Սեղմել Esc փակելու համար:
{05.04.2018 - 22.07.2022} ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.04.2018 - 22.07.2022} ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 17 ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.04.2018  -ից մինչեւ   22.07.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

05/04/2018 - 22/07/2022

040.0925.120711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2011 թվականի N 925-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և Պրոմեթևսի NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերի (այսուհետ` գույք) նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու և հետագայում բնակարանները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների (այսուհետ` շահառու) ցուցակին համապատասխան հատկացնելու համար` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 2,117.0 հազ. դրամ, այդ թվում`

1) 293.0 հազ. դրամ` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար, որից`

ա. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 4.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` 289.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).

2) 1,824.0 դրամ` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար, որից`

ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 280.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. նոտարի մատուցած ծառայությունների համար վճարելու նպատակով` 56.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),

գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 1,120.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

դ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար` 368.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարներից նույն կետում նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է, եթե բնակարանները հատկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակին համապատասխան` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի գրավոր համաձայնությունը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` նոտարական ծառայություններ մատուցող նոտարների հետ կնքել փոխհատուցման պայմանագիր:

i

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետում նշված`

1) շահառուների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր.

2) շենքերի չբաշխված բնակարանները նվիրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված շահառուներին` նվիրատվության պայմանագրերում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 06.03.18 թիվ 303-Ն, 21.07.2022 թիվ 1113-Ն որոշումներ)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 925-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Անվանումը                                  |Գնման|Չափի|Ցուցանիշների  |

|                                           |ձևը  |միա-|փոփոխությունը |

|                                           |     |վորը|(ավելացումները|

|                                           |     |    |նշված են      |

|                                           |     |    |դրական նշանով)|

|                                           |     |    |______________|

|                                           |     |    |քանակը|գումարը|

|                                           |     |    |      |(հազ.  |

|                                           |     |    |      |դրամ)  |

|_____________________________________________________________|_______|

|ՀՀ քաղաքաշինության նախարարություն                            |  424.0|

|_____________________________________________________________|_______|

|Բաժին N 11   |Խումբ N 01    |Դաս N 01      |ՀՀ կառավարության |  424.0|

|             |              |              |պահուստային ֆոնդ |       |

|___________________________________________|_________________|_______|

|Նոտարի մատուցած ծառայությունների դիմաց     |ԲԸԱՀ |դրամ|   1  |   56.0|

|փոխհատուցման վճարում                       |     |    |      |       |

|___________________________________________|_____|____|______|_______|

|Գույքի նկատմամբ իրավունքների պետական       |ԲԸԱՀ |դրամ|   1  |  368.0|

|գրանցման և  գրանցված իրավունքների ու       |     |    |      |       |

|սահմանափակումների մասին տեղեկատվության     |     |    |      |       |

|տրամադրում                                 |     |    |      |       |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 925-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                           |Ցուցանիշների փոփոխությունը   |

|                                       |(ավելացումները նշված են      |

|                                       |դրական նշանով)               |

|                                       |_____________________________|

|                                       |ոչ ֆինանսական|ֆինանսական     |

|                                       |ցուցանիշներ  |ցուցանիշներ    |

|                                       |_____________|_______________|

|                                       |ինն   | տարի |ինն    | տարի  |

|                                       |ամիս  |      |ամիս   |       |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության կառավարման     |

|արդյունքները                                                         |

|                                                                     |

|1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները|

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Մատուցվող ծառայության անվանումը                            |

|դասիչը   |Պայմանագրի նոտարական վավերացման համար համապատասխան         |

|         |համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի, նոտարի       |

|         |մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու և    |

|         |գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական|

|         |տուրքի ծառայություններ                                     |

|_________|                                                           |

|Ը011|ԾՏ01|Նկարագրությունը                                            |

|    |    |ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի NN 47, 45 և        |

|    |    |Պրոմեթևսի  NN 28, 49 հասցեներում գտնվող շենքերը ՀՀ Լոռու   |

|    |    |մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի անունով գրանցելը և    |

|    |    |շահառուներին հատկացնելը                                    |

|_________|___________________________________________________________|

|Քանակական|Մշակված չէ                   |      |      |       |       |

|_______________________________________|______|______|_______|_______|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող     |  X   |   X  |2,117.0|2,117.0|

|ծախսը (հազ. դրամ)                      |      |      |       |       |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Ը005 Բնակարանային ապահովում                                          |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Ծրագիրը կնպաստի երկրաշարժի հետևանքով  անօթևան  մնացած ընտանիքների`   |

|բնակարանով ապահովմանը:                                               |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական   |

|հիմնարկ                                                              |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2011
N 925-Ն
Որոշում