպես նաև ավտոհավաքակայանների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

33) օդային երթևեկության կառավարման կենտրոնի և օբյեկտների տեղամասերի նկարագիրը և այդ օբյեկտների տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

34) բորտսննդի արտադրամասերի նկարագիրը և այդ արտադրամասերում սննդի պատրաստման և դրանք օդանավ առաքելու ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

i

35) հոսանքի, գազի, ջրամատակարարման, օդերևութաբանական կայանների, հակահրդեհային և վթարափրկարարական կայանների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տեղամասերի նկարագիրը և այդ տեղամասերում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

36) հասարակական գոտիների, այնտեղ գտնվող օբյեկտների և այդտեղ գտնվող ավտոկանգառների նկարագիրը և դրանց անվտանգության ապահովման կարգը.

37) օդանավակայանի կառուցվածքային ստորաբաժանումների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգը` նշելով հերթափոխերի քանակը և ժամերը.

38) հասարակայնության ու զանգվածային լրատվության միջոցների հետ կապը և նրանց տեղեկատվության հաղորդման կարգը.

39) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը.

40) անանուն զանգերի դեպքերում գործողությունների կարգը.

41) օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը:

(33.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

33.2. «Օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները» բաժնում ներկայացվում են օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները`

1) օդանավակայանի տարածքի, օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը.

2) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային համակարգերով և տեսահսկման սարքավորումներով անվտանգության ապահովման ընթացակարգերը.

3) անցագիր ստանալու համար դիմած անձանց նախապատմության ուսումնասիրման ընթացակարգը.

4) անցագրերի տեսակները, ժամկետները, անցագրերի ձևաթղթերը.

5) անցագրեր տալու և անցագրային վերահսկողության իրականացման կարգը.

6) անցագրային տվյալների բազայի ստեղծման, կողմնակի մուտքերից անցագրային տվյալների բազայի պաշտպանության ընթացակարգերը.

7) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավ տարվող սննդի և մաքրման միջոցների, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի, օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննման ընթացակարգերը.

8) օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը.

9) արգելված առարկաների բացահայտման դեպքում` կատարման ենթակա գործողությունները և համապատասխան ընթացակարգը.

10) փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը.

11) անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները.

12) ստերիլ գոտին և ավիացիոն անվտանգության տեսանկյունից կրիտիկական հատվածների առկայությունը և այդ հատվածների կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

13) թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորի ուղեբեռի` օդանավից դուրսհանման և զննման ընթացակարգը.

14) օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը.

15) օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.

16) ուղևորի բացակայության դեպքում ուղեբեռը բացելու միջոցով զննման իրականացման ընթացակարգը.

17) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

18) հաշմանդամ և հիվանդ ուղևորների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը.

19) էլեկտրական սարքավորումների, ապակե տարաների, կենդանիների և թռչունների զննման ընթացակարգերը.

20) հղի կանանց, մանկական սայլակներում գտնվող նորածինների և մանկահասակ երեխաների զննման ընթացակարգերը.

21) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների զննման ընթացակարգերը.

22) վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

23) հատուկ փոստի ուղեկցումներ և սուրհանդակային առաքումներ իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգը.

24) հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման կարգը.

25) անմաքս առևտրի խանութներին մատակարարվող ապրանքների զննման կարգը.

26) զենքի` թույլատրված փոխադրման կարգը.

27) օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը, պահպանության ազդանշանային, տեսահսկման և լուսավորության սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.

28) օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի քանակը, տեղաբաշխումը, մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերով, պահպանության ազդանշանային, լուսավորության, տեսահսկման և զննման սարքավորումներով դրանց կահավորվածության վիճակի նկարագիրը.

29) օդանավակայանի տարածքի և այլ օբյեկտների լուսավորության ու պահպանության ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը.

30) օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և դրանց կահավորվածության վիճակն ու օգտագործման կարգը.

31) վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները.

32) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության դեպքերում աշխատողների, այցելուների, ինչպես նաև օդանավակայանի և այլ կազմակերպությունների տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

33) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

34) բեռնային պահեստներից մինչև օդանավեր և օդանավերից մինչև բեռնային պահեստներ տարվող թանկարժեք բեռների փոխադրման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումները.

35) վտանգավոր բեռների սպասարկման ընթացքում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկարագիրը.

36) դիվանագիտական բեռների և փոստի սպասարկման ընթացակարգերը.

37) հատուկ չվերթների անվտանգության ապահովման միջոցառումները` օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության մասով.

38) հասարակական գոտիներում և հանրության համար բաց տարածքների, շենքերի և շինությունների անվտանգության միջոցառումները.

39) օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների տվյալները.

40) հայտնի առաքողների, հայտնի մատակարարների, գրանցված բեռնային գործակալների և դրանց ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար պատասխանատու անձանց տվյալները.

41) զննման նպատակով օգտագործվող սարքավորումների բնութագրերը, դրանք սպասարկող կազմակերպությունը և սպասարկման կարգը.

42) անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները:

(33.2-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

33.3. «Անօրինական միջամտության գործողությունների դեպքերում պատասխան միջոցառումները» բաժնում ներկայացվում են քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումները, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրներն անօրինական միջամտության գործողությունների դեպքերում, դրանց իրականացման կարգը, օգտագործվող ուժերն ու միջոցները և կապի միջոցների տեսակները:

(33.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

33.4. «Ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը» բաժնում նկարագրվում են ավիացիոն անվտանգության մասով կադրերի ընտրության, առողջական վիճակի, նրանց նախապատմության ուսումնասիրման, ընդունման, ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող չափանիշները, ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, վերապատրաստման ժամկետները և սերտիֆիկացման կարգը:

(33.4-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

33.5. «Որակի հսկողության միջոցառումները» բաժնում նկարագրվում է օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման վիճակը և դրանց համապատասխանությունը ԻԿԱՕ-ի և ազգային ծրագրով սահմանված պահանջներին:

(33.5-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

33.6. «Լրացումներ» բաժնում ներկայացվում է այն լրացուցիչ տեղեկատվությունը, որը հնարավոր չէ ներառել հիմնական փաստաթղթում: Դրանք են` քարտեզները, սխեմաները, իրավական ակտերից քաղվածքները, տեխնիկական տեղեկատվությունը և այլն:

(33.6-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

34. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պարտադիր ուսումնասիրում են օդանավակայանի բոլոր ղեկավար պաշտոնատար անձինք, ծրագրի իրականացմանը մասնակցող բոլոր աշխատողները, իսկ ծրագրի պահանջների կատարմանն անմիջականորեն մասնակցող աշխատողների համար մշակվում են տարբեր իրադրություններում գործողությունների կատարման հրահանգներ: Օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա օդանավ շահագործողներին իրենց գործունեությանը վերաբերող մասով կարող են տրամադրվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրից առանձին հատվածներ:

(34-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

34.1. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի Ազգային ծրագրի բոլոր պահանջները, ինչի համապատասխանության նպատակով լիազոր մարմինը պետք է կատարի պարբերաբար ուսումնասիրություններ:

(34.1-ին կետը փոփ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

35. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները պատասխանատվություն են կրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերի ներդրման ու իրականացման համար:

(35-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

35.1. Օդանավակայան շահագործող կազմակերպությունները մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության ծրագիրը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագիրը, օդանավակայանի արտակարգ իրավիճակների կառավարման պլանը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, փոփոխում և լրացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը` ապահովելու համար դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու միջազգային պահանջներին և կատարված փոփոխություններն ու լրացումները ներկայացնում են լիազոր մարմնի հաստատմանը:

(35.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

 

3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(3-րդ գլուխը խմբ. 28.07.11 թիվ 1061-Ն որոշում)

 

36. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմին ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրին և պարունակեն դրույթներ ավիացիոն անվտանգության մասով տվյալ կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների մասին:

36.1. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն, լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն և ներդնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք պետք է համապատասխանեն Ազգային ծրագրի պահանջներին և պարունակեն դրույթներ այդ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների, օդային երթևեկության սպասարկման օբյեկտների պահպանության, այդ օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդային երթևեկության կառավարման կենտրոններ և աշտարակներ մուտքի իրավունք ունեցող անձանց ավիացիոն անվտանգության հսկողության, ճգնաժամային իրավիճակներում օդային երթևեկության կարգավարների գործողությունների կարգի վերաբերյալ:

36.2. Ավիացիոն անվտանգության ծրագրերը պետք է պարունակեն նաև դրույթներ ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձանց տարիքի, առողջության, կրթության և ընտրության կարգի, նախապատմության ստուգման, ավիացիոն անվտանգության մասով անվտանգության ծառայության աշխատողների և օդային երթևեկության կարգավարների ուսուցման, ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումների, վտանգի գնահատման, ճգնաժամային իրավիճակներում այլ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ:

36.3. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերում պետք է սահմանվեն դրույթներ թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերի անվտանգության, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, ալեհավաքների կամ ալեցիրների, ընդունիչ կամ հաղորդիչ կայանների պաշտպանվածության, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող և փոխանցվող տեղեկատվությունների գաղտնիության ապահովման, այդ համակարգեր անօրինական մուտքի և կեղծ տեղեկատվության տարածման կանխման, տեղեկատվության ամբողջականության խախտման, փոխանցվող տվյալների կեղծման, կապի միջոցների և օգտագործվող տեխնոլոգիաների, ինչպես նաև կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումների և կողմնակի միջամտություններից համակարգչային տեղային ցանցի պաշտպանվածության վերաբերյալ:

36.4. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերը և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերը պետք է լինեն առանձնացված հասարակական ցանցերից և այլ համակարգերից: Եթե այդ համակարգերի շահագործումը պահանջում է միացում այլ համակարգերի հետ, ապա այդ միացումները պետք է հասցվեն նվազագույնի:

36.5. եթե համակարգերի առանձնացումը տեխնոլոգիապես անհնար է, ապա դրանց միացումը և հասանելիությունը պետք է գտնվեն լիազոր մարմնի հսկողության տակ, իսկ այդ համակարգերը պետք է սպասարկեն միայն տվյալ համակարգերը տրամադրող կազմակերպությունների կողմից սպասարկման իրավունք ստացած անձինք:

36.6. Օդային երթևեկության սպասարկման և թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգերն ու աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման վիճակը պետք է սահմանված կարգով ուսումնասիրվեն լիազոր մարմնի համապատասխան մասնագետների կողմից: Ընդ որում, թռիչքների ղեկավարման և տեղեկատվական համակարգերի շահագործման անվտանգության միջոցառումները պետք է լինեն համակարգված ու համատեղելի գործող ավիացիոն անվտանգության միջոցառումների հետ:

36.7. Օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգեր ձեռք բերելիս պետք է ապահովեն, որպեսզի այդ համակարգերի նկատմամբ կիրառվեն սարքավորումների և ծրագրերի մատակարարման շղթայի անվտանգության միջոցառումներ: Լիազոր մարմինը պետք է պահանջի շահագործողներից, որպեսզի այդպիսի համակարգեր ձեռք բերելիս նրանք հավանական մատակարարներից պահանջեն և ստանան տեղեկատվություն մատակարարման ամբողջ շղթայում կիրառվող անվտանգության միջոցառումների վերաբերյալ:

36.8. Թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի կառուցվածքում թույլատրված փոփոխությունների, լրացումների և սպասարկման պայմանների վերանայման ընթացքում պետք է հաշվի առնվեն դրանց անվտանգությանը ներկայացվող պահանջները:

36.9. Լիազոր մարմինը և շահագործողները պետք է ապահովեն, որպեսզի թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային և աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերի ձեռքբերումից հետո մատակարարները չունենան մուտքի թույլտվություն դեպի այդ համակարգեր` բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնեցնելով շահագործողների հետ, անհրաժեշտ է այդ ծրագրերում կատարել փոփոխություններ կամ լրացումներ:

36.10. Լիազոր մարմինը և օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կանխելու թռիչքների ղեկավարման համար օգտագործվող ավտոմատ ծրագրային համակարգեր և ավիացիոն տեղեկատվական համակարգեր չարտոնված մուտքերը:

36.11. Լիազոր մարմինը պետք է իրականացնի տեսչական ուսումնասիրություններ` գնահատելու համար օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կիրառվող թռիչքների ղեկավարման ավտոմատ ծրագրային համակարգերի և ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման աստիճանը:

 

4. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի կողմից` 30-օրյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը:

(37-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

37.1. Օտարերկրյա օդանավ շահագործողները չվերթների թույլտվություն տալու մասին հայտի փաթեթում լիազոր մարմին են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում և հաստատվում են լիազոր մարմնի կողմից` 30-օրյա ժամկետում: Օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը կարող են չհաստատվել լիազոր մարմնի կողմից, եթե հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին կամ հաստատված չեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից:

(37.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

38. Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանվում են այն գործնական միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն օդանավ շահագործողների կողմից` ապահովելու համար ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, վերգետնյա անձնակազմի, օդանավերի, շենքերի և շինությունների պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից:

(38-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

38.1. Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է ներառի`

i

1) ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.

2) անվտանգության հարցերով օդանավ շահագործողի սերտիֆիկացված պատասխանատու աշխատողի նշանակումը.

i

3) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության համակարգի կառուցվածքը, ավիացիոն անվտանգության ստորաբաժանումը, նրա խնդիրները, իրավունքները և պարտականությունները.

4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի արդյունավետության բարձրացման միջոցառումները` ներառյալ ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի բոլոր աշխատողների ուսուցման, ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված միջոցառումների որակի ստուգման և ծրագրի գնահատման միջոցառումները.

i

5) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

(38.1-ին կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

i

38.2. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ներառում են`

1) օդանավի անվտանգության ապահովման համար օդանավ շահագործողի և օդանավի անձնակազմի անդամների պատասխանատվությունը.

2) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը, օդանավի կանգառներում գտնվող օդանավի նկատմամբ հսկողության կարգը, անհրաժեշտության դեպքում` օդանավի պահպանության ապահովման լրացուցիչ միջոցառումների կարգը.

i

3) պահպանության հանձնված և տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավի արտաքին զննման կարգն ու մուտք գործելու և օդանավի արտաքին զննման կարգը, անվտանգության ապահովման նպատակով օդանավի նախաթռիչքային զննման ընթացակարգը.

4) օդանավի անձնակազմի անդամների և ավիացիոն (սպասարկող) անձնակազմի` օդանավ մուտք գործելու կարգը.

5) թռիչքի ընթացքում անվտանգության ապահովումը և անձնակազմի խցիկի պաշտպանվածությունը, օդանավում ներքին կապի առկայությունը.

6) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի զննման ընթացակարգերը.

7) ուղևորների կողմից, այդ թվում` տարանցիկ ուղևորների` օդանավի վայրէջքից հետո օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերմանն ուղղված ընթացակարգերը.

8) ուղևորների գրանցված ուղեբեռների, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր ուղևորների գրանցված ուղեբեռների պատկանելության ճշտման ընթացակարգերը.

9) օդանավի բեռնային խցիկներում փոխադրվող ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև օդանավ տարված սննդի, օդանավային պիտույքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.

10) օդանավով փոխադրման ընդունված զենքի և ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման կարգը.

11) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների, օդանավակայանում օդանավ շահագործողի ներկայացուցիչների, ոստիկանության ծառայողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները` զենքի ու ռազմամթերքի ձևակերպման և փոխադրման ժամանակ.

12) օդանավի ուղևորասրահներում և բեռնային խցիկներում զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ իրականացվող անվտանգության ապահովման միջոցառումները.

13) զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը.

14) անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների և փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների, ինչպես նաև զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.

15) քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված ուղևորների փոխադրման կարգը.

16) անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.

17) օդային տրանսպորտով փոխադրման համար վտանգավոր բեռների` օդանավով փոխադրման կարգը.

18) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում դրանց կանխման և հակազդման պլանների մշակումը, որոնք պետք է ներառեն`

ա) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում օդանավի անձնակազմի անդամներին ու բորտուղեկցորդներին` իրենց մասով անվտանգության ապահովման միջոցառումներին ուսուցման կարգը,

բ) օդանավի թռիչքի ընթացքում օդանավը զավթելու, դիվերսիայի և պայթյունի սպառնալիքի դեպքերում կիրառվող ընթացակարգերը,

i

գ) օդանավի թռիչքի ընթացքում օդանավում կասկածելի առարկաների ենթադրյալ կամ իրական առկայության մասին տեղեկատվության դեպքերում կիրառվող ընթացակարգերը և նման դեպքերում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների ու բորտուղեկցորդների գործողությունների կարգը,

դ) անօրինական միջամտության գործողությունների դեպքում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողությունների կարգը:

i

(38.2-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

 

i

5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

39. Ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

(39-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում բնագրի հավելվածում 105 կետի փոխարեն կրկնվում է 104 կետը,

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1307-Ն
Որոշում