Սեղմել Esc փակելու համար:
{31.03.2018 - 09.04.2020} ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.03.2018 - 09.04.2020} ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱ ...

26.04.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.03.2018  -ից մինչեւ   09.04.2020  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

040.0882.260703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2003 թվականի N 882-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 92 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել նախորդ ամսվա ընթացքում հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված գույքի վաճառքի մասին տեղեկատվությունը` նշելով վաճառքի ձևը, գույքի կազմը, հաշվեկշռային ու գնահատված արժեքները, վաճառքից ստացված գումարի չափը և գնորդների ստանձնած պարտավորությունները:

(2-րդ կետը փոփ. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

i

3. Սահմանել, որ պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի (բացառությամբ մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի) (այսուհետ` գույք) օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության (եկամուտների կամ ծախսերի փոփոխության) մասին կարծիք, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին եզրակացություն:

(3-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1032-Ն որոշում)

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 06.11.14 թիվ 1243-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունիսի 13-ի N 882-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում է պետական կառավարչական հիմնարկներին (այսուհետ` հիմնարկ) ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարումը:

Սույն կարգը չի տարածվում պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման հետ կապված հարաբերությունների վրա:

(1-ին կետը փոփ. 27.09.07 թիվ 1114-Ն որոշում)

i

2. Գույքի օտարումն իրականացվում է աճուրդով (այդ թվում` էլեկտրոնային) կամ մրցույթով, կամ ուղղակի վաճառքի եղանակով` սույն կարգին համապատասխան ընդունված իրավական ակտի հիման վրա: Ընդ որում պետական գույքի օտարման եղանակի ընտրությունը կատարվում է «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 28.12.06 թիվ 1926-Ն, 01.11.12 թիվ 1380-Ն, 06.11.14 թիվ 1243-Ն, 10.09.15 թիվ 1032-Ն որոշումներ)

i

2.1. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և յուրաքանչյուր միավոր` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ, իսկ հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով գույքի օտարումից ստացված դրամական միջոցների 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` սույն կարգի 17.1-ին կետով նախատեսված գույքի պահառության նպատակով:

(2.1-ին կետը լրաց. 10.09.15 թիվ 1032-Ն որոշում)

2.2. Հիմնարկի կամ կազմակերպության լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

(2.2-րդ կետը լրաց. 10.09.15 թիվ 1032-Ն որոշում)

 

II. ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

i

3. Հիմնարկներին ամրացված, կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված` օտարման ենթակա գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով:

Եթե բացակայում է օտարման ենթակա գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա գույքը ենթակա է գնահատման` գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից:

(3-րդ կետը փոփ. 10.02.05 թիվ 138-Ն որոշում)

 

III. ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական, պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև` յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական ու պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման ու ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում: Ընդ որում, շարժական, ինչպես նաև պետական անշարժ և շարժական գույքի վերանորոգման և ապամոնտաժման արդյունքում պիտանի համարվող գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 141-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 27.11.03 թիվ 1608-Ն, 06.11.14 թիվ 1243-Ն, 10.09.15 թիվ 1032-Ն, 20.07.17 թիվ 870-Ն որոշումներ)

i

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը կամ հրամանը պետք է ներառի տեղեկություններ`

ա) հիմնական միջոցի գնահատման տարեթվի և ամսաթվի մասին,

բ) օտարման ձևի, այդ թվում` որպես գույքի մեկ միավոր կամ որպես գույքի առանձին տարրեր օտարելու մասին,

գ) հիմնական միջոցն աճուրդով (մրցույթով) վաճառքի ներկայացնելու ժամանակ` չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) կազմակերպման նպատակահարմարության և յուրաքանչյուր հերթական աճուրդում (մրցույթում) գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի իջեցման չափի մասին (որը չի կարող վերջին կազմակերպված աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսից ավելի լինել),

դ) հիմնական միջոցն ուղղակի վաճառքի ներկայացնելու ժամանակ` գնորդի անունը կամ անվանումը, օտարվող պետական գույքի վաճառքի գնի, վճարման կարգի, վճարման համար օգտագործվող միջոցների և վճարման ժամկետների մասին,

ե) այլ տվյալների մասին:

(5-րդ կետը փոփ. 06.11.14 թիվ 1243-Ն որոշում)

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) 1 մլն դրամից փոքր լինելու դեպքում հիմնական միջոցի (միջոցների) օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Կազմակերպության ղեկավարի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի չի կարող գերազանցել 1 մլն դրամը:

7. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 1-5 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը:

Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի որոշմամբ օտարվող գույքի գնահատված արժեքը (արժեքների գումարը) յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր կազմակերպության համար չի կարող գերազանցել 5 մլն դրամը:

i

8. Եթե կազմակերպության սեփականությունը հանդիսացող` օտարման ենթակա հիմնական միջոցի (միջոցների) (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը (արժեքների գումարը) կազմում է 5-15 մլն դրամ, ապա օտարման մասին որոշումն ընդունում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու վարչության եզրակացությամբ:

(8-րդ կետը փոփ. 27.11.03 թիվ 1608-Ն որոշում)

i

9. Եթե կազմակերպությունը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությունն ստանալուց հետո խնդրում է վարչությանն իր սեփականությունը հանդիսացող գույքն օտարելու համար, ապա վարչության ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 10 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև` յուրաքանչյուր միավոր 50 մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր մինչև 10 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ հաստատված շենքերի ու շինությունների տարածագնահատման գոտիականության 4-16-րդ գոտիներում գտնվող` յուրաքանչյուր միավոր մինչև 50 մլն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքի, ինչպես նաև 15-50 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունվում է վարչության պետի հրամանով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե համաձայնություն տալու պահին տվյալ գույքը փաստացի չի օգտագործվում:

(9-րդ կետը փոփ. 27.11.03 թիվ 1608-Ն, 20.07.17 թիվ 870-Ն որոշումներ)

10. Սույն կարգի 6-9-րդ կետերում նշված յուրաքանչյուր որոշում պետք է ներառի սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները:

 

V. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

i

11. Սույն կարգի 4-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում ու անցկացնում է վարչությունը:

(11-րդ կետը փոփ. 27.11.03 թիվ 1608-Ն որոշում)

12. Սույն կարգի 6-8 կետերում նշված դեպքերում գույքի վաճառքի նպատակով աճուրդը և մրցույթը կազմակերպում է օտարման մասին որոշմամբ նախատեսված մարմինը, իսկ այդպիսին նախատեսված չլինելու դեպքում` վարչությունը:

13. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում (սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում` համապատասխան որոշման հետ միասին) վաճառվող գույքին համապատասխան հիմնարկը կամ կազմակերպությունը վարչություն են ներկայացնում`

ա) վաճառքի ենթակա գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական, հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

բ) տեղեկություններ օտարվող գույքի տեխնիկական վիճակի, ինչպես նաև դրանց հետ աճուրդի (մրցույթի) մասնակիցներին ծանոթացնելու օրերի, ժամերի և վայրի մասին.

գ) այլ տեղեկություններ` հիմնարկի կամ կազմակերպության հայեցողությամբ:

i

14. Գույքն ուղղակի վաճառքով օտարման ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) վաճառքի գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Գույքը (բացառությամբ հողամասի) սույն կետով չօտարվելու դեպքում այն ենթակա է օտարման` աճուրդով կամ մրցույթով` սույն կարգով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 27.04.06 թիվ 821-Ն, 28.12.06 թիվ 1926-Ն որոշումներ)

i

14.1. Գույքն աճուրդով կամ մրցույթով օտարման ներկայացվելու դեպքում գույքի (բացառությամբ հողամասի) առաջին աճուրդով վաճառքի մեկնարկային կամ առաջին մրցույթով վաճառքի նվազագույն գինը սահմանվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(14.1-րդ կետը լրաց. 27.04.06 թիվ 821-Ն, 01.11.12 թիվ 1380-Ն որոշումներ)

15. Աճուրդով (մրցույթով) չվաճառված գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է օտարման մասին որոշմամբ) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, եթե օտարման մասին որոշմամբ ավելի փոքր չափ չի սահմանվել:

16. Գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքը չի կարող շարունակվել օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվանից ավելի:

i

17. Աճուրդի (մրցույթի) կազմակերպիչը գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am հրապարակում է գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությունը, ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30-րդ օրվանից ոչ շուտ:

(17-րդ կետը փոփ. 10.02.05 թիվ 138-Ն, 26.05.11 թիվ 725-Ն որոշումներ)

i

17.1. Սույն կարգին համապատասխան` գույքն օտարելու նպատակով հիմնարկներին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո գույքը տեղափոխվում է վարչության կողմից նախատեսված տարածք` գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով: Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը վերադարձվում է համապատասխան հիմնարկ:

(17.1-ին կետը լրաց. 06.11.14 թիվ 1243-Ն որոշում)

18. Աճուրդին (մրցույթին) մասնակցելու համար մասնակցի կողմից վճարվում է`

ա) նախավճար` մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 5 տոկոսի չափով, որը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և չի վերադարձվում, եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, իսկ չհաղթող մասնակցին վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում.

բ) մասնակցության վճար, որը գույքի գնի մեջ չի ներառվում, անկախ աճուրդի (մրցույթի) արդյունքներից` չի վերադարձվում և օգտագործվում է աճուրդի (մրցույթի) կազմակերպման նպատակով:

i

19. Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե օտարման մասին որոշմամբ հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է օտարման մասին որոշմամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսի չափով:

(19-րդ կետը փոփ. 10.02.05 թիվ 138-Ն որոշում)

i

19.1. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում գույքն աճուրդով կամ մրցույթով չօտարվելու դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական գնորդները կարող են դիմել լիազորված պետական մարմին` տվյալ գույքի օտարման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը ձեռք բերելու համար: Ընդ որում, մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` գնորդը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական գնորդը պետք է ներկայացնի`

1) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման վկայականի պատճենը, գրանցման համարը, կանոնադրությունը, անհրաժեշտության դեպքում` նաև գույք ձեռք բերելու մասին ընկերության ընդհանուր ժողովի որոշումը.

2) ֆիզիկական անձանց համար` նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) գործարար (ներդրումային) ծրագիր (մրցույթի դեպքում).

4) գրավոր առաջարկություն գույքը ձեռք բերելու վերաբերյալ:

(19.1-ին կետը լրաց. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

19.2. Լիազորված պետական մարմինը, սույն կարգի 19.1-ին կետում նշված պայմաններով գույքի օտարման վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում` նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումն ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական գնորդին: Ընդ որում, դիմումն ընդունելու դեպքում` հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:

(19.2-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

19.3. Եթե սույն կարգի 19.2-րդ կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի գնման համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա լիազորված պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:

(19.3-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

19.4. Դիմումատուի կողմից սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում լիազորված պետական մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:

(19.4-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

19.5. Սույն կարգի 19.2-րդ և 19.3-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե`

1) չեն ներկայացվել սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 19.4-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

(19.5-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

19.6. Սույն կարգի 19.5-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում գործընթացը շարունակվում է սույն կարգի 19.1-19.5-րդ կետերով սահմանված պայմաններով:

(19.6-րդ կետը լրաց. 06.03.18 թիվ 236-Ն որոշում)

 

VI. ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

i

(VI գլուխը լրաց. 01.11.12 թիվ 1380-Ն որոշում)

(6-րդ գլուխն ուժը կորցրել է 26.03.2020 թիվ 395-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2003
N 882-Ն
Որոշում