Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 767 Հ ...

 

 

124.0125.190301

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»         03           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401059

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2001 թվականի թիվ 02/125

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 767 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (29,12,2000թ. ՀՕ-126) 6 հոդվածի «ե» կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ հարկային տեսչության պետի 1997թ. օգոստոսի 27-ի թիվ 767 հրամանով հաստատված` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները:

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է           ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է          ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀՀ պետական եկամուտների    ՀՀ ֆինանսների և        ՀՀ առողջապահության

նախարարություն            էկոնոմիկայի            նախարարություն

                          նախարարություն

 

____ թիվ 02/125 հրամանով  _________________      ___________________

«01» փետրվարի 2001թ.    «___»______ 2001թ.   «____»______ 2001թ.

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԹԻՎ 767 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ` «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հրահանգի 2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Բժշկական պարագաների իրացումը (վաճառքը),

Բժշկական պարագաները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող օժանդակ առարկաներ են: Այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող պարագաները բժշկական պարագաներ չեն համարվում:

Ավելացված արժեքից ազատվող բժշկական պարագաներին դասվում են`

- «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 3005 00 000, 3006 00 000 (1), 3701 11 010, 3702 10 000, 3707 90 000, 4014 00 000, 5601 00 000 - 5601 22 990 ապրանքախմբերին դասված բժշկական պարագաները,

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 545500-545536, 939000-939797 ապրանքախմբին, բացառությամբ` 939240-939262 և 9396000-939797 ծածկագրերի, 939810-939840, 946000-946720 ապրանքախմբերին` բացառությամբ` 946200-946334 ծածկագրերի, 814050, 814060, 814080, 814760, 819500-819520, 846100-846110, 846400, 846510 ապրանքախմբերին ու 546357, 846411, 846412, 846413, 846414, 846415, 846416, 846418, 846419 ծածկագրերին դասվող բժշկական պարագաները,

- սույն հրահանգի հավելված 1-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) բժշկական պարագաները:

Սույն կետում նշված այն պարագաների իրացումը, որոնք կարող են օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ պարագաները իրացվում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց»:

2. Հրահանգի 3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների իրացումը (վաճառքը),

Ավելացված արժեքի հարկից ազատվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներին դասվում են`

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9021 00 000 ապրանքախմբին դասվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 939600-939790 ապրանքախմբերին դասված պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

- սույն հրահանգի հավելված 2-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները»:

3. Հրահանգի 4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Բժշկական տեխնիկայի իրացումը (վաճառքը),

Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման և այլ բնույթի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումը:

Ավելացված արժեքի հարկից ազատվող բժշկական տեխնիկային դասվում են.

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9018 00 000, 9019 00 000, 9020 00 000, 9022 00 000, 9023 00 000, 9402 00 000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան:

- Նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 940000-945000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան:

- ՀՀ կառավարության 1996թ. հոկտեմբերի 28-ի «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողներին գույքահարկից ազատվող բժշկական տեխնիկա համարվող գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 342 որոշմամբ հաստատված ցանկում բերված բժշկական տեխնիկան, բացառությամբ` 36, 51, 52, 54, 55, 69, 71, 72, 73, 78, 97, 107, 108, 109, 121, 143, 156, 190, 191, 206, 207, 216, 217, 291, 301, 319, 320, 321, 364, 367, 378, 379, 392, 393, 396, 397, 402, 403, 404, 405, 406, 407, 408, 417, 418 և 419 տողերում նշվածների:

- Դասակարգիչներում չընդգրկված ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխ. անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման համար:

Սույն կետում նշված բժշկական այն տեխնիկայի իրացումը, որը կարող է օգտագործվել ոչ բժշկական նպատակներով, ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե այդ տեխնիկան իրացվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող անձանց»:

 

____________

 

(1) - Սույն հրահանգում որպես ապրանքախումբ դիտվում են «ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» և «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգիչների «0» նիշով վերջացող ծածկագրերը և այդ ապրանքախմբի ընդգրկումը նշանակում է նաև այլ նիշերով վերջացող ծածկագրերի տակ նշված ապրանքների ընդգրկում: «0-ից տարբեր նիշով վերջացող ծածկագիր նշելու դեպքում ընդունվում է միայն այդ ծածկագրի տակ նշված արտադրատեսակը (ապրանքատեսակը):

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
01.02.2001
N 02/125
Հրաման