Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ...

 

 

040.0060.130206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2006 թվականի N 60-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին` յուրաքանչյուր կիսամյակ` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը` համաձայն N 1 ձևի:

(1.1-ին կետը լրաց. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 1-ին, 2-րդ և 3-րդ բաժինները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հունվարի 19-ի

N 60-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ` գյուղատնտեսական տեխնիկա) պետական հաշվառման գործընթացը:

2. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող և շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումը:

 

II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Գյուղատնտեսական տեխնիկան պետական հաշվառման (այսուհետ` հաշվառում) է վերցվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) կողմից:

(3-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

4. Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար սեփականատերը ճանապարհային ոստիկանության համապատասխան տարածքային ճանապարհային ոստիկանության ծառայողին ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ.

գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր:

Սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերն են` գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարեցման վերաբերյալ սահմանված կարգով կնքված պայմանագրերը, հաշիվ-ապրանքագրերը, ապրանքային կամ դրամարկղային չեկերը, նոտարի կողմից տրված ակտերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր.

դ) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված պետական տուրքերի վճարման անդորրագրերը.

ե) ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական:

(4-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

5. Ճանապարհային ոստիկանության ծառայողը`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 521-Ն որոշում)

բ) զննում է ճանապարհային ոստիկանության կողմից գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը տրված չլինելու դեպքում` սույն կարգի 4-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը փաստացի վիճակին.

գ) փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հաշվառում, սեփականատիրոջը տալիս է պետական համարանիշ, ստորագրված և կնքված տեխնիկական վկայագիր.

դ) տեխնիկայի հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում 3-օրյա ժամկետում սեփականատիրոջը գրավոր տեղեկացնում է մերժման մասին` նշելով դիմումում նշված տվյալներում և ներկայացված փաստաթղթերում հաշվառման ներկայացված տեխնիկայի տեխնիկական զննման գործընթացում հայտնաբերված թերությունները.

ե) սեփականատիրոջ, գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև հատկացված տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տվյալները գրառում է հաշվառման գրքում` համաձայն ձևի:

(5-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 521-Ն, 04.07.12 թիվ 867-Ն, 11.05.18 թիվ 569-Ն որոշումներ)

6. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման մերժման դեպքում սեփականատերն իրավունք ունի բողոքարկելու պետական ճանապարհային ոստիկանության ծառայողի գործողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

7. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է օրենքով սահմանված դեպքերում:

(7-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

8. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանելու համար ճանապարհային ոստիկանության ծառայողին ներկայացնում է`

ա) սահմանված ձևի դիմում.

բ) հաշվառումից հանելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր.

գ) տեխնիկական վկայագիր և պետական համարանիշ:

(8-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

9. Սեփականատերը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը (կրկնօրինակը) տրամադրելու համար ճանապարհային ոստիկանության ծառայողին ներկայացնում է`

ա) դիմում.

բ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հայտարարություն` հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում.

գ) տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կրկնօրինակը հատկացնելու համար սահմանված պետական տուրքի մուծման անդորրագիր:

(9-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

10. Ճանապարհային ոստիկանության ծառայողը տեխնիկան հաշվառելու և հաշվառումից հանելու մասին տեխնիկան վկայագրի համապատասխան բաժնում կատարում է գրառում, որը ստորագրում և կնքում է ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կնիքով:

(10-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

 

Ձև

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գյուղատնտեսական|   Գյուղատնտեսական տեխնիկայի   |   Սեփականատիրոջ     |

|ը/կ|տեխնիկայի      |          տվյալները            |     տվյալները       |

|   |անվանումը      |_______________________________|_____________________|

|   |               |մակնի-|թողարկ-|գործարա-|շարժիչի|անունը,   |ֆիզիկական |

|   |               |շը    |ման    |նային   |համարը |ազգանունը,|անձի      |

|   |               |      |տարե-  |համարը  |       |իրավաբանա-|բնակության|

|   |               |      |թիվը   |        |       |կան անձի  |վայրը,    |

|   |               |      |       |        |       |անվանումը |իրավաբանա-|

|   |               |      |       |        |       |          |կան անձի  |

|   |               |      |       |        |       |          |գտնվելու  |

|   |               |      |       |        |       |          |վայրը     |

|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|

| 1 |       2       |  3   |   4   |    5   |   6   |     7    |    8     |

|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|

|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|

|___|_______________|______|_______|________|_______|__________|__________|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Տրվել է տեխնիկական վկայագիր| Տրվել է պետական համարանիշ | Ծանոթագրություն |

|___________________________|___________________________|                 |

| սերիան և  |   ստացողի     | սերիան և  |   ստացողի     |                 |

|  համարը   |ստորագրությունը|  համարը   |ստորագրությունը|                 |

|___________|_______________|___________|_______________|_________________|

|    9      |       10      |     11    |      12       |        13       |

|___________|_______________|___________|_______________|_________________|

|___________|_______________|___________|_______________|_________________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 1

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

.__________________________________________________________________.

|Մարզը|Համայնքը|Սեփականա-|Տեխնիկայի|Մակնիշը|Արտադ- |Գործա- |Սարքի- |

|     |        |տերը     |անվանումը|       |րության|րանային|նության|

|     |        |         |         |       |տարե-  |համարը |վիճակը |

|     |        |         |         |       |թիվը   |       |       |

|_____|________|_________|_________|_______|_______|_______|_______|

|     |        |         |         |       |       |       |       |

.__________________________________________________________________.

 

(1-ին ձևը լրաց. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2006
N 60-Ն
Որոշում