Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵ ...

 

 

117.0120.010909

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        09            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11709303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 օգոստոսի 2009 թվականի N 120-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ և 4-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետերով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` N 3 հավելվածի.

4) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

Եռամսյակ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

___________________________________________________________________________

 Հաշվետվություն ներկայացնող               լիցենզիա N      Էլ. հասցե և  հեռ.

կազմակերպություն կամ Ա/Ձ

._________________________________________________________________________.

|Հ  |Պատվի-|Շինարա-|Լից.|Շինարա-|Շինարա- |Շին.  |Շինա- |Կատարված   |Շինա- |

|   |րատու |րու-   | N  |րու-   |րության |թույլ-|րարու-|աշխատանքնե-|րարու-|

|   |      |թյուն  |    |թյուն  |ծավալը  |տվու- |թյան  |րի ընթացքը |թյան  |

|   |      |իրակա- |    |իրակա- |և  գու- |թյուն |սկիզբ,|%          |ավարտը|

|   |      |նացնող |    |նաց-   |մարը    |N     |ամիս, |___________|      |

|   |      |կազմա- |    |նելու  |________|      |տարի  |Հաշ- |Ընդա-|      |

|   |      |կերպու-|    |վայրը, |խմ,|հազ.|      |      |վետու|մենը |      |

|   |      |թյուն  |    |օբյեկտի|քմ,|դրամ|      |      |եռամ-|/աճող|      |

|   |      |       |    |տեսակը |մ  |    |      |      |սյակ |ական/|      |

|   |      |       |    |և  շին.|   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |աշխա-  |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |տանք-  |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ներն`  |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ըստ    |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ոլորտի |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |/ոլորտ |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ների/  |   |    |      |      |     |     |      |

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

| 1 |   2  |   3   |  4 |   5   |   6    |  7   |   8  |     9     |  10  |

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

._________________________________________________________________________.

 

    ___________     __________________________________________________

      ամսաթիվ             կազմակերպության, (ԱՁ) ստորագրությունը

 

(1-ին հավելվածը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն, 25.01.18 թիվ 08-Ն հրամաններ)

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է հայերենով:

3. Հաշվետվության «Եռամսյակ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակը:

4. Հաշվետվության «Լիցենզավորված կազմակերպություն, ԱՁ, Լիցենզիայի N, հեռ.» տողում համապատասխանաբար լրացվում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, լիցենզիայի համարը, հեռախոսահամարը (բնակության, ծառայողական, անհատական):

(4-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

5. Հաշվետվության «Հ/Հ» սյունակում լրացվում է հերթական համարը:

(5-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

6. Հաշվետվության «Պատվիրատու» սյունակում լրացվում է պատվիրատու կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը:

(6-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

7. Հաշվետվության «Շինարարություն իրականացնող կազմակերպություն» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի լրիվ անվանումը: Եթե շինարարություն իրականացնողը և պատվիրատուն հանդիսանում են միևնույն անձը, ապա «Պատվիրատու» սյունակը կարող է չլրացվել:

(7-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

8. Հաշվետվության «Լիցենզիայի N» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի լիցենզիայի համարը:

(8-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

9. Հաշվետվության «Շինարարություն իրականացնելու վայրը», օբյեկտի տեսակը և շինարարական աշխատանքներն` ըստ ոլորտի /ոլորտների/ սյունակում լրացվում է իրականացված շինարարության գտնվելու վայրը, կառուցվող /հիմնանորոգվող, վերակառուցվող, արդիականացվող, վերականգնվող/ շինության տեսակը (օրինակ` բնակելի, վարչական, առողջապահական, մշակույթի և արվեստի, կրոնական, պաշտամունքային, կրթական, հանգստի, ժամանցի և զբոսաշրջության համար նախատեսված, արտադրական, արդյունաբերական, գյուղատնտեսական նշանակության, կապի, տրանսպորտի շենքեր ու շինություններ և այլն) և իրականացվող շինարարական աշխատանքների նկարագրությունն` ըստ ոլորտների (բնակելի, հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ և կապի), ինչպես նաև օբյեկտի հիմնական ցուցանիշները, հարկայնությունը և այլն:

(9-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (շինարարության ծավալը /խմ/ կամ կառույցի ընդհանուր մակերեսը /քմ/, իսկ գծային շինարարության դեպքում ընդհանուր երկարությունը /մ/) և գումարը (պայմանագրային արժեքը /հազ. դրամ/):

(10-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն, 25.01.18 թիվ 08-Ն հրամաններ)

11. Հաշվետվության «Շին. թույլտվության N» սյունակում լրացվում է կառուցապատողին տրամադրված շինարարության թույլտվության համարը:

(11-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

12. Հաշվետվության «Շինարարության սկիզբը, ամիս, տարի» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից շինարարությունը սկսելու ամսաթիվը` օր, ամիս, տարի հերթականությամբ:

(12-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու եռամսյակում իրականացված աշխատանքների գումարը և կատարված աշխատանքների աճողական գումարը շինարարության սկզբից ներառյալ հաշվետու եռամսյակը:

(13-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն, 25.01.18 թիվ 08-Ն հրամաններ)

14. Հաշվետվության «Շինարարության ավարտը» սյունակում լրացվում շինարարության ավարտի ամսաթիվը` օր, ամիս, տարի հերթականությամբ` ըստ շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտի կամ պայմանագրի:

(14-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային` Excel (Էքսել) տարբերակներով:

(15-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն, 25.01.18 թիվ 08-Ն հրամաններ)

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

._________.

._________.

Եռամսյակ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

    ______________________________________    _______________________

    Լիցենզավորված կազմակերպություն    Ա/Ձ      Լիցենզիայի N      հեռ.

 

.________________________________________________________________.

|Հ/հ|Պատվի-|Հետազննու- |Հետա- |Կառուց-|Կոնստ- |Տեխնի-|Աշխատանքի  |

|   |րատու |թյան վայրը,|զննու-|ման    |րուկտիվ|կական |կատարման   |

|   |      |շենքի կամ  |թյան  |տարե-  |համա-  |վիճակի|ժամկետը    |

|   |      |կառուցվածքի|նպա-  |թիվը   |կարգը, |գնահա-|___________|

|   |      |անվանումը, |տակը  |       |հարկայ-|տականը|Սկիզբ|Ավարտ|

|   |      |նշանակու-  |      |       |նու-   |      |     |     |

|   |      |թյունը     |      |       |թյունը |      |     |     |

|___|______|___________|______|_______|_______|______|_____|_____|

| 1 |  2   |    3      |  4   |   5   |   6   |   7  |   8 |   9 |

|___|______|___________|______|_______|_______|______|_____|_____|

|___|______|___________|______|_______|_______|______|_____|_____|

|___|______|___________|______|_______|_______|______|_____|_____|

|___|______|___________|______|_______|_______|______|_____|_____|

.________________________________________________________________.

 

    ________     _____________________________________

    ամսաթիվ      կազմակերպության, (ԱՁ) ստորագրությունը      Կ.Տ.

                                               

                                               Հավելված N 4

                                            ՀՀ քաղաքաշինության նախարարի

                                            2009 թվականի օգոստոսի 18-ի

                                            N 120-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է հայերենով:

3. Հաշվետվության «Եռամսյակ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակը:

4. Հաշվետվության «Լիցենզավորված կազմակերպություն, ԱՁ, Լիցենզիայի N, հեռ.» տողում համապատասխանաբար լրացվում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, լիցենզիայի համարը, հեռախոսահամարը (բնակության, ծառայողական, անհատական):

(4-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

5. Հաշվետվության «Հ/Հ» սյունակում լրացվում է հերթական համարը:

(5-րդ կետը փոփ. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

6. Հաշվետվության «Պատվիրատու» սյունակում լրացվում է հետազննություն կատարելու պատվիրատու հանդիսացող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի համապատասխան տվյալները:

7. Հաշվետվության «Հետազննության վայրը, շենքի կամ կառուցվածքի անվանումը, նշանակությունը» սյունակում լրացվում է շենքի, կառուցվածքի գտնվելու վայրը (հասցեն), անվանումը և նշանակությունը (բնակելի, հասարակական, արտադրական և այլն):

8. Հաշվետվության «Հետազննության նպատակը» սյունակում լրացվում է, թե ինչ նպատակով է կատարվում հետազննությունը (տեխնիկական վիճակի գնահատում, գործող նորմերի պահանջներին համապատասխանության որոշում, վերակառուցման նպատակահարմարության որոշման կայացում և այլն):

9. Հաշվետվության «Կոնստրուկտիվ համակարգը, հարկայնությունը» սյունակում լրացվում են տվյալներ կոնստրուկտիվ համակարգի (շենքի կամ կառուցվածքի կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ տարրերի միասնական տեղաբաշխման, միմյանց հետ միացման ու փոխհամագործակցման, այդ թվում սեյսմամեկուսացման հատուկ համակարգերի) և հարկայնության վերաբերյալ:

10. Հաշվետվության «Տեխնիկական վիճակի գնահատականը» սյունակում տրվում է շենքի, կառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատականն ըստ վնասվածության աստիճանների:

11. Հաշվետվության «Աշխատանքի կատարման ժամկետը» սյունակում լրացվում է հետազննական աշխատանքների սկիզբը և ավարտը (օր, ամիս, տարեթիվ):

12. Հաշվետվությանը կից ներկայացվում են շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ տրամադրված եզրակացությունների պատճենները:

13. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային կնքված և էլեկտրոնային` Excel (Իքզել) տարբերակներով:

(13-րդ կետը լրաց. 08.07.14 թիվ 179-Ն հրաման)

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
18.08.2009
N 120-Ն
Հրաման