Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...

26.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2018  -ից մինչեւ   26.06.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.2021 թիվ 130-Ն որոշում)

i

604.0192.150611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60411254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2011 թվականի թիվ 192-Ն

 

i

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2.1 հավելվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որոշում է.

1. Հաստատել հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված 1

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության

պետական հանձնաժողովի

2011 թվականի մայիսի 23-ի

թիվ 192-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը:

2. Օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր հսկիչ գնում կատարելու համար Հանձնաժողովի նախագահին ներկայացվում է զեկուցագիր` հսկիչ գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման համար` համապատասխան ապրանքների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա:

i

3. Հսկիչ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են Հանձնաժողովի նախագահի` հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ հրամանի հիման վրա` Հանձնաժողովի աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանման կողմից:

(3-րդ կետը փոփ. 01.08.18 թիվ 88-Ն որոշում)

4. Հսկիչ գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար Հանձնաժողովի աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանում է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի հրամանի պատճենը:

i

5. «Հսկիչ գնում կատարած Հանձնաժողովի պաշտոնատար անձը կամ այլ իրավասու անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո ապրանքների վերաբերյալ մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի անմիջական սպառման կամ հետ վերադարձման անհնարինության (գազ, բենզին կամ այլ ապրանք) դեպքում սույն կետով սահմանված ժամկետում Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման և հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի վերաբերյալ հաշվետվություն:

(5-րդ կետը փոփ. 12.11.14 թիվ 477-Ն, 01.08.18 թիվ 88-Ն որոշումներ)

i

6. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ձեռք բերելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմանը հաջորդող օրը հսկիչ գնում կատարած անձի կողմից լուսանկարահանվում են, իսկ անհրաժեշտության դեպքում` տեսանկարահանվում` արդյունքները կցելով գործին, բացառությամբ այն դեպքերի, երբ լուսանկարահանում և (կամ) տեսանկարահանում հնարավոր չէ իրականացնել` պայմանավորված հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների առանձնահատկություններով: Անհրաժեշտության դեպքում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները կարող են ուղարկվել փորձաքննության:

(6-րդ կետը փոփ. 28.10.13 թիվ 299-Ն, 12.11.14 թիվ 477-Ն որոշումներ)

i

7. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների պահպանելու և անհրաժեշտության դեպքում որպես ապացույց օգտագործելու նպատակով Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյան (այսուհետ` Գրանցամատյան) (Ձև 1, կցվում է), որտեղ նշվում է հսկիչ գնում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնում կատարելու մասին հրամանը, հսկիչ գնման օրը, ժամը, հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքը, ապրանքի պիտանիության ժամկետը, ապրանքը Հանձնաժողովի աշխատակցին ի պահ հանձնելու օրը, ժամը, ապրանքն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ապրանքն ընդունող և հանձնող անձանց ստորագրությունները: Գրանցամատյանը վարելու համար պատասխանատու աշխատակիցը հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքի վրա փակցնում է հսկիչ գնում կատարելու մասին հրամանի թիվը տվյալ ապրանքը նույնականացնելու նպատակով: Ապրանքը փորձաքննության ուղարկելու կամ սույն կարգի 8-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքում Գրանցամատյանը վարելու համար պատասխանատու աշխատակիցը ներկայացնում է զեկուցագիր, և Գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում:

(7-րդ կետը փոփ. 28.10.13 թիվ 299-Ն որոշում)

i

8. Եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը և այդ ապրանքները պահպանել են իրենց հատկանիշները և (կամ) ենթակա են հետագա օգտագործման, ապա դրանք`

1) անցնում են Հանձնաժողովի աշխատակազմի տնօրինմանը, և

ա) հաշվառվում են Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում և օգտագործվում են Հանձնաժողովի կարիքների համար, կամ

բ) հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը,

2) հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած անձի կողմից հրամանը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում, կարող են վերադարձվել տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին, եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները: Վաճառողը (դրամական հաշվարկներ իրականացնողը), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ընդունում է ապրանքները, վերադարձնում ստացված գումարը կատարված գործարքի փաստացի պայմաններով (վերադարձված ապրանքների համար վճարված գումարները չեն ներառվում իրացումից ստացված հասույթի մեջ), անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից:

(8-րդ կետը փոփ. 28.10.13 թիվ 299-Ն, 12.11.14 թիվ 477-Ն, 26.08.15 թիվ 268-Ն, 01.08.18 թիվ 88-Ն որոշումներ)

i

8.1. Հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ) կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ոչնչացվում են, եթե վերացել է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները որպես ապացույց օգտագործելու անհրաժեշտությունը և

1) լրացել է այդ ապրանքների պիտանիության ժամկետը կամ

2) այդ ապրանքները կորցրել են իրենց սկզբնական հատկանիշները և դարձել օգտագործման համար ոչ պիտանի կամ

3) չեն կարող տնօրինվել 8-րդ կետով սահմանված կարգով և այդ ապրանքների վրա պիտանիության ժամկետ նշված չէ կամ այդ ապրանքների համար պիտանիության ժամկետ սահմանված չէ:

(8.1-ին կետը լրաց. 01.08.18 թիվ 88-Ն որոշում)

8.2. Աշխատանքային խումբը ստեղծվում է Հանձնաժողովի նախագահի հրամանով: Ոչնչացման ենթակա ապրանքները զեկուցագրով փոխանցվում են Աշխատանքային խմբին: Աշխատանքային խմբի կողմից հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ (այսուհետ` Ակտ) (Ձև 2, կցվում է), որի մեջ նշվում է ոչնչացված ապրանքի անվանումը, ծավալը (քանակը, քաշը), պիտանիության ժամկետը, ապրանքն արտադրողը կամ ներմուծողը, Աշխատանքային խմբի անդամների պաշտոնները, անունները, ազգանունները, ոչնչացման ամսաթիվը, ժամը: Ակտը ստորագրվում է Աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին: Ոչնչացումից հետո գործում պահպանվում են ապրանքի լուսանկարները: Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների ոչնչացման առանձնահատուկ կարգ և պայմաններ, ապա Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ այլ իրավասու անձի կողմից ոչնչացման նպատակով հանձնվում են իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին:

(8.2-րդ կետը լրաց. 01.08.18 թիվ 88-Ն որոշում)

i

9. Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովում իրականացվող ուսումնասիրությունների կամ վարչական վարույթների կապակցությամբ Հանձնաժողով ներկայացված ապրանքների հետագա տնօրինումն իրականացվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 28.10.13 թիվ 299-Ն որոշում)

 

Ձև 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

.________________________________________________________________

|Գրառման|Հսկիչ    |Հսկիչ     |Հսկիչ    |Հսկիչ|Ապրանքի |Ապրանքն  |

|համարը |գնում    |գնում     |գնմամբ   |գնման|պիտանե- |ի պահ    |

|       |կատարելու|կատարած   |ձեռք     |օրը, |լիության|հանձնելու|

|       |մասին    |անձի      |բերված   |ժամը |ժամկետը |օրը, ժամը|

|       |հրամանի  |անունը,   |ապրանքի  |     |        |         |

|       |ընդունման|ազգանունը,|անվանումը|     |        |         |

|       |ամիսը,   |պաշտոնը   |         |     |        |         |

|       |ամսաթիվը,|          |         |     |        |         |

|       |համարը   |          |         |     |        |         |

|_______|_________|__________|_________|_____|________|_________|

|   1   |    2    |     3    |    4    |  5  |    6   |    7    |

.________________________________________________________________

 

.________ ________________________________.

|Գրառման| |Ապրանքն   |Ապրանքն    |Այլ     |

|համարը | |ընդունող  |ընդունող   |նշումներ|

|       | |պաշտոնատար|և  հանձնող |        |

|       | |անձի      |անձանց     |        |

|       | |պաշտոնը,  |ստորագրութ-|        |

|       | |անունը,   |յունները   |        |

|       | |ազգանունը |           |        |

|       | |          |           |        |

|       | |          |           |        |

|_______| |__________|___________|________|

|   8   | |    9     |    10     |   11   |

.________ ________________________________.

 

Ձև 2

 

i

ԱԿՏ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

    «____»»______________» 201 թ.                _________________

                                                   (կազմման վայրը)

____________________________________________________________________

          (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

          (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

          (աշխատանքային խմբի անդամի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի «___»,_________» 20__թ. N____ հրամանի` ոչնչացվեցին հետևյալ ապրանքները.

 

Աշխատանքային խմբի անդամները`

 

    ___________________________             ____________________,

       (անունը, ազգանունը)                    (ստորագրությունը)

 

    ___________________________             ____________________,

       (անունը, ազգանունը)                    (ստորագրությունը)

 

    ___________________________             ____________________,

       (անունը, ազգանունը)                    (ստորագրությունը)

 

«___»»_______________» 20__ թ.

 

._________________________________________________________.

|Ոչնչացված      |Ծավալը    |Պիտանիության|Ապրանքն արտադրողը|

|ապրանքի        |(քանակը,  |   ժամկետը  | կամ ներմուծողը  |

|անվանումը      |քաշը)     |            |                 |

|_______________|__________|____________|_________________|

|1.             |          |            |                 |

|_______________|__________|____________|_________________|

|2.             |          |            |                 |

|_______________|__________|____________|_________________|

|3.             |          |            |                 |

|_______________|__________|____________|_________________|

|4.             |          |            |                 |

._________________________________________________________.

 

(2-րդ ձևը փոփ. 01.08.18 թիվ 88-Ն որոշում)

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
23.05.2011
N 192-Ն
Որոշում