Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 72 Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 72 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ...

 

 

040.0917.300813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 917-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 72 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 25-րդ հոդվածների, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 5-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների:

3. Սահմանել, որ`

1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելուց հետո առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած շարժական գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.

3) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած շարժական գույքը նվիրվում է Երևանի քաղաքային համայնքին:

(3-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 521-Ա որոշում)

4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող 1665 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 8 359 000 դրամ սկզբնական արժեքով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.253 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ), հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով սահմանված ժամկետով` ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

4.1. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով`

1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ծրագրի իրականացման արդյունքում հիմնադրամի կողմից և վերջինիս ֆինանսական միջոցների ներդրմամբ, քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցված հիմնադրամի գիտակրթական մասնաշենքի վեց հարկերից (վերգետնյա երեք հարկը` դպրոցի ինքնափլուզված շենքի վերակառուցում, երեք հարկը` ավելացված) առաջին երեք հարկերի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ վերջին երեք հարկերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում հիմնադրամը.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գիտակրթական մասնաշենքի վերջին երեք հարկերի նկատմամբ հիմնադրամի սեփականության իրավունքի ճանաչման արդյունքում գիտակրթական մասնաշենքի զբաղեցրած հողամասի նկատմամբ հիմնադրամն օրենքի ուժով ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:

(4.1-ին կետը լրաց. 01.02.18 թիվ 90-Ա որոշում)

4.2. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հյուրանոց (հանրակացարան) կառուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող` 0.253 հեկտար մակերեսով հողամասից 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասը փոխանակել նույն տարածքում «ՀԱՊԿ ԵՎ ԵՏՄ ԱԿԱԴԵՄԻԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ «ՊՐԵԶԻԴԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոց N 34/2 հասցեում գտնվող` 0.075015 հեկտար մակերեսով, 19 016 303 դրամ կադաստրային արժեքով հողամասի հետ` համաձայն հավելվածի` կնքելով հողամասերի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին:

(4.2-րդ կետը լրաց. 01.02.18 թիվ 90-Ա որոշում)

4.3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 4.2-րդ կետում նշված հողամասերի կառուցապատման աշխատանքներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, ապահովել հողամասերի սահմանների ճշտման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ այլ խնդիրների կարգավորումը` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան:

(4.3-րդ կետը լրաց. 01.02.18 թիվ 90-Ա որոշում)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) լուծարման հանձնաժողովի հետ երկամսյա ժամկետում կնքել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի նոյեմբերի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 116/0012 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքի դադարման պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին.

3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գույքի նվիրատվության պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 521-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի օգոստոսի 29-ի

N 917-Ա որոշման

 

_______________________

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

(հավելվածը լրաց. 01.02.18 թիվ 90-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2013
N 917-Ա
Որոշում