Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 49

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ

ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածաշրջանում ընկերությունների ծառայությունների ու տեղական բովանդակությամբ տվյալների պահոցի ստեղծմանն ուղղված` պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափին` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 23-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը էլեկտրոնային կառավարման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցել: Մասնավորապես, տեղեկատվական համակարգեր են ներդրվել մի շարք պետական կառավարման մարմիններում, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն են ընձեռել իրենց գործառույթները պետության հետ իրականացնել էլեկտրոնային եղանակով, ինչը իր հետ հետևյալ առավելություններն է բերում.

1) Պետական ծառայությունների որակի բարձրացում,

2) Ծախսերի նվազում,

3) Թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազում:

2. Ներկայումս այս բարեփոխումների հաջորդ փուլը նախագծելու և իրականացնելու աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, կառավարությունը հանձնարարել է պետական կառավարման մարմիններին ներկայացնել իրենց բնագավառներում թվայնացման ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա թվայնացման միասնական ուղղությունների մշակման համար: Այս զարգացումների հրամայականը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

1) Պետական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում և ծախսերի նվազում,

2) Պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն,

3) Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, որը թելադրում է պետական ամպի (government cloud) ձևավորում, որտեղ կտեղափոխվեն պետական տեղեկատվական համակարգերը և ծառայությունները,

4) Այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակների անդամ է և, մասնավորապես, մասնակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ձևավորմանը և ԵՄ Արևելյան գործընկերության թվային տնտեսության նախաձեռնությանը:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հաշվի առնելով վերոնշյալը, թվայնացման հաջորդ փուլը առավել արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով առաջարկվում է ստեղծել տվյալների մշակման ժամանակակից կենտրոն: Կենտրոնի ստեղծման նպատակներն են.

1) Սահմանել միասնական մոտեցման ընդհանուր կանոններ, ձևավորել թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափանիշներ ու ստանդարտներ,

2) Ստեղծել համակարգ, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին կկարողանա օգտվել կենտրոնի կարողություններից անհրաժեշտ չափով,

3) Ձևավորել թափանցիկ և մրցակցային միջավայր կազմակերպությունների համար,

4) Արդյունավետ կերպով ներդնել տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության միջոցներ:

4. Կենտրոնը համապատասխանելու է հետևյալ չափանիշներին և սկզբունքներին.

1) Ամբողջականացում. նախագծի իրականացման տրամաբանությամբ, որոշակի ժամանակահատվածում, բոլոր պետական մարմինները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնի և որոշ ուժային կառույցների, կտեղափոխեն իրենց տեղեկատվական համակարգերը և ծառայությունները կենտրոնի պահոցներ:

2) Ծավալայնացում (scalability). մշակված կառուցվածքը կապահովի առավել ճկունություն, ինչը հնարավորություն կտա առանց լրացուցիչ զգալի ծախսերի օգտվել անհրաժեշտ հզորություններից սարքավորումների և ծառայությունների առումով:

3) Մրցակցություն. նկատի ունենալով, որ ստեղծվելիք համակարգում պետական կառավարման մարմինները շարունակելու են կառավարել իրենց համակարգերը, հաշվի առնելով սահմանված ընդհանուր ստանդարտները, իսկ մյուս կողմից համակարգի գործարկումը կապահովի թափանցիկության բարձր աստիճան, ուստի վերջինս ծառայություններ մատուցողների համար շուկա մուտք գործելու լայն հնարավորություն կընձեռի:

4) Միասնական մոտեցումներ. մեկ միասնական համակարգի գործարկումը թույլ կտա առկա մոտեցումների և կիրառվող տեխնոլոգիաների բազմազանությունը փոխարինել մեկ` ընդունելի մոդելով, ինչը նաև կապահովի տարբեր համակարգերի արդյունավետ փոխգործելիությունը և տվյալների կրկնօրինակման բացառումը:

5) Անվտանգություն. այն պարագայում, երբ ներկայումս իրականացվում են համակարգերի անվտանգության ապահովման միջոցառումներ բազմազան և տարանջատված համակարգերի վրա, ինչը նաև բարձրացնում է ռիսկերը, ուստի մեկ միասնական կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա այդ աշխատանքները կենտրոնացնելու և ռիսկերը հասցնելու նվազագույնի:

6) Ծառայությունների բազմազանություն. Ներկայումս տվյալների պահոցները մատուցում են հետևյալ ծառայությունները` Infrastructure as a service, Platform as a service, Software as a service, իսկ առաջարկվող տվյալների պահոցը հիբրիդային տարբերակով գործելով փորձելու է մատուցել նշված ծառայություններից յուրաքանչյուրը:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Կենտրոնի ստեղծումը կարող է ապահովել նշանակալի տնտեսական արդյունքներ.

1) հնարավորություն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար,

2) լրացուցիչ պետական եկամուտների աղբյուր,

3) տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հարթակում Հայաստանի դիրքի աճ,

4) արտասահմանյան կապիտալի մշտական հոսք դեպի հայկական տնտեսություն:

6. Նման զարգացումները կբերեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի գրավչության մակարդակի բարձրացմանը և համապատասխանաբար տնտեսության ազատության գործակցի բարելավմանը:

7. Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է հետևյալ գործոններից` պետական մարմինների կողմից շահագործվող ենթակառուցվածքների վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ներկայացված տեղեկատվության ուսումնասիրման արդյունքում.

1) ֆիզիկապես և բարոյապես մաշված տեխնիկական միջոցները, որը հիմնականում գնված է 2008-2010թթ.,

2) սերվերների բեռնավորումը, որը մոտավորապես կազմում է 60%,

3) սերվերային տնտեսության շահագործման համար 2017 թվականին նախատեսվում է ծախսել մոտավորապես 380 մլն. դրամ, որում ներառված չէ սպասարկող անձնակազմի վարձատրությունը,

4) ՀՀ տնտեսության թվայնացման գործընթացի իրականացման արդյունքում թվայնացված տեղեկատվությունների անկանխատեսելի աճը:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Կենտրոնը ձևավորվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Այս առումով պետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

1) մշակել և ընդունել պետական տեղեկատվական համակարգերի և ծառայությունների` դեպի «ամպային տեխնոլոգիաներ» անցման ժամանակացույց,

2) հնարավորությունների սահմաններում տրամադրել կենտրոնի շենքը և անհրաժեշտ ենթակառուցվածքը,

3) հնարավորության դեպքում նախատեսել նաև երկրորդ կենտրոնի ստեղծում, որը կհանդիսանա պահուստային կենտրոնը և կապահովի տվյալների անվտանգությունը: Պահուստային կենտրոնը և հիմնական պահոցը կտեղակայվեն աշխարհագրորեն տարբեր վայրերում,

4) կենտրոնը պետք է համապատասխանի առնվազն «Tier 3» մակարդակին, իսկ հնարավորության դեպքում «Tier 4» մակարդակին:

9. Ներդրող(ներ)ը պարտավորվում են իրականացնել կենտրոնի հիմնման հետ կապված ֆինանսական ծախսերը և ապահովել կենտրոնի անխափան շահագործումը` համաձայն պետության հետ համաձայնեցված չափանիշներին:

10. Պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերարագ տեմպերով հնարավոր չէ նախանշել ապագա ռիսկերը: Համագործակցության գործընթացը կիրականացվի պայմանագրի շրջանակում, իսկ վիճելի հարցերի դեպքում որոշիչ ձայնի իրավունք կընձեռվի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը` ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

11. Կենտրոնի հիմնման գործընթացը առավել արդյունավետ կերպով ապահովելու և լավագույն լուծումները ներդնելու նպատակով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Կենտրոնի հզորությունների և անվտանգության չափանիշների սահմանում.

ա. Այս նպատակով առաջարկվում է նախաձեռնել քննարկումներ, ներառելով շահագրգիռ մարմիններին և փորձագետներին: Քննարկումների ընթացքում կիրականացվի առկա պահանջների և հեռանկարային զարգացման վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքում կձևավորվի Կենտրոնի ստեղծման վերաբերյալ միասնական տեսակետ` նշելով պահանջները, զարգացման հեռանկարները, ծավալը և այլ հարցեր:

2) Ներդրողների ներգրավման նպատակով քննարկումների վարում.

ա. Ձևավորված միասնական տեսակետի հիմքով քննարկումներ կիրականացվեն ոլորտի առաջատար անդրազգային և տեղական կազմակերպությունների հետ, որի արդյունքում իրենց կառաջարկվի ներկայացնել ծրագրի իրականացման վերաբերյալ իրենց տեսլականը: Ներկայացված տեսլականների հիման վրա կմշակվի ծրագրի իրականացման մրցութային փաթեթ և կհայտարարվի երկու փուլով մրցույթ` առաջնայնություն կտրվի այն կազմակերպությանը, որը կառաջարկի ներկա դրությամբ պետական մարմինների կողմից սերվերային տնտեսության շահագործման համար ծախսվող գումարից էական ցածր գին և ենթակառուցվածքի տեխնիկական մաշվածությունը կլինի ավելի քիչ:

3) Երկու փուլով մրցույթի արդյունքների ամփոփում` հաշվի առնելով սերվերային տնտեսության շահագործման համար ծախսվող գումարի չափը և ենթակառուցվածքի տեխնիկական մաշվածություն ցուցանիշը, և այս ամենի արդյունքում հաղթողի ընտրություն, նրա հետ պայմանագրի կնքում:

(11-րդ կետը փոփ. 01.02.18 թիվ 4 արձանագրային որոշում)

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 23-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Միջոցառումը         |Կատար- |Կատարման    |Հնարավոր |Ակնկալվող         |

|ը/|                    |ման    |պատասխանա-  |ֆինանսա- |արդյունքները      |

|կ |                    |ժամկետը|տուն        |վորման   |                  |

|  |                    |       |(պատասխանա- |աղբյուրը |                  |

|  |                    |       |տուները)    |և  անհրա-|                  |

|  |                    |       |            |ժեշտ     |                  |

|  |                    |       |            |միջոցները|                  |

|__|____________________|_______|____________|_________|__________________|

|1 |         2          |   3   |     4      |    5    |         6        |

|__|____________________|_______|____________|_________|__________________|

|1.|Կենտրոնի            |2018 թ.|ՀՀ          |Ֆինանսա- |Քննարկման         |

|  |հզորությունների և   |մարտի  |տրանսպորտի, |վորում չի|արդյունքում       |

|  |անվտանգության       |3-րդ   |կապի և      |պահանջ-  |կձևավորվի         |

|  |չափանիշների         |տասնօր-|տեղեկատվական|վում     |Կենտրոնի ստեղծման |

|  |սահմանում           |յակ    |տեխնոլոգիա- |         |վերաբերյալ        |

|  |                    |       |ների նախարա-|         |միասնական տեսակետ`|

|  |                    |       |րություն    |         |նշելով պահանջները,|

|  |                    |       |ՀՀ կառավա-  |         |զարգացման         |

|  |                    |       |րությանն    |         |հեռանկարները,     |

|  |                    |       |առընթեր     |         |ծավալը և  այլ     |

|  |                    |       |ազգային ան- |         |հարցեր            |

|  |                    |       |վտանգության |         |                  |

|  |                    |       |ծառայություն|         |                  |

|__|____________________|_______|____________|_________|__________________|

|2.|Ներդրողների         |2018 թ.|ՀՀ          |Ֆինանսա- |Ձևավորված         |

|  |ներգրավման նպատակով |հուլիսի|տրանսպորտի, |վորում չի|միասնական         |

|  |քննարկումների       |1-ին   |կապի և      |պահանջ-  |տեսակետի հիման    |

|  |իրականացում         |տասնօր-|տեղեկատվական|վում     |վրա քննարկումներ  |

|  |                    |յակ    |տեխնոլոգիա- |         |իրականացնել       |

|  |                    |       |ների նախարա-|         |ոլորտի առաջատար   |

|  |                    |       |րություն    |         |անդրազգային և     |

|  |                    |       |ՀՀ կառավա-  |         |տեղական կազմակեր- |

|  |                    |       |րությանն    |         |պությունների հետ  |

|  |                    |       |առընթեր     |         |և  ձևավորել       |

|  |                    |       |ազգային ան- |         |վերջիններիս կողմից|

|  |                    |       |վտանգության |         |ներկայացված       |

|  |                    |       |ծառայություն|         |տեսլականը, որի    |

|  |                    |       |            |         |հիման վրա մշակել  |

|  |                    |       |            |         |ծրագրի իրականացման|

|  |                    |       |            |         |մրցութային փաթեթ, |

|  |                    |       |            |         |հայտարարել երկու  |

|  |                    |       |            |         |փուլով մրցույթ:   |

|__|____________________|_______|____________|_________|__________________|

|3.|Երկու փուլով        |2018 թ.|ՀՀ          |Ֆինանսա- |Մրցույթի          |

|  |մրցույթի            |նոյեմ- |տրանսպորտի, |վորում չի|արդյունքում       |

|  |արդյունքների        |բերի   |կապի և      |պահանջ-  |հաղթողի հետ       |

|  |ամփոփում, հաղթող    |3-րդ   |տեղեկատվական|վում     |պայմանագրի կնքում`|

|  |կազմակերպության     |տասնօր-|տեխնոլոգիա- |         |սահմանելով երկու  |

|  |ընտրություն և       |յակ    |ների նախարա-|         |կողմերի           |

|  |պայմանագրի կնքում   |       |րություն    |         |իրավունքները և    |

|  |                    |       |ՀՀ կառավա-  |         |պարտականություն-  |

|  |                    |       |րությանն    |         |ները              |

|  |                    |       |առընթեր     |         |                  |

|  |                    |       |ազգային ան- |         |                  |

|  |                    |       |վտանգության |         |                  |

|  |                    |       |ծառայություն|         |                  |

._________________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 01.02.18 թիվ 4 արձանագրային որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2017 թ. նոյեմբերի 23-ի նիստի

N 49 արձանագրային որոշման

 

ՁԵՎԱՉԱՓ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ գործարար միջավայր ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և համակարգերի միասնական թվայնացմանը: Այս գործընթացի հրամայականն է տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի հիմնումը և գործարկումը: Վերջինիս անհրաժեշտությունը բխում է ինչպես ներկայիս միջազգային միտումներից, այնպես էլ Հայաստանում` պետական համակարգերի թվայնացման ներկա զարգացումների տրամաբանությունից:

2. Կենտրոնի հիմնման նախագիծը գրավիչ հնարավորություն կհանդիսանա օտարերկրյա ուղղակի ներդրողների համար, կապահովի լրացուցիչ պետական եկամուտներ, կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հարթակում, կապահովի արտասահմանյան կապիտալի մշտական հոսք դեպի հայկական տնտեսություն, կբարձրանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի գրավչության մակարդակը և համապատասխանաբար տնտեսության ազատության գործակիցը: Կենտրոնը նաև հնարավորություն կտա.

1) նկատելիորեն կրճատել պետական մարմինների` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և շահագործման հետ կապված ներկա ծախսերը,

2) բարձրացնել պետական ծառայությունների և համակարգերի թվայնացման աշխատանքների արդյունավետությունը,

3) սահմանել միասնական մոտեցման ընդհանուր կանոններ և ձևավորել որոշակի ստանդարտներ ամբողջ պետական տեղեկատվական համակարգի համար,

4) առավել արդյունավետ կերպով ապահովել պետական տեղեկատվական համակարգերի անվտանգությունը,

5) ձևավորել բարենպաստ միջավայր հայկական էլեկտրոնային բովանդակության ստեղծման և համացանցում տարածման համար,

6) ստեղծել համակարգ, որը քաղաքացիներին ու գործարարներին նոր ծառայություններ մատուցելու հնարավորություն կընձեռի, ինչպես նաև կխթանի տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ուղղությունների զարգացմանը Հայաստանում:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3. Տվյալների մշակման կենտրոնը պետք է ձևավորվի հետևյալ սկզբունքներով.

1) Պետական տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի տարածվածություն. յուրաքանչյուր նախարարություն/գերատեսչություն շարունակելու են պլանավորել և կառավարել իրենց համակարգերը,

2) Համակարգի գործունեության հիմքում ընկած տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների համար մրցակցային պայմանների ապահովում,

3) Նախարարությունների և գերատեսչությունների կողմից քաղաքացիներին և ընկերություններին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացում:

4. Անվտանգության անհրաժեշտ մակարդակը և ծառայությունների անխափան տրամադրումը ապահովելու համար նպատակահարմար է հիմնել առնվազն երկու կենտրոն, որոնցից մեկը կլինի հիմնական, իսկ երկրորդը կկատարի պահուստայինի դեր: Կենտրոնները պետք է լինեն աշխարհագրորեն միմյանցից հեռու նկատի ունենալով անվտանգության պահանջները:

5. Առաջին կենտրոնը առաջարկվում է հիմնել Երևանում, հաշվի առնելով ենթակառուցվածքների և անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսների կուտակումը: Կենտրոնը հիմնվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Մասնավորապես, պետությունը պարտավորվում է ապահովել հետևյալ գործոնները.

1) Համապատասխան տարածքի տրամադրում (այս նպատակով դիտարկվում է «ՀՀՌՑ» ՓԲԸ-ի վարչական շենքում գտնվող 1140 քմ. տարածքը),

2) Անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

6. Ակնկալվում է, որ մասնավոր ներդրողը կհամալրի կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով, ծրագրային ապահովումով և կիրականացնի կենտրոնի ընթացիկ կառավարումը և զարգացումը:

7. Կենտրոնը իր գործունեությունը նախատեսում է ծավալել հետևյալ երեք ուղղություններով.

1) Պետական հատված,

2) Ծառայություններ մասնավոր հատված,

3) Ծառայությունների արտահանում:

 

._________________________________________.

|                    |     ՄԱՍՆԱՎՈՐ       |

|                    |                    |

|  ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ    |____________________|

|                    |    ԱՐՏԱՀԱՆՈՒՄ      |

|                    |                    |

._________________________________________.

 

8. Պետական հատվածի հետ հետագա համագործակցությունը կարող է իրականացվել երկու հնարավոր ուղղություններով.

1) Պետությունը հանդիսանում է ծառայությունների գնորդ: Այս դեպքում անհրաժեշտ է իրականացնել պահանջվող ծառայությունների ծավալի հաշվարկ, որից հետո պետությունը ներդրողից կգնի համապատասխան ծառայություններ: Ակնկալվում է, որ պետության կողմից ՏՏ նպատակներով ծախսերը զգալիորեն կնվազեն: Սակայն այս դեպքում կարող է նվազել համակարգի անվտանգությունը, նկատի ունենալով, որ պետությունը չի հանդիսանա համակարգի սեփականատեր:

2) Պետությունը ներդրողից ձեռք է բերում ծառայությունների անհրաժեշտ ծավալ, որոշակի հավելավճարով, որի չափը առնվազն հավասար է պետության կողմից այդ նպատակներով ներկայումս ծախսվող գումարին: Այն պահից, երբ վճարած հավելավճարի չափը հավասարվում է ներդրված գումարին, պետությունը դառնում է կենտրոնի համասեփականատեր և շարունակում է տնօրինել իր հատվածը, միաժամանակ եկամուտ ստանալով ամբողջ կենտրոնի գործունեությունից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2017
N 49
Արձանագրային որոշում