Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԷՆԵՐԳԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԷՆԵՐԳԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ Պ ...

 

 

040.0224.200301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2001 թվականի N 224

 

i

«ՀԱՅԷՆԵՐԳԱՆՈՐՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգավերանորոգում» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 140 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ինը հարկանի հանրակացարանի (Երևան, Քանաքեռ-ՀԷԿ, 17 շենք, հաշվեկշռային արժեքը` 17238,4 հազ. դրամ) և 4 հարկանի հանրակացարանի (Երևան, Քանաքեռ-ՀԷԿ, 11 շենք, հաշվեկշռային արժեքը` 5941 հազար դրամ) շենքերը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հանձնումը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 21.11.02 թիվ 1924-Ն որոշում)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 21.11.02 թիվ 1924-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 21.11.02 թիվ 1924-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 21.11.02 թիվ 1924-Ն որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2001
N 224
Որոշում