Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 92 ՈՐ ...

 

 

040.0233.220301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2001 թվականի N 233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 28-ի N 150 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

i

«Շինարարության պատվիրատու» ՓԲԸ».

բ) որոշման 5-րդ կետում «Դրենաժ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Ոռոգելի հողերի մելիորատիվ մոնիտորինգ և վերահսկողություն» ՓԲԸ» բառերով.

նշված կետից հանել «Արփա-Սևան» ՓԲԸ» բառերը.

գ) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Ոռոգման համակարգերի վերականգնում» ԾԻԳ» և «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությանը»:

(2-րդ կետն ուժը կորցրել է 08.05.01 թիվ 395 որոշում)

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2001
N 233
Որոշում