Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ...

 

 

118.0345.250717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11817287

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 հուլիսի 2017 թվականի N 345-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 181-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի 105-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը հանդիսանում են սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված հաշվետվության անբաժանելի մասը:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թ. ապրիլի 1-ի «Պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառման նպատակով լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության ձևը, հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 3-ի N 451-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 181-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 31.10.2018 թիվ 549-Ն հրաման)

 

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թ. հուլիսի 11-ի

N 345-Ն հրամանի

 

«Հաստատում եմ» 1)

___________________________________________

(պատվիրատուի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________________

(ստորագրությունը)

 

«___»____________________ 20__ թ.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Պատվիրատուի անվանումը_______________________________________________

2. Պայմանագրի (կցվում է) կնքման ամսաթիվը_______________________________

3. Պայմանագրի համարը (ծածկագիրը)_______________________________________

4. Գնման առարկայի անվանումը____________________________________________

5. Պայմանագրի գումարը__________________________________________________

6. Պայմանագրի ընդհանուր գումարը________________________________________

7. Պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում կանխավճարի չափը____

8. Պայմանագրի ֆինանսավորման աղբյուրը`__________________________________

8.1 Պայմանագիրը պետական բյուջեից ֆինանսավորվելու դեպքում`

Բաժին _________ Խումբ _________ Դաս _________ Ծրագիր _________ 9. Պատվիրատուին սպասարկող գանձապետարանի ստորաբաժանման կոդը_____________ 10. Գնման ձևը (ընթացակարգ)____________________________________________ 11. Մեկ անձի կիրառման հիմքը____________________________________________ 12. Գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը__________________________ 13. Պայմանագրի կատարման վերջնաժամկետը__________________________________ 14. Պայմանագիր կնքած անձի` 14.1 անվանումը_________________________________________________________ 14.2 հարկ վճարողի հաշվառման համարը_____________________________________ 14.3 բանկային հաշիվը___________________________________________________ Ընդ որում հավելված N 1-ով սահմանված` հաշվետվության ձևը լրացվում է հետևյալ կերպ` 1) գնման գործընթացի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) հաստատվում է պատվիրատուի ղեկավարի կողմից, եթե այն կազմվում և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացվում թղթային եղանակով: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու (գանձապետական ԿԼԻԵՆՏ-ԹՐԵԺԵՐԻ (CLIENT - TREASURY) էլեկտրոնային համակարգ մուտքագրվելու) դեպքում այն չի հաստատվում պատվիրատուի ղեկավարի կողմից և դրա կազմման ու ներկայացման պահանջները սահմանվում են էլեկտրոնային եղանակով ներկայացվելու կանոններով: 2) Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում հաշվետվության 1-ին կետում լրացվում է միայն Պատվիրատուի կոդը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման: 3) Հաշվետվության 5-րդ և 6-րդ կետերում պայմանագրի գումարները, իսկ 7-րդ կետում կանխավճարի չափը լրացվում են միայն թվերով: Ընդ որում, եթե պայմանագիրը կնքվել է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա հաշվետվության 5-րդ կետում լրացվում է տվյալ տարում նախատեսված միջոցների հաշվին կնքված պայմանագրի գումարը, իսկ 6-րդ կետում` պայմանագրի ընդհանուր գումարը: 4) 11-րդ կետում լրացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան կետը, որի հիմքով գնումը կատարվել է մեկ անձից գնման ձևով: 5) 12-րդ կետը լրացվում է 11-րդ կետի լրացման դեպքում` նշելով գնման ընթացակարգի ընտրության հիմնավորումը, առկայության դեպքում նաև այն իրավական ակտը, որի հիման վրա տվյալ գնումը կատարվել է մեկ անձից գնման ձևով: 6) 13-րդ կետում լրացվում են ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման` պայմանագրով նախատեսված վերջնաժամկետները: 7) 14.2 կետը չի լրացվում, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողի հաշվարկային հաշիվ չունեցող անձը, իսկ ֆիզիկական անձի հետ պայմանագիր կնքելու դեպքում լրացվում է վերջինիս անձնագրի համարը և սերիան: 8) Սույն հաշվետվությունը կազմելիս վերջինիս լրացմանը վերաբերվող կետերը օրինակելի ձևից հանվում են:

 

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2017 թ. հուլիսի 11-ի

N 345-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են լիազոր մարմին ներկայացվող հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնման գործարքը հաշվառելու նպատակով պատվիրատուի ղեկավարը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում, գործարքի հաշվառման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվությունը, կցելով կնքված պայմանագրի (գործարքի) պատճենը:

3. Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը պատվիրատուի ղեկավարը լիազորված մարմին ներկայացնում է թղթային եղանակով:

4. Պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում` սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում լիազորված մարմին կարող է ներկայացնել թղթային եղանակով, եթե տվյալ պատվիրատուն չի հանդիսանում էլեկտրոնային համակարգի օգտագործող:

5. Լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է գործարքը, եթե ներկայացված են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Փաստաթղթերը ոչ ամբողջական ներկայացվելու դեպքում գործարքի հաշվառումը մերժվում է, ինչի մասին փաստաթղթերը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինը համակարգի միջոցով, իսկ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում թղթային եղանակով ծանուցում է պատվիրատուին: Գործարքը կրկին անգամ հաշվառման վերցնելու նպատակով պատվիրատուի ղեկավարը փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացնում է ծանուցումը ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Գործարքի հաշվառման փուլում լիազորված մարմինը չի գնահատում գնման տվյալ գործընթացի կազմակերպման և պայմանագրի (գործարքի) կնքման համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Լիազորված մարմնին հաշվետվություն ներկայացնելու հանգամանքը հանդիսանում է պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատված երաշխավորություն այն մասին, որ գնման տվյալ գործընթացը կազմակերպվել և պայմանագիրը (գործարքը) կնքվել է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

7. Հաշվառված պայմանագրերում (գործարքներում) փոփոխությունների դեպքում, այդ փոփոխությունները հաշվառման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնին` ներկայացնելով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված նոր հաշվետվություն և փոփոխության պատճենը` փոփոխությունը կատարվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

(2-րդ հավելվածը փոփ. 31.10.2018 թիվ 549-Ն հրաման)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
11.07.2017
N 345-Ն
Հրաման